2. Պատրաստում են դդումով․ կեղևը մաքրում են, վերևի մասը
կափարիչանման կտրում, կորիզները հանում, մեջը լցնում
խաշած բրինձ, չամիչ, յուղ, մեղր և համեմունք։ Եփում են
կավե ամանի մեջ՝ թոնրում, փռում։
ՂԱՓԱՄԱՅԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
3. Ղափամայի պատրաստման այլ
եղանակներ
Ղափաման հիմնականում պատրաստում են աշնանը, ինչպես նաև
Սուրբ Ծննդյան տոներին: Ազգային ավանդույթներով հաճախ
մատուցվում էր հարսանեկան սեղանին ՝ որպես առատության
խորհրդանիշ: Ժամանակին միջուկը պատրաստել են նաև ձավարով,
մսով, թարմ մրգերով, բայց ամենահայտնի տարբերակը դդումի մեջ
լցոնած բրինձն է՝ չրեղենի, ընկուզեղենի ու մեղրի հետ:
5. Կար չկար, մի դդում կար։ Նա ապրում էր խոհանոցի դարակում ,այնտեղ իր կողքին ապրում
էին բրինձներն ու չամիչները, նրանք շատ էին և միասին ընկերություն էին անում, տարբեր
խաղեր խաղում և ուրախանում , իսկ դդումը մենակ ձանձրանում էր։ Բրինձներն ու
չամիչները տեսան, որ դդումը մենակ էր և տխրում էր, որոշեցին գնալ դդումի մոտ և նրան
առաջարկեցին խաղ խաղալ, դդումը համաձայնվեց։ Նրանք մտան դդումի մեջ և բոլորով
ուրախ խաղում էին։ Հետո տան տիրուհին տեսավ դդումին և նրա մեջ եղած չամիչներին և
բրինձներին , վերցրեց, լցրեց ընկույզ, շաքարավազ ,մեղր, դարչին ,կարագ և դրեց
վառարանի մեջ և այնքան հավանեց այդ ուտեստը ,որ որոշեց նրան անուն տալ և անվանեց
Ղափամա։
ԴԴՈՒՄԻ ՄԱՍԻՆ ՀՈՐԻՆՈՒԿ
6. Ահա ղափամայի մասին հայտնի
երգերից մեկը և պատրաստման
ընթացքը
HTTPS://YOUTU.BE/DLQLN51Q9GM?SI=LJTLCR9BHKLOEACV