2. Ամեն ինչ դելֆինների մասին
• Դելֆինները բարի և ընկերասեր
ծովային կենդանիներ են, որոնց
հաճախ խառնում են ձկների հետ:
Դելֆինների մտավոր
կարողությունները զարմացնում են
անգամ գիտնականներին:
• Նրանք, բնակվելով ծովերի և
օվկիանոսների դաժան
պայմաններում, զարգացրել են բարդ
ունակություններ: Օրինակ` Դուք
գիտեի՞ք, որ դելֆինները կարող են
երկար ժամանակ անքուն մնալ,
տարածության մեջ կողմնորոշվելու
կարողություն ունեն և նույնիսկ կարող
են կարգավորել արյան հոսքն
օրգանիզմում:
3. Դելֆինների ուղեղը
• Աշխարհի բոլոր կենդանիները քնի կարիք ունեն, ինչպես նաև
մարդը: Անքնության համաշխարհային ռեկորդը պատկանում է
Ռենդի Գարդներին, ով չէր քնել 11 օր: Թեև արդեն 4-րդ օրը
նրա մոտ հալյուցինացիաներ էին սկսվել:
• Եթե մարդ չքնի, նա ի վերջո կմահանա: Նույն բանը տեղի
կունենա ուղեղի զարգացած ֆունկցիաներ
ունեցող յուրաքանչյուր էակի հետ` բացառությամբ դելֆինների,
ովքեր սովորեցրել են իրենց անքնությանը և դրանով հանդերձ
իրենց հիասքանչ են զգում: Օրինակ` դելֆինների ձագուկները չեն
քնում իրենց կյանքի առաջին ամսվա ընթացքում, ինչպես որ
իրենց ծնողները:
4. Գաղտնիքը նրանում է, որ այս
կենդանիները կարող են անջատել
իրենց ուղեղի կեսը որոշ
ժամանակով: Գիտնականները 5
օրերի ընթացքում անդադար
թեստավորել են դելֆինների
ռեակցիաները, և ինչպես
արդյունքները ցույց են տվել, դրանք
բացարձակ չէին թուլացել: Արյան
անալիզը սթրեսի և անքնության
ախտանիշներ չարձանագրեց:
Դելֆինները կարողանում են
օգտագործել այդ կարողությունն
անսահմանափակ կերպով:
5. Երբ դելֆիններից մեկը օգնություն
է կանչում, ընկերները լողալով
մոտենում են, բռնում նրան երկու
կողմից և պահում ջրի վրա
որպեսզի նա կարողանա
շնչել:Նույն կերպ նրանք օգնում
են նաև խեղդվող մարդուն:
6. Հետազոտությունները ցույց են տվել, որ
դելֆինները կարող են օգտագործել
էխոլոկացիան 15 օր անընդմեջ և
իդեալական ճշգրտությամբ: Դա շատ կարևոր
է, քանի որ թույլ է տալիս կենդանիներին
միշտ զգոն լինել:
Բայց զարմանալին այն է, որ դելֆինի ուղեղի
մյուս մասը, միևնույնն է, քնած է: Ընդ որում,
վիզուալ ինֆորմացիան սկսում է մշակվել ուղեղի
մյուս կեսի կողմից: Այլ կեպ ասած` եթե դելֆինն
անջատում է ուղեղի մի մասը, ապա մյուսը
լիովին իր վրա է վերցնում առաջինի
ֆունկցիաները: Դա նույնն է, ինչ ունենալ երկու
ուղեղ: