Քաղաքացիությունն իր մեջներառում է որոշակի իրավունքներ և
պարտականություններ: Այդպիսիք են աշխատանքի, կրթություն
ստանալու և այլ իրավունքներ: Որևէ երկրի քաղաքացիություն
չունեցողը կամ քաղաքացիությունից զրկվածը կոչվում է
քաղաքացիություն չունեցող անձ: Մեր երկրում քաղաքացիությունը
սահմանվում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով:
3.
Քաղաքացիություն ձեռք բերելուհիմնական գործոններն են որևէ
երկրում ծնված լինելու հանգամանքը, ծնողների
քաղաքացիությունը, ամուսնությունը այլ երկրի քաղաքացու հետ
կամ որևէ երկրում ապրելով քաղաքացիություն ձեռք բերելը:
4.
ՏՎՅԱԼ ԵՐԿՐՈՒՄ ԾՆՎԱԾԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ:
Որոշ մարդիկ քաղաքացիություն են ստանում այն երկրում, որտեղ
նրանք ծնվում են: Քաղաքացիության ձեռք բերման այս
տարբերակը լատիներենից տարգմանվում է «հողի իրավունք»
արտահայտությամբ:
5.
ԾՆՈՂՆԵՐԻՑ ԺԱՌԱՆՔԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
Երբտվյալ մարդու ծնողներից մեկը կամ երկուսը այդ երկրի
քաղաքացի են, ապա այդ մարդը որպես կանոն դառնում է տվյալ
երկրի քաղաքացի: Քաղաքացիության այս ձևը լատիներենից
թարգմանվում է արյան իրավունք: Այս իրավունքը նորածինը
ստանում է նույնիսկ այն դեպքում, երբ ծնվել է իր ծնողների
քաղաքացիության երկրի սահմաններից դուրս:
6.
ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիություն նաև կարելի է ձեռք բերել տվյալ երկրում
քաղաքացիություն ունեցող անձի հետ ամուսնանալով: Այդ դեպքը
լատիներենից թարգմանվում է ամուսնության իրավունք:
7.
ՀՊԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ
Պետությունները նաև քաղաքացիությունեն տալիս
ներգաղթյալներին, որոնք տվյալ երկրում բնակվել են սահմանված
քանակի տարիներ: Մեր երկրում ընդունված է քաղաքացիություն
ստանալու արյան սկզբունքը: Դա ամրագրված է մեր պետության
հիմնական օրենքով՝ Սահմանադրությամբ:
8.
Քաղաքացին պետության հետկապված է կայուն կապով: Այդ
կապը սկսում է նրա ծննդյան օրվանից վերջանում է մահվամբ:
Պետությունը հարգում և ճանաչում է քաղաքացու բոլոր
իրավունքները, իսկ քաղաքացին պարտավոր է կատարել
պետության հանդեպ իր բոլոր պարտականությունները:
Քաղաքացիներին տրված իրավունքների ու
պարտականությունների հետ նաև չպետք է մոռանալ
օտարերկրացիներին, որոնք նույնպես ունեն այն երկրի
տարածքում, որտեղ նրանք բնակվում են :