3. Եսչարաճճի չկոտրվող ելակ սիրող ափսեն եմ: Ապրում եմ սառնարանում: Չեմ սիրում կորիզավոր խնձորներին:ՇմավոնյանԴավիթ
4. Ես Ձմեռ պապ շերեփն եմ:Սիրում եմ սպունգի հետ խաղալ, մեկ էլ սիրում եմ երեխաներին համեղ ճաշեր պատրաստել:ԵղիկյանՀամլետ
5. Ես ուրախ գդալն եմ: Ինձ Ուրախիկ են ասում: Ես ապրում եմ գդալների դարակում: Շատ եմ սիրում, երբ փոքրիկներն են ինձանով ճաշ ուտում, ես նրանց զվարճացնում եմ, չլմփում եմ ճաշի մեջ, նրանք էլ ուրախանում են: Չեմ սիրում սոխերին, դրա համար էլ նրանց միշտ իմ ափսեից դուրս եմ հանում:ՄկրտումյանՄերի
7. Ես ափսեներ լվացող սպունգն եմ: Սիրում եմ իմ ընկերոջ` սպունգ Պատրիկ հետ խաղալ: Չեմ սիրում, երբ ինձ օգտագործում են կեղտոտ, ճաշոտ, մկոտ ափսեներ, գդալներ լվանալու համար: Ես սիրում եմ լողալ մեդուզաների հետ և ուտել մեդուզաժելեներ:ՀարությունյանՀրաչ
8. Ես վախկոտ բաժակն եմ, չեմ սիրում, երբ տաք թեյնիկով տա~ք թեյ են լցնում իմ մեջ.Ես վառվում են տաքությունից, աչքերս քիչ են մնում դուրս գան, քիթս գումարման նշան է դառնում, ականջներս էլ չեն դիմանում, պոկվում, փախչում են ինձանից: Սիրում եմ, երբ սառը թեյ կամ սառը հյութեր են ինձ հյուրասիրում: Այդ ժամանակ աչքերս ուրախությունից փոքրանում են, իսկ ականջներս`ծափ տալիս:ԵրգանջյանԱրեն