2. Հայտնի է, որ մարմնի արագությունը (մեծությունը և
ուղղությունը) փոխվում է այլ մարմնի ազդեցության
հետևանքով:
Դիտարկենք, թե ի՞նչի հետևանքով է շարժվում դադարի
վիճակում գտնվող մարմինը:
Սայլակին ամրացնենք առաձգական թիթեղ, որը ճկված
է և կապված է թելով: Սայլակը սեղանի նկատմամբ
գտնվում է դադարի վիճակում։
Այրենք թելը։ Թիթեղն ուղղվում է, բայց սայլակը տեղից չի
շարժվում՝ մնում է դադարի վիճակում:
Փոխենք փորձի պայմանները՝ ճկված
թիթեղը ամրացնենք նույն սայլակից: Այրենք թելը՝
երկու սայլակներն էլ սկսում են շարժվել հակադիր
ուղղություններով:
3. Ուշադրություն
Փորձը ցույց տվեց, որ սայլակին արագություն հաղորդելու համար անհրաժեշտ
է մեկ այլ մարմին (մյուս սայլակը): Փորձից հետևում է նաև, որ մի մարմնի
ազդեցությունը մյուսի վրա միակողմանի չէ :
Քանի որ թելը կտրելիս երկու սայլակն էլ շարժվում են, ապա երկուսն էլ ազդում
են իրար վրա՝ սայլակները փոխազդում են:
Այսինքն, փոխազդեցության հետևանքով երկու մարմինն էլ կարող են փոխել
իրենց արագությունը:
Դիտումները և փորձերը ցույց են տալիս, որ անշարժ մարմինը սկսում է
շարժվել, իսկ շարժվող մարմինն արագանում, դանդաղում, կամ փոխում է
շարժման ուղղությունը միայն այն դեպքում, երբ նրա վրա ազդում են այլ
մարմիններ: