2. • Ստուգատեսի նպատակն է ամփոփել-գնահատել
սովորողների մեդիագործունեությունը տվյալ առարկայի
շրջանակներում։ Որպես լրացուցիչ արդյունք՝ նաև արդեն
պատրաստած նյութերը ներկայանալի տեսքի բերել, որպեսզի
հնարավոր լինի ներկայացնել նաև հունվարյան
Բնագիտատեխնիկական ստեղծագործության,
Մարմնամարզական.
• Այստեղ կարևոր են՝ անդրադարձը կիսամյակի
գործունեությանը, սեփական աշխատանքի
արդյունքներիամբողջացումը, բլոգի կարգի բերումը, որոշակի
հմտությունների ներկայացումը:
3. Ինչ անել
• Պատրաստում ենք ցուցադրություն, հնարավոր է նաև ֆիլմ,
որտեղ ներառված կլինեն ստորև նշված հարցերի
պատասխանները, կլինեն նոր ու հետաքրքիր աշխատանքներ:
• Պրեզենտացիան պետք է տեղադրվի տվյալ սովորողի
ուսումնական բլոգի համապատասխան բաժնում:
• Պարունակի համապատասխան հղումներ:
• Կատարման վերջնաժամկետը՝ հունվարի 16:
4. Պրեզենտացիայի բովանդակությունը
• Ուսումնական կիսամյակի ձեռքբերումների մասին:
• Ներկայացրու (հղումը) քո հաջողված մտորումներից մեկը
(ցանկության դեպքում՝ մի քանիսը), որից պարզ կդառնա, որ դու
կարող ես մուտքագրել, տառատեսակ փոխել, հղում դնել, բլոգում
տեղադրել, եթե պետք է՝ խմբագրել:
• Ներկայացրու քո կատարած թարգմանություններից մեկը (հղումը),
որից պարզ կդառնա, որ դու ի վիճակի ես հետաքրքիր նյութ
փնտրել-գտնելու, թարգմանելու, օգտվելու առցանց բառարանից:
• Ներկայացրու մի տեսանյութ, ֆիլմ, որից պարզ կդառնա, որ դու
կարողանում ես լուսանկարել, օգտվել համապատասխան
մոնտաժային ծրագրերից, ներբեռնել ֆիլմդ համապատասխան
կայքէջում, ձայնագրել և այլ հմտություններ:
5. • Ներկայացրու այն աշխատանքի (աշխատանքների) հղումները,
որոնք պատրաստվում ես, կուզեիր ներկայացնել մեր հունվարյան
ստուգատեսներից մեկին:
• Ներկայանալի տեսքի բեր, լրամշակիր աշխատանքդ, եթե դրա
կարիքը կա, պատրաստիր նոր աշխատանք, որը կլինի
ստուգատեսային ու մրցունակ:
• Ուսումնասիրիր ընկերոջդ բլոգը. գտիր մի նյութ, որը
կառաջարկեիր ներկայացնել ստուգատեսներին (հղումը): Լրացրու
դիջիթեքյան հայտը՝ ներկայացնելով ընկերոջդ աշխատանքը: