2. Աշոտ Հարությունյան
Լինում է, չի լինում մի շնակատու է լինում: Այդ
շնակատուն մի օր գնաց անտառ: Անտառում վագրը նրան
կերավ: Այդ վագրը դարձավ վագրաշնակատու: Ես այնքան
ուրախացա, որ ընկերացա նրա հետ:
3. Վահան Ֆրագուլյան
Լինում է, չի լինում մի շնակատու է լինում: Մի անգամ նա իր ձագուկին տարավ
զբոսնելու: Հանկարծ ձագուկը կորավ: Շնակատուն տեսավ, որ իր ձագուկը չկա: Նա
այնքան փնտրեց, որ գայլին պատահեց: Գայլը հարձակվեց նրա վրա: Բայց շնակատուն
չվախեցավ: Նա ավելի հզորացավ, գայլին կերավ և գտավ ձագուկներին:
4. Սուսաննա Սաղաթելյան
Անտառում մի մեծ տուն է լինում: Այդ տանը մի շնակատու
էր ապրում: Շնակատուն որոշեց զբոսնել և հանդիպեց ռետինին:
Նա վերցրեց ռետինը և տուն տարավ:
5. Նանա Սանթրոսյան
Մի անգամ շնակատուն գնաց անտառ և հանդիպեց
ծտանավին: Նա նկատեց, որ նա շատ լավ թռչում է: Շնակատուն
հասկացավ, որ կարելի է նրա հետ շփվել: Բայց ծտանավը չէր
ուզում խաղալ շնակատվի հետ: Ոչ ոք չէր ուզում խաղալ
շնակատվի հետ և նա տուն գնաց:
6. Լիդյա Մարգարյան
Շնակատուն ապրում էր մի խրճիթում: Մի անգամ շնակատուն ձագեր է ունենում:
Բայց մի օր շնակատվի ձագերը կորում են: Շնակտուն օր ու գիշեր փնտրում էր իր
ձագուկներին: Շնակատուն գնաց – գնաց և մոլորվեց: Պատահաբար նա գտնում է իր
ձագուկներին և շատ ուրախանում:
7. Հարություն Նազինյան
Մի անգամ շնակատուն անտառ գնաց: Շունն մի կողմ էր
գնում, կատուն՝ մյուս: Բայց նրանք իրար կպած էին և անընդհատ
կռվում էին: Հանկարծ մի տանկ եկավ և նրանց սպանեց: Հետո
եկան շնակատվի ընկերը՝ վագրակատուն, և կերավ տանկին:
8. Հրաչուհի Անդրեասյան
Մի անգամ շնակատուն գնաց անտառ: Մի անգամ էլ
շնակատուն որոշեց մարզանք անել: Նա կախվել էր ծառից և
մարզանք էր անում: Հանկարծ ծառի ճյուղը կոտրվեց և
շնակատուն վեր ընկավ: Նրա մայրիկն ու տատիկը լաց եղան:
Հանկարծ շնակատուն ոտքի կանգնեց: Տատիկն ու մայրիկը
հանգստացան և նրան սկսեցին համբուրել և սիրել:
9. Մանվել Հարությունյան
Մի անգամ շնակատուն իր տնակից դուրս
եկավ առանց ծնողներին տեղեկացնելու: Նա
փնտրում էր իր տունը: Նա չգտավ իր տունը և
սկսեց լաց լինել: Նա երկար քայլեց և հայտնվեց
մի տան մոտ: Մի մարդ այդ շնակատվին երկու
մասի բաժանեց: Բայց նրանք հանդիպեցին
վագրին և վագրը նրանց նորից միացրեց:
10. Անժելա Մաթևոսյան
Լինում է, չի լինում մի շնակատու է լինում: Մի անգամ շնակատուն գնաց անտառ: Այդ
անտառում մի մեծ արջավագր կար: Շնակատուն քայլում էր թփի մոտով: Հանկարծ
թփիմիջից դուրս եկավ արջավագրը և քանդեց շնակատվին: Շնակատուն առանձնացավ,
դարձավ շուն և կատու: Բայց նրանք նորից միացան և ընկերացան արջավագրի հետ:
Շնակատուն և արջավագրը գնացին ծով և վարեցին նապաստականավակը: Նրանք շատ
ուրախ էին:
11. Մերի Ասատրյան
Մի օր շնակատուն որոշեց գլորվել լվացարանի մեջ: Նա
տատիկին տեղեկացրեց և տատիկը թույլ տվեց: Մի օր էլ
շնակատուն հանդիպեց Ալիսա Գլորիկին: Նրանք ընկերացան և
գնացին անտառ, դպրոց, պարտեզ, ավտոտնակ և Երևան: Նրանք
գնացին խաղահրապարակ: Նրանք մի նախշուն ռետին գտան և
խոտերը, երկինքը ջնջեցին: