1. Նոր դպրոց 2-3 դասարան
Նատալի Նահապետյան
Մանուկն ու ջուրը
12 ապրիլի 2015թ.
2. Ամպոտ սարից ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով,
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռն ու երես պաղ լվացել,
Լվացել է ձեռն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.
3. -Դու ո՞ր սարեն կուգաս,ջրի՛կ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ:
-Ես էն սարեն կուգամ մթին,
Որ հին ու նոր ձյուննն է գլխին:
13.04.2015
4. -Դու ո՞ր առուն կերթաս, ջրի՛կ:
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ:
-Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ:
13.04.2015
5. -Դու ո՞ր այգին կերթաս, ջրի՛կ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ:
-Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր, մեջն այգեպան:
13.04.2015