2. ՄԵՂՈՒՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Մեղրատու (ընտանի) մեղուն թաղանթաթևավորների կարգի մեղվանմանների ընտանիքի
մեղուների ցեղի միջատ է։ Մեղուները մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից
պատրաստում են մեղր։ Մարդիկ վաղուց են գնահատել մեղրի արժեքավոր
հատկությունները և ընտելացրել մեղուներին։ Սրանք գրեթե ընտանի են և ապրում են
մեղվանոցներում՝ փեթակների մեջ (վայրի մեղուներն ապրում են փչակներում,
քարայրերում և ժայռերի ծերպերում)։