Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
վան քաղաք
1. Վանքաղաք Վան, (Van), Բիաինա, Բիայնա, Բիանա, Դուսպաս, Երվանդավան, Իրան, Շամիրամակերտ, Շամիրամաշեն, Շամիրամա քաղաք, Շամիրամի քաղաք, Շամիրամկերտ, Վանաբերդ, Վանական, Վանակերտ, Վանդու, Վանտոսպ, Վիյանավանդա, Վյան, Վուանա, Տոպիա, Տոսբ, Տոսպ, Տոսպիա, Տոսպհտիս, Տուշպա, Տուշպանի, Տոսպ, Տուսպա, Տուսպաս, Տուրշուպա, Տուրուշպա, Տուրուսպա, Տուրուսպաս, Քաղաքն Շամիրամա – Քաղաք Մեծ ՀայքիՎասպուրական նահանգի Տոսպ գավառում, Վանա լճի արևելյան կողմում, լճափից 2-3 կմ հեռավորությամբ: Ք լճի հետ է կապվում Ավանց նավահանգստային գ-ի միջոցով: Վ կառուցված է հարթավայրում, կլիման չոր է ու շոգ: Ձմեռը տևում Է 4-5 ամիս: Ունի արգավանդ մշակվող հողեր ու փարթամ պտղատու այգիներ, խմելու և ոռոգելու առատ ջուր, բխում Էին 60-ի չափ աղբյուրներ (Սոֆի, Խիննոն են): Ք հիմնադրել է հին Հայաստանի՝ Ուրարտուի թագավոր Սարդուրի Ա-ը՛(835-825 թթ մթա), անվանել Տուշպա և դարձրել պետության մայրաքաղաքը, ավելի ընդարձակվել Է 8-7-րդ դդ (մ.թ.ա.):