2. Առաջին մրցումները կայացել են
Գերմանիայի Աուսբուրգ քաղաքում
1432թ.: Բայց միայն Ֆրանկֆուրտում
տեղի ունեցավ ազգային հրաձգության
տոնախմբություն: Արդեն 1884թ.
հաշվվում էր ավելի քան 712 միություն,
որի մեջ միավորված էին 60 հազ. ավելի
հրաձիգներ:
Հրաձգությամբ Հայաստանում զբաղվում են 1920-ից, 1930-ին հայաստանցի
հրաձիգները մասնակցել են Անդրկովկասի, իսկ 1948-ից՝ համամիութենական
մրցումներին։ Հայաստանի առաջատար գնդակային հրաձիգներից են Կ.
Բոստանջյանը, Ա. Ավետիսյանը, Ս. Անժելովան, Ս. Պողոսյանը, Ռ. Մկրտչյանը, Գ.
Զոհրաբյանը, Զինաիդա Սիմոնյանը, Ս. Մնացականյանը, Հրաչյա
Պետիկյանը, Նորայր Բախտամյանը և այլք։
Հայաստանը ստենդային հրաձգությամբ սկսել է զբաղվել 1939-ից, իսկ
պաշտոնական մրցումներ կազմակերպվում են 1956-ից։ Հանրապետության
ճանաչված ստենդային հրաձիգներ են Դ. Թուշիկյանը, Վ. Այվազյանը, Մ.
Չալդրանյանը, Ռ. Սահակյանը, Պ. Բալյանը, Ս. Հակոբյանը, Մ. Այվազյանը, Հ.
Հովհաննիսյանը, Վ. Պետրոսյանը, Մ. Կատրանջյանը, Բ. Գինոսյանը, Ե.
Ավետիսյանը և այլք։
3. Հրազենի գոյության մասին առաջին
անգամ հիշատակված է չինական հին
ձեռագրերում (13-րդ դար‘;
1253թ.): վառոդի ստեղծումից հետո
եղեգնից պատրաստել են հրազեն
հիշեցնող մի սարք, որն ունեցել է 50-
60սմ երկարություն:
Եղեգնի ներսի մասը հղկել են, մի ծայրը խցանել, ապա խցանված
կողմի վերջնամասում լիցքավորված վառոդը այրելու նպատակով
բացել են փոքր անցք:
Հրազենի մասին հաջորդ հիշատակումը եղել է 1291թ. արաբական
ձեռագրերում, որտեղ նշվում է 1,5մ երկարություն ունեցող գերաններց
պատրաստված հրանոթ հիշեցնող սարքի մասին, որի միջոցով կրակել
են քարե գնդեր: