Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
ամեն ինչ շարժման մասին
1.
2. Շարժումը մատերիայի հիմնական
հատկություններից է: Մատերիայի
շարժման ձևերից պարզագույնը
մեխանիկական շարժումն է:
Մեխանիկական շարժում կոչվում է
ժամանակի ընթացքում տարածության մեջ
մարմնի դիրքի փոփոխությունն այլ
մարմինների կամ մարմնի մասերի
դիրքերի փոփոխությունը միմյանց
նկատմամբ:
6. Դիտարկած օրինակներից և մեխանիկական
շարժման սահմանումից հետևում է, որ այն
ուսումնասիրելու համար ենթադրում է առնվազն
երկու մարմնի առկայություն: Դրանից մեկը
պայմանականորեն ընդունվում է անշարժ, իսկ
մյուս մարմնի դիրքը որոշվոմ է հենց այդ մարմնի
նկատմամբ,
որն
ընդունված
է
անվանել
հաշվարկման մարմին. Հաշվարկման մարմին
կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ
դիտարկում են այլ մարմինների դիրքերը:
Եթե մարմնի դիրքը փոխվում է հաշվարկման
մարմնի նկատմամբ, ապա ասում են, որ այն
շարժվում է:
7. Եթե
հայտնի է հետագծի յուրաքանչյուր
կետի դիրքաթիվը, ապա կարող ենք ոչ
միայն որոշել մարմնի դիրքը հետագծի վրա,
այլ նաև հաշվել շարժման ընթացքում
հետագծի երկայնքով մարմնի անցած
հեռավորությունը,
որը
կոչվում
է
ճանապարհ:
Մարմինն իր շարժման ընթացքում անցնում
է
որոշակի
կետերով:
Այդ
կետերի
բազմությունը կազմում է որոշակի գիծ, որն
անվանում են շարժման հետագիծ: Հետագիծ
կոչվում է այն կետերի բազմությունը,
որոնցով
տվյալ
հաշվարկման
համակարգում հաջորդաբար անցնում է
մարմինը շարժման ընթացքում:
8. Համընթաց և պտտական
շարժումներ
•Համընթաց
կոչվում է այն շարժումը, որի
ընթացքում մարմնի երկու կամայական կետեր
միացնող ուղիղը մնում է ինքն իրեն զուգահեռ:
•Պտտական է կոչվում այն շարժումը, որի
ընթացքում նրա բոլոր կետերը շարժվում են
այնպիսի շրջանագծերով, որոնց կենտրոնները մի
ուղղու վրա են, որն ուղղահայաց է շրջանագծերի
հարթություններին և կոչվում է պտտման
առանցք:
9. •Սկալյար
մեծություններ կամ սկալյարներ կոչվում են
այն ֆիզիկական մեծությունները, որոնք բնութագրվում
են
միայն
թվային
արժեքով՝
արտահայտված
համապատասխան
թվային
միավորով:
Այդպիսի
մեծություննեի օրինակներ են ծավալը, ջերմաստիճանը,
զանգվածը, էներգիան և այլն:
•Վեկտորական մեծոթյուններ կամ վեկտորներ կոչվում
են
այն
ֆիզիկական
մեծությունները,
որոնք
բնութագրվում են ոչ միայն թվային արժեքով, այլև
ուղղությամբ: Վեկտորական մեծության օրինակ է
արագությունը, արագացումը և այլն: