2. • Վառելանյութերն այրվող նյութեր են, որոնց այրման ընթացքում
անջատվում է մեծ քանակությամբ ջերմություն: Վառելանյութեր են
քարածուխը, նավթը, գորշ ածուխը, բնական գազերը, թերթաքարերը,
տորֆը, փայտը, բուսական թափոնները և այլն: Դրանք օրգանական
ծագում ունեցող նյութեր են, որոնց հիմնական բաղադրիչը ածխածինն է:
3.
4. • Քարածխի և նավթի հանածոները հայտնի են եղել դեռևս հին
ժամանակներում, սակայն, որպես վառելանյութ, դրանք
օգտագործվել են XIX դարի կեսերից: Անցյալում ջերմություն
ստանալու նպատակով այրում էին փայտ, բուսական թափոններ
(ծղոտ, ունդակեղև), գոմաղբ, որոնք փոքր ջերմատվության և
սահմանափակ քանակության պատճառով աստիճանաբար
փոխարինվեցին այլ վառելանյութերով: