2.
Լացող պատը գտնվում է Տաճարի լեռան շուրջ: Լացի Պատը հրեաների ամենասուրբ
վայրն է, այստեղ օրվա ցանկացած պահի կարելի է աղոթողներ տեսնել: Արդեն
առաջին դարերում Երուսաղեմի տաճարը ավերվեց: Լացի Պատը մի աղոթքի վայր է,
որտեղ հրեաները սգում են տաճարի ոչնչացումը եւ աղոթում Աստծուն Իսրայելի
վերածնունդի համար, մի վայր, որը խորհրդանշում է Իսրայելի նախկին փառքը. Պատը
կառուցվել է մ.թ. առաջ 37-4 թվականներին Հերովդես թագավորի կողմից: Տաճարի
վերակառուցման ժամանակ, որպես աջակցող պատ, որպեսզի պահպանվի Տաճարի
տարածքը եւ ընդլայնելու նպատակով լցված հողը չհոսի: Տաճարի Լեռան պատը
կառուցվել է առանց ամրացնող լուծույթի, սահուն կերտված քարերով (քարերի միջին
բարձրությունը 1-1.2 մ, երկարությունը ` 1.5-3 մ, որոշ քարեր հասնում են մոտ 12 մ),
մի փոքր ուղղանկյունաձեւ դուրս ցցված ճակատային մասում: Արեւմտյան պատը շատ
ազգերի մոտ հայտնի է որպես «Լացի պատ» , սակայն եբրայրերեն ասում են Կոտել
Մաարավի, որ թարգմանաբար նշանակում է Արեւմտյան պատ, Տաճարի Լեռը
շրջապատող պահպանված արեւմտյան կողմի պատի պատճառով, Լացի Պատ
անվանումը եկել է արաբներից, որոնք տեսնելով պատի մոտ մշտապես հավաքվող
հրեաների նման կերպ են արտահայտվել:
3.
Արեւմտյան պատի մոտ կարելի է ցանկացած պահի
աղոթողներ տեսնել: Լացի Պատը գրավում է
հրեաներին ինչպես Իսրայելում, այնպես էլ սփյուռքի
երկրներում: Պատի քարերի միջեւ գրություններ դնելը
ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց սովորույթ
է դարձել: Թղթերի վրա արվում են առողջության,
բարեկեցության, փրկության եւ հաջողության
խնդրանքով գրություններ: Կրոնական հրեաները
ամբողջ աշխարհում աղոթում են Իսրայելի
ուղղությամբ, Իսրայելում հրեաները աղոթում են
Երուսաղեմի ուղությամբ, եւ Երուսաղեմի հրեաները
աղոթում են պատի ուղղությամբ:
4.
Միլիոնավոր ուխտավորներ եւ զբոսաշրջիկների տարեկան
աշխարհի տարբեր ծայրերից գալիս են Երուսաղեմ տեսնելու
արեւմտյան պատը եւ պատի քարերի միջեւ Աստծուն
ուղված խնդրանքներ են տեղադրում: Պատը սրբավայր չի
համարվում որպես այդպիսին, սրբավայր է Տաճարը որը
ոչնչացվել է հռոմեացիների կողմից, իսկ պատը այն է ինչ
մնացել է Տաճարից: Լացի Պատը ` Տաճարի Լեռան պատի
միակ հատվածն է որ պահպանվել է մինչեւ մեր օրերը:
ՈՒշագրավ է, որ 2000 տարի առաջ գրված Միդրաշում Լացի
Պատի մասին ասվում է, Արարիչը երդվել է. որ պատի
ներկա ` Արեւմտյան հատվածը չի ոչնչացվելու: