Սպիտակագլուխ կաղամբը մշակվել
էՀին Հռոմում, այժմյան Իտալիայի
սահմաններում են մշակվել նաև
կաղամբի սավոյան և բրոկկոլի
տեսակները։
Ծաղկակաղամբը բուծվել է
անմիջականորեն տերևակաղամբից
և մինչև մեր օրերը մեծ
քանակություններով մշակվում է
Սիրիայում։ Բրոկկոլին սովորական
ծաղկակաղամբի տարատեսակն է։
3.
Եթե սպիտակ, կարմիրև բրյուսելյան (ստեղծվել է
անմիջականորեն տերևակաղամբից) տեսակների` սննդի մեջ
օգտագործվող օրգանը «գլուխն» է, ապա ծաղկակաղամբինը
փոփոխված սերմնարան ունեցող ծաղկաբույլերի փունջն է։
Եվրոպական երկրներում բույսը մեծ տարածում ստացավ 19-րդ
դարի սկզբից, երբ Ֆրանսիայի ֆերմեր Կալվարին կարողացավ
ստանալ ծաղկակաղամբի որակյալ սերմ տվող տեսակը։ Արդեն
նույն դարավերջում` Գերմանիայում, իսկ այնուհետև`
Նիդեռլանդներում և Դանիայում բազմացրեցին այդ մշակաբույսի
վաղահաս և միջահաս ենթատեսակներ։
4.
Պատմական Հայաստանում կաղամբըհայտնի է եղել հնագույն
ժամանակներից։
Հայտնի է, որ Բյուզանդիայի հայազգի կայսր Մորիկը խճճվելով
արքունական ինտրիգների սարդոստայնում` սուրհանդակներ է
ուղարկում իր հողագործ հոր մոտ` խորհուրդ ստանալու
ակնկալիքով։ «Ի՞նչ ասաց հայրս»,- հարցրեց նա հետ
վերադարձած մարդկանց։
«Նա աշխատում էր իր բանջարանոցում, մենք փոխանցեցինք ձեր
ցանկությունը, սակայն նա ոչինչ չպատասխանեց` այլ կտրեց
հասունացած մեծ կաղամբները (լատիներեն` caputum=գլուխ) և
սկսեց խնամել նոր հասունացողները»։ Մորիկը նույն օրը
գլխատեց հին պաշտոնյաներին և նշանակեց նորերին։
5.
Ծաղկակաղամբի նկատմամբ բարձրպահանջարկը
պայմանավորված է ոչ միայն համային որակներով, այլ նաև
բարձր սննդային արժեքով։ Պարունակում է օրգանիզմում
չսինթեզվող ամինաթթու` մետիոնին։ Սպիտակուցների, C
վիտամինի քանակությամբ մոտ 2 անգամ գերազանցում է
սպիտակագլուխ կաղամբին։
Պարունակում է նաև B1, B2, B6, PP վիտամիններ, քոլին,
ֆոլիաթթու, ֆոսֆոր, կալցիում, մագնիում, կալիում, երկաթ,
կոբալտ, յոդ, ֆերմենտներ և այլն։ Ծաղկակաղամբի թաղանթի
կառուցվածքը նուրբ է, հեշտությամբ է յուրացվում
օրգանիզմում` ինչի շնորհիվ ընդգրկվում է աղեստամոքսային
համակարգի հիվանդություններ ունեցող անձանց և երեխաների
սննդակարգի մեջ։
6.
Մի քանի տարի
առաջԱնգլիայում
բուծվել են
ծաղկակաղամբի
նարնջագույն և
մանուշակագույն
ենթատեսակներ։