SlideShare a Scribd company logo
1 of 1
Գեղարդ վանքի մասին
Եղբայրն ու քույրը խոստում տվեցին աստվածահաճո վանք կառուցել, որպեսզի
իրենցից հետո աշխարհին թողնեն անմոռաց հիշատակ: Նրանք ճանապարհորդեցին
Հայաստանով, հասան մինչև Գառնիի խորաձորը. նրանց առաջ դեպի լեռները
հեքիաթային հիասքանչ տեսարան բացվեց: Որոշում են հենց այստեղ էլ կառուցել
տաճարը: Ժամանակը անցնում էր, եղբայրն ու քույրը թափառում էին մի տեղից
մյուսը, բայց ոչ մի կերպ չէին կարողանում գտնել այն ժայռը, որը հարմար կլիներ
Աստծո տաճարը կառուցելու համար. կարծես թե ամեն անգամ ինչ¬որ խորհրդավոր
մի ձայն շշնջում է. «Ո՛չ, ո՛չ, դա այն ժայռը չէ»… Եվ մի օր քույրն, իր ձեռքերը վեր
կարկառելով, խնդրեց Աստծուն օգնել նրանց, որ կարողանան գտնել կառուցման
տեղը:
Իսկ առավոտյան, երբ արևը դեռ նոր էր ոսկեզօծել լեռնային գագաթները, եղբայրն ու
քույրը բացեցին իրենց աչքերը և լույսի մի վառ ճառագայթ տեսան: Նա ելնում էր մի
մեծ ժայռի գագաթից: Նրանք բարձրացան ժայռի վրա ու երիտասարդ դյուցազնը,
վերցնելով իր ձեռքը սուրսայր բրիչն ու ծանր կռանը, սկսեց թործել ժայռը, օրեցօր
ավելի ու ավելի խորանալով նրա մեջ: Իսկ քույրը իջեցնում էր փորած անցքի մեջ իր
երկար հյուսերը, կապելով նրանց ծայրերից զամբյուղը, ու վերև էր բարձրացնում
ժայռի կտորտանքները: Անցնում էին օրերն ու շաբաթները, և աստիճանաբար, գիշեր
ու ցերեկ չարաչար աշխատելով, նրանք կարողացան այդ շատ ամուր ժայռի մեջ
փորելով՝ կերտել մի աննման տաճար: Ու երբ նայեցին տաճարին նորից, մնացին
ափուբերան՝ նրա խստակամ ու կատարյալ տեսքը ապշեցուցիչ էր: Պսակված
հիասքանչ կատարով, զարդարված զմայլելի փորազարդերով, փորաքանդակներով ու
սյունագավիթով, այդ տաճարը դարձավ մարդկային հոգու կատարյալ կերտություն:
Եղբայրն ու քույրը ապրեցին այդ տաճարում մինչև իրենց կյանքի վերջը: Եղբոր ու
քրոջ մահից առաջ կատարվեց ևս մի դեպք: Ժամանակին առաքյալներ սուրբ
Բարդուղիմեոսը և սուրբ Թադևոսը հանձնել էին սուրբ Էջմիածնի վանքին հռոմեական
լեգեոներ Լոնջինի գեղարդը, որով նա խոցել էր խաչված Հիսուս Քրիստոսի մարմինը,
որ համոզվի նրա մահացած լինելուն: Թշնամիներից թաքցնելու համար և այդ
գեղարդը ապահով տեղ պահելու նպատակով մասունքը տրվեց նորակառույց
վանքին: Եվ այստեղից ծագեց վանքի անունը՝ Գեղարդ: Այդ սրբությունը պահպանում
է վանքը քամիներից ու փոթորիկներից, կայծակներից ու հրաբուխներից, մարդկային
դաժանությունից ու թշնամու ներխուժումներից:

More Related Content

More from կրթահամալիրի Դպրոց-պարտեզ

More from կրթահամալիրի Դպրոց-պարտեզ (20)

Ծտի օտաց փուշը
Ծտի օտաց փուշըԾտի օտաց փուշը
Ծտի օտաց փուշը
 
Տրնդեզ Տրնդեզ Տրնդեզ Տրնդեզ Տրնդեզ Տրնդեզ Տրնդեզ
Տրնդեզ Տրնդեզ Տրնդեզ Տրնդեզ Տրնդեզ Տրնդեզ Տրնդեզ Տրնդեզ Տրնդեզ Տրնդեզ Տրնդեզ Տրնդեզ Տրնդեզ Տրնդեզ
Տրնդեզ Տրնդեզ Տրնդեզ Տրնդեզ Տրնդեզ Տրնդեզ Տրնդեզ
 
George and the dragon
George and the dragonGeorge and the dragon
George and the dragon
 
ֆլեշմոբ
ֆլեշմոբֆլեշմոբ
ֆլեշմոբ
 
Սերգեյ Փարաջանովի Թանգարանում
Սերգեյ Փարաջանովի ԹանգարանումՍերգեյ Փարաջանովի Թանգարանում
Սերգեյ Փարաջանովի Թանգարանում
 
Իմ աշունը
Իմ աշունըԻմ աշունը
Իմ աշունը
 
Լուսինե Թադևոսյան 5 րդ տարբերակ
Լուսինե Թադևոսյան  5 րդ տարբերակԼուսինե Թադևոսյան  5 րդ տարբերակ
Լուսինե Թադևոսյան 5 րդ տարբերակ
 
կոմիտասի տուն թանգարան
 կոմիտասի տուն թանգարան կոմիտասի տուն թանգարան
կոմիտասի տուն թանգարան
 
Շների մասին
Շների մասինՇների մասին
Շների մասին
 
ստեփանավանի դենդրոպարկ
ստեփանավանի դենդրոպարկ ստեփանավանի դենդրոպարկ
ստեփանավանի դենդրոպարկ
 
լոռու մարզ
լոռու մարզ լոռու մարզ
լոռու մարզ
 
English my birthay
English my birthay English my birthay
English my birthay
 
ընթերցարան 4
ընթերցարան 4 ընթերցարան 4
ընթերցարան 4
 
About me!!!!
About me!!!! About me!!!!
About me!!!!
 
Խնձորեսկ
Խնձորեսկ Խնձորեսկ
Խնձորեսկ
 
դիջիթեք 2015
դիջիթեք 2015 դիջիթեք 2015
դիջիթեք 2015
 
My alien friend
My alien friend My alien friend
My alien friend
 
Как сделать ёлку ис бумаги
Как сделать ёлку ис бумагиКак сделать ёлку ис бумаги
Как сделать ёлку ис бумаги
 
Դիջիթեք 2015
Դիջիթեք 2015Դիջիթեք 2015
Դիջիթեք 2015
 
Միհր
ՄիհրՄիհր
Միհր
 

Գեղարդ

  • 1. Գեղարդ վանքի մասին Եղբայրն ու քույրը խոստում տվեցին աստվածահաճո վանք կառուցել, որպեսզի իրենցից հետո աշխարհին թողնեն անմոռաց հիշատակ: Նրանք ճանապարհորդեցին Հայաստանով, հասան մինչև Գառնիի խորաձորը. նրանց առաջ դեպի լեռները հեքիաթային հիասքանչ տեսարան բացվեց: Որոշում են հենց այստեղ էլ կառուցել տաճարը: Ժամանակը անցնում էր, եղբայրն ու քույրը թափառում էին մի տեղից մյուսը, բայց ոչ մի կերպ չէին կարողանում գտնել այն ժայռը, որը հարմար կլիներ Աստծո տաճարը կառուցելու համար. կարծես թե ամեն անգամ ինչ¬որ խորհրդավոր մի ձայն շշնջում է. «Ո՛չ, ո՛չ, դա այն ժայռը չէ»… Եվ մի օր քույրն, իր ձեռքերը վեր կարկառելով, խնդրեց Աստծուն օգնել նրանց, որ կարողանան գտնել կառուցման տեղը: Իսկ առավոտյան, երբ արևը դեռ նոր էր ոսկեզօծել լեռնային գագաթները, եղբայրն ու քույրը բացեցին իրենց աչքերը և լույսի մի վառ ճառագայթ տեսան: Նա ելնում էր մի մեծ ժայռի գագաթից: Նրանք բարձրացան ժայռի վրա ու երիտասարդ դյուցազնը, վերցնելով իր ձեռքը սուրսայր բրիչն ու ծանր կռանը, սկսեց թործել ժայռը, օրեցօր ավելի ու ավելի խորանալով նրա մեջ: Իսկ քույրը իջեցնում էր փորած անցքի մեջ իր երկար հյուսերը, կապելով նրանց ծայրերից զամբյուղը, ու վերև էր բարձրացնում ժայռի կտորտանքները: Անցնում էին օրերն ու շաբաթները, և աստիճանաբար, գիշեր ու ցերեկ չարաչար աշխատելով, նրանք կարողացան այդ շատ ամուր ժայռի մեջ փորելով՝ կերտել մի աննման տաճար: Ու երբ նայեցին տաճարին նորից, մնացին ափուբերան՝ նրա խստակամ ու կատարյալ տեսքը ապշեցուցիչ էր: Պսակված հիասքանչ կատարով, զարդարված զմայլելի փորազարդերով, փորաքանդակներով ու սյունագավիթով, այդ տաճարը դարձավ մարդկային հոգու կատարյալ կերտություն: Եղբայրն ու քույրը ապրեցին այդ տաճարում մինչև իրենց կյանքի վերջը: Եղբոր ու քրոջ մահից առաջ կատարվեց ևս մի դեպք: Ժամանակին առաքյալներ սուրբ Բարդուղիմեոսը և սուրբ Թադևոսը հանձնել էին սուրբ Էջմիածնի վանքին հռոմեական լեգեոներ Լոնջինի գեղարդը, որով նա խոցել էր խաչված Հիսուս Քրիստոսի մարմինը, որ համոզվի նրա մահացած լինելուն: Թշնամիներից թաքցնելու համար և այդ գեղարդը ապահով տեղ պահելու նպատակով մասունքը տրվեց նորակառույց վանքին: Եվ այստեղից ծագեց վանքի անունը՝ Գեղարդ: Այդ սրբությունը պահպանում է վանքը քամիներից ու փոթորիկներից, կայծակներից ու հրաբուխներից, մարդկային դաժանությունից ու թշնամու ներխուժումներից: