1. Հարգելի՛ հայրենակիցներ,
Այս տարի լրանում է Գուրգեն Մարգարյանի մահվան/սպանության/ 9-րդ տարին:
Փետրվարի 19-ին ժամը 17.00-ին
հրավիրում ենք մեր բոլոր հայրենակիցներին Դանուբ գետի ափին գտնվող խաչքարի մոտ
միասնաբար իրականացնելու մոմավառություն նրա հիշատակին:
Այնուհետև ժ. 18.00-ին
Հայկական մշակութային կենտրոնում տեղի կունենա Ռամիլ Սաֆարովի
արտահանձնման հետ կապված քննարկում, որը կվարի Հայկական Ինքնավարության
ղեկավար դոկտոր Ս. Սարգսյանը:
Հայկական մշակութային կենտրոնի հասցեն՝ 5-րդ թաղամաս, Սեմելվեյս 17
Հունգարիայի Հայկական Ինքնավարություն