Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
կոկոս
1.
2. Կոկոս է կոչվում նույնանուն ծառի
պտուղը, որը բավականին
տարածված է արևադարձային
գոտում: Պտուղն աճում է ծառի
ամենավերևում, այդ պատճառով էլ
կոկոսի բերքահավաքը
լեռնագնացների արշավ է հիշեցնում:
3. Կոկոսը պարունակում է յուղեր, B խմբի
վիտամիններ,վիտամին C, երկաթի,
մագնիումի, կալցիումի հանքային աղեր:
4. Կոկոսյան արմավենի - Cocos
nucifera, հայերենանվանումն է՝ հնկուզենի։
Արմավենիների ընտանիքին
պատկանող այս տեսակն ապրում է ավելի
քան մեկդար` հասնելով մինչեւ 30 մ շենքի
բարձրության։Բազմանում է պտղի մեջ
գտնվող կոկոսյան ընկույզի
միջոցով։ Ընկույզի վրա կան 3 փոքրիկ
անցքեր, որոնցիցդուրս են գալիս ծիլերը։
Պտուղը գործնականում չի քայքայվում
աղաջրում եւ ընկնելով մայր ծառից՝ կարող
է օվկիանոսի ջրի միջոցով անցնել մի քանի
հազար կիլոմետր հեռավորություն։
5. Հայտնվելով նոր ցամաքի վրա՝
արեւադարձային գոտու կլիմայական
պայմաններում սկսվում է բազմանալ։
Մշակվում է մոլորակի արեւադարձային
գոտիներում, հայրենիքը Պոլինեզիայի
ծովափնյա շրջաններն են։ Մոլորակի վրա
աճող հնագույն ծառերից մեկն է, դեռեւս՝
դինոզավրերի ժամանակներից։
Կոկոններից ու ծաղկաբույլերից ստանում
են շաքար եւ օգտագործում գինու
արտադրության մեջ։ Բույսի խոշոր
պտուղը բաղկացած է արտաքին
թաղանթից, ընկույզից եւ դրանց միջեւ
գտնվող թելիկավոր շերտից, դրանից
պատրաստվում են թելեր, խսիրներ,
խոզանակներ եւ այլն։
6. Կոկոսի միջուկը ուտելի է, իսկ դրանից
ստացած յուղն օգտագործվում է
կենցաղում եւ օճառի արտադրությունում։
Կոկոսի ընկույզից պատրաստում են
ափսեներ, գավաթներ, կանթեղներ,
զարդեր։
Կոկոսյան արմավենու տերեւները
օգտագործվում են անասնապահության
մեջ, դրանցից պատրաստում են
կողովներ, տների տանիքների համար
ծածկեր, իսկ ճյուղը համարվում է
խաղաղության խորհրդանիշ։ Կոկոսյան
արմավենու փայտանյութը
օգտագործվում է որպես շինանյութ։
7. Մինչ օրս սննդարարության առումով այն
միջին դիրք էր գրավում: Սակայն
վերջերս պարզվեց, որ կոկոսի
օգտակարության ցուցանիշը
թերագնահատված է:
8. Չնայած իր հայրենքիում կոկոսը
հիմնականում օգտագործվում է տարբեր
ճաշատեսակների պատրաստման
ժամանակ, սակայն չեն անտեսվում նաև
վերջինիս բուժական հատկությունները :
Կոկոսն օգտագործվում է գլխամաշկի,
ինչպես նաև մաշկային տարբեր
հիվանդությունների բուժման համար:
9. Կոկոսի հյութը լավ հագեցնում է
ծարավը: Կոկոսի միջուկն ու կաթը
հարուստ են միկրոէլեմենտներով, որոնք
վերականգնում են ուժերն ու լավացնում
են տեսողությունը: