2. 1. Անորոշ գոյականներն արտահայտում են ընդհանրապես առարկա։
Անորոշությունը դրսևորվում է.
“Մի” բառի միջոցով մի մարդ, մի օր, մի տարի։
Առանց որևէ հատուկ վերջավորության՝ դատարկ փողոց, մարդ չի երևում ։
2. Որոշյալ գոյականներն արտահայտում են խոսողին կամ խոսակցին ծանոթ` որոշակի առարկաներ։
•
•
Որոշյալությունը դրսևորվում է.
ա. ը կամ ն որոշիչ հոդով։ Ը-ն ավելանում է բաղաձայնով վերջացող բառերին, ն-ն` ձայնավորով
վերջացողներին (գիրքը, սեղանը, դասարանը), բայց` կատուն, տարին։
բ. ս և դ հոդերով։
Այս հոդերը միասնաբար արտահայտում են իմ, քո դերանունների և որոշիչ հոդի իմաստը՝ գիրքս – իմ
գիրքը կարծիքդ – քո կարծիքը Ո՞ր դեպքում է գոյականը գործածվում որոշյալ
ա. Երբ նրա արտահայտած առարկան խոսողին կամ լսողին ծանոթ է։ Պաղպաղակը համեղ ուտելիք Է։
բ. Երբ գոյականն արդեն գործածվել է նախորդ նախադասության մեջ։ Հեռվից հանկարծ մի մարդ երևաց։
Մարդը ձեռքին հրացան ուներ։
գ. Երբ որպես լրացում ունենում է. -Դերանունների իմ, քո, նրա, սրա, դրա սեռական հոլովաձևերը. իմ
գիրքը, քո գույնը, դրա տեսքը -այս, այդ, այն ցուցական դերանունները. այս քաղաքը, այն մարդը -Բոլոր,
ամբողջ, ողջ բառերը Ողջ գյուղը կանգնեց պարսպի պես։ Հովհ. Թումանյան -Գերադրական աստիճանի
ածական. ամենագեղեցիկ աղջիկը
3. Գոյականի թիվը Գոյականն ունի երկու թիվ` եզակի և հոգնակի։ Եզակի թիվը գոյականի սովորական, ուղիղ
ձևն է և արտահայտում է մեկ առարկա։ Հոգնակի թիվը արտահայտում է մեկից ավելի միատեսակ
առարկաներ։ Գոյականներ միայն եզակի թվով – անհոգնական ա. հատուկ անունները. օրինակ` Արաքս,
Շուշի, Մխիթար
բ. չափվող-կշռվող նյութեր անվանող բառերը. օրինակ` խմոր, մածուն, օղի, մթերք
գ. վերացական գոյականները. օրինակ` թախիծ, ուրախություն, սեր, արհամարանք
դ. –ություն, -եղեն, -ելիք ածանցներ ունեցող բառերը. օրինակ` քաղցրավենիք, ուսանողություն
ե. զանազան խաղերի և զբաղմունքների անունները. օրինակ` շախմատ, լող, վազք, առևտուր
զ. գիտությունների և ուսմունքների անունները. օրինակ` ֆիզիկա, քիմիա, կապիտալիզմ, ռոմանտիզմ
Գոյականներ միայն հոգնակի թվով – անեզական Առանց եզակիի հանդես են գալիս միայն մի քանի
աշխարհագրական անուններ. Ալպեր Կարպատներ Հիմալայներ Անդեր Ֆիլիպիններ Նիդեռլանդներ
Հոգնակին կազմվում է –եր, -ներ վերջավորություններով։ -Եր ավելանում է միավանկ, -ներ` բազմավանկ
բառերին։ միավանկ սար-եր քար-եր ձոր-եր բազմավանկ քաղաք-ներ աթոռ-ներ անուն-ներ փողոց-ներ
Շեղումներ կանոնից
ա. –եր վերջավորություն ստանում են նաև՝ -գաղտնավանկով (ը) վերջացող երկվանկ գոյականները.
կայս(ը)ր – կայսրեր վագ(ը)ր – վագրեր աստ(ը)ղ – աստղեր արկ(ը)ղ – արկղեր -այն բարդ բառերը, որոնց
վերջին բաղադրիչը միավանկ գոյական է. լրագիր – լրագրեր դասագիրք – դասագրքեր
4. բ. մի շարք միավանկ բառեր գրաբարում վերջացել են ն-ով, որը հետագայում
վերացել է։ Այդ հնչյունը հոգնակիում վերականգնվում է.
նուռ(ն), նռներ
ձուկ(ն), ձկներ
ծունկ(ն), ծնկներ
թոռ(ն), թոռներ
և այլն
գ. հոգնակիի այլ ձևեր`
մարդ – մարդիկ
կին – կանայք