Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Յոհան Սեբաստիան Բախ

45 views

Published on

Johann Sebastian Bach

Published in: Art & Photos
  • Be the first to comment

  • Be the first to like this

Յոհան Սեբաստիան Բախ

  1. 1. Յոհան Սեբաստիան Բախ Նարե Մամիկիոնյան
  2. 2. – Յոհան Սեբաստիան Բախը բարոկկո դարաշրջանի գերմանացի կոմպոզիտոր է, երգեհոնահար և ջութակահար։ Բախը երաժշտության պատմության մեջ մեծագույն երգահաններից է:Կյանքի ընթացքում գրել է 1000-ից ավել ստեղծագործություններ։Բախի մահից հետո նրա երաժշտությունը գրեթե մոռացվել էր, նորից բացահայտվել է XIX դարում ռոմանտիկ երգահանների, մասնավորապես՝ Ֆելիքս Մենդելսոնի կողմից:
  3. 3. Կենսագրություն – Բախի կենսագրությունը պայմանականորեն բաժանում են երեք շրջանի, առաջին՝ ուսման տարիներ:Բախը Թյուրինգիայի Բախերի տոհմից է, որը XVII - XVIII դդ․ ընթաց քում տվել է երաժիշտների մի քանի սերունդ։ Ծնվել է երաժշտի ընտանիքում:Երբ Յոհան Սեբաստիան Բախը 9 տարեկան էր, մահացավ մայրը, իսկ մեկ տարի անց մահացավ հայրը։ Տղային իր մոտ վերցրեց ավագ եղբայրը՝ Իոգանն Կրիստոֆը։ 15 տարեկանում Բախը տեղափոխվում է Լյունեբուրգ, որտեղ սովորել է Սուրբ Միքայել վոկալ դպրոցում։ Ուսման ընթացքում այցելել է այն ժամանակվա Գերմանիայի ամենամեծ քաղաքը՝ Համբուրգ, որտեղ նա հնարավորություն է ունեցել ծանոթանալու իր ժամանակի երաժիշտների աշխատանքի հետ
  4. 4. – Բացառիկ օժտվածության և աշխատասիրության շնորհիվ արդեն վաղ հասակում վարժ նվագել է երգեհոն, ջութակ և կլավիր, ուսումնասիրել և յուրացրել եվրոպական երաժշտական արվեստի տարբեր ոճեր:Երկրորդ շրջանը ստեղծագործական հասուն տարիներն են:1703-ին որպես պալատական ջութակահար աշխատել է Վայմարում, 1703 - 07-ին՝ երգեհոնահար Առնշտադում:Մյուլհաուզենի եկեղեցում աշխատելուց հետո 15 տարի՝ Վայմարում և Կյոտենում եղել է պալատական երաժիշտ, ստեղծել երգեհոնի, կլավիրի և վոկալ բազմաթիվ երգեր։Երրորդ շրջանը կոմպոզիտորի ստեղծագործա կան ամենաբեղուն տարիներն են․ որպես խմբավար և ուսուցիչ աշխատել է Լայպցիգի Ս. Թովմաս եկեղեցում և նրան կից դպրոցում, միևնույն ժամանակ ղեկավարել ուսանողական «Երաժշտական կոլեգիան»:Մեծ մասամբ այդ շրջանում են ստեղծվել Բախի մոնումենտալ երկերը:
  5. 5. Արվեստի բնութագիրը – Բախի արվեստը մարդկային մշակույթի գագաթներից է։ Հիմքում հումանիստական ու ժողովրդային, ակունքներով ու բնույթով ազգային նրա ստեղծագործությունները ժամանակի եվրոպական երաժշտական մշակույթի հանճարեղ ընդհանրացումն են և նոր շրջան են բացել երաժշտության պատմության մեջ։Այդ արվեստում լիակատար ծաղկել և կատարելապես միավորվել են երկու տարբեր՝ պոլիֆոնիայի տիրապետության և հարմոնիայի զարգացման դարաշրջանների երաժշտական ոճերը։Իր ստեղծագործություններում բարձրագույն զարգացման հասցնելով պոլիֆոնիայի արվեստը՝ Բախը միևնույն ժամանակ հարմոնիայի մեծագույն նորարար էր:
  6. 6. – Կյանքի երևույթների լայն ընդգրկումը, կերպարների ու տրամադրությունների կենսունակությունը, գաղափարների համամարդկայնությունը, էթիկական վեհությունն ու ազնվությունը բնորոշ են Բախի ստեղծագործություններին:Նրանցում մտքի խորությանը զուգակցվում է զգացմունքի արտահայտման ուժը, բարձրագույն վարպետությանը՝ հանրամատչելիությունը, երևակայության համարձակ թռիչքն ու ռացիոնալիստական խստությունը, պաթետիկան ու հայեցողականությունը։Բախի երկերում վիպական, դրամատիկական ու քնարական կերպարները միավորված են բացառիկ տրամաբանված ու գեղեցիկ երաժշտական ձևերում, որոնցում իշխում է բարոյական մաքրությունն ու վեհ բանաստեղծականությունը:
  7. 7. Բախի ստեղծագործական ժառանգությունը – Բախի ստեղծագործական ժառանգությունը չափազանց մեծ է։ Նա գրել է տարբեր ժանրերի հազարից ավելի երգեր:Նրա երգերից պահպանվել է հոգևոր 300-ից 200-ը, և աշխարհիկից մոտ 26-ը:Նշանավոր է նաև Բախի գործիքային երաժշտությունը երգեհոնի մոտ 250 ստեղծագործություն:Սրանց թվում է պատմական և գեղարվես տական մեծ նշանակություն ունեցող 48 պրելյուդների և ֆուգաների շարքը, որ XVII - XVIII դդ․ երաժշտական ոճերի «հանրագիտարան» դարձավ և հաստատեց ներկայիս երաժշտության հնչյունաշարի լարվածքը։Երաժշտության պատմության մեջ իրենց առանձնահատուկ տեղն ունեն ջութակի և թավջութակի մենանվագի համար գրված ստեղծագործությունները։Բախը առաջինը ստեղծեց կոնցերտներ կլավեսինի համար՝ նվագախմբի հետ։Գրել է նաև կոնցերտներ ջութակի, ֆլեյտայի և կլավեսինի համար՝ նվագախմբի հետ։Լայպցիգում 1950-ից սկսած, յուրաքանչյուր չորս տարին մեկ անց է կացվում Բախի անվան միջազգային մրցույթ։
  8. 8. Նյութը պատրաստեց Նարե Մամիկոնյանը

×