2. Աչքերի առողջության ու
տեսողության համար
■ Դեղձը մեծ քանակությամբ վիտամին A և C է պարունակում, որոնք նույնպես
չափազանց օգտակար են աչքերի համար: Դեղձի կանոնավոր օգտագործումը
կարող է լավացնել տեսողությունը` արյան շրջանառության լավացման
շնորհիվ:
3. Մաշկի առողջության համար
■ Ինչպես արդեն նշվեց, դեղձը մեծ քանակությամբ վիտամինA և C է
պարունակում, որոնք չափազանց կարևոր են մաշկի առողջության համար:
Վիտամին A –ն պաշտպանում է մաշկը ջրազրկումից ու այն փափուկ և
էլաստիկ պահում: Ամեն օր մեկ դեղձ օգտագործելու դեպքում, դուք առողջ ու
գեղեցիկ մաշկ կունենաք: Դուք կարող եք նաև դեղձի բարակ շերտ
տեղադրել մաշկին` մուգ հետքերից ու կնճիռներից ազատվելու համար:
4. Պահպանում է մարմնի առողջ քաշը
■ Դեղձը ճարպեր չի պարունակում ու միջինում 68 կկլ է պարունակում: Դրա մեջ
պարունակվող մեծ քանակությամբ շաքարը բնական է, ինչն առողջության
համար վնասակար չէ, այլ հակառակը` օգտակար: Այնպես որ, եթե
ցանականում եք նիհարել, կարող եք դեղձ օգտագործել սննդա կարգի մեջ, որը
առողջարար, սննդարար և միևնույն ժամանակ չգիրացնող հրաշալի մթերք է:
5. Կանխարգելում է քաղցկեղը
■ Դեղձը հարուստ է այնպիսի
հակաօքսիդանտներով,
որոնք կանխարգելում են
քաղցկեղածին բջիջների զարգացումն
օրգանիզմում: Հայտնի է, որ դեղձը
հատկապես օգտակար է թոքերի,
հաստ աղու և բերանային խոռոչի
քաղցկեղների դեմ: Իսկ դեղձի մեջ
պարունակվող նեոքլորոգեն թթուն
պաշտպանում է կրծքի քաղցկեղի
առաջացումից:
6. Սրտանոթային համակարգի
առողջության համար
■ Դեղձի մեջ պարունակվող
հակաօքսիդանտները առողջարար են
սրտի համար, քանի որ դրանք
ոչնչացնում այն ազատ ռադիկալները,
որոնք շղթայական ռեակցիաներ են
ստեղծում օրգանիզմում ու վնասում
արյան բջիջները: Դեղձը նաև
լավացնում է արյան շրջանառությունն
ու կանխարգելում կաթվածները: