Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Օդատեսիլ
1. Օդատեսիլ
Օդատեսիլ, օդերևույթ, օդապատկեր,
կրկներևույթ, միրաժ
օպտիկական երևույթ մթնոլորտում, որի
ժամանակ մարդու տեսողության առջև երևում են
ոչ միայն իրական առարկաներ իրենց իսկական
(բնական) դիրքով, այլև նրանց կեղծ
պատկերացումները։ Երևույթը հետևանք է լույսի
ճառագայթների բեկման՝ օդի անհավասար
ջերմությամբ շերտերի մեջ։
2.
3. Օպտիկա
Օպտիկա, ֆիզիկայի բաժին է, որն
ուսումնասիում է լույսի բնույթը, առաքման
և կլանման օրենքները, տարածումը
տարբեր միջավայրերում, ինչպես նաև
նյութի հետ լույսի փոխազդեցության
ժամանակ առաջացող երևույթները։
Օպտիկական երևույթները մարդկությանը
հետաքրքրել են շատ վաղուց, սակայն
օպտիկայի տեսության սկիզբը պետք թ
համարել 17-րդ դարը:
5. Լույսի անդրադարձման օրենքը
Ընկնող ճառագայթը, անդրադարձնող
մակերևույթի նորմալը և
անդրադարձած ճառագայթը մի
հարթությունում են գտնվում ընդ որում
ճառագայթենրով և նորմալով կազմված
անկյունները իրար հավասար են՝ i
անկման անկյունը հավասար է r
անդրադարձման անկյանը։
6. Լույսի բեկման օրենքը
Ընկնող ճառագայթը և բեկված ճառագայթը
բաժանման սահմանի նորմալի հետ
գտնվում են միևնույն հարթության վրա։
Անկման i անկյունը և բեկման r անկյունը
կապված են, առնչությամբ, որտեղ n-ը
անկյունների մեծություններից անկախ մի
հաստատուն է։ n մեծությունը՝ բեկման
ցուցիչը, որոշվում է այն երկու
միջավայրերի հատկություններով, որոնց
բաժանման սահմանով անցնում է լույսը և
կախում ունի նաև ճառագայթը գույնից։
7. Լուսային փնջերի
անկախության օրենքը
Լուսային հոսքը կարելի է բաժանել առանձին
լուսային փնջերի, անջատելով դրնաք իրարից,
օրինակ, դիաֆրագմայի միջոցով։ Այդ
առանձնացված լուսային փնջերի
գործողություններն անկախ են, այսինքն
առանձին փնջով կատարված էֆեկտը կախում
չունի նրանից՝ ազդում են արդյոք միաժամանակ
մյուս փնջերը, թե ոչ։ Այսպես, օրինակ, եթե
լուսանկարչական ապարատի օբյեկտիվի մեջ մի
լայնատարած լանդշաֆտից ճառագայթներ են
ընկնում, ապա փակելով լուսային փնջերի մի
մասի մուտքը մենք չենք փոխի մյուս փնջերով
տրված պատկերը։
8. Լույսի ուղղագիծ տարածման
օրենքը
Համասեռ միջավայրում լույսը տարածվում
է ուղիղ գծերով։ Այս օրենքը հանդիպում
է Էվկլիդեսին վերագրվող մի երկում (300
տարի մեր թվարկությունից առաջ) և,
հավանական է, որ այն հայտնի էր և
կիրառվում էր շատ ավելի առաջ։ Այս
օրենքի փորձնական ապացույց են կարող
ծառայել կետային աղբյուրներով ստացվող
կտրուկ ստվերների կամ փոքր անցքերի
միջոցով ստացվող պատկերների
դիտումները։