SlideShare a Scribd company logo
1 of 9
Ես  Հովհաննիսյան  Կարենն եմ : Սովորում եմ Հիմնական  դպրոցի 7-րդ դասարանում :Կատարել եմ Արմինե Բաբայանի առաջադրանքը: Օգտվելով  համացանցից՝ հետաքրքիր  տեղեկություններ եմ հավաքել հայտնի մարդկանց մասին և ներկայացնում եմ ձեզ:
Պարույր Սևակից մորը նվիրված ստեղծագործություն են խնդրում  «Պոետները մոր մասին» ժողովածու կազմելու համար:Սևակն ուղարկում է «Մոր ձեռքերը» բանաստեղծությունը` մոր և իր լուսանկարի հետ, ու մի գրություն. «Այս լուսանկարը գուցե ավելին ասի, քան բանաստեղծությունս»:
Մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը: Արամ Իլյիչն ուշադիր զննում է պարտիտուրան, օրորում գլուխը, շոյում մազերը և բարեհամբույր տոնով հարցնում է. « Իսկ որտեղի՞ց եք գնել նոտայի այսպիսի լավ թուղթ »:
Մեծ ու տարօրինակ Վիլիամ Սարոյանը Սևանի ափին գտնում է մի ծանր, լճի ալիքներից լավ հղկված քար և խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ: -Ամերիկա` Ֆրեզնո, պիտի տանիմ,- ասում է գրողը: -Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու... -Ինքնաթիռով պիտի տանիմ... -Ինչու՞ համար... -Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:
Մի անգամ Րաֆֆին գնաց խանութպանի մոտ և խնդրեց իրեն հաց տալ` հետո վճարելու պայմանով: Հացավաճառը հրապուրված էր Րաֆֆու վեպերով, բայց նրան անձամբ չէր ճանաչում: Այդ պատճառով էլ մերժեց վիպասանին և հաց չտվեց: Այդ դեպքից մի քանի ամիս անց Րաֆֆին կնքեց իր մահկանացուն: Ողջ Թիֆլիսը մասնակցեց անվանի վիպասանի թաղմանը: Գնաց նաև խանութպանը: Տեսնելով հանգուցյալին` նա ցնցվեց. քիչ էր մնում` հուզմունքից շնչահեղձ լիներ: Ինչպե~ս կարողացավ մերժել մի մարդու, որի երկերով հիացել, հուզվել ու ոգեշնչվել էր այսքան տարի: Թաղման հաջորդ օրից սկսած` ամբողջ մի տարի խանութպանն ամեն առավոտ երկու թարմ հաց էր ուղարկում Րաֆֆու այրուն:
Հովհաննես Թումանյանի 50-ամյակին հրավիրված էր նաև Զորավար Անդրանիկը: Վերջինիս կենացի ժամանակ Թումանյանը վերցնում է բաժակն ու ասում. - Երեսուն տարի առաջ մի հայ ժողովուրդ էր, մի Խրիմյան, անցավ երեսուն տարի` հիմա էլ մի հայ ժողովուրդ է, մի Անդրանիկ... Ընդհատելով բանաստեղծին` Անդրանիկն ասում է. Կանցնեն նույնքան տարիներ, ո'չ Խրիմյան կլինի, ո'չ Անդրանիկ, կմնա... <<Շունն ու կատուն>>
Շիրազին հարցնում են. -Սիլվան սկզբից այդքան տաղանդավոր էր: -Չէ հա, բաժնըվելուց տաղանդիս մի մասը հետը տարավ: ********************************************** Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ, ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Մանավանդ, շատ է հպարտանում գյումրեցի ճանաչված Ռազմիկ Դարբինյանը: Շիրազը զարմանում է. -Ի՞նչըղ կեղնի՝ բոլորդ ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է..
Մարկ Տվենը մի անանուն նամակ է ստանում, որի մեջ գրված է մեկ բառ`<<Խոզ>>: Հաջորդ օրը նա իր լրագրում անանուն նամակի տիրոջը պատասխանում է .  <<Սովորաբար ես նամակներն ստանում եմ առանց ստորագրության: Երեկ առաջին անգամ ես ստորագրություն ստացա` առանց նամակի>>:
Գիտե՞ք, որ ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մոմիկը սիրել է Սյունյաց իշխանի աղջկան: Այդ զգացմունքը փոխադարձ է եղել: Իմանալով այդ` իշխանը մի օր կանչում է Մոմիկին և ասում. -Աղջկաս քեզ կտամ, եթե կարողանաս ինձ համար երեք տարում մի նոր վանք կառուցել Եղեգնաձորում: Վարպետն ընդունում է իշխանի դրած պայմանը և անմիջապես գործի անցնում: Աստիճանաբար բարձրանում են նոր վանքի պատերը: Իշխանը, տեսնելով, որ Մոմիկը շուտով կավարտի իր աշխատանքը, մտահոգության մեջ է ընկնում: Որպեսզի աղջկան չտա հասարակ քարագործ վարպետի, խորամանկ ու նենգ քայլի է դիմում. պատվիրում է ծառային բարձրանալ նորակառույց վանքի գմբեթը և այնտեղից հրել սիրահարին: Ծառան կատարում է տիրոջ պատվերը: Մոմիկի տաշած վերջին քարը շիրմաքար է դառնում իր համար...

More Related Content

More from ganyan

Ամեն ինչ անսպասելի է
Ամեն ինչ անսպասելի էԱմեն ինչ անսպասելի է
Ամեն ինչ անսպասելի էganyan
 
1945 tvin mtanq berlin
1945 tvin mtanq berlin1945 tvin mtanq berlin
1945 tvin mtanq berlinganyan
 
Էլեկտրական լիցքեր
Էլեկտրական լիցքերԷլեկտրական լիցքեր
Էլեկտրական լիցքերganyan
 
Random 170419180902
Random 170419180902Random 170419180902
Random 170419180902ganyan
 
New microsoft power point presentation
New microsoft power point presentationNew microsoft power point presentation
New microsoft power point presentationganyan
 
Fizika
FizikaFizika
Fizikaganyan
 
թթվածին
թթվածինթթվածին
թթվածինganyan
 
գիտագործնական հավաք(2)
գիտագործնական հավաք(2)գիտագործնական հավաք(2)
գիտագործնական հավաք(2)ganyan
 
Hyusvacqner
HyusvacqnerHyusvacqner
Hyusvacqnerganyan
 
Day earth [ինքնապահված]
Day earth [ինքնապահված]Day earth [ինքնապահված]
Day earth [ինքնապահված]ganyan
 
Ppllppllppllppllppll
PpllppllppllppllppllPpllppllppllppllppll
Ppllppllppllppllppllganyan
 
բանջարեղեն
բանջարեղենբանջարեղեն
բանջարեղենganyan
 
արեգակնային համակարգի կառուցվածքը
արեգակնային համակարգի  կառուցվածքըարեգակնային համակարգի  կառուցվածքը
արեգակնային համակարգի կառուցվածքըganyan
 
Սարգիս Մարգարյան
Սարգիս Մարգարյան Սարգիս Մարգարյան
Սարգիս Մարգարյան ganyan
 
Jrain kendaniner
Jrain kendaninerJrain kendaniner
Jrain kendaninerganyan
 
Caragayt
CaragaytCaragayt
Caragaytganyan
 
արմեն տիգրանյան
արմեն տիգրանյանարմեն տիգրանյան
արմեն տիգրանյանganyan
 
Saqmatem
SaqmatemSaqmatem
Saqmatemganyan
 
ներկայացում2
ներկայացում2ներկայացում2
ներկայացում2ganyan
 

More from ganyan (20)

Ամեն ինչ անսպասելի է
Ամեն ինչ անսպասելի էԱմեն ինչ անսպասելի է
Ամեն ինչ անսպասելի է
 
1945 tvin mtanq berlin
1945 tvin mtanq berlin1945 tvin mtanq berlin
1945 tvin mtanq berlin
 
Էլեկտրական լիցքեր
Էլեկտրական լիցքերԷլեկտրական լիցքեր
Էլեկտրական լիցքեր
 
Random 170419180902
Random 170419180902Random 170419180902
Random 170419180902
 
New microsoft power point presentation
New microsoft power point presentationNew microsoft power point presentation
New microsoft power point presentation
 
Fizika
FizikaFizika
Fizika
 
թթվածին
թթվածինթթվածին
թթվածին
 
գիտագործնական հավաք(2)
գիտագործնական հավաք(2)գիտագործնական հավաք(2)
գիտագործնական հավաք(2)
 
Hyusvacqner
HyusvacqnerHyusvacqner
Hyusvacqner
 
Ajk
AjkAjk
Ajk
 
Day earth [ինքնապահված]
Day earth [ինքնապահված]Day earth [ինքնապահված]
Day earth [ինքնապահված]
 
Ppllppllppllppllppll
PpllppllppllppllppllPpllppllppllppllppll
Ppllppllppllppllppll
 
բանջարեղեն
բանջարեղենբանջարեղեն
բանջարեղեն
 
արեգակնային համակարգի կառուցվածքը
արեգակնային համակարգի  կառուցվածքըարեգակնային համակարգի  կառուցվածքը
արեգակնային համակարգի կառուցվածքը
 
Սարգիս Մարգարյան
Սարգիս Մարգարյան Սարգիս Մարգարյան
Սարգիս Մարգարյան
 
Jrain kendaniner
Jrain kendaninerJrain kendaniner
Jrain kendaniner
 
Caragayt
CaragaytCaragayt
Caragayt
 
արմեն տիգրանյան
արմեն տիգրանյանարմեն տիգրանյան
արմեն տիգրանյան
 
Saqmatem
SaqmatemSaqmatem
Saqmatem
 
ներկայացում2
ներկայացում2ներկայացում2
ներկայացում2
 

Արմինե Բաբայանի Օլիմպիադայի առաջադրանքի պատասխան

  • 1. Ես Հովհաննիսյան Կարենն եմ : Սովորում եմ Հիմնական դպրոցի 7-րդ դասարանում :Կատարել եմ Արմինե Բաբայանի առաջադրանքը: Օգտվելով համացանցից՝ հետաքրքիր տեղեկություններ եմ հավաքել հայտնի մարդկանց մասին և ներկայացնում եմ ձեզ:
  • 2. Պարույր Սևակից մորը նվիրված ստեղծագործություն են խնդրում «Պոետները մոր մասին» ժողովածու կազմելու համար:Սևակն ուղարկում է «Մոր ձեռքերը» բանաստեղծությունը` մոր և իր լուսանկարի հետ, ու մի գրություն. «Այս լուսանկարը գուցե ավելին ասի, քան բանաստեղծությունս»:
  • 3. Մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը: Արամ Իլյիչն ուշադիր զննում է պարտիտուրան, օրորում գլուխը, շոյում մազերը և բարեհամբույր տոնով հարցնում է. « Իսկ որտեղի՞ց եք գնել նոտայի այսպիսի լավ թուղթ »:
  • 4. Մեծ ու տարօրինակ Վիլիամ Սարոյանը Սևանի ափին գտնում է մի ծանր, լճի ալիքներից լավ հղկված քար և խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ: -Ամերիկա` Ֆրեզնո, պիտի տանիմ,- ասում է գրողը: -Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու... -Ինքնաթիռով պիտի տանիմ... -Ինչու՞ համար... -Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:
  • 5. Մի անգամ Րաֆֆին գնաց խանութպանի մոտ և խնդրեց իրեն հաց տալ` հետո վճարելու պայմանով: Հացավաճառը հրապուրված էր Րաֆֆու վեպերով, բայց նրան անձամբ չէր ճանաչում: Այդ պատճառով էլ մերժեց վիպասանին և հաց չտվեց: Այդ դեպքից մի քանի ամիս անց Րաֆֆին կնքեց իր մահկանացուն: Ողջ Թիֆլիսը մասնակցեց անվանի վիպասանի թաղմանը: Գնաց նաև խանութպանը: Տեսնելով հանգուցյալին` նա ցնցվեց. քիչ էր մնում` հուզմունքից շնչահեղձ լիներ: Ինչպե~ս կարողացավ մերժել մի մարդու, որի երկերով հիացել, հուզվել ու ոգեշնչվել էր այսքան տարի: Թաղման հաջորդ օրից սկսած` ամբողջ մի տարի խանութպանն ամեն առավոտ երկու թարմ հաց էր ուղարկում Րաֆֆու այրուն:
  • 6. Հովհաննես Թումանյանի 50-ամյակին հրավիրված էր նաև Զորավար Անդրանիկը: Վերջինիս կենացի ժամանակ Թումանյանը վերցնում է բաժակն ու ասում. - Երեսուն տարի առաջ մի հայ ժողովուրդ էր, մի Խրիմյան, անցավ երեսուն տարի` հիմա էլ մի հայ ժողովուրդ է, մի Անդրանիկ... Ընդհատելով բանաստեղծին` Անդրանիկն ասում է. Կանցնեն նույնքան տարիներ, ո'չ Խրիմյան կլինի, ո'չ Անդրանիկ, կմնա... <<Շունն ու կատուն>>
  • 7. Շիրազին հարցնում են. -Սիլվան սկզբից այդքան տաղանդավոր էր: -Չէ հա, բաժնըվելուց տաղանդիս մի մասը հետը տարավ: ********************************************** Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ, ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Մանավանդ, շատ է հպարտանում գյումրեցի ճանաչված Ռազմիկ Դարբինյանը: Շիրազը զարմանում է. -Ի՞նչըղ կեղնի՝ բոլորդ ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է..
  • 8. Մարկ Տվենը մի անանուն նամակ է ստանում, որի մեջ գրված է մեկ բառ`<<Խոզ>>: Հաջորդ օրը նա իր լրագրում անանուն նամակի տիրոջը պատասխանում է . <<Սովորաբար ես նամակներն ստանում եմ առանց ստորագրության: Երեկ առաջին անգամ ես ստորագրություն ստացա` առանց նամակի>>:
  • 9. Գիտե՞ք, որ ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մոմիկը սիրել է Սյունյաց իշխանի աղջկան: Այդ զգացմունքը փոխադարձ է եղել: Իմանալով այդ` իշխանը մի օր կանչում է Մոմիկին և ասում. -Աղջկաս քեզ կտամ, եթե կարողանաս ինձ համար երեք տարում մի նոր վանք կառուցել Եղեգնաձորում: Վարպետն ընդունում է իշխանի դրած պայմանը և անմիջապես գործի անցնում: Աստիճանաբար բարձրանում են նոր վանքի պատերը: Իշխանը, տեսնելով, որ Մոմիկը շուտով կավարտի իր աշխատանքը, մտահոգության մեջ է ընկնում: Որպեսզի աղջկան չտա հասարակ քարագործ վարպետի, խորամանկ ու նենգ քայլի է դիմում. պատվիրում է ծառային բարձրանալ նորակառույց վանքի գմբեթը և այնտեղից հրել սիրահարին: Ծառան կատարում է տիրոջ պատվերը: Մոմիկի տաշած վերջին քարը շիրմաքար է դառնում իր համար...