2. կորեկնուկ
Մարմնի երկարությունը 18 սանտիմետր է, թևերի
բացվածքը՝ 26-32 սանտիմետր։ Մարմինը գեր է, կտուցը՝
հաստ, բաց գույնի։ Մարմինը վերևից մոխրագույն
դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ։
Կոտրտվող իլիկամողես մարմնի վերնամասը,
կողքերը, գլուխը և կուրծքը մուգ խայտերով են, պոչը՝
միատարր դարչնագույն։ Կորեկնուկի թռիչքը արագ է և
ալիքաձև։ Արուն՝ ոտքերը կախ, թռչում է մի նստատեղից
մյուսը և վերսկսում երգը. այն միալար, հաճախ կրկնվող
ցքցքոցների շարք է, որին հաջորդում են երկու կամ երեք
թրթռուն հնչյուններ։ Բնակվում է մշակովի դաշտերում,
արոտավայրերում, լեռնատափաստաններում, ենթալպյան
մարգագետիններում։ Սնվում է սերմերով, որոշ
անողնաշարավորներով։
3. բազմացումը
Բազմացումը
Առաջին հարսանեկան զույգերը
ձևավորվում են ապրիլի ընթացքում։
Արուների երգը լսվում է մինչև հուլիսի
առաջին տասնօրյակը։ Ձվադրման
պատրաստ բները հայտնվում են մայիսի
առաջին տասնօրյակում։ Դնում է 24
միլիմետր տրամագծով, սպիտակ՝
վարդագույն պտերով 5-6 ձու։
4. Կորեկնուկ
Թռիչքին լավ տիրապետող երիտասարդ
թռչունները գրանցվում են հունիսից հուլիսի
երկրորդ տասնօրյակը։ Դաշտային
պայմաններում լավ ճանաչելի է բնորոշ երգով
ու կեցվածքով։ Աշնանը և ձմռանը
կորկնուկները փոքր երամներով թռչում են
կերով հարուստ վայրեր։
Օգտակար է, սնվում է մեծ քանակությամբ
մոլախոտերի սերմերով։