2. Ծագում
• Բարսեղը ծնվել է Բյուզանդիայի
Մակեդոնիա թեմ (վարչական
միավոր, համապատասխանում
է ներկայիս Ադիրանապոլիս
քաղաքի շրջակայքի տարածքին)
գաղթած հայ ընտանիքում
շուրջ 811 թ.։ Սկզբնաղբյուրների
տվյալներով՝ Բարսեղի
(բյուզանդական աղբյուրներում՝
Վասիլ) հայկական ծագումն
անվիճելի է։
3.
4. • Շատ հետաքրքիր է այդ տեսակետից 10-րդ դարի առաջին
կեսում գրված «Եվթիմիոսի վարքը» (կոչվում է նաև
«Պսամաթիական ժամանակագրություն»), որտեղ գրված է
հետևյալը. «Վասիլը խնամակալ է թողնում Ստիլիանոսին, որին
հայերեն Զաուցես էին անվանում, որովհետև նա էլ էր
մակեդոնացի և ծագումով հայ, ինչպես և ինքը»: Իսկ Սիմեոն
Մագիստրոսը տալիս է Վասիլի արտաքինի նկարագրությունը՝
իրար միացած հոնքեր, սև աչքեր, թուխ դեմք, ինչը ցույց է տալիս,
որ ավելի ուշ շրջանի արաբական հեղինակների տված
տեղեկությունը, թե Վասիլը սլավոն էր, սխալ է և մենք գործ
չունենք սլավոնական տիպարի հետ։
5. Վասիլ Ա-ի կյանքի և գործունեության մասին այս երկն ընդգրկված է բյուզանդական մի
աղբյուրի մեջ, որը պատմագիտության մեջ հայտնի է Թեոփանեսի շարունակող անունով։
Վասիլի մասին այս առասպելը հորինողները աշխատել են ցույց տալ, որ Վասիլը սերում էր
Արևմուտքի առաջին քրիստոնյա կայսր Կոստանդին Մեծից և Արևելքի առաջին քրիստոնյա
թագավոր Տրդատ Գ Արշակունուց։ Դրա նպատակը փաստելն էր Վասիլի իրավունքները՝
Բյուզանդիայի գահի նկատմամբ։ Իսկ իրականում, ինչպես որոշ ուսումնասիրողներ են
եզրահանգել, նա կամ Բագրատունիների շառավիղ էր, կամ Մամիկոնյանների։