2. Ամենից լավ տունը
Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ մի շատ խելացի Ելիսեյ էր ապրում։
Անվերջ շատախոսում ու կատակում էր նա։
Մի օր էլ եկավ մեր խելոք տղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
-Մայրիկ, պետք է գիտնական դառնամ. գնամ աշխարհից աշխարհ գյուտեր անելու, տներ
տեսնելու, ամենից լավը ընտրեմ քեզ համար գամ քեզ էլ առնեմ ու ինձ հետ տանեմ։
Գիտնական դարձավ, խելքը շատացավ իմ ընկեր Ելիսեյը աշխարհը տեսավ, բայց ետ եկավ
նորից մայրիկին գրկեց, անուշ համբուրեց ու այսպես ասեց․
-Մայրիկ ամենից լավ տեղը քո տաք համբույրն ու գիրկն է։