3. ԱՆԱՀԻՏ
Վահագնի տարփածուն էր Աստղիկ դիցուհին՝ հայոց
սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված
էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աշտիշատում
գտնվող նրա տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ»,
ուր Աստղիկը հանդիպում էր իր սիրած Վահագնին։
Աստղիկի և Վահագնի ամուսնությունը համարվում էր
սրբազան. այդ ամուսնության հետևանքով անձրև էր
տեղում երկրի վրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք
տալիս մարդկանց:
4. Ըստ արիական ավանդույթների՝ ստորգետնյա
աստվածը արարչական ընտանիքից գողանում է
Աստղիկին, որի հետևանքով արիների միջից
վերանում են Սերն ու Գեղեցկությունը, նրանց
հոգիներում բուն է դնում ատելությունը և նրանք
դառնում են տգեղ ու դժնակ։ Բայց Վահագնը,
հաղթելով Վիշապին, ազատում է Աստղիկին և,
շրջելով Արարատով, արիներին օծում է վարդաջրով,
վարդավառ է սարքում և նրանց վերստին օժտում
աստղիկյան սիրառատությամբ։ Վարդավառը Հայոց
աշխարհում անցնում է մեծ շուքով։ Դա հայերի
ամենասիրված տոներից է։ Այդ օրը մեծ թե փոքր
խանդավառությամբ իրար օծում են ջրով, միմյանց
Սեր ու Գեղեցկության են տալիս:
5.
6. Բացի Աշտիշատից, Աստղիկին նվիրված
տաճարներ կային Վանա լճի մոտակայքում
գտնվող Արտամետ , Արտաշատում և այլ
տեղերում։Անձևացիք կոչված գավառում նվիրում
էին վարդեր և աղավնիներ, որոնք սուրբ էին
համարվում։ Վարդեր նվիրելու սովորությունից էլ
ըստ երևույթին առաջացել է Աստղիկի
«Վարդամատն» (վարդե մատներ ունեցող)
մականունը։