Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
էվգլենա ժենկա վանի
1. Էվգլենա Կանաչ Էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և կանգնած ջրով այլ ջրամբարներում: Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը`սուր: Էվգլենայի րմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ: Թաղանթի շնորհիվ էվգլենայի մաոխվում: Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում ու լայնանում է:
2. Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ`մտրակ: Մտրակը պտուտակաձև շարժելով`Էվգլենան խրվում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ: Մեկ կամ մի քանի մտրակներով տեղաշարժվող կենդանիները պատկանում են Մտրակավորների դասին: Գիտնականները ենթադրում են, որ 1,5 միլիարդ տարի առաջ ապրած հնադարյան մտրակավորներից առաջացել են նախակենդանիների ժամանակակից դասերը:
3. Սննդառություն Էվգլենայի ցիտոպլազմայի մեջ կան 20-ից ավելի ձվաձև, կանաչ քլորոպլաստներ, որոնք նրան տալիս են կանաչ գույն: Քլորոպլաստներում կա քլորոֆիլ: Էվգլենան սնվում է լույսի պայմաններում, ինչպես կանաչ բույսերը, իր մարմինը կառուցելով օրգանական նյութերից, որոնք առաջանում են լույսի տակ ֆոտոսինթեզի միջոցով: Ցիտոպլազմայում կուտակվում են օսլայի բաղադրությանը նման պաշարային սննդանյութերի մանր հատիկներ, որոնք ծախսվում են էվգլենայի սոված ժամանակ: Եթե էվգլենային երկար ժամանակ տեղավորենք մթության մեջ, նրա քլորոֆիլը կանհետանա, նա կդառնա անգույն: Դրա հետևանքով ֆոտոսինթեզը դադարում է, և էվգլենան սկսում է յուրացնել լուծված օրգանական նյութերը, որոնք առաջանում են մահացած տարբեր օրգանիզմների քայքայման ժամանակ:
4. Շնչառությունը և արտաթորումը Այն տեղի է ունենում այնպես, ինչպես Ամեոբայինը: Կծկուն վակոուլը գտնվում է էվգլենայի մարմնի առջևի ծայրում: Դրա միջոցով էվգլենայի օրգանիզմից հեռանում են ավելորդ ջուրն ու արտաթորության նյութերը: