SlideShare a Scribd company logo
1 of 11
Հետազոտական աշխատանք
Մհերյան Լիլիթ
1205 խումբ
Ա. Նախաբան
Մարդկանց կյանքում առաջ եկող խնդիրների, նրանց
հետաքրքրող երևույթների շարքում կան մի քանիսը,
որոնք մշտական են, համամարդկային և հավերժական`
ծնունդն ու մահը, երազներն ու ենթագիտակցական
հոգեկանի այլ երևույթներ, ներշնչումն ու
ինքնաներշնչումը, իշխանությունն ու ենթակայությանը,
տաղանդն ու հանճարեղությունը, արտասովոր
հիշողությունը:
Մեր խնդիրն է հասկանալ, թե ինչից են առաջանում
երազները, մարդկանց համար դրանք ինչ նշանակություն
ունեն և այդ ընթացքում ինչ է կատարվում մարդու
օրգանիզմում:
Մարդու հոգեկան գործունեությունը և կյանքի ընթացքում
առաջ եկող հոգեվիճակները մեծաթիվ են, խիստ բարդ ու
դրանց իմացությունն անհրաժեշտ Է մարդուն
հասկանալու և օգնելու համար։ Հոգեվիճակների
ուսումնասիրությունն ունի և գիտական, և գործնական
մեծ նշանակություն:
Բ. Տեսական նյութ
Գլուխ1. Քնի փուլերը
Քունը օրգանիզմին կենսականորեն անհրաժեշտ, պարբերաբար առաջացող,
գործառնական վիճակ է, որը բնութագրվում է շարժունակության կտրուկ նվազումով,
արտաքին ազդեցության նկատմամբ թույլ հակազդումով և գլխուղեղի նյարդաբջիջների
հատուկ ակտիվությամբ:
Մարդն իր կյանքի մոտ 1/3-ն անց է կացնում քնած վիճակում ,մնացած 2/3-ում նա գտնվում է
արթնության և գիտակցական ակտիվության այս կամ այն մակարդակի վրա: Եթե
մարդն ապրում է 60 տարի , ապա մոտ 20 տարի նա քնած է լինում: Բնականաբար,
արթուն վիճակի հոգեկան ապրումների մասին մենք ավելի շատ բան գիտենք, քանի որ
դրանց որոշ մասը գիտակցվում է, այսինքն մենք հաշիվ ենք տալիս մեզ, թե արթուն
վիճակում ինչ ենք տեսնում, լսում, շոշափում, ինչ մտքեր ու ցանկություններ ունենք և
այլն:Անհամեմատ սուղ են մեր գիտելիքները հոգեկան այն գործընթացների մասին ,
որոնք իրագործվում են քնած մարդու ուղեղի կողմից: Բայց առանց քնի և երազների
ուսումնասիրության մարդու հոգեբանությունը կլիներ շատ թերի և մեծ չափով
անհասկանալի:
Մարդկանց կյանքում առաջ եկող խնդիրների, նրանց հետաքրքրող երևույթների շարքում
կան մի քանիսը, որոնք մշտական են, համամարդկային և հավերժական` ծնունդն ու
մահը, երազներն ու ենթագիտակցական հոգեկանի այլ երևույթներ, ներշնչումն ու
ինքնաներշնչումը, իշխանությունն ու ենթակայությանը, տաղանդն ու
հանճարեղությունը, արտասովոր հիշողությունը [1]:
1.Արդյո՞ք աշխատում է քնած մարդու ուղեղը։
Դեռևս ոչ վաղ անցյալում նույնիսկ շատ հեղինակավոր
գիտնականներ, հատկապես ֆիզիոլոգներ, կարծում էին, որ
երբ մարդ քուն է մտնում, նրա գլխուղեղի նյարդային բջիջները
(նեյրոնները) դադարեցնում են իրենց աշխատանքը,
արգելակվում են և հանգստանում։ Իսկ արթնանալիս
նեյրոնները նույնպես «արթնանում և սկսում են գործել։Հենց
արգելակումն էլ համարվում էր քնելիս մարդու
հանգստանալու մեխանիզմը։Եվ իսկապես, 7-8 ժամ տևող
նորմալ քնից հետո մարդիկ իրենց թարմացած ու եռանդով լի
են զգում, ֆիզիկապես, հաճախ նաև հոգեպես, իրենց
հանգստացած են զգում։
2. Արդյո՞ք քնած ուղեղը հանգստանում է հենց արգելակման
մեխանիզմի շնորհիվ։
Սկսած մեր դարի 50-ական թվականներից՝ կատարվել են մի
շարք հայտնագործություններ, որոնք վկայում են, որ հիշյալ
տեսակետը շատ հեռու է իրականությունից, ժամանակակից
մարդու գլխուղեղում կան մոտավորապես 15 միլիարդ, եթե ոչ
ավելի, նեյրոններ, որոնց համատեղ աշխատանքի շնորհիվ էլ
մարդը հոգեկան կյանք է ունենում և հարմարվում է կյանքի
պայմաններին։
3.Որոնք են մարդու հիմնական հոգեվիճակները։
Մարդու կյանքը հոգեվիճակների հերթափոխություն Է։Դրանք հիմնականում
երկուսն են` արթնություն և քուն։ Այդ վիճակների հերթափոխությունը մենք
տեսնում ենք արդեն նորածին երեխաների մոտ, որոնք թեև մեծ մասամբ քնած են
լինում, բայց ունենում են կարճատև արթնության փուլեր, երբ սնունդ են ընդունում
և նորից քուն են մտնում։Բայց արդեն կյանքի ամիսներին արթնության փուլերը
քանի գնում ավելի երկարատև են դառնում։ Այնուհետև ծագում Է
գիտակցությունը, որի առկայությունն ապացուցվում Է նրանով, որ անհատը
կարողանում Է հաշիվ տալ իրեն իր ապրումների և գործողությունների մասին,
կարողանում է տեղորոշել իրեն տարածության և ժամանակի մեջ։Արթուն վիճակն,
այսպիսով, ունի իր մակարդակները սկսած աղոտ գիտակցության աստիճանից
մինչև արտաքին երևույթների և սեփական անձի հստակ գիտակցումը։
Քնած վիճակը նույնպես միօրինակ չէ։Քնած մարդն, անկախ իր կամքից, անցնում
է այդ ընդհանուր (քնի) վիճակի մեկ փուլից մյուսին, մինչև արթնանալը [1] ։Քնի
այդ փուլերը, որոնք գիշերվա ընթացքում կրկնվում են 4-5 անգամ, անվանեցին
“պարադոքսալ” (կամ “արագ”, “երազային”), արավհետև մարդը մնում է քնած, բայց
նրա ուղեղը ֆիզիոլոգիական տեսակետից “արթուն” վիճակում է հայտնվում, իսկ
աչքերը արագ շարժումներ են կատարում:Քնի մյուս փուլը անվանեցին
“օրթոդոքսալ” (կամ “դանդաղ”, նաև “ոչ երազային”), որն ունի չորս մակարդակ
կամ ստադիա: Օրթոդոքսալ քնի 1-ին մակարդակը համապատասխանում է
թեթևակի քնկոտության, նիրհելու կիսաարթուն վիճակին: Երկրորդ ստադիան
միջին խորության քնի մակարդակն է: Եթե քունը նորմալ պայմաններում է
ընթանում, ապա դրանից հետո վրա է հասնում խոր քնի ստադիան: Չորրորդ
ստադիան քնի ամենախոր մակարդակն է: Այս ստադիան, եթե ընդհանրապես
դիտվում է, նորմալ պայմաններում շատ կարճատև է և նկատվում է միայն գիշերվա
սկզբում, քուն մտնելուց մոտ 40-50 րոպե անց: Քնի առաջին ժամի ընթացքում
գերակշռողը երրորդ ստադիան է` միջին խորության քունը:
Սխալ կլիներ կարծել, որ քուն մտնելուց հետո պարտադիր կարգով այն
աստիճանաբար խորանում է առաջին ստադիայից մինչև չորրորդը, որից հետո
հակառակ կարգով մարդը չորրորդ ստադիայից վերադառնում է մինչև առաջինը և,
ի վերջո, արթնության մակարդակը: Իրականում գիշերվա ընթացքում նկատվում
են բազմաթիվ, հաճախ արագընթաց ու թռիչքաձև, անցումներ առաջին
ստադիայից երկրորդին, երկրորդից առաջինին և այլն: Այդ անցումները կարող են
պայմանավորված լինել արտաքին և ներքին գրգռիչների ազդեցությամբ: Քնած
մարդու մարմնի շարժումների մոտ 80%-ը ուղեկցվում է քնի մակարդակի
թռիչքաձև փոփոխություններով: Օրթոդոքսալ փուլին հերթափոխում
է պարադոքսալ կամ “արագ” քնի փուլը: Պարադոքսալ փուլում մարդու սրտի
զարկերը լինում են 45-100 մեկ րոպեում, իսկ շնչառությունը անկանոն է
դառնում:Գիշերային հանգիստը լիարժեք է այն դեպքում, երբ քնի երկու տեսակն էլ
նորմալ կերպով հերթափոխվում են 4-5 անգամ, ինչպես նախատեսել է մարդու
էվոլյուցիան [3]:
Ի վերջո, կան նաև հոգեկանի հատուկ վիճակներ, այսպես կոչված, տրանսի
տեսակներ: Դրանցից Է, օրինակ, մարդու հիպնոսացված վիճակը, որը նախկինում
սխալմամբ նույնացնում Էին քնի հետ և հիպնոտիկ քուն Էին անվանում։Ավելի
մանրակրկիտ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հիպնոսն Էապես
տարբերվում Է քնի` ինչպես դանդաղ, այնպես Էլ արագ փուլերից, քանի որ
հիպնոսացված վիճակում գտնվող մարդը ընտրականորեն շատ զգայուն Է
հիպնոլոգի խոսքի նկատմամբ, նրա հետ ունի հատուկ տեսակի կապ։Հիպնոսի և
ներշնչման միջոցով մարդու մեջ կարելի Է շատ Էական հոգեբանական և նույնիսկ
ֆիզիոլոգիական փոփոխություններ առաջ բերել, բուժել, նոր գիտելիքներ
սովորեցնել, մղել զանազան գործողությունների [2] ։
Գլուխ 2. Երազներ
Նիրհը բնության կողմից մարդուն տրված այն եզակի միջոցն է, որը
հնարավորություն է տալիս թափանցել երազների
թագավորությունը: Դա այն կիսաարթուն վիճակն է, որի մեջ
յուրաքանչյուր ոք հայտնվում է օրը երկու անգամ քուն մտնելուց
անմիջապես առաջ և արթնանալուց անմիջապես հետո:
Բոլոր երեխաները տեսնում են մղձավանջային երազներ և
փորձում են ինչ-որ ձևով պայքարել դրանց դեմ։ Նման
դեպքերում արթնացած երեխային պետք է մեղմորեն
հանգստացնել և քնելուց առաջ նրան տալ, ասենք, այսպիսի
երազի դիրքորոշում <<Հիմա դու կքնես և կտեսնես ծովը` մեղմ
ու տաք, դեպի քեզ կլողա դելֆինը, և դուք կսկսեք խաղալ>>: Եթե
դուք մղձավանջային երազ եք տեսնում, աշխատեք չվախենալ և
մինչև վերջ տեսնել այն։Անվախորեն ընդունե՛ք վտանգները,
մտեք ձեզ առաջարկվող պայքարի մեջ: Մղձավանջային
երազների հետ աշխատելու այս տեխնիկան կոչվում է
սենոյական: Անվանումը ծագել է Մալազիայում ապրող
ցեղերից մեկի անունից։
Այս ցեղին բնորոշ է հանգիստ, ուրախ տրամադրությունը,
հոգեկան հիվանդությունների` փսիխոզների և
նևրոզների լիակատար բացակայությունը։Նրանք մեծ
ուշադրություն են դարձնում երազներին։ Ամեն
առավոտ սենոյացի երեխաները պարտավոր են
ծնողներին պատմել իրենց երազները, իսկ ծնողները
խորհուրդ են տալիս, թե երեխաներն ինչպես պետք է
վարվեն երազներում <<Անդունդն ես ընկնում, փորձիր
անկումը դանդաղեցնելով մինչև վերջ իջնել, հրեշի ես
հանդիպել` չփախչես, ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը քեզ
գայթակղեցնում է, ենթարկվիր գայթակղությանը>>։
Երազների վերափոխման այս մեթոդիկան ոչ թե
վանում է վախեցնող երազը, այլ ընդունում է և
վերափոխում այն։
4. Կա՞ն, արդյոք, մարդիկ, ովքեր երազներ չեն տեսնում։
Ոչ, այդպիսի մարդիկ չկան։ Բոլոր նրանք, ովքեր քնում
են, երազներ են տեսնում։ Մեր վերապահությունը
պայմանավորված է նրանով, որ թեև քնի և արթնության
հերթափոխությունը բնության օրենք է, սակայն լինում են նաև
բացառություններ, եղել են և այսօր էլ կան փոքրաթիվ
մարդիկ, ովքեր չեն քնում, միշտ արթուն են։Համենայն դեպս
նրանք այնպես չեն քնում, ինչպես մյուսները և լավագույն դեպքում
որոշ ժամանակ հայտնվում են օրթոդոքսալ քնի
առաջին, մակերեսային ստադիայում։ Դա, անշուշտ, նորմալ
հոգեկան գործունեությունից կատարվող շեղում է, երբեմն ուղեղի
այն բաժինների ախտահարման հետևանք, որոնք ապահովում են
քնի և արթնության վիճակների հերթափոխությունը:
Այսպիսով այն բոլոր մարդիկ, ովքեր գոնե մի քանի ժամ
կարողանում են քնել և հայտնվում են քնի« պարադոքսալ
փուլերում, անպայման երազներ են տեսնում և այն էլ բավականին
մեծ քանակությամբ։ Երազ տեսնելն անհրաժեշտ է հոգեկան
առողջության պահպանման համար։Դա ապացուցվել է հատուկ
հետազոտությունների շնորհիվ, որոնց ընթացքում մարդկանց
ընտրականորեն զրկում էին քնի երազային փուլերում գտնվելու և
երազ տեսնելու հնարավորությունից։
5. Իսկ ինչո՞ւ են ոմանք պնդում, թե իբր երազներ չեն տեսնում։
Այո, հաճախ է պատահում, երբ մարդուն հարցնում ենք, թե արդյոք անցած գիշեր երազներ տեսել
է և նա պատասխանում է. <<Այս գիշեր ես շատ ամուր եմ քնել և երազ չեմ տեսել>>:
Իրականում նա տեսել է երազներ և այն էլ շատ, բայց չի հիշում դրանք։Բանն այն է, որ
արթնանալուց հետո երազները, փոքրաթիվ բացառություններով, արագորեն մոռացվում են,
այնքան արագ, որ նույնիսկ մտապահելու ցանկության դեպքում մենք հազիվ կարողանում
ենք առանձին պատառիկներ հիշել։
Եթե մարդ քնում է 7-8 ժամ, ապա մեկ գիշերվա ընթացքում 4-5 անգամ հայտնվում է քնի
երազային (արագ) փուլում և, անկասկած, երազներ է տեսնում։Քանի որ նա չի արթնանում,
այդ երազներն առավոտյան հիմնականում մոռացվում են։Մենք կարող ենք հիշել քնի վերջին
պարադոքսալ փուլի երազները, այն էլ այն դեպքում, երբ արթնանում ենք հենց պարադոքսալ
փուլից։
Գիտափորձերն անվերապահորեն ապացուցում են, որ երազ տեսնում են բոլորը, բայց հիշելու
տեսակետից մարդկանց միջև կան անհատական տարբերություններ։Միջին տարիքի մի
մարդ պնդում է, թե ինքը երբեք երազ չի տեսնում և, իբր, հոգեբանները սխալ տեսություն են
զարգացնում։Նրան առաջարկում են քնել լաբորատորիայում։Նա համաձայնում է։Հենց որ
քնածը հայտնվում է քնի արագ փուլում (փորձված հոգեբանը քնածի արտաքին տեսքից,
աչքերի շարժումներից, շնչառության առանձնահատկոլթյուններից և այլ նշաններից ելնելով
անսխալ կերպով կարող է որոշել, թե նա քնի որ փուլում է գտնվում), նրան մեկ-երկու րոպե
թույլ են տալիս մնալ այդ փուլում, այնուհետև արթնացնում և անմիջապես հարցնում են, թե
ինչ երազ էր տեսնում։Փորձարկվողն, իսկապես, երազ է պատմում։Այն կարող է լինել
ծավալուն կամ կազմված միայն առանձին պատկերներից, բայց միշտ վերարտադրվում է, թեև
քիչ անց կարող է լրիվ մոռացվել։ Պարզվեց, որ հիշյալ փորձարկվողի երազները
հիմնականում տհաճ էին։
Ի դեպ նշենք, որ չնայած տարածված հակառակ տեսակետին, բոլոր երկրներում կատարված
համեմատական հետազոտությունները ցույց են տալիս, որ անկախ հասարակարգից,
ազգությունից և մշակույթից, մարդիկ մեծ մասամբ տհաճ հուզականությամբ հագեցված
Երազ

More Related Content

Featured

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by HubspotMarius Sescu
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTExpeed Software
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsPixeldarts
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthThinkNow
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfmarketingartwork
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024Neil Kimberley
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)contently
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024Albert Qian
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsKurio // The Social Media Age(ncy)
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Search Engine Journal
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summarySpeakerHub
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Tessa Mero
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentLily Ray
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best PracticesVit Horky
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project managementMindGenius
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...RachelPearson36
 

Featured (20)

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPT
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
 
Skeleton Culture Code
Skeleton Culture CodeSkeleton Culture Code
Skeleton Culture Code
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 

Երազ

  • 2. Ա. Նախաբան Մարդկանց կյանքում առաջ եկող խնդիրների, նրանց հետաքրքրող երևույթների շարքում կան մի քանիսը, որոնք մշտական են, համամարդկային և հավերժական` ծնունդն ու մահը, երազներն ու ենթագիտակցական հոգեկանի այլ երևույթներ, ներշնչումն ու ինքնաներշնչումը, իշխանությունն ու ենթակայությանը, տաղանդն ու հանճարեղությունը, արտասովոր հիշողությունը: Մեր խնդիրն է հասկանալ, թե ինչից են առաջանում երազները, մարդկանց համար դրանք ինչ նշանակություն ունեն և այդ ընթացքում ինչ է կատարվում մարդու օրգանիզմում: Մարդու հոգեկան գործունեությունը և կյանքի ընթացքում առաջ եկող հոգեվիճակները մեծաթիվ են, խիստ բարդ ու դրանց իմացությունն անհրաժեշտ Է մարդուն հասկանալու և օգնելու համար։ Հոգեվիճակների ուսումնասիրությունն ունի և գիտական, և գործնական մեծ նշանակություն:
  • 3. Բ. Տեսական նյութ Գլուխ1. Քնի փուլերը Քունը օրգանիզմին կենսականորեն անհրաժեշտ, պարբերաբար առաջացող, գործառնական վիճակ է, որը բնութագրվում է շարժունակության կտրուկ նվազումով, արտաքին ազդեցության նկատմամբ թույլ հակազդումով և գլխուղեղի նյարդաբջիջների հատուկ ակտիվությամբ: Մարդն իր կյանքի մոտ 1/3-ն անց է կացնում քնած վիճակում ,մնացած 2/3-ում նա գտնվում է արթնության և գիտակցական ակտիվության այս կամ այն մակարդակի վրա: Եթե մարդն ապրում է 60 տարի , ապա մոտ 20 տարի նա քնած է լինում: Բնականաբար, արթուն վիճակի հոգեկան ապրումների մասին մենք ավելի շատ բան գիտենք, քանի որ դրանց որոշ մասը գիտակցվում է, այսինքն մենք հաշիվ ենք տալիս մեզ, թե արթուն վիճակում ինչ ենք տեսնում, լսում, շոշափում, ինչ մտքեր ու ցանկություններ ունենք և այլն:Անհամեմատ սուղ են մեր գիտելիքները հոգեկան այն գործընթացների մասին , որոնք իրագործվում են քնած մարդու ուղեղի կողմից: Բայց առանց քնի և երազների ուսումնասիրության մարդու հոգեբանությունը կլիներ շատ թերի և մեծ չափով անհասկանալի: Մարդկանց կյանքում առաջ եկող խնդիրների, նրանց հետաքրքրող երևույթների շարքում կան մի քանիսը, որոնք մշտական են, համամարդկային և հավերժական` ծնունդն ու մահը, երազներն ու ենթագիտակցական հոգեկանի այլ երևույթներ, ներշնչումն ու ինքնաներշնչումը, իշխանությունն ու ենթակայությանը, տաղանդն ու հանճարեղությունը, արտասովոր հիշողությունը [1]:
  • 4. 1.Արդյո՞ք աշխատում է քնած մարդու ուղեղը։ Դեռևս ոչ վաղ անցյալում նույնիսկ շատ հեղինակավոր գիտնականներ, հատկապես ֆիզիոլոգներ, կարծում էին, որ երբ մարդ քուն է մտնում, նրա գլխուղեղի նյարդային բջիջները (նեյրոնները) դադարեցնում են իրենց աշխատանքը, արգելակվում են և հանգստանում։ Իսկ արթնանալիս նեյրոնները նույնպես «արթնանում և սկսում են գործել։Հենց արգելակումն էլ համարվում էր քնելիս մարդու հանգստանալու մեխանիզմը։Եվ իսկապես, 7-8 ժամ տևող նորմալ քնից հետո մարդիկ իրենց թարմացած ու եռանդով լի են զգում, ֆիզիկապես, հաճախ նաև հոգեպես, իրենց հանգստացած են զգում։ 2. Արդյո՞ք քնած ուղեղը հանգստանում է հենց արգելակման մեխանիզմի շնորհիվ։ Սկսած մեր դարի 50-ական թվականներից՝ կատարվել են մի շարք հայտնագործություններ, որոնք վկայում են, որ հիշյալ տեսակետը շատ հեռու է իրականությունից, ժամանակակից մարդու գլխուղեղում կան մոտավորապես 15 միլիարդ, եթե ոչ ավելի, նեյրոններ, որոնց համատեղ աշխատանքի շնորհիվ էլ մարդը հոգեկան կյանք է ունենում և հարմարվում է կյանքի պայմաններին։
  • 5. 3.Որոնք են մարդու հիմնական հոգեվիճակները։ Մարդու կյանքը հոգեվիճակների հերթափոխություն Է։Դրանք հիմնականում երկուսն են` արթնություն և քուն։ Այդ վիճակների հերթափոխությունը մենք տեսնում ենք արդեն նորածին երեխաների մոտ, որոնք թեև մեծ մասամբ քնած են լինում, բայց ունենում են կարճատև արթնության փուլեր, երբ սնունդ են ընդունում և նորից քուն են մտնում։Բայց արդեն կյանքի ամիսներին արթնության փուլերը քանի գնում ավելի երկարատև են դառնում։ Այնուհետև ծագում Է գիտակցությունը, որի առկայությունն ապացուցվում Է նրանով, որ անհատը կարողանում Է հաշիվ տալ իրեն իր ապրումների և գործողությունների մասին, կարողանում է տեղորոշել իրեն տարածության և ժամանակի մեջ։Արթուն վիճակն, այսպիսով, ունի իր մակարդակները սկսած աղոտ գիտակցության աստիճանից մինչև արտաքին երևույթների և սեփական անձի հստակ գիտակցումը։ Քնած վիճակը նույնպես միօրինակ չէ։Քնած մարդն, անկախ իր կամքից, անցնում է այդ ընդհանուր (քնի) վիճակի մեկ փուլից մյուսին, մինչև արթնանալը [1] ։Քնի այդ փուլերը, որոնք գիշերվա ընթացքում կրկնվում են 4-5 անգամ, անվանեցին “պարադոքսալ” (կամ “արագ”, “երազային”), արավհետև մարդը մնում է քնած, բայց նրա ուղեղը ֆիզիոլոգիական տեսակետից “արթուն” վիճակում է հայտնվում, իսկ աչքերը արագ շարժումներ են կատարում:Քնի մյուս փուլը անվանեցին “օրթոդոքսալ” (կամ “դանդաղ”, նաև “ոչ երազային”), որն ունի չորս մակարդակ կամ ստադիա: Օրթոդոքսալ քնի 1-ին մակարդակը համապատասխանում է թեթևակի քնկոտության, նիրհելու կիսաարթուն վիճակին: Երկրորդ ստադիան միջին խորության քնի մակարդակն է: Եթե քունը նորմալ պայմաններում է ընթանում, ապա դրանից հետո վրա է հասնում խոր քնի ստադիան: Չորրորդ ստադիան քնի ամենախոր մակարդակն է: Այս ստադիան, եթե ընդհանրապես դիտվում է, նորմալ պայմաններում շատ կարճատև է և նկատվում է միայն գիշերվա սկզբում, քուն մտնելուց մոտ 40-50 րոպե անց: Քնի առաջին ժամի ընթացքում գերակշռողը երրորդ ստադիան է` միջին խորության քունը:
  • 6. Սխալ կլիներ կարծել, որ քուն մտնելուց հետո պարտադիր կարգով այն աստիճանաբար խորանում է առաջին ստադիայից մինչև չորրորդը, որից հետո հակառակ կարգով մարդը չորրորդ ստադիայից վերադառնում է մինչև առաջինը և, ի վերջո, արթնության մակարդակը: Իրականում գիշերվա ընթացքում նկատվում են բազմաթիվ, հաճախ արագընթաց ու թռիչքաձև, անցումներ առաջին ստադիայից երկրորդին, երկրորդից առաջինին և այլն: Այդ անցումները կարող են պայմանավորված լինել արտաքին և ներքին գրգռիչների ազդեցությամբ: Քնած մարդու մարմնի շարժումների մոտ 80%-ը ուղեկցվում է քնի մակարդակի թռիչքաձև փոփոխություններով: Օրթոդոքսալ փուլին հերթափոխում է պարադոքսալ կամ “արագ” քնի փուլը: Պարադոքսալ փուլում մարդու սրտի զարկերը լինում են 45-100 մեկ րոպեում, իսկ շնչառությունը անկանոն է դառնում:Գիշերային հանգիստը լիարժեք է այն դեպքում, երբ քնի երկու տեսակն էլ նորմալ կերպով հերթափոխվում են 4-5 անգամ, ինչպես նախատեսել է մարդու էվոլյուցիան [3]: Ի վերջո, կան նաև հոգեկանի հատուկ վիճակներ, այսպես կոչված, տրանսի տեսակներ: Դրանցից Է, օրինակ, մարդու հիպնոսացված վիճակը, որը նախկինում սխալմամբ նույնացնում Էին քնի հետ և հիպնոտիկ քուն Էին անվանում։Ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հիպնոսն Էապես տարբերվում Է քնի` ինչպես դանդաղ, այնպես Էլ արագ փուլերից, քանի որ հիպնոսացված վիճակում գտնվող մարդը ընտրականորեն շատ զգայուն Է հիպնոլոգի խոսքի նկատմամբ, նրա հետ ունի հատուկ տեսակի կապ։Հիպնոսի և ներշնչման միջոցով մարդու մեջ կարելի Է շատ Էական հոգեբանական և նույնիսկ ֆիզիոլոգիական փոփոխություններ առաջ բերել, բուժել, նոր գիտելիքներ սովորեցնել, մղել զանազան գործողությունների [2] ։
  • 7. Գլուխ 2. Երազներ Նիրհը բնության կողմից մարդուն տրված այն եզակի միջոցն է, որը հնարավորություն է տալիս թափանցել երազների թագավորությունը: Դա այն կիսաարթուն վիճակն է, որի մեջ յուրաքանչյուր ոք հայտնվում է օրը երկու անգամ քուն մտնելուց անմիջապես առաջ և արթնանալուց անմիջապես հետո: Բոլոր երեխաները տեսնում են մղձավանջային երազներ և փորձում են ինչ-որ ձևով պայքարել դրանց դեմ։ Նման դեպքերում արթնացած երեխային պետք է մեղմորեն հանգստացնել և քնելուց առաջ նրան տալ, ասենք, այսպիսի երազի դիրքորոշում <<Հիմա դու կքնես և կտեսնես ծովը` մեղմ ու տաք, դեպի քեզ կլողա դելֆինը, և դուք կսկսեք խաղալ>>: Եթե դուք մղձավանջային երազ եք տեսնում, աշխատեք չվախենալ և մինչև վերջ տեսնել այն։Անվախորեն ընդունե՛ք վտանգները, մտեք ձեզ առաջարկվող պայքարի մեջ: Մղձավանջային երազների հետ աշխատելու այս տեխնիկան կոչվում է սենոյական: Անվանումը ծագել է Մալազիայում ապրող ցեղերից մեկի անունից։
  • 8. Այս ցեղին բնորոշ է հանգիստ, ուրախ տրամադրությունը, հոգեկան հիվանդությունների` փսիխոզների և նևրոզների լիակատար բացակայությունը։Նրանք մեծ ուշադրություն են դարձնում երազներին։ Ամեն առավոտ սենոյացի երեխաները պարտավոր են ծնողներին պատմել իրենց երազները, իսկ ծնողները խորհուրդ են տալիս, թե երեխաներն ինչպես պետք է վարվեն երազներում <<Անդունդն ես ընկնում, փորձիր անկումը դանդաղեցնելով մինչև վերջ իջնել, հրեշի ես հանդիպել` չփախչես, ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը քեզ գայթակղեցնում է, ենթարկվիր գայթակղությանը>>։ Երազների վերափոխման այս մեթոդիկան ոչ թե վանում է վախեցնող երազը, այլ ընդունում է և վերափոխում այն։
  • 9. 4. Կա՞ն, արդյոք, մարդիկ, ովքեր երազներ չեն տեսնում։ Ոչ, այդպիսի մարդիկ չկան։ Բոլոր նրանք, ովքեր քնում են, երազներ են տեսնում։ Մեր վերապահությունը պայմանավորված է նրանով, որ թեև քնի և արթնության հերթափոխությունը բնության օրենք է, սակայն լինում են նաև բացառություններ, եղել են և այսօր էլ կան փոքրաթիվ մարդիկ, ովքեր չեն քնում, միշտ արթուն են։Համենայն դեպս նրանք այնպես չեն քնում, ինչպես մյուսները և լավագույն դեպքում որոշ ժամանակ հայտնվում են օրթոդոքսալ քնի առաջին, մակերեսային ստադիայում։ Դա, անշուշտ, նորմալ հոգեկան գործունեությունից կատարվող շեղում է, երբեմն ուղեղի այն բաժինների ախտահարման հետևանք, որոնք ապահովում են քնի և արթնության վիճակների հերթափոխությունը: Այսպիսով այն բոլոր մարդիկ, ովքեր գոնե մի քանի ժամ կարողանում են քնել և հայտնվում են քնի« պարադոքսալ փուլերում, անպայման երազներ են տեսնում և այն էլ բավականին մեծ քանակությամբ։ Երազ տեսնելն անհրաժեշտ է հոգեկան առողջության պահպանման համար։Դա ապացուցվել է հատուկ հետազոտությունների շնորհիվ, որոնց ընթացքում մարդկանց ընտրականորեն զրկում էին քնի երազային փուլերում գտնվելու և երազ տեսնելու հնարավորությունից։
  • 10. 5. Իսկ ինչո՞ւ են ոմանք պնդում, թե իբր երազներ չեն տեսնում։ Այո, հաճախ է պատահում, երբ մարդուն հարցնում ենք, թե արդյոք անցած գիշեր երազներ տեսել է և նա պատասխանում է. <<Այս գիշեր ես շատ ամուր եմ քնել և երազ չեմ տեսել>>: Իրականում նա տեսել է երազներ և այն էլ շատ, բայց չի հիշում դրանք։Բանն այն է, որ արթնանալուց հետո երազները, փոքրաթիվ բացառություններով, արագորեն մոռացվում են, այնքան արագ, որ նույնիսկ մտապահելու ցանկության դեպքում մենք հազիվ կարողանում ենք առանձին պատառիկներ հիշել։ Եթե մարդ քնում է 7-8 ժամ, ապա մեկ գիշերվա ընթացքում 4-5 անգամ հայտնվում է քնի երազային (արագ) փուլում և, անկասկած, երազներ է տեսնում։Քանի որ նա չի արթնանում, այդ երազներն առավոտյան հիմնականում մոռացվում են։Մենք կարող ենք հիշել քնի վերջին պարադոքսալ փուլի երազները, այն էլ այն դեպքում, երբ արթնանում ենք հենց պարադոքսալ փուլից։ Գիտափորձերն անվերապահորեն ապացուցում են, որ երազ տեսնում են բոլորը, բայց հիշելու տեսակետից մարդկանց միջև կան անհատական տարբերություններ։Միջին տարիքի մի մարդ պնդում է, թե ինքը երբեք երազ չի տեսնում և, իբր, հոգեբանները սխալ տեսություն են զարգացնում։Նրան առաջարկում են քնել լաբորատորիայում։Նա համաձայնում է։Հենց որ քնածը հայտնվում է քնի արագ փուլում (փորձված հոգեբանը քնածի արտաքին տեսքից, աչքերի շարժումներից, շնչառության առանձնահատկոլթյուններից և այլ նշաններից ելնելով անսխալ կերպով կարող է որոշել, թե նա քնի որ փուլում է գտնվում), նրան մեկ-երկու րոպե թույլ են տալիս մնալ այդ փուլում, այնուհետև արթնացնում և անմիջապես հարցնում են, թե ինչ երազ էր տեսնում։Փորձարկվողն, իսկապես, երազ է պատմում։Այն կարող է լինել ծավալուն կամ կազմված միայն առանձին պատկերներից, բայց միշտ վերարտադրվում է, թեև քիչ անց կարող է լրիվ մոռացվել։ Պարզվեց, որ հիշյալ փորձարկվողի երազները հիմնականում տհաճ էին։ Ի դեպ նշենք, որ չնայած տարածված հակառակ տեսակետին, բոլոր երկրներում կատարված համեմատական հետազոտությունները ցույց են տալիս, որ անկախ հասարակարգից, ազգությունից և մշակույթից, մարդիկ մեծ մասամբ տհաճ հուզականությամբ հագեցված