2. Մեր գյուղերից վեր մինչև էսոր կա ուռենի մի սգավոր: Մեծ անտառից նա զատված, մարդու կացնից ազատված կանգնած է դեռ ու շոգին հով է տալիս մշտակին: Ժիժ, լեռնային մի վտակ խոխոջում է նրա տակ, խաղում կանաչ մարգերին: Էն առվակում կեսօրին, երբ որ շոգից նեղանում, գնում էինք լողանում:
3.
4. Էն ժամանակ Մարոյի հայրիկն առավ արաղի լիքը բաժակն ու ասաց. -Կամքդ լինի, տեր աստված… Նշանեցին Մարոյին տվին չոբան Կարոյին:
5. Թե գրբացի չար ջանքով, գիր ու կապով բըժժանքով մանուկ սիրտը կըտրեցին, Կ ամ թե նրա հանդերձին Էն անհոգի չար ջանքով քսեց գիլի ճրագույն… Էդ չիմացավ ոչ ոք պարզ, միայն փոքրիկ նոր ա հարս Մարոն ատեց իր մարդուն. Փախավ ետ տուն:
6.
7. Շատ ամիսներ անց կացան… Դիմաց սարից մի չոբան ձեն է տալիս մի օր մեզ, Թե իմացեք, որ էսպես կարմի շորով մի խիզա ընկավ ձորը, մի կածան…