2. Թանգարանները մշակութային օջախներ են, որտեղ
պահպանվում, ցուցադրվում և ուսումնասիրվում են
տվյալ ժողովրդի, տարածաշրջաններին բնորոշ
մշակույթին, բնության, հասարակության վերաբերյալ
մշակութային արժեքներ:
3. Յուրաքանչյուր թանգարան ունի իր առաքինությունը,
խնդիրները, ստեղծման պատմությունը և իր
գործունեության փուլերը:
4. Բնականաբար թանգարաններն առաջացել են ոչ
միանգամից: Նրանք անցել են ձևավորման ու
զարգացման երկարատև ուղի:
5. Մասնագիտական գրականության մեջ ընդունված է
թանգարանի ձևավորումը ներկայացնել երկու հիմնական
շրջափուլով` թանգարան` պահանջմունքային
նշանակության, թանգարան` սոցիալ- մշակութային
ծագման ու զարգացման:
6. Թանգարանային բոլոր պահանջներին էր
համապատասխանում 1791 թվականին հանրային
դարձած Ֆրանսիական խոշոր թանգարան Լուվրը: