2. Կոալա անունը գալիս է gula բառից, որը օգտագործվում
է դարուկ լեզվի մեջ (համարյա անհետացած լեզու, որը պատկանում
է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի տարածքում ապրող բնիկներին)։
Թեև ու ձայնավորն սկզբում անգլերեն գրվում էր ինչպես «oo»
(ինչպես օրինակ՝ coola և koolah բառերում), հետո դարձավ «օա»,
հնարավոր՝ է սխալի պատճառով։ Ցեղի Phascolarctos անունն
առաջացել է հունարեն phascolos (պայուսակ) և arktos (արջ) բառերից։
Թեև խոսքը արջի մասին չէ, անգլերեն խոսող բնակիչները 18-րդ
դարի վերջում անվանեցին կոալա արջ՝ արջի հետ նմանության
պատճառով։ Մյուս անուններն են օրինակ՝ «ծառերի արջ» կամ
«բնիկ արջ»։Կոալա անունը գալիս է gula բառից, որը օգտագործվում
է դարուկ լեզվի մեջ (համարյա անհետացած լեզու, որը պատկանում
է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի տարածքում ապրող բնիկներին)։
Թեև ու ձայնավորն սկզբում անգլերեն գրվում էր ինչպես «oo»
(ինչպես օրինակ՝ coola և koolah բառերում), հետո դարձավ «օա»,
հնարավոր՝ է սխալի պատճառով։ Ցեղի Phascolarctos անունն
առաջացել է հունարեն phascolos (պայուսակ) և arktos (արջ) բառերից։
Թեև խոսքը արջի մասին չէ, անգլերեն խոսող բնակիչները 18-րդ
դարի վերջում անվանեցին կոալա արջ՝ արջի հետ նմանության
պատճառով։ Մյուս անուններն են օրինակ՝ «ծառերի արջ» կամ
«բնիկ արջ»։
3. Կոալաները երկար ականջներով և
ոտքերով ամրակազմ կենդանիներ են։
Նրանց առջևի երկու մատները ավելի
զարգացած են։ Այդ մատները իրենց
երկար և սուր ճանկերի հետ օգնում են
նրանց հեշտ բարձրանալ և շարժվել
ծառերի վրա։ Կոալայի մորթին շատ
խիտ է և փափուկ, մոխրագույնից
շականակագույն երանգներով։
Որովայնը և ականջներին աճող երկար
մազերը սպիտակ են։ Ապրում են
արևելյան և հարավային Ավստրալիայի
ափամերձ
տարածքների նվենիների բաց
անտառներում, որոնց տերևները
նրանց սննդի հիմնական մասն են։ Նաև
տարածված են երկրի ներքին
շրջաններում։ Հատկապես այն
մասերում, որտեղ ավելի խոնավ է։
4. Էգ կոալան վարում է միայնակ կյանք եւ
ապրում է որոշակի տարածքում,
այնտեղից հազվադեպ է հեռանում:
Արուները որոշակի տեղում չեն
ապրում, հանդիպելիս հարձակվում են
իրար վրա: Միայն բազմացման
շրջանում հավաքվում են մեկ հատ
չափահաս արուից եւ մի քանի էգից
կազմված խմբերով:
Զուգավորվում են ծառերի վրա: 30-35
օրվա հղիությունից հետո ծնվում է
միայն մեկ ձագ, որը ծնված ժամանակ
ունենում է ընդամենը 15-18մմ
երկարություն եւ մոտ 5.5 գր քաշ: Ձագը
մոր պարկի մեջ մնում է վեց ամիսների
ընթացքում, իսկ հետո եւս վեց ամիս
մոր մազերից բռնելով
ճանապարհորդում է նրա շալակին:
Կոալաները բազմանում են տարվա մեջ
1-2 անգամ: Էգերի սեռական
հասունությունը լինում է 2-3,
արուներինը՝ 3-4 տարեկանում։