SlideShare a Scribd company logo
1 of 152
Download to read offline
ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՇԱՐՔ
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ
ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆՈՎ
ՈՒՍՈՒՑՉԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Աստվածաշնչյան միջազգային միությունը ծառայում է ռեսուրսներ չունեցող եկեղեցուն՝ Աստվածաշնչեր
տալով և վերապատրաստելով՝ Աստծո Խոսքի միջոցով ամբողջ աշխարհում կյանքերը փոխելու համար:
© 2021 Bible League International
Բացահայտման շարք
Ճամփորդություն Հին Կտակարանով
Ուսուցչի ուղեցույց
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Բացառությամբ ստորև նշվածի, այս հրատարակության ոչ մի մաս
չի կարող վերարտադրվել, պահպանվել որոնման համակարգում կամ փոխանցվել որևէ (էլեկտրոնային,
մեխանիկական, լուսապատճենում, ձայնագրություն կամ որևէ այլ) տարբերակով առանց Աստվածաշնչյան
միջազգային միության նախնական գրավոր թույլտվության:
Սուրբգրային մեջբերումները վերցված են Սուրբ Գրքից․ Հեշտ Ընթերցվող Տարբերակ, (ՀԸՏ)
© 1987, 2004 Bible League International
Email: permissions@bibleleague.org
Web: www.bibleleague.org
T-ENG-69000: ISBN: 978-1-62826-900-0
Խնդրում ենք այս արտադրանքի վերաբերյալ մեկնաբանություններ կամ հարցեր ուղարկել հետևյալ հասցեին՝
BLIComments@bibleleague.org
2022-01
Բարի գալուստ 5
Բացահայտման շարք․ Ճամփորդություն Հին Կտակարանով և Նոր Կտակարանով
Գունազարդման գրքեր և Ուսուցչի ուղեցույցներ 5
Ինչպես սովորեցնել յուրաքանչյուր դասը 7
Բացահայտման շարք․
Հին Կտակարանի Ճամփորդության շրջանակը և հաջորդականությունը 10
Դաս 1․ Ադամն ու Եվան 13
Դաս 2․ Նոյը 21
Դաս 3․ Մեծ աշտարակը 27
Դաս 4․ Աբրահամն ու Սառան 33
Դաս 5․ Հովսեփը 39
Դաս 6․ Մանուկ Մովսեսը 45
Դաս 7․ Մովսեսը և այրվող թուփը 51
Դաս 8․ Մովսեսը բացում է Կարմիր ծովը 57
Դաս 9․ Աստծո Տասը պատվիրանները 63
Դաս 10․ Հեսուն և Երիքովի ճակատամարտը 69
Դաս 11․ Սամսոնը 75
Դաս 12․ Հռութը և Բոոսը 81
Դաս 13․ Սամուելը, Աննան և Հեղին 87
Դաս 14․ Դավիթն ու Գողիաթը 93
Դաս 15․ Սողոմոնի Տաճարը 101
Դաս 16․ Եղիա մարգարեն 107
Դաս 17․ Նէեմանը և աղախինը 113
Դաս 18․ Նեեմիան պատ է կառուցում 119
Դաս 19․ Եսթերը թագուհի է դառնում 125
Դաս 20․ Խաղաղ թագավորությունը 131
Դաս 21․ Դանիելն ու առյուծները 137
Դաս 22․ Հովնանը և մեծ ձուկը 143
Project Philip Երեխաների համար ծրագրային նյութեր 149
Բովանդակություն
(Կարդա՛լ Ղուկաս 18:16)
Բարի գալու՛ստ
Երեխաները Հիսուսի սրտում հատուկ տեղ ունեն։ Մենք փառք ենք տալիս Աստծուն, որ կարող ենք ձեզ
տրամադրել այս նյութերը և դասընթացները, որոնք կօգնեն ձեզ սովորեցնել երեխաներին։ Աստծո Խոսքի
այս սկզբունքները կմնան նրանց հետ իրենց ողջ կյանքի ընթացքում: Աստվածաշունչը մեզ ասում է․
(Կարդա՛լ Առակաց 22:6)
Երբ երեխաներին սովորեցնում եք օգտագործել Աստծո Խոսքը, նրանք լավ հիմք են ունենում, որի վրա
կարող են կառուցել հավատքի կյանք: Բացահայտման շարքը․ Ճամփորդություն Հին Կտակարանով և Նոր
Կտակարանով Գունազարդման գրքերը Ուսուցչի ուղեցույցների հետ միասին կօգնեն ձեզ հիմք դնել Հիսուսի
հանդեպ հավատքին։
Աստվածաշնչյան միջազգային միությունը (BLI) ծառայում է եկեղեցիներին՝ տրամադրելով Աստվածաշունչ,
աստվածաշնչային ռեսուրսներ և ուսուցում՝ Աստծո Խոսքի միջոցով ամբողջ աշխարհում կյանքերը փոխելու
համար: Project Philip, BLI-ի Աստվածաշնչի ուսումնասիրության ծրագիրը երեխաների, երիտասարդների
և մեծահասակների համար ոգեշնչված է Փիլիպպոսի և Եթովպիայից եկած տղամարդու պատմությունից՝
գրված Գործք 8-ում։
(Կարդա՛լ Գործք 8:29-31)
Ձեր դերը երեխաների հետ, որոնց սովորեցնում եք, նման է Փիլիպպոսի դերին։ Դասը բացատրելիս կարող
եք օգնել նրանց հասկանալ Աստծո Խոսքը և կիրառել այն իրենց կյանքում:
Բացահայտման շարք․ Ճամփորդություն
Հին Կտակարանով և Նոր Կտակարանով,
Գունազարդման գրքեր և Ուսուցչի ուղեցույցներ
Աստվածաշնչյան միջազգային միության Բացահայտման շարքը․ Ճամփորդություն Հին և
Նոր Կտակարանով Գունազարդման գրքերը Ուսուցչի ուղեցույցների հետ միասին Աստվածաշնչի
ուսումնասիրություններ են, որոնք նախատեսված են հատկապես չորսից վեց տարեկան փոքր երեխաների
համար, բայց կարող են օգտագործվել մինչև ինը տարեկան երեխաների հետ: Բացահայտման շարքն
ընդհանուր առմամբ ունի 54 դաս՝ 22 դաս Հին Կտակարանից և 32 դաս Նոր Կտակարանից։ Յուրաքանչյուր
դաս պետք է տևի մոտ մեկ ժամ:
Յուրաքանչյուր դաս պարունակում է․
l Գունազարդման էջ՝ հետևի մասում դասի ակնարկով,
l Դասի վերնագիր,
l Դասի թեմա,
l Սուրբգրությունների հղում՝ ժամանակից շուտ ուսումնասիրելու և վերապատմելու համար,
l Պարզեցված աստվածաշնչյան պատմություն,
l Բանալի համար՝ կրկնելու համար,
l Աղոթք:
5
Երեխաների «Գունազարդման գրքերի» յուրաքանչյուր էջ ուսուցիչը կարող է հեշտությամբ հեռացնել։ Դա պետք է
արվի դասի սկզբում, որպեսզի փոքր երեխաները չգունավորեն այն էջերը, որոնք կապված չեն ձեր դասավանդած
դասի հետ: Երեխան կարող է էջը տուն տանել դասի վերջում։ Գունազարդման էջի հետևի պարզեցված դասը թույլ է
տալիս երեխային կիսվել այն ամենով, ինչ դուք սովորեցրել եք իրեն, ընտանիքի կամ ընկերների հետ: Մեծահասակը
կամ մեծ երեխան կարող է կարդալ դասը, քանի դեռ երեխան պատմում է այն, ինչ սովորել է։ Ամբողջ ընտանիքը
կարող է հավատալ Հիսուս Քրիստոսին միայն մեկ երեխայի պարզ հավատքի միջոցով։
Բացահայտման Շարք․ Ճամփորդություն Հին Կտակարանով Ուսուցչի ուղեցույց
Այս Բացահայտման շարք․ Ճամփորդություն Հին Կտակարանով, Ուսուցչի ուղեցույցը տրամադրում է ուսուցման
օգնություն Բացահայտման շարք․ Ճամփորդություն Հին Կտակարանով, Գունազարդման գրքերի յուրաքանչյուր
գունազարդման էջի համար։ Ուսուցչի ուղեցույցի յուրաքանչյուր դաս ունի գունազարդման էջի փոքրիկ
նկարազարդում, որը կցվում է դրան: Համոզվե՛ք, որ ձեր Ուսուցչի ուղեցույցում դասի փոքրիկ նկարազարդումը
համընկնում է երեխաներին տրամադրած գունազարդման էջին: Ուսուցիչը պետք է ունենա նաև Գունազարդման
Գրքի պատճենը, որը պետք է օգտագործի դասավանդման ընթացքում:
Ուսուցչի ուղեցույցի յուրաքանչյուր դաս նաև պարունակում է՝
Դասի Խորագիր
Յուրաքանչյուր դասի խորագիր տրամադրում է դասի վերնագիրը, որը համակցված է գունազարդման էջի հետ: Այն
նաև ցույց է տալիս Սուրբգրային մեջբերում, որը պետք է ուսուցանվի: Տրված է նաև դասի կենտրոնական թեման։
«Պատրաստվե՛ք ինքներդ» և «Պատրաստե՛ք նյութերը» բաժինները ուսուցչին պատմում են, թե ինչպես
պատրաստվել յուրաքանչյուր դասին։ «Պատրաստե՛ք երեխաներին»-ում ներառված հրահանգները նաև
նկարագրում են, թե ինչ կարող է անել ուսուցիչը, երբ երեխաները սկսում են գալ: Դա յուրաքանչյուր դասի համար
տարբեր է։ Երեխաների հետ առաջին պահերը մթնոլորտ են ստեղծում դասի հետագա ընթացքի համար։ Ուսուցիչ-
աշակերտ հարաբերությունը սկսվում է առաջին երեխայի ժամանումից։
Ուսուցման այս հիմնական բաժինն այն է, որտեղ դուք կանցկացնեք ձեր ժամանակի մեծ մասը: Այն միացնում
է Աստվածաշնչյան պատմությունն ու գունազարդման էջը երեխայի կյանքի հետ։ Յուրաքանչյուր դասի բաժին
տրամադրում է աստվածաշնչյան պատմության վերապատմում՝ որոշ լրացուցիչ տեղեկություններով։ Դասի մեջ
տրված հարցերն օգնում են երեխաներին ներգրավել պատմության մեջ: Դասը նաև ավելի կարճ և պարզ ձևով
է տրված երեխաների գունա-զարդման էջի հետևում, և կարող է օգտագործվել նախադպրոցական տարիքի
երեխաների ուսուցման համար:
Յուրաքանչյուր դաս ունի երեք խաղ, որոնք նախատեսված են յուրաքանչյուր պատմության Բանալի կետերի
համար: Խաղերն օգտակար են նաև աստվածաշնչյան սկզբունքները բացատրելու համար։ Խաղերը քննարկեք
նաև դասավանդման ժամանակ: Որոշ խաղեր պահանջում են ավելի մեծ տարածության մեջ տեղաշարժվել, իսկ
մյուսները նախատեսված են փոքր տարածքների համար: Այլ խաղեր արտացոլման կամ վերանայման համար են:
Ընտրե՛ք նրանք, որոնք աշխատում են ձեր խմբի, ձեր տարածքի և ժամանակային սահմանափակումների համար:
ԽԱՂԵՐ
ԴԱՍ
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
6
6
շ
Բանալի կետերը կրկնում են գլխավոր մտքերը։ Օգտագործե՛ք այս ժամանակը, որպեսզի բարձրաձայն կարդաք
Բանալի համարը և Բանալի կետերը և խնդրե՛ք երեխաներին կրկնել դրանք ձեզնից հետո:
Երեխաների հետ շրջա՛ն կազմեք փակումն անելու համար։ Միասին աղոթե՛ք Աղոթքը դասի ավարտին։ Այնուհետև,
թու՛յլ տվեք երեխաներին ավարտել իրենց գունազարդման էջերը։ Հավաքե՛ք մատիտները՝ մյուս դասերին
օգտագործելու համար։ Եթե լրացուցիչ ժամանակ ունեք, երեխաներին զբաղեցրե՛ք ստեղծագործելով, մինչև բոլորը
գնան։ Այս ընթացքում դուք կարող եք նորից զբաղվել դասի խաղերից մեկով կամ օգտագործել մեկ այլ դասից խաղ:
Վստա՛հ եղեք, որ երեխաները գունազարդման էջերը տուն են տանում։
Երբեմն երեխաները կցանկանան խոսել իրենց սովորածի մասին։ Կարող եք նաև փորձել հասկանալ, թե արդյո՞ք
նրանք ցանկանում են խոսել անձնական մտահոգությունների մասին։ Ամեն դեպքում, երեխաների հետ շփվելը
կարևոր է նրանց ցույց տալու համար, թե որքան եք հոգում նրանց մասին։ Նրանք սովորում են, որ Աստված իրենց
սիրում է ձեր սիրո միջոցով։
Զեկուցում.
Երեխայի տեղեկատվական թերթիկը գտնվում է յուրաքանչյուր Բացահայտման Շարք․ Հին Կտակարան,
Գունազարդման Գրքի վերջում։ Խնդրում ենք գրանցել երեխայի անձնական տվյալները և տալ ձեր տեղաի եկեղեցու
առաջնորդին։
Խնդրում ենք գրառել այն երեխաների թվաքանակը, ովքեր սկսել են Գունազարդման Գիրքը և այն երեխաների
թվաքանակը, ովքեր այն ավարտել են։ Տվե՛ք այդ ինֆորմացիան ձեր Փիլիպպոսին, ով այն կներկայացնի
Աստվածաշնչյան Միջազգային Միությանը։
Ինչպե՞ս սովորեցնել յուրաքանչյուր դասը
Այս քայլերն առաջարկում են ձևաչափ յուրաքանչյուր դասի դասավանդման համար:
Քայլ 1․ Ձեր տարածքը ապահով դարձրե՛ք.
• Փոքր երեխաներին անհրաժեշտ է ապահով տարածք, որպեսզի նրանք չշեղվեն։ Համոզվա՛ծ եղեք, որ ձեզ
վստահված փոքրիկները չեն կարող գնալ այնտեղ, որտեղ դուք չեք կարող տեսնել նրանց:
• Համոզվե՛ք, որ բոլոր վտանգավոր իրերը երեխաների համար անհասանելի են, ինչպիսիք են մկրատը, սուր
մատիտները, էլեկտրական լարերը և վարդակները կամ կենդանիները, որոնք կարող են կծել կամ քերծել:
• Միշտ ձեզ հետ ունեցեք առնվազն մեկ այլ անձ, երբ աշխատում եք փոքր երեխաների հետ։ Դուք կարիք
ունեք օգնականի, ում կվստահեք։ Նրանք կօգնեն ձեզ և երեխաներին, մինչ դուք սովորեցնեք, և անհրաժեշտության
դեպքում նրանք կարող են երեխաներին տանել պետքարան: Երբեք երեխաներին մենակ մի՛ թողեք։
Քայլ 2․ Պատրաստվե՛ք ինքներդ.
• Կարդացե՛ք Աստվածաշնչյան պատմությունը գունազարդման էջի հետևում գրված Աստվածաշնչյան
մեջբերումից։
• Նախօրոք կարդացե՛ք դասը, որպեսզի լավ պատրաստված լինեք։ Դասում նշումներ արե՛ք լրացուցիչ բաների
մասին, որոնք ցանկանում եք ասել և անել:
• Աղոթե՛ք երեխաների հետ անցկացվելիք ժամանակի համար։
• Դրե՛ք մատիտները տարայի մեջ, որպեսզի բոլորը օգտվեն:
• Պատրաստե՛ք ցանկացած այլ նյութ, որը դուք կօգտագործեք դասի դասավանդման ժամանակ, օրինակ՝ թուղթ
և լրացուցիչ ուսումնական նյութեր:
• Հավաքե՛ք բոլոր նյութերը խաղերի համար: Պատրաստե՛ք մեկ կամ երկու երգ յուրաքանչյուր դասի համար։
Զգուշորեն հեռացրե՛ք դասի գունազարդման էջը Գունազարդման գրքից և պատճենեք, եթե հնարավոր է։
Քայլ 3․ Պատրաստե՛ք երեխաներին.
ԴԻՏԱՐԿՈՒՄ
?
!
ԱՎԱՐՏ
7
•Դիմավորե՛ք յուրաքանչյուր երեխային անունը տալով, երբ նրանք գալիս են։
•Նոր երեխաներից հարցրե՛ք իրենց անունները։
•Երեխաներին հաճախ ժպտացե՛ք, այդպիսով, նրանք իրենց ապահով և գնահատված կզգան։
•Յուրաքանչյուր երեխայի անունը գրե՛ք իրենց գունազարդման էջի վրա։
•Երեխաներին զբաղեցրե՛ք նկարի էջ գունավորելով, մինչև բոլորը գան։ Երեխաները հետագայում ավելի շատ
ժամանակ կունենան, եթե չավարտեն։ Եթե ուսուցիչն ունի Պատկերազարդ Աստվածաշնչի Հեշտ ընթերցվող տարբերակը,
ուսուցիչը կարող է օգտագործել Աստվածաշնչյան պատկերազարդումները երեխաներին ցույց տալու համար թե ինչպես է
ամբողջությամբ ներկված էջը։ Հակառակ դեպքում ուսուցիչը կարող է պահել երեխաների դասի իրենց օրինակը:
•Երբ բոլոր երեխաները ներկա են, կանգնե՛ք շրջանաձև։ Երբ դուք շրջեք շրջանով, ձեր ձեռքը դրեք յուրաքանչյուր
երեխայի գլխին կամ ուսին և բարձրաձայն արտասանեք նրա անունը։ Բոլոր երեխաներին կրկնել տվե՛ք յուրաքանչյուր
երեխայի անունը և ասացե՛ք «Բարև, (երեխայի անունը)»։ (Յուրաքանչյուր դասի համար այս քայլը փոքր-ինչ կփոխվի)։
•Երգե՛ք մեկ կամ երկու երգ՝ ձեռքերի շարժումներով։ Եղե՛ք ամենաաշխույժ և արտահայտիչ մարդը ուսումնական
տարածքում։ Դարձրե՛ք այն զվարճալի։
Քայլ 4․ Ներկայացրե՛ք դասը
•Դուք կարող եք գտնել որոշ տեղեկություններ Աստվածաշնչյան պատմության յուրաքանչյուր դասի
նախապատմության մեջ, որը օգտակար կլինի ներառել Աստվածաշնչի պատմությունը պատմելիս: Հիշեք, որ դա ասեք
երեխաներին հասկանալի ձևով:
•Համառոտ վերապատմե՛ք Աստվածաշնչյան պատմությունը, որը կարդացել եք։ Աստվածաշնչի պատմությունը հիմք
կհանդիսանա հաջորդող աստվածաշնչյան դասի համար։
•Կարդացե՛ք յուրաքանչյուր Բանալի կետը և խնդրե՛ք երեխաներին ձեր հետևից կրկնել յուրաքանչյուր կետը։
Քայլ 5․ Երեխաներին դասավանդե՛ք դասի բաժնից
•Հետևե՛ք ԴԱՍԻ բաժնում տրված հրահանգներին։ Դպրոցական տարիքի երեխաներին կարելի է խրախուսել
կարդալ որոշ համարներ դասի սկզբից։
Ներգրավե՛ք երեխաներին, երբ կարդում եք պատմությունը նրանց համար: Հիշե՛ք, որ նրանց համար դժվար է մի բանի
վրա երկար ժամանակ կենտրոնանալը։ Ասե՛ք երեխաների անունները, երբ սովորեցնում եք նրանց:
•Համոզվե՛ք, որ աշխույժ եք դասը կարդալիս։ Ձեր ձայնը պետք է շատ զգացողություններ ունենա։ Խոսեք հստա՛կ,
որպեսզի երեխաները լսեն և հասկանան ձեզ: Հիշե՛ք, որ պետք է ակտիվ և արտահայտիչ լինել։
•Այս բաժնի վերջում գտնվող աղյուսակը առաջարկում է այս նյութն օգտագործելու երեք տարբեր եղանակներ՝
հիմնված ձեր խմբի երեխաների տարիքի վրա:
Քայլ 6․ Առաջնորդեք երեխաներին խաղերի բաժնում
•Հիշե՛ք, որ խաղերը նույնպես սովորելու ժամ են։ Երեխաները սովորում են տարբեր ճանապարհներով։ Որոշ
երեխաներ կարող են ավելին սովորել խաղի ժամանակից, քան դասից։
•Կատարե՛ք միայն այն խաղերը, որոնց համար ժամանակ ունեք:
•Հիշե՛ք մթնոլորտը աշխույժ պահել և ներառել յուրաքանչյուր երեխայի: Վստահեք ձեր օգնականին, որը կաջակցի ձեզ
և կխրախուսի բոլոր երեխաներին մինչ դուք ղեկավարում եք:
Քայլ 7․ Վերանայե՛ք դասը
•Կարդացե՛ք Բանալի համարը։ Այնուհետև, խնդրե՛ք երեխաներին ձեր հետևից կրկնել համարը՝ մեկ
արտահայտությամբ կամ նախադասությամբ միաժամանակ։
•Կրկի՛ն կարդացեք յուրաքանչյուր Բանալի կետը և խնդրե՛ք երեխաներին ձեր հետևից կրկնել յուրաքանչյուր կետը։
•Օգտագործե՛ք այս ժամանակը ցանկացած հարցի պատասխանելու համար կամ թու՛յլ տվեք երեխաներին խոսել
այն մասին, թե ինչ են սովորել դասից: Յուրաքանչյուր երեխայի պատասխանի վերաբերյալ ինչ-որ դրական բա՛ն ասեք։
Քայլ 8․ Ավարտե՛ք դասը
•Դասի վերջում ասե՛ք Աղոթքը։ Խնդրե՛ք երեխաներին կանգնել շրջանաձև և խոնարհել գլուխներն ու փակել աչքերը։
Խրախուսե՛ք նրանց ձեռքերը բռնել կամ ձեռքերը ծալել կզակի տակ։ Այդ փոքր ձեռքերը զբաղվա՛ծ պահեք։ Այս կերպ
նրանք ավելի քիչ հավանական է, որ քաշքշեն մեկ այլ երեխայի։ Կարդացե՛ք Աղոթքը մեկ արտահայտությունով կամ
նախադասությամբ և խնդրե՛ք երեխաներին այն ձեր հետևից կրկնել։ Ավարտե՛ք Աղոթքը «Հիսուսի անունով, ամե՛ն»
ասելով։ «Ամեն»-ից հետո երեխաները կարող են բղավել՝ «Այո՛» և բռունցք բարձրացնել օդում։
•Խնդրե՛ք երեխաներին ավարտել իրենց գունազարդման էջերը։ Գովե՛ք նրանց գունազարդելու հմտությունները։
Օգնե՛ք նրանց գունազարդելու հարցում, եթե կարիքը կա։
•Մնացե՛ք երեխաների հետ մինչև վերջին երեխան հեռանա իր գունազարդման էջով:
Քայլ 9․ Դասից հետո
•Քննարկե՛ք ձեր օգնականի հետ, թե ինչպես անցավ ժամանակը երեխաների հետ։
8
•Ի՞նչը լավ աշխատեց։ Ի՞նչը լավ չաշխատեց։
•Ինչպե՞ս կարող եք հաջորդ ժամանակը երեխաների հետ ավելի լավացնել։
•Դուք բավարար օգնություն ունե՞ք, թե՞ այլ օգնականի կարիք ունեք։
•Գրե՛ք ձեր մտքերը և բարելավման այլ գաղափարները հաջորդ դասի թերթիկում:
Նյութերի օգտագործում տարբեր տարիքային խմբերի հետ
Օգտագործե՛ք այս նյութը այն ձևով, որը ձեզ և ձեր Փիլիպպոս ծրագրի խմբի համար լավ է աշխատում։ Հետևում են որոշ
փոփոխություններ, որոնք հիմնված են երեխաների տարիքի վրա։
Դասերը հնարավոր է ավելի շատ ժամանակ պահանջեն, քան դուք ունեք։ Ուսուցիչը կարող է որոշել սկզբում անել դասը և
վերջին աղոթքը, իսկ հետո անցնել խաղերին: Այսպիսով, դուք հեշտությամբ կարող եք բաց թողնել ցանկացած խաղ, որը չի
աշխատում ձեր ուսումնական տարածքի կամ ժամանակային սահմանափակումների համար։ Խաղը բաց թողնելը կարող
է անհրաժեշտ լինել, եթե գործողությունների համար ավելի մեծ տարածք է անհրաժեշտ:
Խմբի տեսակը Օգտագործված դասի հատված
Գունազարդման էջ/
Երեխաների դաս
Ուսուցչի Ուղեցույցի դաս Խաղեր
Նախադպրոցական
տարիք
Երեխան օգտագործում
է երկուսն էլ․ ուսուցիչը
սովորեցնում է
պատկերազարդման
էջի հետևի կարճ
պատմությունից։
Պատմությունն
օգտագործվում է նաև
տանը սովորածը
ամրապնդելու համար։
Օգտագործե՛ք նյութից
այնքան, որքան
երեխաները կարող են
հասկանալ և հետևել:
Ուսուցչի ուղեցույցի
խաղերն օգտագործվում
են գունազարդման էջի
հետևի հատվածում
պատմվածքը կարդալուց
հետո. օգտագործեք այն
խաղերը, որոնց համար
ժամանակ ունեք:
Դպրոցական Յուրաքանչյուր երեխայի
տվե՛ք գունազարդման
էջ, երբ նրանք գան։
Խնդրե՛ք նրանց սկսել
գունավորել էջը և
կարդալ պատմությունը
հետևի մասում՝ դասին
պատրաստվելու համար:
Այս երկար դասն ավելի
խորն է և ավելի շատ
կիրառական հարցեր
է տալիս ավելի մեծ
երեխաների համար:
Ուսուցչի ուղեցույցում
կատարված
գործողությունները դասի
հետ են ընթանում: Այս
խաղերը կիրառվում են
տարբեր ձևերով: Ավելի
մեծ երեխաների համար
բոլոր երեք խաղերը
կարող են օգտակար լինել:
Խառը տարիք Մինչ փոքր երեխաները
գունավորում են իրենց
էջերը, մեծ երեխաները
կարող են կարդալ
պատմությունը՝
պատրաստվելու
դասավանդման ժամին:
Փոքր երեխաները կարող
են շարունակել գունավորել
իրենց էջերը, մինչ մեծ
երեխաները սովորում
են Ուսուցչի ուղեցույցի
դասից:
Բոլոր երեխաները կարող
են միասին խաղալ։ Եթե
օգնական ունեք, կարող
եք խումբը բաժանել
նախադպրոցական և
դպրոցական տարիքի
երեխաների:
9
# Դասի
վերնագիր
Սուրբգրային
մեջբերում
Բանալի
համար
Թեմա Բանալի կետեր Պատկեր
1 Ադամն ու
Եվան
Ծննդոց 1 & 2 Ծննդոց 1։27 Աստված ստեղծեց
աշխարհը և
նրանում եղած
ամեն բան:
Աստված ստեղծել է ԲՈԼՈՐ
բաները:
Աստված ստեղծել է
առաջին տղամարդուն և
կնոջը:
Աստված ստեղծել է ՔԵԶ:
Ադամն
ու Եվան
պարտեզում
2 Նոյը Ծննդոց 6-9 Ծննդոց 6։9 Աստված
պահպանում է մեզ։
Աստված պահպանեց
Նոյի ընտանիքին և
կենդանիներին։
Աստված պահպանում է իր
ողջ ժողովրդին:
Աստված կպահպանի Քեզ։
Նոյը տապան է
կառուցում
3 Մեծ
աշտարակը
Ծննդոց 11:1-9 Ծննդոց 11:4 Աստված
ցանկանում է, որ
մենք հետևենք
իրեն:
Աստված ցանկանում էր,
որ մարդիկ հետևեն Իրեն:
Աստված ցանկանում է, որ
Իր ողջ ժողովուրդը հետևի
Իրեն:
Աստված ցանկանում է, որ
Դու հետևես Նրան:
Բաբելոնի
աշտարակը
4 Աբրահամն
ու Սառան
Ծննդոց 12:1-3,
15:1-6,
17:1-6, 21:1-7
Ծննդոց 15:6 Աստված
կատարում է Իր
խոստումները։
Աստված կատարում է
Աբրահամին տված Իր
խոստումը։
Աստված կատարում է
Իր ողջ ժողովրդին տված
խոստումները:
Աստված կկատարի ՔԵԶ
տված Իր խոստումները:
Աստծո մեծ
խոստումը
5 Հովսեփը Ծննդոց 37-45 Ծննդոց 45:5 Աստված Հովսեփի
համար հատուկ
ծրագիր ուներ:
Աստված Հովսեփի համար
հատուկ ծրագիր ուներ:
Աստծո ժողովուրդը միշտ
կարող է վստահել Նրա
ծրագրերին:
Աստված ցանկանում
է, որ ԴՈՒ վստահես Իր
ծրագրերին:
Հովսեփը և
Նրա գեղեցիկ
վերարկուն
6 Մանուկ
Մովսեսը
Ելից 1:1-22,
2:1-10
Ելից 2:10 Աստված հոգ
է տանում մեր
մասին:
Աստված հոգ տարավ
մանուկ Մովսեսի մասին:
Մանուկ
Մովսեսը
փրկվում է
գետից
7 Մովսեսը
և այրվող
թուփը
Ելից 3-4 Ելից 3:10 Աստված մեր
օգնականն է։
Աստված Մովսեսին ասաց,
որ օգնի Իր ժողովրդին:
Մովսեսը
լսում է Աստծո
ձայնը վառվող
թփի միջից
Բացահայտման շարք․ Հին Կտակարանի
ճամփորդության շրջանակը և
հաջորդականությունը
10
8 Մովսեսը
կիսում է
Կարմիր
ծովը
Ելից 14 Ելից 14:31 Մենք կարող ենք
վստահել Աստծուն։
Աստված փրկում է Իր
մարդկանց։
Մարդիկ սկսում են
վստահել Աստծուն։
Դու կարող ես վստահել
Աստծուն, Ով կօգնի ՔԵԶ։
Մովսեսը
կիսում է
Կարմիր ծովը
9 Աստծո
Տասը
Ելից 20, 24։12 Ելից 24։12 Աստծուն
հետևելը ապրելու
լավագույն միջոցն
է։
Աստված Իր մարդկանց Իր
պատվիրաններն է տալիս։
Մովսեսը
ստանում
է Տասը
10 Հեսուն և
Երիքովի
Հեսու 6։1-20 Հեսու 6։2 Աստված պահում է
Իր խոստումները։
Աստված պահեց Հեսուին
տված Իր խոստումը։
Աստված պահում է Իր
խոստումները։
ԴՈՒ կարող ես վստահել
Աստծո խոստումներին։
պատվիրաններին։
Երիքովի
պարիսպները
փլվում են
11 Սամսոնը Դատավորաց
13։5
Դատավորաց
13։5
Աստված
օգտագործում
է ոչ կատարյալ
մարդկանց։
Սամսոնը վատ
ընտրություն կատարեց,
բայց Աստված,
այնուամենայնիվ,
օգտագործեց նրան։
Աստծո բոլոր մարդիկ վատ
ընտրություն կատարեցին,
բայց Աստված,
այնուամենայնիվ,
օգտագործում է նրանց։
Աստված,
այնուամենայնիվ,
կօգտագործի ՔԵԶ,
եթե վատ ընտրություն
կատարես։
Սամսոնը
սպանում է
առյուծին
12 Հռութ և
Բոոս
Հռութ 1-4 Հռութ 2։12 Աստված
պաշտպանում և
փրկում է քեզ։
Աստված Հռութին
պաշտպանելու համար
ուղարկեց Բոոսին։
Աստված ուղարկեց
Հիսուսին Իր մարդկանց
պաշտպանելու համար։
Աստված ուղարկում
է Հիսուսին ՔԵԶ
պաշտպանելու համար։
Հռութն ու
Բոոսը երեխա
են ունենում
13 Սամուելը,
Աննան և
Հեղին
1 Թագավորաց
1-4
1 Թագավորաց
1։28
Աստված
ցանկանում է, որ
լսենք Իրեն։
Աստված խոսեց Սամուելի
հետ։
Աստված խոսում է Իր
բոլոր մարդկանց հետ։
Աստված խոսում է ՔԵԶ
հետ։
Սամուելը,
Աննան և
Հեղին
14 Դավիթն ու
Գողիաթը
1 Թագավորաց
17
1 Թագավորաց
17։45
Աստված մեզ
քաջություն է
տալիս։
Աստված Դավիթին
քաջություն տվեց Գողիաթի
հետ կռվելու համար։
Դավիթը
կռվում է
Գողիաթի հետ
11
15 Սողոմոնի
Տաճարը
2 Թագավորաց
7, 3
Թագավորաց
5-6
3 Թագավորաց
6։38
Աստված մեզ
օգնում է, որ մեծ
գործեր անենք։
Աստված օգնեց Սողոմոնին
գեղեցիկ տաճար կառուցել։
Աստված մեծ գործեր
է անում Իր մարդկանց
միջոցով։
Աստված մեծ գործեր կանի
ՔՈ միջոցով։
Սողոմոնը և
Տաճարը
16 Եղիա
մարգարեն
1 Թագավորաց
17
3 Թագավորաց
17:23
Աստված խոսում
է Իր մարդկանց
հետ։
Եղիան մարդկանց ասաց
Աստծո խոսքերը։
Աստված օրհնում է
յուրաքանչյուրին, ով
հնազանդվում է Իր
խոսքերին։
Աստված կօրհնի ՔԵԶ,
երբ հնազանդվես Իր
խոսքերին։
Աստված
թռչուններին
ուղարկեց
Եղիային
կերակրելու
համար
17 Նէեմանը և
աղախինը
4 Թագավորաց
5։1-15
4 Թագավորաց
5։15
Աստված
օրհնում է այն
մարդկանց, ովքեր
հնազանդվում են
Իր Խոսքին։
Աստված օրհնեց
Նէեմանին Իր Խոսքին
հնազանդվելու համար։
Աստված օրհնում է
այն մարդկանց, ովքեր
հնազանդվում են Իր
Խոսքին։
Աստված կօրհնի ՔԵԶ, երբ
հնազանդվես Իր Խոսքին։
Մի
երիտասարդ
աղջիկ ասում
է, որ Աստված
կարող է բուժել
18 Նեեմիան
պատ է
կառուցում
Նեեմիա 1-6 Նեեմիա 2։17 Տղամարդիկ
վերակառուցում
են Երուսաղեմի
շուրջ գտնվող
պարիսպը։
Աստված Նեեմանին
քաջություն տվեց։
Աստված Իր մարդկանց
քաջություն է տալիս։
Աստված ՔԵԶ քաջություն
կտա լավ գործեր անելու
համար։
Տղամարդիկ
վերակառու
ցում են
Երուսաղեմի
շուրջ գտնվող
պարիսպը
19 Եսթերը
թագուհի է
դառնում
Եսթեր 2։1-18 Եսթեր 2։17 Աստված Իր
մարդկանց համար
նպատակ ունի։
Աստված ծրագրել էր, որ
Եսթերը դառնա թագուհի։
Աստված նպատակ ունի
Իր մարդկանց կյանքի
համար։
Աստված նպատակ ունի
ՔՈ կյանքի համար։
Եսթերը
թագուհի է
դառնում
20 Խաղաղ
թագավո
րությունը
Եսայիա 11 Եսայիա 11։6 Դու կարող ես
վայելել ապագան
Հիսուսի հետ:
Աստված խոստանում է
նոր աշխարհ ապագայում:
Աստված ցանկանում է, որ
Իր մարդիկ սպասեն Իր
նոր թագավորին՝ Հիսուսին։
Աստված ցանկանում է, որ
ԴՈՒ վայելես նոր աշխարհը
Հիսուսի հետ:
Գալիս է
խաղաղության
ժամանակ
21 Դանիելն ու
առյուծները
Դանիել 6 Դանիել 6։22 Աստված Իրեն
վստահող
մարդկանց հետ է։
Աստված փրկեց Դանիելին
առյուծներից։
Աստված Իրեն վստահող
մարդկանց հետ է։
Դու կարող ես վստահել
Աստծուն, որ միշտ ՔԵԶ
հետ կլինի։
Աստված
Դանիելին
փրկում է
առյուծներից
22 Հովնանը և
մեծ ձուկը
Հովնան 1-3 Հովնան 3։3 Հնազանդվեք
Աստծուն:
Աստված Հովնանին մեկ
այլ հնարավորություն
տվեց։
Աստված ներում է Իր
մարդկանց, երբ նրանք
հնազանդվում են Իրեն:
Աստված ներում է ՔԵԶ, երբ
հնազանդվում ես Իրեն։
Մեծ ձուկը
կուլ է տալիս
Հովնանին
12
Պատրաստվե՛ք ինքներդ
• 
Կարդացե՛ք Աստվածաշնչի պատմությունը այս դասի համարներից
առնվազն երկու անգամ, որպեսզի կարողանաք երեխաներին
վերապատմել պատմությունը։ Համոզվե՛ք, որ կարդացել եք երեխաների
դասն ու Ուսուցչի ուղեցույցի դասը։
• Աղոթե՛ք երեխաների համար։
Պատրաստե՛ք նյութերը
Այս դասի համար հավաքեք հետևյալ նյութերը․
• Պոկե՛ք այս դասի գունազարդման էջը և անհրաժեշտության դեպքում
պատրաստեք լրացուցիչ պատճեններ:
• Դատարկե՛ք մատիտների փոքրիկ տուփերը ամանի մեջ, որպեսզի
երեխաները կարողանան օգտագործել:
Խաղ 1. Արարչության օրեր
Նկարազարդեք արարչության վեց օրերից յուրաքանչյուրը, որպեսզի
օգտագործեք այն պատմությունը պատմելիս: Այս նկարազարդումների
օրինակները գտնվում են Դասի բաժնում: Դուք կարող եք դրանք
օգտագործել որպես ուղեցույց՝ թղթի թերթիկի կամ թերթի վրա պատկեր
նկարելու համար: Սա կօգնի երեխաներին ամեն օր հիշել, թե ինչ է ստեղծել
Աստված: Անպայման նշեք յուրաքանչյուր նկարը՝ ՕՐ 1, 2, 3 և այլն:
Խաղ 2. Արարչության օրերը կենդանի օրինակով
Նյութեր անհրաժեշտ չեն։
Խաղ 3. Արարչության օրերը, հարցեր
Նյութեր անհրաժեշտ չեն։
Պատրաստե՛ք երեխաներին
• Դիմավորե՛ք յուրաքանչյուր երեխային անունով, երբ ժամանում են։
• Յուրաքանչյուր նոր երեխայից հարցրեք անունը և սիրելի գույնը։
• Բաժանե՛ք բավականաչափ մատիտներ և թու՛յլ տվեք երեխաներին
սկսել իրենց գունազարդման էջը։
• Երբ բոլոր երեխաները ներկա լինեն, կանգնե՛ք շրջանագծի մեջ և
շրջանցե՛ք շրջանը՝ ձեր ձեռքը դնելով յուրաքանչյուր երեխայի գլխին կամ
ուսին և բարձրաձայն ասացեք նրանց անունները։ Խնդրեք երեխաներին
կրկնել յուրաքանչյուր անունը և ասել «Բարև»։
• Մեկ կամ երկու երգ երգե՛ք ձեռքի շարժումներով։
ԴԱՍ
Ադամն ու Եվան
Աստված ստեղծեց աշխարհը
և նրանում եղած ամեն բան
Ծննդոց 1-2
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
1
Նշումներ
ԴԱՍ 1
13
Նշումներ
Նախապատմություն
Ադամի ու Եվայի և այն պատմությունը, թե ինչպես Աստված ստեղծեց երկիրը,
երկուսն էլ պատմություններ են սկզբի մասին: Ծննդոցը ծագման մասին
գիրք է: Այն պատմում է արարչագործության և աշխարհի վաղ պատմության
մասին: Այն նաև պատմում է այն մասին, թե ինչպես է մեղքը մտել աշխարհ և
ներկայացնում է Աստծո ծրագիրը՝ աշխարհը մեղքից փրկելու համար: Ծննդոցը
պատմում է Աստծո խոստման մասին՝ վերականգնել Իր ստեղծագործությունն
այն բանից հետո, երբ մարդիկ հեռացան Աստծուց իրենց մեղքի պատճառով:
Իսրայելի ժողովուրդ դարձած ընտանիքների պատմությունը նույնպես սկսվում
է Ծննդոցում:
Երբ Աստված ստեղծեց լույսը, չոր հողը, բույսերը, արևն ու լուսինը,
կենդանիները և մարդկանց, Նա ասաց, որ դա «բարի է»։ Եվ արարչա-
գործության պատմության վերջում Աստված ասում է, որ այն ամենը, ինչ Նա
ստեղծեց, «շատ բարի էր» (Ծննդոց 1։31): Շուտով Աստված կասի, որ «լավ չէ»,
որ իր ստեղծած տղամարդը մենակ լինի, ուստի Նա ընկեր կամ օգնական է
դարձնում նրան կնոջը՝ Եվային (Ծննդոց 2:18-24): Աստված գիտի, թե ինչն է
բարի և այն տալիս է մարդկանց:
Մարդկանց տրված խնդիրն էր հարաբերություններ ունենալ Աստծո և Աստծո
ստեղծագործության հետ: Աստծո հետ այս հատուկ հարաբերությունների
լավագույն մասը Նրա հետ խոսելն ու Նրան հնազանդվելն էր: Աստված
մարդկանց ասաց, որ երկիրը լցնեն երեխաներով և հոգ տանեն դրա մասին։
(Ծննդոց 1:28, 2:15)
Աստվածաշնչյան պատմություն
Նշումներ ուսուցչի համար. երեխաներին պատմե՛ք պատմությունը ձեր
սեփական բառերով։ Օգտագործե՛ք այս համարները․ Ծննդոց 1-2։
Բանալի կետեր
• Աստված ստեղծեց ԱՄԵՆ բան։
• Աստված ստեղծեց առաջին տղամարդուն և կնոջը։
• Աստված ստեղծեց ՔԵԶ։
Աստված ստեղծել է աշխարհը և դրանում
եղած ամեն բան
Ուսուցչի նշում․ այս բաժնի համար կարող եք օգտագործել ձեր
սեփական բառերը: Կարդացե՛ք Սուրբ Գրքի հատվածները բարձրաձայն
և զգացմունքայնորեն:
Ասացե՛ք․ «Այս դասում մենք կսովորենք, թե ինչպես է Աստված
ստեղծել աշխարհը և նրանում եղած ամեն բան: Աստված վեց օրում
ստեղծեց աշխարհը։ Յոթերորդ օրը Աստված հանգստացավ և վայելեց
Իր ստեղծածը: Ահա թե ինչպես Նա դա արեց»։
Աստված ստեղծեց աշխարհը
Ասացե՛ք․ «Աստված ստեղծեց աշխարհը»։
Առաջին օրը
Առաջին օրը
(Կարդա՛լ Ծննդոց 1:1-2)
Գործողություն․
ԴԱՍ
ԴԱՍ 1 14
Նշումներ
1․ Խնդրե՛ք երեխաներին հավաքվել ուսումնական տարածքի
մեջտեղում և նստել հատակին:
2. Խնդրե՛ք նրանց խոնարհել գլուխները և փակել աչքերը:
3․ Ասացե՛ք նրանց, որ արագ ոտքի կանգնեն և բացեն իրենց
աչքերը, երբ ասեք՝ «ԹՈՂ ԼՈՒ՛ՅՍ ԼԻՆԻ»: Որոշ երեխաներ կարող են
օգնության կարիք ունենալ՝ փակ աչքերով կանգնելու համար: Դուք
կարող եք որոշել, որ երեխաները մնան կանգնած՝ աչքերը փակ, ապա
շարունակեք դասը գրվածի պես:
Ասացե՛ք «Այժմ, բոլորդ փակե՛ք ձեր աչքերը։ Ի՞նչ եք տեսնում»։
Ուսուցչի նշում․ որոշ պատասխաններ կարող են լինել՝ ոչինչ,
մթություն, գիշեր։ Եթե ոչ ոք չի պատասխանում, կարող եք տալ վերը
նշված պատասխանները։
Ասացե՛ք «Ոչի՞նչ։ Վստա՞հ եք»։
«Ինչ-որ բան կա: Ի՞նչ է դա։ ՄԹՈՒԹՅՈՒՆ է։ Ահա՛ թե ինչպիսի տեսք
ուներ Երկիրը նախքան Աստված սկսեց ստեղծել այն»։
(Կարդա՛լ Ծննդոց 1:3)
Գործողություն․ խնդրե՛ք երեխաներին կանգնել: Արարչագործության
յուրաքանչյուր նոր օրը ներկայացնելիս տվեք այն նկարազարդման
օրինակը, որը պատրաստել եք ավելի վաղ, որպեսզի մեկ այլ երեխա
բռնի:
Երկրորդ օրը
Երկրորդ օրը Աստված ստեղծեց երկինքը։
(Կարդա՛լ Ծննդոց 1:6-8)
Երրորդ օրը
Երկիրը ստեղծելուց հետո Աստված սկսեց լրացնել Իր ստեղծած դատարկ
տարածքները:
ԴԱՍ 1
15
Նշումներ
Երրորդ օրը Աստված հող ու բույսեր ստեղծեց, որ ծածկեն երկիրը։
(Կարդա՛լ Ծննդոց 1:9)
Չորրորդ օրը
Չորրորդ օրը Աստված ստեղծեց արևը, լուսինը և աստղերը՝ երկինքը լցնելու
համար։
(Կարդա՛լ Ծննդոց 1:14-15)
Հինգերորդ օրը
Հինգերորդ օրը Աստված ստեղծեց ձկներին՝ ծովը լցնելու համար և
թռչուններին՝ երկրի վերևում օդը լցնելու համար:
(Կարդա՛լ Ծննդոց 1:20-21)
ԴԱՍ 1 16
Նշումներ
Վեցերորդ օրը
Վեցերորդ օրը Աստված ստեղծեց կենդանիներին ու մարդուն։
(Կարդա՛լ Ծննդոց 1:24)
Այնուհետև Աստված ասաց. «Այժմ մարդկանց ստեղծենք, ովքեր Մեզ նման
կլինեն։ Նրանք կտիրեն ծովի բոլոր ձկներին և օդում գտնվող թռչուններին:
Նրանք կիշխեն բոլոր մեծ կենդանիների և բոլոր մանր բաների վրա, որոնք
սողում են երկրի վրա»։
(Կարդա՛լ Ծննդոց 1:26-27)
Յոթերորդ օրը
Յոթերորդ օրը Աստված հանգստացավ Իր ամեն կատարածից։
(Կարդա՛լ Ծննդոց 1:20-21)
ԴԱՍ 1
17
Նշումներ
Խաղ 1․Արարչության օրեր
Նյութեր. արարչության 6 օրերի նկարները, որոնք դուք նկարել եք ավելի
վաղ։
Գործողություն․ խնդրե՛ք երեխաներին նայել արարչության 6 օրերի ձեր
պատրաստած նկարներին։
Ասացե՛ք․ «Ո՞ր օրը Աստված ստեղծեց _______։
Ուսուցչի նշում․ օգտագործե՛ք տեղական բույսերի և կենդանիների
անունները, որոնց ծանոթ են երեխաները: Պետք չէ օգտագործել բոլոր
օրինակները։ Օգտագործեք այն, ինչի համար ժամանակ ունեք։
Անվանում     Օր Անվանում Օր
Բանանի ծառ 1,2,3,4,5,6 Խոտ 1,2,3,4,5,6
Գյուղատնտեսների Զեբր 1,2,3,4,5,6
դաշտ		 1,2,3,4,5,6 Լույս 1,2,3,4,5,6
Գետինը, որի վրա ես Աստղեր 1,2,3,4,5,6
կանգնած եմ 1,2,3,4,5,6 Ձուկ 1,2,3,4,5,6
Ճնճղուկ 1,2,3,4,5,6 Գյուղատնտես 1,2,3,4,5,6
Հավ 1,2,3,4,5,6
Երկինք 1,2,3,4,5,6
Խաղ 2․Արարչության օրերը կենդանի
օրինակով
Գործողություն․ հնարավորության դեպքում խմբին դուրս տարեք:
Երեխաները պետք է հերթով ցույց տան Աստծո ստեղծած բաները:
Հարցրեք․ «Երբ շուրջն եք նայում, ի՞նչ եք տեսնում»։
Մի երեխայի անունով հարցրեք. «(Անունը), կարո՞ղ ես մի բան գտնել,
որ Աստված ստեղծել է։ Կարո՞ղ ես մեզ ասել, թե որ օրն է դա ստեղծել»։
Հարցրեք խմբին․ «Տեսե՛ք՝ արդյո՞ք մենք կարող ենք ինչ-որ բան գտնել
ստեղծման բոլոր վեց օրերից»:
Ուսուցչի նշում․ շարունակե՛ք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ
է: Ձայն տվեք երեխաներին առանձին: Նրանք կարող են ձեր օգնության
կարիքը ունենալ՝ հասկանալու համար, թե ինչ է ստեղծել Աստված և ինչն է
ստեղծված մարդու կողմից:
ԽԱՂԵՐ
Նշումներ
ԴԱՍ 1 18
Նշումներ
Խաղ 3․ Արարչության օրերը, հարցեր
Գործողություն․խնդրե՛ք երեխաներին նստել շրջանաձև:
Ասացե՛ք․ «Այժմ ես կփորձեմ ձեզ խաբել, որպեսզի ասեք սխալ
պատասխանը: Տեսնենք, թե քանի ճիշտ պատասխան կարող եք ունենալ
այս հարցին. նախ կասեմ առարկայի անունը: Ինձ պետք է ասեք, թե ով է դա
ստեղծել՝ Աստված, թե մարդիկ»։
Ուսուցչի նշում․ դուք կարող եք այս ցանկին առարկաներ ավելացնել կամ
հանել:
ա․ Տուն (մարդիկ)
բ․ Ամպեր (Աստված)
գ․ Մեքենա (մարդիկ)
դ․ Սկյուռիկ (Աստված)
ե․ Օվկիանոս (Աստված)
զ․ Մազեր (Աստված)
է․ Թռչուն (Աստված)
ը․ Ինքնաթիռ (մարդիկ)
թ․ Ավազ (Աստված)
ժ․ Հող (Աստված)
ի․ Հագուստ (մարդիկ)
Հարցրե՛ք․
• Որտեղի՞ց են առաջացել արևն ու լուսինը:
• Ի՞նչ եք կարծում, ինչու՞ է Աստված ստեղծել այսպիսի գեղեցիկ
աշխարհը:
• Ի՞նչ արեց Աստված ստեղծման վեց օրերի վերջում:
Բանալի համար
Գործողություն․ կարդացե՛ք Աստվածաշնչյան համարը։ Խնդրե՛ք
երեխաներին կրկնել համարի յուրաքանչյուր նախադասություն (կամ կարճ
արտահայտություն) ձեր ասելուց հետո։
Ուսուցչի նշում․ դուք կարող եք օգտագործել ձեր սեփական բառերը
հետևյալի համար։
Ասացե՛ք․ «Եկե՛ք կարդանք այս դասի բանալի համարը: Դուք կարող եք
կրկնել համարի յուրաքանչյուր մասը իմ ասելուց հետո»։
(Կարդա՛լ Ծննդոց 1:27)
Բանալի կետեր
Գործողություն․ կրկնե՛ք դասի բանալի կետերը։ Խնդրե՛ք երեխաներին
ձեզնից հետո կրկնել յուրաքանչյուր կետը։
Ասացե՛ք․ «Ես պատրաստվում եմ ասել այն բոլոր հիմնական բաները,
որոնք մենք սովորեցինք այս դասից: Հետո կարող եք դրանք կրկնել ինձնից
հետո»։
• Աստված ստեղծեց ԱՄԵՆ բան։
• Աստված ստեղծեց առաջին տղամարդուն և կնոջը։
ԴԻՏԱՐԿՈՒՄ
?
!
Նշումներ
ԴԱՍ 1
19
• Աստված ստեղծեց ԻՆՁ։
Աղոթք
Գործողություն․ խնդրե՛ք երեխաներին կրկնել յուրաքանչյուր
նախադասություն, երբ դուք աղոթեք:
Ասացե՛ք․ «Սիրելի՛ Աստված, շնորհակալ եմ, որ ստեղծել ես աշխարհը։
Շնորհակալ եմ, որ ստեղծել ես բույսերն ու կենդանիները։ Ամենից շատ
շնորհակալ եմ ինձ ստեղծելու համար: Հիսուսի անունով, ամե՛ն»։
Ավարտել նկարը
Գործողություն. խնդրե՛ք երեխաներին ավարտել իրենց գունազարդման
էջը։
Սպասե՛ք
Գործողություն. զբաղվա՛ծ մնացեք երեխաների հետ մինչև վերջին
երեխայի հեռանալը։
ԱՎԱՐՏ
Նշումներ
ԴԱՍ 1 20
ԴԱՍ 2
ԴԱՍ
Նոյը
Աստված պահպանում է մեզ
Ծննդոց 6-9
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
2
Նշումներ
Պատրաստվե՛ք ինքներդ
• 
Կարդացե՛ք Աստվածաշնչի պատմությունը այս դասի համարներից
առնվազն երկու անգամ, որպեսզի կարողանաք երեխաներին
վերապատմել պատմությունը։ Համոզվե՛ք, որ կարդացել եք երեխաների
դասն ու Ուսուցչի ուղեցույցի դասը։
• Աղոթե՛ք երեխաների համար։
Պատրաստե՛ք նյութերը
Այս դասի համար հավաքեք հետևյալ նյութերը․
• Պոկե՛ք այս դասի գունազարդման էջը և անհրաժեշտության դեպքում
պատրաստեք լրացուցիչ պատճեններ:
• Հավաքե՛ք մատիտները։
Խաղ 1. Երկու-երկուշ
Արու և էգ կենդանիների գծագրեր կամ ամսագրի նկարներ (յուրաքանչյուր
տեսակի արու և էգ)։
Խաղ 2. Նոյի տապանի ֆերմա
Նյութեր անհրաժեշտ չեն։
Խաղ 3. Ծիածանի օր
Դատարկ թղթի թերթեր։
Պատրաստե՛ք երեխաներին
• Դիմավորե՛ք յուրաքանչյուր երեխային անունով, երբ ժամանում են։
• Յուրաքանչյուր նոր երեխայից հարցրեք անունը։
• Խնդրե՛ք յուրաքանչյուր երեխայի նկարագրել իրենց տան մեկ
կանոն: (Օրինակ՝ ներս մտնելիս հանել կոշիկները, արթնանալուց հետո
հարթեցնել անկողինը, հավաքել ձեր սենյակի խաղալիքները և այլն):
• Բաժանե՛ք բավականաչափ մատիտներ և թու՛յլ տվեք երեխաներին
սկսել իրենց գունազարդման էջը։
• Երբ բոլոր երեխաները ներկա լինեն, կանգնե՛ք շրջանագծի մեջ։ Հետո
շրջանցե՛ք շրջանը՝ ձեր ձեռքը դնելով յուրաքանչյուր երեխայի գլխին կամ
ուսին և բարձրաձայն ասացեք նրանց անունները։Հետո խնդրե՛ք նրանց
ասել իրենց սիրելի կենդանու անվանումը։ Խնդրե՛ք երեխաներին կրկնել
յուրաքանչյուր երեխայի անունը և կենդանուն ու ասել․ «Բարև»։
• Մեկ կամ երկու երգ երգե՛ք ձեռքի շարժումներով։
21
ԴԱՍ 2
Նշումներ
ԴԱՍ
Նախապատմություն
Ադամի և Եվայի ընտանիքի պատմությունը ցույց է տալիս, թե ինչ է
պատահում բոլոր մարդկանց մեղքի պատճառով: Ծննդոց 5-ում մարդիկ
իրար հետևից երկար կյանք ապրեցին, որն ավարտվեց մահով: Միայն
մեկ մարդ կա, ով չմահացավ՝ Ենովք անունով մի մարդ։ Ենովքը «քայլում
էր Աստծո հետ», ուստի Աստված վերցրեց նրան, երբ նա դեռ կենդանի էր
(Ծննդոց 5։24, Եբրայեցիս 11։5): Բայց չարը հետագայում տարածվեց բոլոր
մարդկանց մեջ:
(Կարդա՛լ Ծննդոց 6:5)
Քանի որ Աստված տեսավ, որ բոլոր մարդիկ չարացել են, մեծ ջրհեղեղ
ուղարկեց՝ ոչնչացնելու երկրի վրա եղած ամեն ինչ: Աստված նորից պիտի
սկսեր, այս անգամ Նոյ անունով մի մարդու և նրա ընտանիքի հետ։ Նոյը
ողջ կյանքում լավ մարդ էր և միշտ հետևում էր Աստծուն։ Նոյը նաև արեց
այն ամենը, ինչ Աստված ասաց նրան: Նա նավ կառուցեց, որպեսզի իր
ընտանիքը կարողանա փրկվել ջրհեղեղից։ Աստված փրկեց Նոյին և նրա
ընտանիքին մահից (Ծննդոց 8) և ասաց Նոյին, որ իր ընտանիքը նորից կլցնի
երկիրը (Ծննդոց 9): Աստված նաև խոստացավ, որ այլևս երբեք չի կործանի
աշխարհը ջրհեղեղով: Հետո Աստված որպես ապացույց երկնքում ծիածան
դրեց։ Սա ցույց է տալիս Աստծո բարությունն ու համբերությունը:
Աստվածաշնչյան պատմություն
Նշումներ ուսուցչի համար. երեխաներին պատմե՛ք պատմությունը ձեր
սեփական բառերով։ Օգտագործե՛ք այս համարները՝ Ծննդոց 6-9։
Բանալի կետեր
• Աստված պահպանեց Նոյի ընտանիքին և կենդանիներին։
• Աստված պահպանում է Իր ողջ ժողովրդին:
• Աստված կպահպանի ՔԵԶ։
Աստված նորից սկսեց
Այս դասում մենք կսովորենք, թե ինչպես Աստված կործանեց աշխարհը
ջրհեղեղով, բայց փրկեց Նոյին, նրա ընտանիքին և կենդանիներին։
Ադամի և Եվայի մահից հետո չար մարդիկ կործանեցին Աստծո
ստեղծած գեղեցիկ, կատարյալ աշխարհը։ Աստված շատ տխուր էր,
քանի որ մարդիկ այնքան չար էին (Ծննդոց 6:5-7, 11-12): Բայց մի բարի
մարդ՝ Նոյ անունով, ապրում էր բոլոր չար մարդկանց մեջ։ Նոյը դեռ
սիրում և հնազանդվում էր Աստծուն:
Հարցրե՛ք․ «Ձեր կարծիքով ինչո՞ւ է Աստված զղջացել, որ ստեղծեց
մարդկանց»:
Աստված որոշեց ոչնչացնել յուրաքանչյուր կենդանի էակի: Աստված
ասաց Նոյին, որ պատրաստվում է կործանել աշխարհը մեծ ջրհեղեղով:
Բայց Աստված նաև ծրագրել էր փրկել Նոյին և նրա ընտանիքին:
Այսպիսով, Աստված Նոյին շատ մեծ աշխատանք տվեց։ Նա ասաց
նրան, որ շատ մեծ նավակ կառուցի։ Նոյն ու իր ընտանիքը կապրեին
նավակի վրա մեծ ջրհեղեղի ժամանակ։ Աստված Նոյին ասաց.
(Կարդա՛լ Ծննդոց 6:19)
Հարցրե՛ք․ «Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն էր այդքան կենդանիների
հետ ապրելը:
22
Նշումներ
ԴԱՍ 2
Կարծում եք՝ վատ հո՞տ էր գալիս: Ի՞նչ եք կարծում, Նոյը բռնե՞լ էր քիթը»:
Աստված ծրագիր ուներ Նոյի, նրա ընտանիքի և կենդանիների համար:
Աստված Նոյին ասաց, թե որքան մեծ կառուցի նավակը և ինչ տեսակի
փայտ օգտագործի։ Երբ նավակը պատրաստ էր, այն մոտավորապես 75
մեծ տան չափ էր։ Հետո Աստված նորից խոսեց Նոյի հետ. Նա ասաց․
(Կարդա՛լ Ծննդոց 7:4)
Հարցրե՛ք․ «Ի՞նչ եք անում, երբ ամբողջ օրը անձրև է գալիս»։
Ջրհեղեղը
Սկսվեցին հորդառատ անձրևները, և գետնից ջուրը նույնպես
բարձրացավ։ Այնքան ջուր կար, որ նույնիսկ ամենաբարձր լեռները
ծածկեց։ Այնուհետև 40-րդ օրը անձրևը դադարեց, ինչպես Աստված
ասաց, որ կլինի: Վերջապես երկիրը ծածկող ջուրը սկսեց իջնել։
Վեց ամիս ջրի վրա լողալուց և սպասելուց հետո նավը վերջապես
վայրէջք կատարեց չոր հողի վրա: Աստված Նոյին ասաց, որ ինքը և իր
ընտանիքը կարող են դուրս գալ ցամաք։ Բոլոր կենդանիները նույնպես
դուրս եկան նավից և գնացին ապրելու համար նոր վայրեր գտնելու։
Երբ ընտանիքը նայեց դեպի երկինք և տեսավ առաջին ծիածանը,
Աստված Նոյին խոստացավ, որ այլևս երբեք չի կործանի երկիրը
ջրհեղեղով:
(Կարդա՛լ Ծննդոց 9:17)
Հարցրե՛ք․ «Ձեր կարծիքով Նոյն ու իր ընտանիքը ի՞նչ էին անում նավի
մեջ վեց ամիս»։
Խոսե՛ք այս մասին
Ասացե՛ք․ «Նոյը սիրում էր Աստծուն և հնազանդվում Նրան, թեև մյուս
բոլորը չար էին»։
Հարցրե՛ք․
• Դժվա՞ր է լավը լինել, երբ բոլորը վատն են:
• Ինչպե՞ս Նոյը ստիպեց բոլոր կենդանիներին նավ մտնել:
• Երբևէ տեսե՞լ եք ծիածան: Ինչու՞ Աստված ծիածանը դրեց երկնքում:
Խաղ 1․ Երկու-երկու
Նյութեր. արու և էգ կենդանիների գծագրեր կամ ամսագրի նկարներ
(յուրաքանչյուր տեսակի արու և էգ)։
Գործողություն․
1. Խնդրե՛ք 1 տղայի և 1 աղջկա լինել Նոյը և նրա կինը:
2. Ասացեք մնացած երեխաներին ձևացնել, որ իրենք կենդանիներ են,
որոնք սպասում են նավ նստելուն:
3. Բաժանե՛ք կենդանիների նկարները: Հնարավորության դեպքում
տղաներին տվեք արու կենդանիների նկարները, իսկ աղջիկներին՝ էգ:
Խնդրե՛ք երեխաներին միասին կանգնել իրենց կենդանիների զույգերով:
ԽԱՂԵՐ
23
ԴԱՍ 2
Նշումներ 4. Հարցրե՛ք․ «Աստված յուրաքանչյուր տեսակի կենդանիներից քանի՞սն
ասաց Նոյին, որ նավ նստեցնի»։ Ասացե՛ք երեխաներին ասել՝ «մեկ, երկու»,
երբ յուրաքանչյուր զույգ բարձրացնի իր կենդանու նկարը և ասի կենդանու
անունը:
5. Խնդրե՛ք Նոյին և նրա կնոջը խաղացող տղային և աղջկան առաջնորդել
«կենդանիներին» շրջանով: Այնուհետև նրանք պետք է կենդանիներին դուրս
տանեն ուսումնական տարածքից և նորից ներս բերեն: Վերադառնալը
կլինի «նավ նստել»։
6. Երբ յուրաքանչյուր զույգ մտնում է նավակ, դուք ասում եք կենդանիների
անունները և խնդրում երեխաներին ասել՝ «երկու-երկու»:
Խաղ 2․ Նոյի տապանի ֆերմա
Նյութեր. նյութեր անհրաժեշտ չեն։
Ասացե՛ք․ «Նոյն ու նրա ընտանիքը խնամում էին կենդանիներին, և նրանք
հիշում էին, թե ինչպես է Աստված փրկել նրանց»։
Հարցրե՛ք․ «Ինչպիսի՞ն էր նավակում յուրաքանչյուր օրը»:
Գործողություն․
1. Երեխաներին հնարավորինս հավասարաչափ բաժանեք (տղա և աղջիկ)
զույգերի՝ ըստ իրենց կենդանիների նկարների:
2. Խնդրեք մեկ այլ տղայի և աղջկա լինել Նոյը և նրա կինը:
3. Երբ բոլոր կենդանիները Նոյի և նրա ընտանիքի հետ նավակի մեջ լինեն,
կենդանիների զույգերը տեղավորեք ուսումնական տարածքի շուրջ և
խնդրեք երեխաներին զույգ-զույգ հնչեցնել կենդանու ձայները, այնուհետև
բոլորը միասին:
4. Հարցրե՛ք յուրաքանչյուր կենդանու զույգին. «Ի՞նչ կերակուր են ուտում այս
կենդանիները»: «Ինչպե՞ս են հանգստանում այս կենդանիները»:
5. Խնդրե՛ք Նոյին և նրա կնոջը ձևացնել, թե կերակուր են տանում
յուրաքանչյուր կենդանու զույգին: Նրանք կարող են նաև ձևացնել, թե
կենդանիներին խոտ են տալիս հանգստանալու կամ ճյուղ՝ նստելու համար:
6. Եթե Նոյն ու նրա կինը օգնության կարիք ունեն, խնդրե՛ք մեկ այլ տղայի և
աղջկա լինել Նոյի որդիներից մեկը և նրա կինը: Նոյը երեք որդի ուներ՝ Սեմը,
Քամը և Հաբեթը (Ծննդոց 5:32):
7. Երբ բոլոր կենդանիները խնամված լինեն, օգնե՛ք Նոյին և նրա կնոջը
աղոթել Աստծուն՝ խնդրելով օգնել կենդանիներին, պաշտպանել նրանց
ընտանիքներին, և որպեսզի դադարի անձրևը և հայտնվի ցամաքը:
Խաղ 3․ Ծիածանի օր
Նյութեր. դատարկ թղթի թերթեր։
Ասացե՛ք․ «Ջուրը վերջացել է։ Հիմա Աստված բացում է նավի դուռը և ...»:
Գործողություն․
1. Խնդրե՛ք Նոյին և նրա կնոջը խաղացող տղային ու աղջկան դուրս բերել
կենդանիներին նավից:
2. Եթե հնարավոր է, թող գնան դրսում ցատկեն, ծափահարեն, ուրախանան,
որ նորից ամուր հողի վրա են։
3. Խնդրե՛ք Նոյին և նրա կնոջը ուղարկել իրենց կենդանիներին նոր տներ
գտնելու: Այնուհետև բոլորին ասացեք, որ վերադառնան այն տարածքը,
որտեղ գտնվում են գունազարդման էջերը:
4. Եթե ժամանակ ունեք, օգնե՛ք յուրաքանչյուր երեխայի դատարկ
թղթի վրա ծիածան պատրաստել: Հնարավորության դեպքում նկարեք
ծիածանի գույները վերևից ներքև ճիշտ հերթականությամբ՝ կարմիր,
նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ, ինդիգո (մուգ մանուշակագույն) և
մանուշակագույն:
24
ԴԱՍ 2
Նշումներ
Հարցրե՛ք․
• Որքա՞ն ժամանակ անձրև եկավ:
• Որքա՞ն ժամանակ էին Նոյն ու նրա ընտանիքը և բոլոր կենդանիները
նավի մեջ:
• Ի՞նչ դրեց Աստված երկնքում՝ խոստանալու Նոյին, նրա ընտանիքին և
ողջ ստեղծագործությանը, որ այլևս երբեք չի կործանի երկիրը ջրհեղեղով:
Բանալի համար
Գործողություն․ կարդացե՛ք Աստվածաշնչյան համարը։ Խնդրե՛ք
երեխաներին կրկնել համարի յուրաքանչյուր նախադասություն (կամ կարճ
արտահայտություն) ձեր ասելուց հետո։
Ուսուցչի նշում․ դուք կարող եք օգտագործել ձեր սեփական բառերը
հետևյալի համար։
Ասացե՛ք․ «Եկե՛ք կարդանք այս դասի բանալի համարը: Դուք կարող եք
կրկնել համարի յուրաքանչյուր մասը իմ ասելուց հետո»։
(Կարդա՛լ Ծննդոց 6:9)
Բանալի կետեր
Գործողություն․ կրկնե՛ք դասի բանալի կետերը։ Խնդրե՛ք երեխաներին
ձեզանից հետո կրկնել յուրաքանչյուր կետը։
Ասացե՛ք․ «Ես պատրաստվում եմ ասել այն բոլոր հիմնական բաները,
որոնք մենք սովորեցինք այս դասից: Հետո կարող եք դրանք կրկնել
ինձանից հետո»։
• Աստված պահպանեց Նոյի ընտանիքին և կենդանիներին։
• Աստված պահպանում է Իր ողջ ժողովրդին:
• Աստված կպահպանի ԻՆՁ:
Աղոթք
Գործողություն․ խնդրե՛ք երեխաներին կրկնել յուրաքանչյուր
նախադասություն, երբ դուք աղոթեք:
Ասացե՛ք․ «Սիրելի՛ Աստված, շնորհակալությու՛ն, որ պահպանում ես ինձ։
Շնորհակալ եմ, որ ինձ ապահով ես պահում։ Օգնի՛ր, որ լինեմ քո ընկերը,
ինչպես Նոյը։ Հիսուսի անունով, ամե՛ն»։
Ավարտել նկարը
Գործողություն. խնդրե՛ք երեխաներին ավարտել իրենց գունազարդման
էջը։
Սպասե՛ք
Գործողություն. զբաղվա՛ծ մնացեք երեխաների հետ մինչև վերջին
երեխայի հեռանալը։
ԴԻՏԱՐԿՈՒՄ
?
!
ԱՎԱՐՏ
25
ԴԱՍ 3
ԴԱՍ
3
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Պատրաստվե՛ք ինքներդ
• 
Կարդացե՛ք Աստվածաշնչի պատմությունը այս դասի համարներից
առնվազն երկու անգամ, որպեսզի կարողանաք երեխաներին
վերապատմել պատմությունը։ Համոզվե՛ք, որ կարդացել եք երեխաների
դասն ու Ուսուցչի ուղեցույցի դասը։
• Աղոթե՛ք երեխաների համար։
Պատրաստե՛ք նյութերը
Այս դասի համար հավաքեք հետևյալ նյութերը․
• Պոկե՛ք այս դասի գունազարդման էջը և անհրաժեշտության
դեպքումպատրաստեք լրացուցիչ պատճեններ:
• Հավաքե՛ք մատիտները։
Խաղ 1. Խոստումների տարա
Մի տարա լցրեք չոր բրնձով կամ լոբիով: (Դուք պետք է հարցնեք
երեխաներին՝ արդյո՞ք նրանք գիտեն, թե քանի հատ լոբի կամ բրնձի
հատիկ կա տարայի մեջ):
Խաղ 2. Աղոթել Աստծո խոստումների համար
Պատրաստե՛ք փոքրիկ քարտեր՝ վրան տպված կամ գրված «Բարև»
տարբեր լեզուներով (տե՛ս ստորև բերված օրինակները «Պատրաստե՛ք
երեխաներին» բաժնում): Պատրաստե՛ք երեք կամ չորս քարտերի
հավաքածու: Յուրաքանչյուր հավաքածու պետք է լինի նույն լեզվով,
օրինակ՝ 4 քարտ սուահիլի, 4 քարտ արաբերեն, 4 քարտ չինարեն և 4 քարտ
իսպաներեն: Եթե դա հնարավոր չէ, ապա պատրաստեք քարտերը տարբեր
գույներով: Օրինակ՝ 4 կարմիր քարտ, 4 կանաչ քարտ, 4 դեղին և 4 կապույտ
քարտ։
Խաղ 3. Լեզուներ և ցեղեր
Նյութեր անհրաժեշտ չեն։
ՊՊատրաստե՛ք երեխաներին
• Դիմավորե՛ք յուրաքանչյուր երեխային անունով, երբ ժամանում են։
• Յուրաքանչյուր նոր երեխայից հարցրեք անունը։
• Յուրաքանչյուր երեխայի ասացե՛ք՝ «Բարև» այլ լեզվով (Sawa –
սուահիլի, Hola – իսպաներեն, Dobar dan – խորվաթերեն, Sannu – Հաուսա,
Meh-haben – արաբերեն)։
• Բաժանե՛ք բավականաչափ մատիտներ և թու՛յլ տվեք երեխաներին
սկսել իրենց գունազարդման էջը։
Մեծ աշտարակը
Աստված ցանկանում է, որ
մենք հետևենք Իրեն
Ծննդոց 11։1-9
Նշումներ
27
• Երբ բոլոր երեխաները ներկա լինեն, կանգնե՛ք շրջանագծի մեջ։ Հետո
շրջանցե՛ք շրջանը՝ ձեր ձեռքը դնելով յուրաքանչյուր երեխայի գլխին կամ
ուսին և բարձրաձայն ասացեք նրանց անունները։ Խնդրե՛ք երեխաներին
ձեզնից հետո տարբեր լեզուներով կրկնել՝ «Բարև»։ Օգտագործե՛ք
վերը նշված ցանկը կամ, եթե հնարավոր է, կարող եք օգտագործել
Google Translate-ը՝ ավելի մեծ ցուցակ ստանալու համար: Խնդրե՛ք բոլոր
երեխաներին կրկնել յուրաքանչյուր անունը և «Բարև» այլ լեզվով։ • Մեկ
կամ երկու երգ երգե՛ք ձեռքի շարժումներով։
• Մեկ կամ երկու երգ երգե՛ք ձեռքի շարժումներով։
Նախապատմություն
Կար ժամանակ, երբ աշխարհի բոլոր մարդիկ խոսում էին նույն լեզվով:
Նրանք ցանկանում էին միասնական լինել և հայտնի դառնալ՝ կառուցելով
երկինք հասնող աշտարակ։ Նրանք ցանկանում էին ունենալ նույն
զորությունն ու իշխանությունը, ինչ Աստված: Բայց Աստված խափանեց
նրանց ծրագիրը: Նա խառնեց նրանց լեզուն, որպեսզի այլևս չկարողանան
հասկանալ միմյանց: Այնուհետև Նա նրանց ցրեց ամբողջ երկրով։
Այս պատմությունը բացատրում է, թե ինչպես Աստված ցրեց ազգերին և
ինչու: Աստված հետ պահեց մարդկանց աշտարակը կառուցելուց, քանի
որ նրանք ցանկանում էին իրենք իրենց հարգել: Աստված դա արեց՝
հարվածելով այն բանին, որը կապում էր մարդկանց՝ նրանց ընդհանուր
լեզվին:
Բաբելոնի պատմությունը կարևոր է երկու պատճառով.
1․ Այն բացատրում է, թե ինչու և ինչպես մենք այսօր ունենք տարբեր
լեզուներ:
2․ Դա կարող է բացատրել, թե ինչպես մարդիկ բաժանվեցին տարբեր
ցեղերի, որոնք դարձան ազգեր:
Աստվածաշնչյան պատմություն
Նշումներ ուսուցչի համար. երեխաներին պատմե՛ք պատմությունը ձեր
սեփական բառերով։ Օգտագործե՛ք այս համարները․ Ծննդոց 11։1-9։
Բանալի կետեր
• Աստված ուզում էր, որ մարդիկ հետևեն Իրեն:
• Աստված ցանկանում է, որ Իր ողջ ժողովուրդը հետևի Իրեն:
• Աստված ցանկանում է, որ ԴՈՒ հետևես Իրեն:
Այն, ինչ մարդիկ ուզում էին, դարձավ
ամենակարևորը
Այս դասում մենք կսովորենք, թե ինչպես Աստված կանգնեցրեց մի ծրագիր,
որով մարդիկ պետք է իրենց հայտնի դարձնեին: Աստված դա արեց՝
խառնելով նրանց լեզուն, որպեսզի չկարողանան հասկանալ միմյանց:
Աստված չցանկացավ, որ մարդիկ մնան մեկ տեղում և մոռանան իրեն՝
անելով միայն այն, ինչ իրենք էին ուզում անել: Նա ցանկանում էր, որ մարդիկ
լցնեն երկիրը և լավ հարաբերություններ ունենան Իր և միմյանց հետ։
Մարդիկ ցանկանում էին ապրել առանց
Աստծո
Մեծ ջրհեղեղից հետո բոլորը խոսում էին նույն լեզվով. նրանք օգտագործում
էին նույն բառերը միմյանց հետ խոսելու համար:
(Կարդա՛լ Ծննդոց 11:4)
Հարցրե՛ք․ «Երբևէ կառուցե՞լ եք փոքրիկ ձևական քաղաք: Ինչի՞ց եք դա
ԴԱՍ
Նշումներ
ԴԱՍ 3 28
ԴԱՍ 3
արել»:
Շուտով բոլորը զբաղված էին մեծ աշտարակի կառուցմամբ։ Մարդիկ
այնքան հպարտ էին իրենց արածով։ Երբ նրանք նայեցին բարձր
աշտարակին, որն ամեն օր բարձրանում էր, նրանց թվում էր, թե Աստծուն
են նման։ Բայց Աստված չցանկացավ, որ այս մեծ աշտարակը երկինք
բարձրանա: Այսպիսով, Աստված ծրագիր կազմեց:
(Կարդա՛լ Ծննդոց 11:6-7)
Ժողովուրդը շուտով հասկացավ, որ չեն կարողանում հասկանալ միմյանց։
Նրանք բաժանվեցին իրենց նոր լեզուների պատճառով։ Հետո նույն
լեզվով խոսող մարդկանց խմբերը միավորվեցին ու հեռացան։ Մարդիկ
Աստծուն վստահելու փոխարեն վստահեցին իրենց և նրան, ինչ կարող էին
ինքնուրույն անել:
Հարցրե՛ք․ «Երբևէ արե՞լ եք մի բան, որը կարծել եք, որ ճիշտ է անել, բայց
հետո դժվարության մեջ եք ընկել, քանի որ նախ այդ մասին չեք հարցրել ձեր
ծնողներին: Ի՞նչ եք արել»։
Բոլոր մարդիկ հեռացան ու մոռացան մեծ աշտարակը մինչև երկինք
կառուցելու մասին։ Աշտարակը կոչվել է «Բաբելոն», քանի որ հենց այնտեղ է
Աստված ստիպել մարդկանց խոսել տարբեր լեզուներով։ Մարդիկ, ովքեր մի
ժամանակ հպարտանում էին իրենց մեծ, աղյուսե քաղաքով, թողեցին այն՝
ապրելու տարբեր լեզուներ կրող խմբերում ամբողջ աշխարհում:
Խոսե՛ք այս մասին
• Ինչու՞ մարդիկ ցանկացան հսկայական աշտարակ կառուցել:
• Արդյո՞ք սխալ է մարդկանց կողմից մեծ աղյուսով շենքեր կառուցելը:
•Ինչո՞ւ Աստված ստիպեց մարդկանց խոսել տարբեր լեզուներով:
•Ինչպե՞ս է Աստված ցանկանում, որ մենք ցույց տանք, թե որքան ենք
սիրում Իրեն։
Խաղ 1․ Բաբելոնի արկղեր
Նյութեր. փոքր տուփեր և կտորների շերտեր՝ աչքերը կապելու և ձեռքերն
ու ոտքերը կապելու համար։
Գործողություն․
1․ Ձևացրե՛ք, որ դուք բոլորդ մեծ Բաբելոն քաղաքում եք: Երեխաները կլինեն
Բաբելոնի ժողովուրդը։ Ասացե՛ք երեխաներին, թե որքան հիանալի են
նրանք: Ասացե՛ք նրանց, որ կարող են անել այն, ինչ ուզում են:
2. Խնդրե՛ք երեխաներին միասին աշխատել՝ տուփերով աշտարակ
կառուցելու համար, որպեսզի ցույց տան, թե որքան հիանալի են նրանք:
3. Երբ աշտարակը պատրաստ լինի, երեխաներին բաժանեք երեք խմբի:
Առաջին խմբի աչքերը կապեք։ Երկրորդ խմբի ձեռքերը կապեք նրանց
մեջքի հետևում: Կապեք երրորդ խմբի ոտքերը:
4. Հիմա խնդրեք նրանց նորից կառուցել աշտարակը: Մի՛ օգնեք նրանց։
Հարցրե՛ք․ «Որքա՞ն դժվար է միասին աշխատելը, երբ չեք կարող
օգտագործել ձեր բոլոր կարողությունները»:
Նշումներ
ԽԱՂԵՐ
29
ԴԱՍ 3
Խաղ 2․ Բաբելոնի քարտեր
Նյութեր. փոքր լեզվական քարտերկամ գունավոր քարտեր։
Գործողություն․
1. Եթե հնարավոր է, խաղացեք դրսում, որտեղ ավելի շատ տեղ ունեք:
2․ Խառնե՛ք լեզվական կամ գունավոր քարտերը և փոխանցեք դրանք
երեխաներին:
3. Խնդրե՛ք գտնել մյուս երեխաներին, ովքեր ունեն քարտեր, որոնք
համապատասխանում են իրենց լեզվին կամ գույնին և խմբեր կազմել:
4. Երբ նրանք կազմեն խմբերը, խնդրե՛ք յուրաքանչյուր խմբին գնալ
տարածքի առանձին հատված, որտեղ դուք գտնվում եք:
Հարցրե՛ք․
• Որքա՞ն դժվար է գտնել ձեր ընկերներին կամ ընտանիքին ամբոխի
մեջ, եթե չեք կարողանում հասկանալ ձեր շրջապատի մարդկանց:
• Երբևէ բաժանվե՞լ եք ձեր ընկերներից կամ ընտանիքից ամբոխի մեջ:
• Ինչպե՞ս էիք զգում:
Խաղ 3․ Լեզուներ և ցեղեր
Նյութեր. դատարկ թղթի թերթեր։
Գործողություն․
1. Մինչ երեխաները ավելի փոքր խմբերի կամ «լեզուների և ցեղերի» մեջ են,
խնդրե՛ք նրանց գրկել միմյանց և կազմել փոքրիկ, ամուր խումբ:
2. Այժմ խնդրե՛ք նրանց ուշադիր շարժվել: Մնալ միասին։ Փորձել չընկնել:
3․ Այժմ խնդրե՛ք ամբողջ խմբին ստեղծել մարդկանց մեծ խումբ և փորձել
շրջել:
Հարցրե՛ք․
• Ինչպե՞ս կարող է մարդկանց ավելի փոքր խումբն ավելի հեշտ
ավարտել առաջադրանքը, քան մարդկանց մեծ խումբը:
• Ավելի դժվար էր փոքր խմբով տեղաշարժվելը, թե՞ մեծ:
• Ինչո՞ւ կարող է դժվար լինել ինչ-որ բան անել մեծ, անկազմակերպ
խմբում:
Բանալի համար
Գործողություն․ կարդացե՛ք Աստվածաշնչյան համարը։ Խնդրե՛ք
երեխաներին կրկնել համարի յուրաքանչյուր նախադասություն (կամ կարճ
արտահայտություն) ձեր ասելուց հետո։
Ուսուցչի նշում․ դուք կարող եք օգտագործել ձեր սեփական բառերը
հետևյալի համար։
Ասացե՛ք․ «Եկե՛ք կարդանք այս դասի բանալի համարը: Դուք կարող եք
կրկնել համարի յուրաքանչյուր մասը իմ ասելուց հետո»։
(Կարդա՛լ Ծննդոց 11:4)
Բանալի կետեր
ԴԻՏԱՐԿՈՒՄ
?
!
Նշումներ
30
ԴԱՍ 3
Նշումներ
Գործողություն․ կրկնե՛ք դասի բանալի կետերը։ Խնդրե՛ք երեխաներին
ձեզանից հետո կրկնել յուրաքանչյուր կետը։
Ասացե՛ք․ «Ես պատրաստվում եմ ասել այն բոլոր հիմնական բաները,
որոնք մենք սովորեցինք այս դասից: Հետո կարող եք դրանք կրկնել
ինձանից հետո»։
• Աստված ուզում էր, որ մարդիկ հետևեն Իրեն:
• Աստված ցանկանում է, որ Իր ողջ ժողովուրդը հետևի Իրեն:
• Աստված ցանկանում է, որ ԵՍ հետևեմ Իրեն:
Աղոթք
Գործողություն․ խնդրե՛ք երեխաներին կրկնել յուրաքանչյուր
նախադասություն, երբ դուք աղոթեք:
Ասացե՛ք․ Ասացե՛ք․ «Սիրելի՛ Աստված, շնորհակալություն, որ սիրում ես
ինձ։ Շնորհակալ եմ, որ ցանկանում ես հետևեմ Քեզ։ Օգնի՛ր ինձ հիշել Քեզ։
Օգնի՛ր ինձ հետևել Քո ցուցումներին։ Հիսուսի անունով, ամե՛ն»։
Ավարտել նկարը
Գործողություն. խնդրե՛ք երեխաներին ավարտել իրենց գունազարդման
էջը։
Սպասե՛ք
Գործողություն. զբաղվա՛ծ մնացեք երեխաների հետ մինչև վերջին
երեխայի հեռանալը։
ԱՎԱՐՏ
31
ԴԱՍ 4
ԴԱՍ
4
Աբրահամն ու
Սառան
Աստված կատարում է Իր
խոստումն
Ծննդոց 12։1-3, 15։1-6, 17։1-6, 21։1-7
Նշումներ
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Պատրաստվե՛ք ինքներդ
• 
Կարդացե՛ք Աստվածաշնչի պատմությունը այս դասի համարներից
առնվազն երկու անգամ, որպեսզի կարողանաք երեխաներին
վերապատմել պատմությունը։ Համոզվե՛ք, որ կարդացել եք երեխաների
դասն ու Ուսուցչի ուղեցույցի դասը։
• Աղոթե՛ք երեխաների համար։
Պատրաստե՛ք նյութերը
Այս դասի համար հավաքեք հետևյալ նյութերը․
• Պոկե՛ք այս դասի գունազարդման էջը և անհրաժեշտության դեպքում
պատրաստեք լրացուցիչ պատճեններ:
• Հավաքե՛ք մատիտները։
Խաղ 1. Խոստումների տարա
Մի տարա լցրեք չոր բրնձով կամ լոբիով: (Դուք պետք է հարցնեք
երեխաներին՝ արդյո՞ք նրանք գիտեն, թե քանի հատ լոբի կամ բրնձի
հատիկ կա տարայի մեջ):
Խաղ 2. Աղոթել Աստծո խոստումների համար
Կազմե՛ք վեց խոստման քարտ՝ գրելով հետևյալ խոստումներից
յուրաքանչյուրը առանձին քարտի վրա: Եթե ունեք օգնականներ, կարող
եք քարտերի հավաքածու պատրաստել յուրաքանչյուր օգնականի համար:
Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են ղեկավարել առանձին
խմբեր: Օգտագործե՛ք ցանկացած չափի քարտեր կամ դատարկ
թերթիկներ: Հնարավորության դեպքում գրե՛ք Աստվածաշնչի համարները
յուրաքանչյուր քարտի հետևի մասում:
• Խոստանում եմ միշտ պաշտպանե՛լ քեզ: (Սաղմոս 91։4, Եսայիա 43։2,
Սաղմոս 118։5-7)
• Ես քեզ հավիտենական կյանք կտամ։ (Մատթեոս 25:34, Հովհաննես
3:16, Հովհաննես 14:2-3)
• Ես կտրամադրեմ այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է և որոշ բաներ,
որոնք ցանկանում եք: (Փիլիպպեցիս 4:19, Հովհաննես 15:7, Սաղմոս 37:4-5)
• Ես կբուժեմ քո ցավերն ու հիվանդությունները: (Սաղմոս 103։3, 147։3,
Երեմիա 30։17)։
• Ես կպատասխանեմ ձեր աղոթքներին: (Մարկոս 11:24, Հովհաննես
16:23, Առակներ 3:5-6)
•Ես միշտ կսիրեմ քեզ։ (Առակաց 8:17, Հռովմայեցիս 8:38, Հովհաննես 14:21)
Խաղ 3. Քայլելով հավատքով
Կտորի շերտեր կույրերի համար:
33
ԴԱՍ 4
Նշումներ Պատրաստե՛ք երեխաներին
• Դիմավորե՛ք յուրաքանչյուր երեխային անունով, երբ ժամանում են։
• Յուրաքանչյուր նոր երեխայից հարցրեք անունը։
• Հարցրե՛ք յուրաքանչյուր երեխայի՝ արդյո՞ք նրանք ունեն եղբայրներ
կամ քույրեր, արդյո՞ք նրանք միակ երեխան են իրենց ընտանիքում:
• Բաժանե՛ք բավականաչափ մատիտներ և թու՛յլ տվեք երեխաներին
սկսել իրենց գունազարդման էջը։
• Երբ բոլոր երեխաները ներկա լինեն, կանգնե՛ք շրջանագծի մեջ։
Երբ շրջանցեք շրջանը՝ ձեր ձեռքը դրեք յուրաքանչյուր երեխայի գլխին
կամ ուսին և բարձրաձայն ասացեք նրանց անունները։ Հարցրեք, թե
ընտանիքում որ երեխան են՝ վերջի՞ն, թե՞ կրտսեր, առաջին, երկրորդ, թե՞
երրորդ և այլն:
• Մեկ կամ երկու երգ երգե՛ք ձեռքի շարժումներով։
ԴԱՍ
Նախապատմություն
Իր կյանքի ընթացքում Աբրահամը հանդիպեց հավատքի տասներկու
տարբեր փորձությունների: Այդ բոլոր պատմությունները գրված են
«Ծննդոց» գրքում՝ Աստվածաշնչի առաջին գրքում: Առաջին փորձությունն
այն էր, երբ նրա կինը՝ Սառան, չկարողացավ երեխա ունենալ, թեև Աստված
խոստացել էր Աբրահամին, որ նա որդի կունենա։
Իր ժամանակներում Աստված պահեց Իր խոստումը` Աբրահամին ու
Սառային որդի տալով։ Նրան Իսահակ անվանեցին։ Երջանիկ մայրն ու
հայրը հնազանդությամբ ու գովեստով արձագանքեցին։ Իսահակի անունը
նշանակում էր «նա ծիծաղում է», և այն համապատասխանում էր իր
նշանակությանը երկու պատճառով.
1. Իսահակը ուրախության աղբյուր կլիներ իր ծնողների համար՝ որպես
Աստծո խոստման կատարում։
2. Ե՛վ Աբրահամը, և՛ Սառան «ծիծաղել էին» և՛ զարմանքով, և՛
անհավատությամբ, երբ Աստված նրանց ասել էր, որ որոշել է օրհնել նրանց՝
որդի տալով այդքան ուշ տարիքում (Ծննդոց 17:17, 18:12):
Արդյո՞ք Աստված բավականաչափ հավատարիմ և զորեղ է՝ տալու այն, ինչ
խոստացել է: Ի վերջո, մենք կարող ենք տեսնել, որ կարող է:
Աստվածաշնչյան պատմություն
Նշումներ ուսուցչի համար. երեխաներին պատմե՛ք պատմությունը ձեր
սեփական բառերով։ Օգտագործե՛ք այս համարները․ Ծննդոց 12:1-3, 15:1-6,
17:1-6, 21:1-7։
Բանալի կետեր
• Աստված կատարեց Աբրահամին տված Իր խոստումը:
• Աստված կատարում է Իր ողջ ժողովրդին տված խոստումները:
• Աստված կպահի ԻՆՁ տված Իր խոստումները:
Աստված Աբրահամին շատ մեծ խոստում է
տալիս
Այս դասում մենք կսովորենք մի շատ մեծ խոստման մասին, որ
Աստված տվել է Աբրահամին և նրա կնոջը՝ Սառային։ Զույգի համար
Աստծո խոստմանը դժվար էր հավատալ , քանի որ նրանք չէին կարող
երեխաներ ունենալ: Աբրահամն ու Սառան որոշեցին, այնուամենայնիվ,
հավատալ Աստծո մեծ խոստմանը: Աստծո խոստմանը հավատալը
փոխեց նրանց երկուսին:
Գիտեի՞ք, որ Աստվածաշունչը լի է Աստծո խոստումներով։ Նրա
34
ԴԱՍ 4
Նշումներ
խոստումները օգնում են մեզ, երբ մենք կասկածներ ունենք: Մի մարդ
Աստվածաշնչում 3573 խոստում է հաշվել։ Աստված ձեզ շատ մեծ
խոստումներ է տվել, և Նա ցանկանում է, որ դուք հավատաք դրանց
բոլորին: Երբ որոշում ես հավատալ այն ամենին, ինչ ասում է Աստված,
դա կարող է փոխել քեզ: Աստծո խոստումներին վստահելը կարող է ձեզ
շատ ուրախացնել։
Աստծո խոստումները միշտ կատարվում
են:
Աբրահամի անունը Աբրամ էր, նախքան Աստված կփոխեր այն, իսկ
Սառայի անունը Սարայ էր։ Աստված փոխեց նրանց անունները, երբ
խոստացավ նրանց դարձնել շատ մեծ ընտանիքի ծնողներ: Աբրամը
Աստծո առանձնահատուկ և ամենահավատարիմ ծառաներից մեկն
էր։ Աստված Աբրամին ասաց, որ վերցնի իր կնոջը՝ Սարային, հավաքի
իրերը և տեղափոխվի նոր երկիր։
Հարցրե՛ք․ «Դուք երբևէ որևէ տեղ տեղափոխվե՞լ եք: Ինչպե՞ս էիք
վերաբերվում դրան»:
Մի գիշեր, երբ նրանք ճանապարհորդում էին, Աստված խոսեց Աբրամի
հետ, երբ նա քնած էր իր վրանում:
(Կարդա՛լ Ծննդոց 15:1-5)
Ի՜նչ դժվար բան է հավատալը։ Դա անհնարին էր թվում։ Աստված
Աբրահամին խոստացել էր տարիներ առաջ, որ նա որդի կունենա։
Բայց նա և Սառան դեռ երեխաներ չունեին, և նրանք այժմ շատ ծեր էին:
Բայց Աբրահամն այդ գիշեր հավատաց Աստծո խոստմանը: Աբրահամը
հավատում էր, որ Աստված իրեն որդի կտա: Աստված նրանց ապահով
էր պահել դեպի նոր երկիր իրենց երկար ճանապարհորդության
ժամանակ: Այսպիսով, Աբրահամը հավատաց Աստծուն:
Հարցրե՛ք․ «Դուք հավատու՞մ եք Աստծուն: Ինչո՞ւ, կամ ինչու՞՝ ոչ»։
Աբրահամը հավատում էր նրան, ինչ Աստված ասաց իրեն: Դա շատ
ուրախացրեց Աստծուն։ Աբրահամի հավատքի շնորհիվ Աստված
ընդունեց նրան որպես մեկի, ով անում էր այն, ինչ ճիշտ էր։ Աբրահամը
երջանիկ էր, քանի որ անհամբեր սպասում էր որդի ունենալուն։
Աբրահամն ու Սառան սպասեցին դեռ շատ տարիներ։ Երբ Աբրահամը
100 տարեկան էր, իսկ Սառան՝ 90, ծնվեց նրանց որդին՝ Իսահակը։
Աստված կատարեց Իր խոստումը նույնիսկ այն ժամանակ, երբ դա
անհնարին էր թվում։
Խոսե՛ք այս մասին
• Ինչո՞ւ Աստված Աբրահամին ցույց տվեց աստղերը։
• Ի՞նչ խոստումներ տվեց Աստված Աբրահամին։
• Ի՞նչ խոստումներ է Աստված տվել ձեզ:
• Ձեր կյանքի ո՞ր դժվարությունների ժամանակ պետք է հավատալ Նրա
խոստումներին:
35
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book
Book

More Related Content

More from NelliHambardzumyan2 (16)

metal nerdir.pdf
metal nerdir.pdfmetal nerdir.pdf
metal nerdir.pdf
 
Brochure_Russian.docx
Brochure_Russian.docxBrochure_Russian.docx
Brochure_Russian.docx
 
The Dead Came Knocking 8 page demonstration (1).pdf
The Dead Came Knocking 8 page demonstration (1).pdfThe Dead Came Knocking 8 page demonstration (1).pdf
The Dead Came Knocking 8 page demonstration (1).pdf
 
book.pdf
book.pdfbook.pdf
book.pdf
 
Book layout example
Book layout exampleBook layout example
Book layout example
 
Ebook example
Ebook exampleEbook example
Ebook example
 
Book formatting example
Book formatting exampleBook formatting example
Book formatting example
 
Brochure eng.pdf
Brochure eng.pdfBrochure eng.pdf
Brochure eng.pdf
 
Brochure rus.pdf
Brochure rus.pdfBrochure rus.pdf
Brochure rus.pdf
 
Logo.pdf
Logo.pdfLogo.pdf
Logo.pdf
 
Catalog-notebook.pdf
Catalog-notebook.pdfCatalog-notebook.pdf
Catalog-notebook.pdf
 
VAW x5.pdf
VAW x5.pdfVAW x5.pdf
VAW x5.pdf
 
shinarar all web.pdf
shinarar all web.pdfshinarar all web.pdf
shinarar all web.pdf
 
new calendar.pdf
new calendar.pdfnew calendar.pdf
new calendar.pdf
 
Akhuryani Coopshin catalog.pdf
Akhuryani Coopshin catalog.pdfAkhuryani Coopshin catalog.pdf
Akhuryani Coopshin catalog.pdf
 
Ideal Catalog 2014 WEB.pdf
Ideal Catalog 2014 WEB.pdfIdeal Catalog 2014 WEB.pdf
Ideal Catalog 2014 WEB.pdf
 

Book

  • 2. Աստվածաշնչյան միջազգային միությունը ծառայում է ռեսուրսներ չունեցող եկեղեցուն՝ Աստվածաշնչեր տալով և վերապատրաստելով՝ Աստծո Խոսքի միջոցով ամբողջ աշխարհում կյանքերը փոխելու համար: © 2021 Bible League International Բացահայտման շարք Ճամփորդություն Հին Կտակարանով Ուսուցչի ուղեցույց Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Բացառությամբ ստորև նշվածի, այս հրատարակության ոչ մի մաս չի կարող վերարտադրվել, պահպանվել որոնման համակարգում կամ փոխանցվել որևէ (էլեկտրոնային, մեխանիկական, լուսապատճենում, ձայնագրություն կամ որևէ այլ) տարբերակով առանց Աստվածաշնչյան միջազգային միության նախնական գրավոր թույլտվության: Սուրբգրային մեջբերումները վերցված են Սուրբ Գրքից․ Հեշտ Ընթերցվող Տարբերակ, (ՀԸՏ) © 1987, 2004 Bible League International Email: permissions@bibleleague.org Web: www.bibleleague.org T-ENG-69000: ISBN: 978-1-62826-900-0 Խնդրում ենք այս արտադրանքի վերաբերյալ մեկնաբանություններ կամ հարցեր ուղարկել հետևյալ հասցեին՝ BLIComments@bibleleague.org 2022-01
  • 3. Բարի գալուստ 5 Բացահայտման շարք․ Ճամփորդություն Հին Կտակարանով և Նոր Կտակարանով Գունազարդման գրքեր և Ուսուցչի ուղեցույցներ 5 Ինչպես սովորեցնել յուրաքանչյուր դասը 7 Բացահայտման շարք․ Հին Կտակարանի Ճամփորդության շրջանակը և հաջորդականությունը 10 Դաս 1․ Ադամն ու Եվան 13 Դաս 2․ Նոյը 21 Դաս 3․ Մեծ աշտարակը 27 Դաս 4․ Աբրահամն ու Սառան 33 Դաս 5․ Հովսեփը 39 Դաս 6․ Մանուկ Մովսեսը 45 Դաս 7․ Մովսեսը և այրվող թուփը 51 Դաս 8․ Մովսեսը բացում է Կարմիր ծովը 57 Դաս 9․ Աստծո Տասը պատվիրանները 63 Դաս 10․ Հեսուն և Երիքովի ճակատամարտը 69 Դաս 11․ Սամսոնը 75 Դաս 12․ Հռութը և Բոոսը 81 Դաս 13․ Սամուելը, Աննան և Հեղին 87 Դաս 14․ Դավիթն ու Գողիաթը 93 Դաս 15․ Սողոմոնի Տաճարը 101 Դաս 16․ Եղիա մարգարեն 107 Դաս 17․ Նէեմանը և աղախինը 113 Դաս 18․ Նեեմիան պատ է կառուցում 119 Դաս 19․ Եսթերը թագուհի է դառնում 125 Դաս 20․ Խաղաղ թագավորությունը 131 Դաս 21․ Դանիելն ու առյուծները 137 Դաս 22․ Հովնանը և մեծ ձուկը 143 Project Philip Երեխաների համար ծրագրային նյութեր 149 Բովանդակություն
  • 4.
  • 5. (Կարդա՛լ Ղուկաս 18:16) Բարի գալու՛ստ Երեխաները Հիսուսի սրտում հատուկ տեղ ունեն։ Մենք փառք ենք տալիս Աստծուն, որ կարող ենք ձեզ տրամադրել այս նյութերը և դասընթացները, որոնք կօգնեն ձեզ սովորեցնել երեխաներին։ Աստծո Խոսքի այս սկզբունքները կմնան նրանց հետ իրենց ողջ կյանքի ընթացքում: Աստվածաշունչը մեզ ասում է․ (Կարդա՛լ Առակաց 22:6) Երբ երեխաներին սովորեցնում եք օգտագործել Աստծո Խոսքը, նրանք լավ հիմք են ունենում, որի վրա կարող են կառուցել հավատքի կյանք: Բացահայտման շարքը․ Ճամփորդություն Հին Կտակարանով և Նոր Կտակարանով Գունազարդման գրքերը Ուսուցչի ուղեցույցների հետ միասին կօգնեն ձեզ հիմք դնել Հիսուսի հանդեպ հավատքին։ Աստվածաշնչյան միջազգային միությունը (BLI) ծառայում է եկեղեցիներին՝ տրամադրելով Աստվածաշունչ, աստվածաշնչային ռեսուրսներ և ուսուցում՝ Աստծո Խոսքի միջոցով ամբողջ աշխարհում կյանքերը փոխելու համար: Project Philip, BLI-ի Աստվածաշնչի ուսումնասիրության ծրագիրը երեխաների, երիտասարդների և մեծահասակների համար ոգեշնչված է Փիլիպպոսի և Եթովպիայից եկած տղամարդու պատմությունից՝ գրված Գործք 8-ում։ (Կարդա՛լ Գործք 8:29-31) Ձեր դերը երեխաների հետ, որոնց սովորեցնում եք, նման է Փիլիպպոսի դերին։ Դասը բացատրելիս կարող եք օգնել նրանց հասկանալ Աստծո Խոսքը և կիրառել այն իրենց կյանքում: Բացահայտման շարք․ Ճամփորդություն Հին Կտակարանով և Նոր Կտակարանով, Գունազարդման գրքեր և Ուսուցչի ուղեցույցներ Աստվածաշնչյան միջազգային միության Բացահայտման շարքը․ Ճամփորդություն Հին և Նոր Կտակարանով Գունազարդման գրքերը Ուսուցչի ուղեցույցների հետ միասին Աստվածաշնչի ուսումնասիրություններ են, որոնք նախատեսված են հատկապես չորսից վեց տարեկան փոքր երեխաների համար, բայց կարող են օգտագործվել մինչև ինը տարեկան երեխաների հետ: Բացահայտման շարքն ընդհանուր առմամբ ունի 54 դաս՝ 22 դաս Հին Կտակարանից և 32 դաս Նոր Կտակարանից։ Յուրաքանչյուր դաս պետք է տևի մոտ մեկ ժամ: Յուրաքանչյուր դաս պարունակում է․ l Գունազարդման էջ՝ հետևի մասում դասի ակնարկով, l Դասի վերնագիր, l Դասի թեմա, l Սուրբգրությունների հղում՝ ժամանակից շուտ ուսումնասիրելու և վերապատմելու համար, l Պարզեցված աստվածաշնչյան պատմություն, l Բանալի համար՝ կրկնելու համար, l Աղոթք: 5
  • 6. Երեխաների «Գունազարդման գրքերի» յուրաքանչյուր էջ ուսուցիչը կարող է հեշտությամբ հեռացնել։ Դա պետք է արվի դասի սկզբում, որպեսզի փոքր երեխաները չգունավորեն այն էջերը, որոնք կապված չեն ձեր դասավանդած դասի հետ: Երեխան կարող է էջը տուն տանել դասի վերջում։ Գունազարդման էջի հետևի պարզեցված դասը թույլ է տալիս երեխային կիսվել այն ամենով, ինչ դուք սովորեցրել եք իրեն, ընտանիքի կամ ընկերների հետ: Մեծահասակը կամ մեծ երեխան կարող է կարդալ դասը, քանի դեռ երեխան պատմում է այն, ինչ սովորել է։ Ամբողջ ընտանիքը կարող է հավատալ Հիսուս Քրիստոսին միայն մեկ երեխայի պարզ հավատքի միջոցով։ Բացահայտման Շարք․ Ճամփորդություն Հին Կտակարանով Ուսուցչի ուղեցույց Այս Բացահայտման շարք․ Ճամփորդություն Հին Կտակարանով, Ուսուցչի ուղեցույցը տրամադրում է ուսուցման օգնություն Բացահայտման շարք․ Ճամփորդություն Հին Կտակարանով, Գունազարդման գրքերի յուրաքանչյուր գունազարդման էջի համար։ Ուսուցչի ուղեցույցի յուրաքանչյուր դաս ունի գունազարդման էջի փոքրիկ նկարազարդում, որը կցվում է դրան: Համոզվե՛ք, որ ձեր Ուսուցչի ուղեցույցում դասի փոքրիկ նկարազարդումը համընկնում է երեխաներին տրամադրած գունազարդման էջին: Ուսուցիչը պետք է ունենա նաև Գունազարդման Գրքի պատճենը, որը պետք է օգտագործի դասավանդման ընթացքում: Ուսուցչի ուղեցույցի յուրաքանչյուր դաս նաև պարունակում է՝ Դասի Խորագիր Յուրաքանչյուր դասի խորագիր տրամադրում է դասի վերնագիրը, որը համակցված է գունազարդման էջի հետ: Այն նաև ցույց է տալիս Սուրբգրային մեջբերում, որը պետք է ուսուցանվի: Տրված է նաև դասի կենտրոնական թեման։ «Պատրաստվե՛ք ինքներդ» և «Պատրաստե՛ք նյութերը» բաժինները ուսուցչին պատմում են, թե ինչպես պատրաստվել յուրաքանչյուր դասին։ «Պատրաստե՛ք երեխաներին»-ում ներառված հրահանգները նաև նկարագրում են, թե ինչ կարող է անել ուսուցիչը, երբ երեխաները սկսում են գալ: Դա յուրաքանչյուր դասի համար տարբեր է։ Երեխաների հետ առաջին պահերը մթնոլորտ են ստեղծում դասի հետագա ընթացքի համար։ Ուսուցիչ- աշակերտ հարաբերությունը սկսվում է առաջին երեխայի ժամանումից։ Ուսուցման այս հիմնական բաժինն այն է, որտեղ դուք կանցկացնեք ձեր ժամանակի մեծ մասը: Այն միացնում է Աստվածաշնչյան պատմությունն ու գունազարդման էջը երեխայի կյանքի հետ։ Յուրաքանչյուր դասի բաժին տրամադրում է աստվածաշնչյան պատմության վերապատմում՝ որոշ լրացուցիչ տեղեկություններով։ Դասի մեջ տրված հարցերն օգնում են երեխաներին ներգրավել պատմության մեջ: Դասը նաև ավելի կարճ և պարզ ձևով է տրված երեխաների գունա-զարդման էջի հետևում, և կարող է օգտագործվել նախադպրոցական տարիքի երեխաների ուսուցման համար: Յուրաքանչյուր դաս ունի երեք խաղ, որոնք նախատեսված են յուրաքանչյուր պատմության Բանալի կետերի համար: Խաղերն օգտակար են նաև աստվածաշնչյան սկզբունքները բացատրելու համար։ Խաղերը քննարկեք նաև դասավանդման ժամանակ: Որոշ խաղեր պահանջում են ավելի մեծ տարածության մեջ տեղաշարժվել, իսկ մյուսները նախատեսված են փոքր տարածքների համար: Այլ խաղեր արտացոլման կամ վերանայման համար են: Ընտրե՛ք նրանք, որոնք աշխատում են ձեր խմբի, ձեր տարածքի և ժամանակային սահմանափակումների համար: ԽԱՂԵՐ ԴԱՍ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ 6 6
  • 7. շ Բանալի կետերը կրկնում են գլխավոր մտքերը։ Օգտագործե՛ք այս ժամանակը, որպեսզի բարձրաձայն կարդաք Բանալի համարը և Բանալի կետերը և խնդրե՛ք երեխաներին կրկնել դրանք ձեզնից հետո: Երեխաների հետ շրջա՛ն կազմեք փակումն անելու համար։ Միասին աղոթե՛ք Աղոթքը դասի ավարտին։ Այնուհետև, թու՛յլ տվեք երեխաներին ավարտել իրենց գունազարդման էջերը։ Հավաքե՛ք մատիտները՝ մյուս դասերին օգտագործելու համար։ Եթե լրացուցիչ ժամանակ ունեք, երեխաներին զբաղեցրե՛ք ստեղծագործելով, մինչև բոլորը գնան։ Այս ընթացքում դուք կարող եք նորից զբաղվել դասի խաղերից մեկով կամ օգտագործել մեկ այլ դասից խաղ: Վստա՛հ եղեք, որ երեխաները գունազարդման էջերը տուն են տանում։ Երբեմն երեխաները կցանկանան խոսել իրենց սովորածի մասին։ Կարող եք նաև փորձել հասկանալ, թե արդյո՞ք նրանք ցանկանում են խոսել անձնական մտահոգությունների մասին։ Ամեն դեպքում, երեխաների հետ շփվելը կարևոր է նրանց ցույց տալու համար, թե որքան եք հոգում նրանց մասին։ Նրանք սովորում են, որ Աստված իրենց սիրում է ձեր սիրո միջոցով։ Զեկուցում. Երեխայի տեղեկատվական թերթիկը գտնվում է յուրաքանչյուր Բացահայտման Շարք․ Հին Կտակարան, Գունազարդման Գրքի վերջում։ Խնդրում ենք գրանցել երեխայի անձնական տվյալները և տալ ձեր տեղաի եկեղեցու առաջնորդին։ Խնդրում ենք գրառել այն երեխաների թվաքանակը, ովքեր սկսել են Գունազարդման Գիրքը և այն երեխաների թվաքանակը, ովքեր այն ավարտել են։ Տվե՛ք այդ ինֆորմացիան ձեր Փիլիպպոսին, ով այն կներկայացնի Աստվածաշնչյան Միջազգային Միությանը։ Ինչպե՞ս սովորեցնել յուրաքանչյուր դասը Այս քայլերն առաջարկում են ձևաչափ յուրաքանչյուր դասի դասավանդման համար: Քայլ 1․ Ձեր տարածքը ապահով դարձրե՛ք. • Փոքր երեխաներին անհրաժեշտ է ապահով տարածք, որպեսզի նրանք չշեղվեն։ Համոզվա՛ծ եղեք, որ ձեզ վստահված փոքրիկները չեն կարող գնալ այնտեղ, որտեղ դուք չեք կարող տեսնել նրանց: • Համոզվե՛ք, որ բոլոր վտանգավոր իրերը երեխաների համար անհասանելի են, ինչպիսիք են մկրատը, սուր մատիտները, էլեկտրական լարերը և վարդակները կամ կենդանիները, որոնք կարող են կծել կամ քերծել: • Միշտ ձեզ հետ ունեցեք առնվազն մեկ այլ անձ, երբ աշխատում եք փոքր երեխաների հետ։ Դուք կարիք ունեք օգնականի, ում կվստահեք։ Նրանք կօգնեն ձեզ և երեխաներին, մինչ դուք սովորեցնեք, և անհրաժեշտության դեպքում նրանք կարող են երեխաներին տանել պետքարան: Երբեք երեխաներին մենակ մի՛ թողեք։ Քայլ 2․ Պատրաստվե՛ք ինքներդ. • Կարդացե՛ք Աստվածաշնչյան պատմությունը գունազարդման էջի հետևում գրված Աստվածաշնչյան մեջբերումից։ • Նախօրոք կարդացե՛ք դասը, որպեսզի լավ պատրաստված լինեք։ Դասում նշումներ արե՛ք լրացուցիչ բաների մասին, որոնք ցանկանում եք ասել և անել: • Աղոթե՛ք երեխաների հետ անցկացվելիք ժամանակի համար։ • Դրե՛ք մատիտները տարայի մեջ, որպեսզի բոլորը օգտվեն: • Պատրաստե՛ք ցանկացած այլ նյութ, որը դուք կօգտագործեք դասի դասավանդման ժամանակ, օրինակ՝ թուղթ և լրացուցիչ ուսումնական նյութեր: • Հավաքե՛ք բոլոր նյութերը խաղերի համար: Պատրաստե՛ք մեկ կամ երկու երգ յուրաքանչյուր դասի համար։ Զգուշորեն հեռացրե՛ք դասի գունազարդման էջը Գունազարդման գրքից և պատճենեք, եթե հնարավոր է։ Քայլ 3․ Պատրաստե՛ք երեխաներին. ԴԻՏԱՐԿՈՒՄ ? ! ԱՎԱՐՏ 7
  • 8. •Դիմավորե՛ք յուրաքանչյուր երեխային անունը տալով, երբ նրանք գալիս են։ •Նոր երեխաներից հարցրե՛ք իրենց անունները։ •Երեխաներին հաճախ ժպտացե՛ք, այդպիսով, նրանք իրենց ապահով և գնահատված կզգան։ •Յուրաքանչյուր երեխայի անունը գրե՛ք իրենց գունազարդման էջի վրա։ •Երեխաներին զբաղեցրե՛ք նկարի էջ գունավորելով, մինչև բոլորը գան։ Երեխաները հետագայում ավելի շատ ժամանակ կունենան, եթե չավարտեն։ Եթե ուսուցիչն ունի Պատկերազարդ Աստվածաշնչի Հեշտ ընթերցվող տարբերակը, ուսուցիչը կարող է օգտագործել Աստվածաշնչյան պատկերազարդումները երեխաներին ցույց տալու համար թե ինչպես է ամբողջությամբ ներկված էջը։ Հակառակ դեպքում ուսուցիչը կարող է պահել երեխաների դասի իրենց օրինակը: •Երբ բոլոր երեխաները ներկա են, կանգնե՛ք շրջանաձև։ Երբ դուք շրջեք շրջանով, ձեր ձեռքը դրեք յուրաքանչյուր երեխայի գլխին կամ ուսին և բարձրաձայն արտասանեք նրա անունը։ Բոլոր երեխաներին կրկնել տվե՛ք յուրաքանչյուր երեխայի անունը և ասացե՛ք «Բարև, (երեխայի անունը)»։ (Յուրաքանչյուր դասի համար այս քայլը փոքր-ինչ կփոխվի)։ •Երգե՛ք մեկ կամ երկու երգ՝ ձեռքերի շարժումներով։ Եղե՛ք ամենաաշխույժ և արտահայտիչ մարդը ուսումնական տարածքում։ Դարձրե՛ք այն զվարճալի։ Քայլ 4․ Ներկայացրե՛ք դասը •Դուք կարող եք գտնել որոշ տեղեկություններ Աստվածաշնչյան պատմության յուրաքանչյուր դասի նախապատմության մեջ, որը օգտակար կլինի ներառել Աստվածաշնչի պատմությունը պատմելիս: Հիշեք, որ դա ասեք երեխաներին հասկանալի ձևով: •Համառոտ վերապատմե՛ք Աստվածաշնչյան պատմությունը, որը կարդացել եք։ Աստվածաշնչի պատմությունը հիմք կհանդիսանա հաջորդող աստվածաշնչյան դասի համար։ •Կարդացե՛ք յուրաքանչյուր Բանալի կետը և խնդրե՛ք երեխաներին ձեր հետևից կրկնել յուրաքանչյուր կետը։ Քայլ 5․ Երեխաներին դասավանդե՛ք դասի բաժնից •Հետևե՛ք ԴԱՍԻ բաժնում տրված հրահանգներին։ Դպրոցական տարիքի երեխաներին կարելի է խրախուսել կարդալ որոշ համարներ դասի սկզբից։ Ներգրավե՛ք երեխաներին, երբ կարդում եք պատմությունը նրանց համար: Հիշե՛ք, որ նրանց համար դժվար է մի բանի վրա երկար ժամանակ կենտրոնանալը։ Ասե՛ք երեխաների անունները, երբ սովորեցնում եք նրանց: •Համոզվե՛ք, որ աշխույժ եք դասը կարդալիս։ Ձեր ձայնը պետք է շատ զգացողություններ ունենա։ Խոսեք հստա՛կ, որպեսզի երեխաները լսեն և հասկանան ձեզ: Հիշե՛ք, որ պետք է ակտիվ և արտահայտիչ լինել։ •Այս բաժնի վերջում գտնվող աղյուսակը առաջարկում է այս նյութն օգտագործելու երեք տարբեր եղանակներ՝ հիմնված ձեր խմբի երեխաների տարիքի վրա: Քայլ 6․ Առաջնորդեք երեխաներին խաղերի բաժնում •Հիշե՛ք, որ խաղերը նույնպես սովորելու ժամ են։ Երեխաները սովորում են տարբեր ճանապարհներով։ Որոշ երեխաներ կարող են ավելին սովորել խաղի ժամանակից, քան դասից։ •Կատարե՛ք միայն այն խաղերը, որոնց համար ժամանակ ունեք: •Հիշե՛ք մթնոլորտը աշխույժ պահել և ներառել յուրաքանչյուր երեխայի: Վստահեք ձեր օգնականին, որը կաջակցի ձեզ և կխրախուսի բոլոր երեխաներին մինչ դուք ղեկավարում եք: Քայլ 7․ Վերանայե՛ք դասը •Կարդացե՛ք Բանալի համարը։ Այնուհետև, խնդրե՛ք երեխաներին ձեր հետևից կրկնել համարը՝ մեկ արտահայտությամբ կամ նախադասությամբ միաժամանակ։ •Կրկի՛ն կարդացեք յուրաքանչյուր Բանալի կետը և խնդրե՛ք երեխաներին ձեր հետևից կրկնել յուրաքանչյուր կետը։ •Օգտագործե՛ք այս ժամանակը ցանկացած հարցի պատասխանելու համար կամ թու՛յլ տվեք երեխաներին խոսել այն մասին, թե ինչ են սովորել դասից: Յուրաքանչյուր երեխայի պատասխանի վերաբերյալ ինչ-որ դրական բա՛ն ասեք։ Քայլ 8․ Ավարտե՛ք դասը •Դասի վերջում ասե՛ք Աղոթքը։ Խնդրե՛ք երեխաներին կանգնել շրջանաձև և խոնարհել գլուխներն ու փակել աչքերը։ Խրախուսե՛ք նրանց ձեռքերը բռնել կամ ձեռքերը ծալել կզակի տակ։ Այդ փոքր ձեռքերը զբաղվա՛ծ պահեք։ Այս կերպ նրանք ավելի քիչ հավանական է, որ քաշքշեն մեկ այլ երեխայի։ Կարդացե՛ք Աղոթքը մեկ արտահայտությունով կամ նախադասությամբ և խնդրե՛ք երեխաներին այն ձեր հետևից կրկնել։ Ավարտե՛ք Աղոթքը «Հիսուսի անունով, ամե՛ն» ասելով։ «Ամեն»-ից հետո երեխաները կարող են բղավել՝ «Այո՛» և բռունցք բարձրացնել օդում։ •Խնդրե՛ք երեխաներին ավարտել իրենց գունազարդման էջերը։ Գովե՛ք նրանց գունազարդելու հմտությունները։ Օգնե՛ք նրանց գունազարդելու հարցում, եթե կարիքը կա։ •Մնացե՛ք երեխաների հետ մինչև վերջին երեխան հեռանա իր գունազարդման էջով: Քայլ 9․ Դասից հետո •Քննարկե՛ք ձեր օգնականի հետ, թե ինչպես անցավ ժամանակը երեխաների հետ։ 8
  • 9. •Ի՞նչը լավ աշխատեց։ Ի՞նչը լավ չաշխատեց։ •Ինչպե՞ս կարող եք հաջորդ ժամանակը երեխաների հետ ավելի լավացնել։ •Դուք բավարար օգնություն ունե՞ք, թե՞ այլ օգնականի կարիք ունեք։ •Գրե՛ք ձեր մտքերը և բարելավման այլ գաղափարները հաջորդ դասի թերթիկում: Նյութերի օգտագործում տարբեր տարիքային խմբերի հետ Օգտագործե՛ք այս նյութը այն ձևով, որը ձեզ և ձեր Փիլիպպոս ծրագրի խմբի համար լավ է աշխատում։ Հետևում են որոշ փոփոխություններ, որոնք հիմնված են երեխաների տարիքի վրա։ Դասերը հնարավոր է ավելի շատ ժամանակ պահանջեն, քան դուք ունեք։ Ուսուցիչը կարող է որոշել սկզբում անել դասը և վերջին աղոթքը, իսկ հետո անցնել խաղերին: Այսպիսով, դուք հեշտությամբ կարող եք բաց թողնել ցանկացած խաղ, որը չի աշխատում ձեր ուսումնական տարածքի կամ ժամանակային սահմանափակումների համար։ Խաղը բաց թողնելը կարող է անհրաժեշտ լինել, եթե գործողությունների համար ավելի մեծ տարածք է անհրաժեշտ: Խմբի տեսակը Օգտագործված դասի հատված Գունազարդման էջ/ Երեխաների դաս Ուսուցչի Ուղեցույցի դաս Խաղեր Նախադպրոցական տարիք Երեխան օգտագործում է երկուսն էլ․ ուսուցիչը սովորեցնում է պատկերազարդման էջի հետևի կարճ պատմությունից։ Պատմությունն օգտագործվում է նաև տանը սովորածը ամրապնդելու համար։ Օգտագործե՛ք նյութից այնքան, որքան երեխաները կարող են հասկանալ և հետևել: Ուսուցչի ուղեցույցի խաղերն օգտագործվում են գունազարդման էջի հետևի հատվածում պատմվածքը կարդալուց հետո. օգտագործեք այն խաղերը, որոնց համար ժամանակ ունեք: Դպրոցական Յուրաքանչյուր երեխայի տվե՛ք գունազարդման էջ, երբ նրանք գան։ Խնդրե՛ք նրանց սկսել գունավորել էջը և կարդալ պատմությունը հետևի մասում՝ դասին պատրաստվելու համար: Այս երկար դասն ավելի խորն է և ավելի շատ կիրառական հարցեր է տալիս ավելի մեծ երեխաների համար: Ուսուցչի ուղեցույցում կատարված գործողությունները դասի հետ են ընթանում: Այս խաղերը կիրառվում են տարբեր ձևերով: Ավելի մեծ երեխաների համար բոլոր երեք խաղերը կարող են օգտակար լինել: Խառը տարիք Մինչ փոքր երեխաները գունավորում են իրենց էջերը, մեծ երեխաները կարող են կարդալ պատմությունը՝ պատրաստվելու դասավանդման ժամին: Փոքր երեխաները կարող են շարունակել գունավորել իրենց էջերը, մինչ մեծ երեխաները սովորում են Ուսուցչի ուղեցույցի դասից: Բոլոր երեխաները կարող են միասին խաղալ։ Եթե օգնական ունեք, կարող եք խումբը բաժանել նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների: 9
  • 10. # Դասի վերնագիր Սուրբգրային մեջբերում Բանալի համար Թեմա Բանալի կետեր Պատկեր 1 Ադամն ու Եվան Ծննդոց 1 & 2 Ծննդոց 1։27 Աստված ստեղծեց աշխարհը և նրանում եղած ամեն բան: Աստված ստեղծել է ԲՈԼՈՐ բաները: Աստված ստեղծել է առաջին տղամարդուն և կնոջը: Աստված ստեղծել է ՔԵԶ: Ադամն ու Եվան պարտեզում 2 Նոյը Ծննդոց 6-9 Ծննդոց 6։9 Աստված պահպանում է մեզ։ Աստված պահպանեց Նոյի ընտանիքին և կենդանիներին։ Աստված պահպանում է իր ողջ ժողովրդին: Աստված կպահպանի Քեզ։ Նոյը տապան է կառուցում 3 Մեծ աշտարակը Ծննդոց 11:1-9 Ծննդոց 11:4 Աստված ցանկանում է, որ մենք հետևենք իրեն: Աստված ցանկանում էր, որ մարդիկ հետևեն Իրեն: Աստված ցանկանում է, որ Իր ողջ ժողովուրդը հետևի Իրեն: Աստված ցանկանում է, որ Դու հետևես Նրան: Բաբելոնի աշտարակը 4 Աբրահամն ու Սառան Ծննդոց 12:1-3, 15:1-6, 17:1-6, 21:1-7 Ծննդոց 15:6 Աստված կատարում է Իր խոստումները։ Աստված կատարում է Աբրահամին տված Իր խոստումը։ Աստված կատարում է Իր ողջ ժողովրդին տված խոստումները: Աստված կկատարի ՔԵԶ տված Իր խոստումները: Աստծո մեծ խոստումը 5 Հովսեփը Ծննդոց 37-45 Ծննդոց 45:5 Աստված Հովսեփի համար հատուկ ծրագիր ուներ: Աստված Հովսեփի համար հատուկ ծրագիր ուներ: Աստծո ժողովուրդը միշտ կարող է վստահել Նրա ծրագրերին: Աստված ցանկանում է, որ ԴՈՒ վստահես Իր ծրագրերին: Հովսեփը և Նրա գեղեցիկ վերարկուն 6 Մանուկ Մովսեսը Ելից 1:1-22, 2:1-10 Ելից 2:10 Աստված հոգ է տանում մեր մասին: Աստված հոգ տարավ մանուկ Մովսեսի մասին: Մանուկ Մովսեսը փրկվում է գետից 7 Մովսեսը և այրվող թուփը Ելից 3-4 Ելից 3:10 Աստված մեր օգնականն է։ Աստված Մովսեսին ասաց, որ օգնի Իր ժողովրդին: Մովսեսը լսում է Աստծո ձայնը վառվող թփի միջից Բացահայտման շարք․ Հին Կտակարանի ճամփորդության շրջանակը և հաջորդականությունը 10
  • 11. 8 Մովսեսը կիսում է Կարմիր ծովը Ելից 14 Ելից 14:31 Մենք կարող ենք վստահել Աստծուն։ Աստված փրկում է Իր մարդկանց։ Մարդիկ սկսում են վստահել Աստծուն։ Դու կարող ես վստահել Աստծուն, Ով կօգնի ՔԵԶ։ Մովսեսը կիսում է Կարմիր ծովը 9 Աստծո Տասը Ելից 20, 24։12 Ելից 24։12 Աստծուն հետևելը ապրելու լավագույն միջոցն է։ Աստված Իր մարդկանց Իր պատվիրաններն է տալիս։ Մովսեսը ստանում է Տասը 10 Հեսուն և Երիքովի Հեսու 6։1-20 Հեսու 6։2 Աստված պահում է Իր խոստումները։ Աստված պահեց Հեսուին տված Իր խոստումը։ Աստված պահում է Իր խոստումները։ ԴՈՒ կարող ես վստահել Աստծո խոստումներին։ պատվիրաններին։ Երիքովի պարիսպները փլվում են 11 Սամսոնը Դատավորաց 13։5 Դատավորաց 13։5 Աստված օգտագործում է ոչ կատարյալ մարդկանց։ Սամսոնը վատ ընտրություն կատարեց, բայց Աստված, այնուամենայնիվ, օգտագործեց նրան։ Աստծո բոլոր մարդիկ վատ ընտրություն կատարեցին, բայց Աստված, այնուամենայնիվ, օգտագործում է նրանց։ Աստված, այնուամենայնիվ, կօգտագործի ՔԵԶ, եթե վատ ընտրություն կատարես։ Սամսոնը սպանում է առյուծին 12 Հռութ և Բոոս Հռութ 1-4 Հռութ 2։12 Աստված պաշտպանում և փրկում է քեզ։ Աստված Հռութին պաշտպանելու համար ուղարկեց Բոոսին։ Աստված ուղարկեց Հիսուսին Իր մարդկանց պաշտպանելու համար։ Աստված ուղարկում է Հիսուսին ՔԵԶ պաշտպանելու համար։ Հռութն ու Բոոսը երեխա են ունենում 13 Սամուելը, Աննան և Հեղին 1 Թագավորաց 1-4 1 Թագավորաց 1։28 Աստված ցանկանում է, որ լսենք Իրեն։ Աստված խոսեց Սամուելի հետ։ Աստված խոսում է Իր բոլոր մարդկանց հետ։ Աստված խոսում է ՔԵԶ հետ։ Սամուելը, Աննան և Հեղին 14 Դավիթն ու Գողիաթը 1 Թագավորաց 17 1 Թագավորաց 17։45 Աստված մեզ քաջություն է տալիս։ Աստված Դավիթին քաջություն տվեց Գողիաթի հետ կռվելու համար։ Դավիթը կռվում է Գողիաթի հետ 11
  • 12. 15 Սողոմոնի Տաճարը 2 Թագավորաց 7, 3 Թագավորաց 5-6 3 Թագավորաց 6։38 Աստված մեզ օգնում է, որ մեծ գործեր անենք։ Աստված օգնեց Սողոմոնին գեղեցիկ տաճար կառուցել։ Աստված մեծ գործեր է անում Իր մարդկանց միջոցով։ Աստված մեծ գործեր կանի ՔՈ միջոցով։ Սողոմոնը և Տաճարը 16 Եղիա մարգարեն 1 Թագավորաց 17 3 Թագավորաց 17:23 Աստված խոսում է Իր մարդկանց հետ։ Եղիան մարդկանց ասաց Աստծո խոսքերը։ Աստված օրհնում է յուրաքանչյուրին, ով հնազանդվում է Իր խոսքերին։ Աստված կօրհնի ՔԵԶ, երբ հնազանդվես Իր խոսքերին։ Աստված թռչուններին ուղարկեց Եղիային կերակրելու համար 17 Նէեմանը և աղախինը 4 Թագավորաց 5։1-15 4 Թագավորաց 5։15 Աստված օրհնում է այն մարդկանց, ովքեր հնազանդվում են Իր Խոսքին։ Աստված օրհնեց Նէեմանին Իր Խոսքին հնազանդվելու համար։ Աստված օրհնում է այն մարդկանց, ովքեր հնազանդվում են Իր Խոսքին։ Աստված կօրհնի ՔԵԶ, երբ հնազանդվես Իր Խոսքին։ Մի երիտասարդ աղջիկ ասում է, որ Աստված կարող է բուժել 18 Նեեմիան պատ է կառուցում Նեեմիա 1-6 Նեեմիա 2։17 Տղամարդիկ վերակառուցում են Երուսաղեմի շուրջ գտնվող պարիսպը։ Աստված Նեեմանին քաջություն տվեց։ Աստված Իր մարդկանց քաջություն է տալիս։ Աստված ՔԵԶ քաջություն կտա լավ գործեր անելու համար։ Տղամարդիկ վերակառու ցում են Երուսաղեմի շուրջ գտնվող պարիսպը 19 Եսթերը թագուհի է դառնում Եսթեր 2։1-18 Եսթեր 2։17 Աստված Իր մարդկանց համար նպատակ ունի։ Աստված ծրագրել էր, որ Եսթերը դառնա թագուհի։ Աստված նպատակ ունի Իր մարդկանց կյանքի համար։ Աստված նպատակ ունի ՔՈ կյանքի համար։ Եսթերը թագուհի է դառնում 20 Խաղաղ թագավո րությունը Եսայիա 11 Եսայիա 11։6 Դու կարող ես վայելել ապագան Հիսուսի հետ: Աստված խոստանում է նոր աշխարհ ապագայում: Աստված ցանկանում է, որ Իր մարդիկ սպասեն Իր նոր թագավորին՝ Հիսուսին։ Աստված ցանկանում է, որ ԴՈՒ վայելես նոր աշխարհը Հիսուսի հետ: Գալիս է խաղաղության ժամանակ 21 Դանիելն ու առյուծները Դանիել 6 Դանիել 6։22 Աստված Իրեն վստահող մարդկանց հետ է։ Աստված փրկեց Դանիելին առյուծներից։ Աստված Իրեն վստահող մարդկանց հետ է։ Դու կարող ես վստահել Աստծուն, որ միշտ ՔԵԶ հետ կլինի։ Աստված Դանիելին փրկում է առյուծներից 22 Հովնանը և մեծ ձուկը Հովնան 1-3 Հովնան 3։3 Հնազանդվեք Աստծուն: Աստված Հովնանին մեկ այլ հնարավորություն տվեց։ Աստված ներում է Իր մարդկանց, երբ նրանք հնազանդվում են Իրեն: Աստված ներում է ՔԵԶ, երբ հնազանդվում ես Իրեն։ Մեծ ձուկը կուլ է տալիս Հովնանին 12
  • 13. Պատրաստվե՛ք ինքներդ • Կարդացե՛ք Աստվածաշնչի պատմությունը այս դասի համարներից առնվազն երկու անգամ, որպեսզի կարողանաք երեխաներին վերապատմել պատմությունը։ Համոզվե՛ք, որ կարդացել եք երեխաների դասն ու Ուսուցչի ուղեցույցի դասը։ • Աղոթե՛ք երեխաների համար։ Պատրաստե՛ք նյութերը Այս դասի համար հավաքեք հետևյալ նյութերը․ • Պոկե՛ք այս դասի գունազարդման էջը և անհրաժեշտության դեպքում պատրաստեք լրացուցիչ պատճեններ: • Դատարկե՛ք մատիտների փոքրիկ տուփերը ամանի մեջ, որպեսզի երեխաները կարողանան օգտագործել: Խաղ 1. Արարչության օրեր Նկարազարդեք արարչության վեց օրերից յուրաքանչյուրը, որպեսզի օգտագործեք այն պատմությունը պատմելիս: Այս նկարազարդումների օրինակները գտնվում են Դասի բաժնում: Դուք կարող եք դրանք օգտագործել որպես ուղեցույց՝ թղթի թերթիկի կամ թերթի վրա պատկեր նկարելու համար: Սա կօգնի երեխաներին ամեն օր հիշել, թե ինչ է ստեղծել Աստված: Անպայման նշեք յուրաքանչյուր նկարը՝ ՕՐ 1, 2, 3 և այլն: Խաղ 2. Արարչության օրերը կենդանի օրինակով Նյութեր անհրաժեշտ չեն։ Խաղ 3. Արարչության օրերը, հարցեր Նյութեր անհրաժեշտ չեն։ Պատրաստե՛ք երեխաներին • Դիմավորե՛ք յուրաքանչյուր երեխային անունով, երբ ժամանում են։ • Յուրաքանչյուր նոր երեխայից հարցրեք անունը և սիրելի գույնը։ • Բաժանե՛ք բավականաչափ մատիտներ և թու՛յլ տվեք երեխաներին սկսել իրենց գունազարդման էջը։ • Երբ բոլոր երեխաները ներկա լինեն, կանգնե՛ք շրջանագծի մեջ և շրջանցե՛ք շրջանը՝ ձեր ձեռքը դնելով յուրաքանչյուր երեխայի գլխին կամ ուսին և բարձրաձայն ասացեք նրանց անունները։ Խնդրեք երեխաներին կրկնել յուրաքանչյուր անունը և ասել «Բարև»։ • Մեկ կամ երկու երգ երգե՛ք ձեռքի շարժումներով։ ԴԱՍ Ադամն ու Եվան Աստված ստեղծեց աշխարհը և նրանում եղած ամեն բան Ծննդոց 1-2 ՑՈՒՑՈՒՄՆԵՐ 1 Նշումներ ԴԱՍ 1 13
  • 14. Նշումներ Նախապատմություն Ադամի ու Եվայի և այն պատմությունը, թե ինչպես Աստված ստեղծեց երկիրը, երկուսն էլ պատմություններ են սկզբի մասին: Ծննդոցը ծագման մասին գիրք է: Այն պատմում է արարչագործության և աշխարհի վաղ պատմության մասին: Այն նաև պատմում է այն մասին, թե ինչպես է մեղքը մտել աշխարհ և ներկայացնում է Աստծո ծրագիրը՝ աշխարհը մեղքից փրկելու համար: Ծննդոցը պատմում է Աստծո խոստման մասին՝ վերականգնել Իր ստեղծագործությունն այն բանից հետո, երբ մարդիկ հեռացան Աստծուց իրենց մեղքի պատճառով: Իսրայելի ժողովուրդ դարձած ընտանիքների պատմությունը նույնպես սկսվում է Ծննդոցում: Երբ Աստված ստեղծեց լույսը, չոր հողը, բույսերը, արևն ու լուսինը, կենդանիները և մարդկանց, Նա ասաց, որ դա «բարի է»։ Եվ արարչա- գործության պատմության վերջում Աստված ասում է, որ այն ամենը, ինչ Նա ստեղծեց, «շատ բարի էր» (Ծննդոց 1։31): Շուտով Աստված կասի, որ «լավ չէ», որ իր ստեղծած տղամարդը մենակ լինի, ուստի Նա ընկեր կամ օգնական է դարձնում նրան կնոջը՝ Եվային (Ծննդոց 2:18-24): Աստված գիտի, թե ինչն է բարի և այն տալիս է մարդկանց: Մարդկանց տրված խնդիրն էր հարաբերություններ ունենալ Աստծո և Աստծո ստեղծագործության հետ: Աստծո հետ այս հատուկ հարաբերությունների լավագույն մասը Նրա հետ խոսելն ու Նրան հնազանդվելն էր: Աստված մարդկանց ասաց, որ երկիրը լցնեն երեխաներով և հոգ տանեն դրա մասին։ (Ծննդոց 1:28, 2:15) Աստվածաշնչյան պատմություն Նշումներ ուսուցչի համար. երեխաներին պատմե՛ք պատմությունը ձեր սեփական բառերով։ Օգտագործե՛ք այս համարները․ Ծննդոց 1-2։ Բանալի կետեր • Աստված ստեղծեց ԱՄԵՆ բան։ • Աստված ստեղծեց առաջին տղամարդուն և կնոջը։ • Աստված ստեղծեց ՔԵԶ։ Աստված ստեղծել է աշխարհը և դրանում եղած ամեն բան Ուսուցչի նշում․ այս բաժնի համար կարող եք օգտագործել ձեր սեփական բառերը: Կարդացե՛ք Սուրբ Գրքի հատվածները բարձրաձայն և զգացմունքայնորեն: Ասացե՛ք․ «Այս դասում մենք կսովորենք, թե ինչպես է Աստված ստեղծել աշխարհը և նրանում եղած ամեն բան: Աստված վեց օրում ստեղծեց աշխարհը։ Յոթերորդ օրը Աստված հանգստացավ և վայելեց Իր ստեղծածը: Ահա թե ինչպես Նա դա արեց»։ Աստված ստեղծեց աշխարհը Ասացե՛ք․ «Աստված ստեղծեց աշխարհը»։ Առաջին օրը Առաջին օրը (Կարդա՛լ Ծննդոց 1:1-2) Գործողություն․ ԴԱՍ ԴԱՍ 1 14
  • 15. Նշումներ 1․ Խնդրե՛ք երեխաներին հավաքվել ուսումնական տարածքի մեջտեղում և նստել հատակին: 2. Խնդրե՛ք նրանց խոնարհել գլուխները և փակել աչքերը: 3․ Ասացե՛ք նրանց, որ արագ ոտքի կանգնեն և բացեն իրենց աչքերը, երբ ասեք՝ «ԹՈՂ ԼՈՒ՛ՅՍ ԼԻՆԻ»: Որոշ երեխաներ կարող են օգնության կարիք ունենալ՝ փակ աչքերով կանգնելու համար: Դուք կարող եք որոշել, որ երեխաները մնան կանգնած՝ աչքերը փակ, ապա շարունակեք դասը գրվածի պես: Ասացե՛ք «Այժմ, բոլորդ փակե՛ք ձեր աչքերը։ Ի՞նչ եք տեսնում»։ Ուսուցչի նշում․ որոշ պատասխաններ կարող են լինել՝ ոչինչ, մթություն, գիշեր։ Եթե ոչ ոք չի պատասխանում, կարող եք տալ վերը նշված պատասխանները։ Ասացե՛ք «Ոչի՞նչ։ Վստա՞հ եք»։ «Ինչ-որ բան կա: Ի՞նչ է դա։ ՄԹՈՒԹՅՈՒՆ է։ Ահա՛ թե ինչպիսի տեսք ուներ Երկիրը նախքան Աստված սկսեց ստեղծել այն»։ (Կարդա՛լ Ծննդոց 1:3) Գործողություն․ խնդրե՛ք երեխաներին կանգնել: Արարչագործության յուրաքանչյուր նոր օրը ներկայացնելիս տվեք այն նկարազարդման օրինակը, որը պատրաստել եք ավելի վաղ, որպեսզի մեկ այլ երեխա բռնի: Երկրորդ օրը Երկրորդ օրը Աստված ստեղծեց երկինքը։ (Կարդա՛լ Ծննդոց 1:6-8) Երրորդ օրը Երկիրը ստեղծելուց հետո Աստված սկսեց լրացնել Իր ստեղծած դատարկ տարածքները: ԴԱՍ 1 15
  • 16. Նշումներ Երրորդ օրը Աստված հող ու բույսեր ստեղծեց, որ ծածկեն երկիրը։ (Կարդա՛լ Ծննդոց 1:9) Չորրորդ օրը Չորրորդ օրը Աստված ստեղծեց արևը, լուսինը և աստղերը՝ երկինքը լցնելու համար։ (Կարդա՛լ Ծննդոց 1:14-15) Հինգերորդ օրը Հինգերորդ օրը Աստված ստեղծեց ձկներին՝ ծովը լցնելու համար և թռչուններին՝ երկրի վերևում օդը լցնելու համար: (Կարդա՛լ Ծննդոց 1:20-21) ԴԱՍ 1 16
  • 17. Նշումներ Վեցերորդ օրը Վեցերորդ օրը Աստված ստեղծեց կենդանիներին ու մարդուն։ (Կարդա՛լ Ծննդոց 1:24) Այնուհետև Աստված ասաց. «Այժմ մարդկանց ստեղծենք, ովքեր Մեզ նման կլինեն։ Նրանք կտիրեն ծովի բոլոր ձկներին և օդում գտնվող թռչուններին: Նրանք կիշխեն բոլոր մեծ կենդանիների և բոլոր մանր բաների վրա, որոնք սողում են երկրի վրա»։ (Կարդա՛լ Ծննդոց 1:26-27) Յոթերորդ օրը Յոթերորդ օրը Աստված հանգստացավ Իր ամեն կատարածից։ (Կարդա՛լ Ծննդոց 1:20-21) ԴԱՍ 1 17
  • 18. Նշումներ Խաղ 1․Արարչության օրեր Նյութեր. արարչության 6 օրերի նկարները, որոնք դուք նկարել եք ավելի վաղ։ Գործողություն․ խնդրե՛ք երեխաներին նայել արարչության 6 օրերի ձեր պատրաստած նկարներին։ Ասացե՛ք․ «Ո՞ր օրը Աստված ստեղծեց _______։ Ուսուցչի նշում․ օգտագործե՛ք տեղական բույսերի և կենդանիների անունները, որոնց ծանոթ են երեխաները: Պետք չէ օգտագործել բոլոր օրինակները։ Օգտագործեք այն, ինչի համար ժամանակ ունեք։ Անվանում Օր Անվանում Օր Բանանի ծառ 1,2,3,4,5,6 Խոտ 1,2,3,4,5,6 Գյուղատնտեսների Զեբր 1,2,3,4,5,6 դաշտ 1,2,3,4,5,6 Լույս 1,2,3,4,5,6 Գետինը, որի վրա ես Աստղեր 1,2,3,4,5,6 կանգնած եմ 1,2,3,4,5,6 Ձուկ 1,2,3,4,5,6 Ճնճղուկ 1,2,3,4,5,6 Գյուղատնտես 1,2,3,4,5,6 Հավ 1,2,3,4,5,6 Երկինք 1,2,3,4,5,6 Խաղ 2․Արարչության օրերը կենդանի օրինակով Գործողություն․ հնարավորության դեպքում խմբին դուրս տարեք: Երեխաները պետք է հերթով ցույց տան Աստծո ստեղծած բաները: Հարցրեք․ «Երբ շուրջն եք նայում, ի՞նչ եք տեսնում»։ Մի երեխայի անունով հարցրեք. «(Անունը), կարո՞ղ ես մի բան գտնել, որ Աստված ստեղծել է։ Կարո՞ղ ես մեզ ասել, թե որ օրն է դա ստեղծել»։ Հարցրեք խմբին․ «Տեսե՛ք՝ արդյո՞ք մենք կարող ենք ինչ-որ բան գտնել ստեղծման բոլոր վեց օրերից»: Ուսուցչի նշում․ շարունակե՛ք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Ձայն տվեք երեխաներին առանձին: Նրանք կարող են ձեր օգնության կարիքը ունենալ՝ հասկանալու համար, թե ինչ է ստեղծել Աստված և ինչն է ստեղծված մարդու կողմից: ԽԱՂԵՐ Նշումներ ԴԱՍ 1 18
  • 19. Նշումներ Խաղ 3․ Արարչության օրերը, հարցեր Գործողություն․խնդրե՛ք երեխաներին նստել շրջանաձև: Ասացե՛ք․ «Այժմ ես կփորձեմ ձեզ խաբել, որպեսզի ասեք սխալ պատասխանը: Տեսնենք, թե քանի ճիշտ պատասխան կարող եք ունենալ այս հարցին. նախ կասեմ առարկայի անունը: Ինձ պետք է ասեք, թե ով է դա ստեղծել՝ Աստված, թե մարդիկ»։ Ուսուցչի նշում․ դուք կարող եք այս ցանկին առարկաներ ավելացնել կամ հանել: ա․ Տուն (մարդիկ) բ․ Ամպեր (Աստված) գ․ Մեքենա (մարդիկ) դ․ Սկյուռիկ (Աստված) ե․ Օվկիանոս (Աստված) զ․ Մազեր (Աստված) է․ Թռչուն (Աստված) ը․ Ինքնաթիռ (մարդիկ) թ․ Ավազ (Աստված) ժ․ Հող (Աստված) ի․ Հագուստ (մարդիկ) Հարցրե՛ք․ • Որտեղի՞ց են առաջացել արևն ու լուսինը: • Ի՞նչ եք կարծում, ինչու՞ է Աստված ստեղծել այսպիսի գեղեցիկ աշխարհը: • Ի՞նչ արեց Աստված ստեղծման վեց օրերի վերջում: Բանալի համար Գործողություն․ կարդացե՛ք Աստվածաշնչյան համարը։ Խնդրե՛ք երեխաներին կրկնել համարի յուրաքանչյուր նախադասություն (կամ կարճ արտահայտություն) ձեր ասելուց հետո։ Ուսուցչի նշում․ դուք կարող եք օգտագործել ձեր սեփական բառերը հետևյալի համար։ Ասացե՛ք․ «Եկե՛ք կարդանք այս դասի բանալի համարը: Դուք կարող եք կրկնել համարի յուրաքանչյուր մասը իմ ասելուց հետո»։ (Կարդա՛լ Ծննդոց 1:27) Բանալի կետեր Գործողություն․ կրկնե՛ք դասի բանալի կետերը։ Խնդրե՛ք երեխաներին ձեզնից հետո կրկնել յուրաքանչյուր կետը։ Ասացե՛ք․ «Ես պատրաստվում եմ ասել այն բոլոր հիմնական բաները, որոնք մենք սովորեցինք այս դասից: Հետո կարող եք դրանք կրկնել ինձնից հետո»։ • Աստված ստեղծեց ԱՄԵՆ բան։ • Աստված ստեղծեց առաջին տղամարդուն և կնոջը։ ԴԻՏԱՐԿՈՒՄ ? ! Նշումներ ԴԱՍ 1 19
  • 20. • Աստված ստեղծեց ԻՆՁ։ Աղոթք Գործողություն․ խնդրե՛ք երեխաներին կրկնել յուրաքանչյուր նախադասություն, երբ դուք աղոթեք: Ասացե՛ք․ «Սիրելի՛ Աստված, շնորհակալ եմ, որ ստեղծել ես աշխարհը։ Շնորհակալ եմ, որ ստեղծել ես բույսերն ու կենդանիները։ Ամենից շատ շնորհակալ եմ ինձ ստեղծելու համար: Հիսուսի անունով, ամե՛ն»։ Ավարտել նկարը Գործողություն. խնդրե՛ք երեխաներին ավարտել իրենց գունազարդման էջը։ Սպասե՛ք Գործողություն. զբաղվա՛ծ մնացեք երեխաների հետ մինչև վերջին երեխայի հեռանալը։ ԱՎԱՐՏ Նշումներ ԴԱՍ 1 20
  • 21. ԴԱՍ 2 ԴԱՍ Նոյը Աստված պահպանում է մեզ Ծննդոց 6-9 ՑՈՒՑՈՒՄՆԵՐ 2 Նշումներ Պատրաստվե՛ք ինքներդ • Կարդացե՛ք Աստվածաշնչի պատմությունը այս դասի համարներից առնվազն երկու անգամ, որպեսզի կարողանաք երեխաներին վերապատմել պատմությունը։ Համոզվե՛ք, որ կարդացել եք երեխաների դասն ու Ուսուցչի ուղեցույցի դասը։ • Աղոթե՛ք երեխաների համար։ Պատրաստե՛ք նյութերը Այս դասի համար հավաքեք հետևյալ նյութերը․ • Պոկե՛ք այս դասի գունազարդման էջը և անհրաժեշտության դեպքում պատրաստեք լրացուցիչ պատճեններ: • Հավաքե՛ք մատիտները։ Խաղ 1. Երկու-երկուշ Արու և էգ կենդանիների գծագրեր կամ ամսագրի նկարներ (յուրաքանչյուր տեսակի արու և էգ)։ Խաղ 2. Նոյի տապանի ֆերմա Նյութեր անհրաժեշտ չեն։ Խաղ 3. Ծիածանի օր Դատարկ թղթի թերթեր։ Պատրաստե՛ք երեխաներին • Դիմավորե՛ք յուրաքանչյուր երեխային անունով, երբ ժամանում են։ • Յուրաքանչյուր նոր երեխայից հարցրեք անունը։ • Խնդրե՛ք յուրաքանչյուր երեխայի նկարագրել իրենց տան մեկ կանոն: (Օրինակ՝ ներս մտնելիս հանել կոշիկները, արթնանալուց հետո հարթեցնել անկողինը, հավաքել ձեր սենյակի խաղալիքները և այլն): • Բաժանե՛ք բավականաչափ մատիտներ և թու՛յլ տվեք երեխաներին սկսել իրենց գունազարդման էջը։ • Երբ բոլոր երեխաները ներկա լինեն, կանգնե՛ք շրջանագծի մեջ։ Հետո շրջանցե՛ք շրջանը՝ ձեր ձեռքը դնելով յուրաքանչյուր երեխայի գլխին կամ ուսին և բարձրաձայն ասացեք նրանց անունները։Հետո խնդրե՛ք նրանց ասել իրենց սիրելի կենդանու անվանումը։ Խնդրե՛ք երեխաներին կրկնել յուրաքանչյուր երեխայի անունը և կենդանուն ու ասել․ «Բարև»։ • Մեկ կամ երկու երգ երգե՛ք ձեռքի շարժումներով։ 21
  • 22. ԴԱՍ 2 Նշումներ ԴԱՍ Նախապատմություն Ադամի և Եվայի ընտանիքի պատմությունը ցույց է տալիս, թե ինչ է պատահում բոլոր մարդկանց մեղքի պատճառով: Ծննդոց 5-ում մարդիկ իրար հետևից երկար կյանք ապրեցին, որն ավարտվեց մահով: Միայն մեկ մարդ կա, ով չմահացավ՝ Ենովք անունով մի մարդ։ Ենովքը «քայլում էր Աստծո հետ», ուստի Աստված վերցրեց նրան, երբ նա դեռ կենդանի էր (Ծննդոց 5։24, Եբրայեցիս 11։5): Բայց չարը հետագայում տարածվեց բոլոր մարդկանց մեջ: (Կարդա՛լ Ծննդոց 6:5) Քանի որ Աստված տեսավ, որ բոլոր մարդիկ չարացել են, մեծ ջրհեղեղ ուղարկեց՝ ոչնչացնելու երկրի վրա եղած ամեն ինչ: Աստված նորից պիտի սկսեր, այս անգամ Նոյ անունով մի մարդու և նրա ընտանիքի հետ։ Նոյը ողջ կյանքում լավ մարդ էր և միշտ հետևում էր Աստծուն։ Նոյը նաև արեց այն ամենը, ինչ Աստված ասաց նրան: Նա նավ կառուցեց, որպեսզի իր ընտանիքը կարողանա փրկվել ջրհեղեղից։ Աստված փրկեց Նոյին և նրա ընտանիքին մահից (Ծննդոց 8) և ասաց Նոյին, որ իր ընտանիքը նորից կլցնի երկիրը (Ծննդոց 9): Աստված նաև խոստացավ, որ այլևս երբեք չի կործանի աշխարհը ջրհեղեղով: Հետո Աստված որպես ապացույց երկնքում ծիածան դրեց։ Սա ցույց է տալիս Աստծո բարությունն ու համբերությունը: Աստվածաշնչյան պատմություն Նշումներ ուսուցչի համար. երեխաներին պատմե՛ք պատմությունը ձեր սեփական բառերով։ Օգտագործե՛ք այս համարները՝ Ծննդոց 6-9։ Բանալի կետեր • Աստված պահպանեց Նոյի ընտանիքին և կենդանիներին։ • Աստված պահպանում է Իր ողջ ժողովրդին: • Աստված կպահպանի ՔԵԶ։ Աստված նորից սկսեց Այս դասում մենք կսովորենք, թե ինչպես Աստված կործանեց աշխարհը ջրհեղեղով, բայց փրկեց Նոյին, նրա ընտանիքին և կենդանիներին։ Ադամի և Եվայի մահից հետո չար մարդիկ կործանեցին Աստծո ստեղծած գեղեցիկ, կատարյալ աշխարհը։ Աստված շատ տխուր էր, քանի որ մարդիկ այնքան չար էին (Ծննդոց 6:5-7, 11-12): Բայց մի բարի մարդ՝ Նոյ անունով, ապրում էր բոլոր չար մարդկանց մեջ։ Նոյը դեռ սիրում և հնազանդվում էր Աստծուն: Հարցրե՛ք․ «Ձեր կարծիքով ինչո՞ւ է Աստված զղջացել, որ ստեղծեց մարդկանց»: Աստված որոշեց ոչնչացնել յուրաքանչյուր կենդանի էակի: Աստված ասաց Նոյին, որ պատրաստվում է կործանել աշխարհը մեծ ջրհեղեղով: Բայց Աստված նաև ծրագրել էր փրկել Նոյին և նրա ընտանիքին: Այսպիսով, Աստված Նոյին շատ մեծ աշխատանք տվեց։ Նա ասաց նրան, որ շատ մեծ նավակ կառուցի։ Նոյն ու իր ընտանիքը կապրեին նավակի վրա մեծ ջրհեղեղի ժամանակ։ Աստված Նոյին ասաց. (Կարդա՛լ Ծննդոց 6:19) Հարցրե՛ք․ «Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն էր այդքան կենդանիների հետ ապրելը: 22
  • 23. Նշումներ ԴԱՍ 2 Կարծում եք՝ վատ հո՞տ էր գալիս: Ի՞նչ եք կարծում, Նոյը բռնե՞լ էր քիթը»: Աստված ծրագիր ուներ Նոյի, նրա ընտանիքի և կենդանիների համար: Աստված Նոյին ասաց, թե որքան մեծ կառուցի նավակը և ինչ տեսակի փայտ օգտագործի։ Երբ նավակը պատրաստ էր, այն մոտավորապես 75 մեծ տան չափ էր։ Հետո Աստված նորից խոսեց Նոյի հետ. Նա ասաց․ (Կարդա՛լ Ծննդոց 7:4) Հարցրե՛ք․ «Ի՞նչ եք անում, երբ ամբողջ օրը անձրև է գալիս»։ Ջրհեղեղը Սկսվեցին հորդառատ անձրևները, և գետնից ջուրը նույնպես բարձրացավ։ Այնքան ջուր կար, որ նույնիսկ ամենաբարձր լեռները ծածկեց։ Այնուհետև 40-րդ օրը անձրևը դադարեց, ինչպես Աստված ասաց, որ կլինի: Վերջապես երկիրը ծածկող ջուրը սկսեց իջնել։ Վեց ամիս ջրի վրա լողալուց և սպասելուց հետո նավը վերջապես վայրէջք կատարեց չոր հողի վրա: Աստված Նոյին ասաց, որ ինքը և իր ընտանիքը կարող են դուրս գալ ցամաք։ Բոլոր կենդանիները նույնպես դուրս եկան նավից և գնացին ապրելու համար նոր վայրեր գտնելու։ Երբ ընտանիքը նայեց դեպի երկինք և տեսավ առաջին ծիածանը, Աստված Նոյին խոստացավ, որ այլևս երբեք չի կործանի երկիրը ջրհեղեղով: (Կարդա՛լ Ծննդոց 9:17) Հարցրե՛ք․ «Ձեր կարծիքով Նոյն ու իր ընտանիքը ի՞նչ էին անում նավի մեջ վեց ամիս»։ Խոսե՛ք այս մասին Ասացե՛ք․ «Նոյը սիրում էր Աստծուն և հնազանդվում Նրան, թեև մյուս բոլորը չար էին»։ Հարցրե՛ք․ • Դժվա՞ր է լավը լինել, երբ բոլորը վատն են: • Ինչպե՞ս Նոյը ստիպեց բոլոր կենդանիներին նավ մտնել: • Երբևէ տեսե՞լ եք ծիածան: Ինչու՞ Աստված ծիածանը դրեց երկնքում: Խաղ 1․ Երկու-երկու Նյութեր. արու և էգ կենդանիների գծագրեր կամ ամսագրի նկարներ (յուրաքանչյուր տեսակի արու և էգ)։ Գործողություն․ 1. Խնդրե՛ք 1 տղայի և 1 աղջկա լինել Նոյը և նրա կինը: 2. Ասացեք մնացած երեխաներին ձևացնել, որ իրենք կենդանիներ են, որոնք սպասում են նավ նստելուն: 3. Բաժանե՛ք կենդանիների նկարները: Հնարավորության դեպքում տղաներին տվեք արու կենդանիների նկարները, իսկ աղջիկներին՝ էգ: Խնդրե՛ք երեխաներին միասին կանգնել իրենց կենդանիների զույգերով: ԽԱՂԵՐ 23
  • 24. ԴԱՍ 2 Նշումներ 4. Հարցրե՛ք․ «Աստված յուրաքանչյուր տեսակի կենդանիներից քանի՞սն ասաց Նոյին, որ նավ նստեցնի»։ Ասացե՛ք երեխաներին ասել՝ «մեկ, երկու», երբ յուրաքանչյուր զույգ բարձրացնի իր կենդանու նկարը և ասի կենդանու անունը: 5. Խնդրե՛ք Նոյին և նրա կնոջը խաղացող տղային և աղջկան առաջնորդել «կենդանիներին» շրջանով: Այնուհետև նրանք պետք է կենդանիներին դուրս տանեն ուսումնական տարածքից և նորից ներս բերեն: Վերադառնալը կլինի «նավ նստել»։ 6. Երբ յուրաքանչյուր զույգ մտնում է նավակ, դուք ասում եք կենդանիների անունները և խնդրում երեխաներին ասել՝ «երկու-երկու»: Խաղ 2․ Նոյի տապանի ֆերմա Նյութեր. նյութեր անհրաժեշտ չեն։ Ասացե՛ք․ «Նոյն ու նրա ընտանիքը խնամում էին կենդանիներին, և նրանք հիշում էին, թե ինչպես է Աստված փրկել նրանց»։ Հարցրե՛ք․ «Ինչպիսի՞ն էր նավակում յուրաքանչյուր օրը»: Գործողություն․ 1. Երեխաներին հնարավորինս հավասարաչափ բաժանեք (տղա և աղջիկ) զույգերի՝ ըստ իրենց կենդանիների նկարների: 2. Խնդրեք մեկ այլ տղայի և աղջկա լինել Նոյը և նրա կինը: 3. Երբ բոլոր կենդանիները Նոյի և նրա ընտանիքի հետ նավակի մեջ լինեն, կենդանիների զույգերը տեղավորեք ուսումնական տարածքի շուրջ և խնդրեք երեխաներին զույգ-զույգ հնչեցնել կենդանու ձայները, այնուհետև բոլորը միասին: 4. Հարցրե՛ք յուրաքանչյուր կենդանու զույգին. «Ի՞նչ կերակուր են ուտում այս կենդանիները»: «Ինչպե՞ս են հանգստանում այս կենդանիները»: 5. Խնդրե՛ք Նոյին և նրա կնոջը ձևացնել, թե կերակուր են տանում յուրաքանչյուր կենդանու զույգին: Նրանք կարող են նաև ձևացնել, թե կենդանիներին խոտ են տալիս հանգստանալու կամ ճյուղ՝ նստելու համար: 6. Եթե Նոյն ու նրա կինը օգնության կարիք ունեն, խնդրե՛ք մեկ այլ տղայի և աղջկա լինել Նոյի որդիներից մեկը և նրա կինը: Նոյը երեք որդի ուներ՝ Սեմը, Քամը և Հաբեթը (Ծննդոց 5:32): 7. Երբ բոլոր կենդանիները խնամված լինեն, օգնե՛ք Նոյին և նրա կնոջը աղոթել Աստծուն՝ խնդրելով օգնել կենդանիներին, պաշտպանել նրանց ընտանիքներին, և որպեսզի դադարի անձրևը և հայտնվի ցամաքը: Խաղ 3․ Ծիածանի օր Նյութեր. դատարկ թղթի թերթեր։ Ասացե՛ք․ «Ջուրը վերջացել է։ Հիմա Աստված բացում է նավի դուռը և ...»: Գործողություն․ 1. Խնդրե՛ք Նոյին և նրա կնոջը խաղացող տղային ու աղջկան դուրս բերել կենդանիներին նավից: 2. Եթե հնարավոր է, թող գնան դրսում ցատկեն, ծափահարեն, ուրախանան, որ նորից ամուր հողի վրա են։ 3. Խնդրե՛ք Նոյին և նրա կնոջը ուղարկել իրենց կենդանիներին նոր տներ գտնելու: Այնուհետև բոլորին ասացեք, որ վերադառնան այն տարածքը, որտեղ գտնվում են գունազարդման էջերը: 4. Եթե ժամանակ ունեք, օգնե՛ք յուրաքանչյուր երեխայի դատարկ թղթի վրա ծիածան պատրաստել: Հնարավորության դեպքում նկարեք ծիածանի գույները վերևից ներքև ճիշտ հերթականությամբ՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ, ինդիգո (մուգ մանուշակագույն) և մանուշակագույն: 24
  • 25. ԴԱՍ 2 Նշումներ Հարցրե՛ք․ • Որքա՞ն ժամանակ անձրև եկավ: • Որքա՞ն ժամանակ էին Նոյն ու նրա ընտանիքը և բոլոր կենդանիները նավի մեջ: • Ի՞նչ դրեց Աստված երկնքում՝ խոստանալու Նոյին, նրա ընտանիքին և ողջ ստեղծագործությանը, որ այլևս երբեք չի կործանի երկիրը ջրհեղեղով: Բանալի համար Գործողություն․ կարդացե՛ք Աստվածաշնչյան համարը։ Խնդրե՛ք երեխաներին կրկնել համարի յուրաքանչյուր նախադասություն (կամ կարճ արտահայտություն) ձեր ասելուց հետո։ Ուսուցչի նշում․ դուք կարող եք օգտագործել ձեր սեփական բառերը հետևյալի համար։ Ասացե՛ք․ «Եկե՛ք կարդանք այս դասի բանալի համարը: Դուք կարող եք կրկնել համարի յուրաքանչյուր մասը իմ ասելուց հետո»։ (Կարդա՛լ Ծննդոց 6:9) Բանալի կետեր Գործողություն․ կրկնե՛ք դասի բանալի կետերը։ Խնդրե՛ք երեխաներին ձեզանից հետո կրկնել յուրաքանչյուր կետը։ Ասացե՛ք․ «Ես պատրաստվում եմ ասել այն բոլոր հիմնական բաները, որոնք մենք սովորեցինք այս դասից: Հետո կարող եք դրանք կրկնել ինձանից հետո»։ • Աստված պահպանեց Նոյի ընտանիքին և կենդանիներին։ • Աստված պահպանում է Իր ողջ ժողովրդին: • Աստված կպահպանի ԻՆՁ: Աղոթք Գործողություն․ խնդրե՛ք երեխաներին կրկնել յուրաքանչյուր նախադասություն, երբ դուք աղոթեք: Ասացե՛ք․ «Սիրելի՛ Աստված, շնորհակալությու՛ն, որ պահպանում ես ինձ։ Շնորհակալ եմ, որ ինձ ապահով ես պահում։ Օգնի՛ր, որ լինեմ քո ընկերը, ինչպես Նոյը։ Հիսուսի անունով, ամե՛ն»։ Ավարտել նկարը Գործողություն. խնդրե՛ք երեխաներին ավարտել իրենց գունազարդման էջը։ Սպասե՛ք Գործողություն. զբաղվա՛ծ մնացեք երեխաների հետ մինչև վերջին երեխայի հեռանալը։ ԴԻՏԱՐԿՈՒՄ ? ! ԱՎԱՐՏ 25
  • 26.
  • 27. ԴԱՍ 3 ԴԱՍ 3 ՑՈՒՑՈՒՄՆԵՐ Պատրաստվե՛ք ինքներդ • Կարդացե՛ք Աստվածաշնչի պատմությունը այս դասի համարներից առնվազն երկու անգամ, որպեսզի կարողանաք երեխաներին վերապատմել պատմությունը։ Համոզվե՛ք, որ կարդացել եք երեխաների դասն ու Ուսուցչի ուղեցույցի դասը։ • Աղոթե՛ք երեխաների համար։ Պատրաստե՛ք նյութերը Այս դասի համար հավաքեք հետևյալ նյութերը․ • Պոկե՛ք այս դասի գունազարդման էջը և անհրաժեշտության դեպքումպատրաստեք լրացուցիչ պատճեններ: • Հավաքե՛ք մատիտները։ Խաղ 1. Խոստումների տարա Մի տարա լցրեք չոր բրնձով կամ լոբիով: (Դուք պետք է հարցնեք երեխաներին՝ արդյո՞ք նրանք գիտեն, թե քանի հատ լոբի կամ բրնձի հատիկ կա տարայի մեջ): Խաղ 2. Աղոթել Աստծո խոստումների համար Պատրաստե՛ք փոքրիկ քարտեր՝ վրան տպված կամ գրված «Բարև» տարբեր լեզուներով (տե՛ս ստորև բերված օրինակները «Պատրաստե՛ք երեխաներին» բաժնում): Պատրաստե՛ք երեք կամ չորս քարտերի հավաքածու: Յուրաքանչյուր հավաքածու պետք է լինի նույն լեզվով, օրինակ՝ 4 քարտ սուահիլի, 4 քարտ արաբերեն, 4 քարտ չինարեն և 4 քարտ իսպաներեն: Եթե դա հնարավոր չէ, ապա պատրաստեք քարտերը տարբեր գույներով: Օրինակ՝ 4 կարմիր քարտ, 4 կանաչ քարտ, 4 դեղին և 4 կապույտ քարտ։ Խաղ 3. Լեզուներ և ցեղեր Նյութեր անհրաժեշտ չեն։ ՊՊատրաստե՛ք երեխաներին • Դիմավորե՛ք յուրաքանչյուր երեխային անունով, երբ ժամանում են։ • Յուրաքանչյուր նոր երեխայից հարցրեք անունը։ • Յուրաքանչյուր երեխայի ասացե՛ք՝ «Բարև» այլ լեզվով (Sawa – սուահիլի, Hola – իսպաներեն, Dobar dan – խորվաթերեն, Sannu – Հաուսա, Meh-haben – արաբերեն)։ • Բաժանե՛ք բավականաչափ մատիտներ և թու՛յլ տվեք երեխաներին սկսել իրենց գունազարդման էջը։ Մեծ աշտարակը Աստված ցանկանում է, որ մենք հետևենք Իրեն Ծննդոց 11։1-9 Նշումներ 27
  • 28. • Երբ բոլոր երեխաները ներկա լինեն, կանգնե՛ք շրջանագծի մեջ։ Հետո շրջանցե՛ք շրջանը՝ ձեր ձեռքը դնելով յուրաքանչյուր երեխայի գլխին կամ ուսին և բարձրաձայն ասացեք նրանց անունները։ Խնդրե՛ք երեխաներին ձեզնից հետո տարբեր լեզուներով կրկնել՝ «Բարև»։ Օգտագործե՛ք վերը նշված ցանկը կամ, եթե հնարավոր է, կարող եք օգտագործել Google Translate-ը՝ ավելի մեծ ցուցակ ստանալու համար: Խնդրե՛ք բոլոր երեխաներին կրկնել յուրաքանչյուր անունը և «Բարև» այլ լեզվով։ • Մեկ կամ երկու երգ երգե՛ք ձեռքի շարժումներով։ • Մեկ կամ երկու երգ երգե՛ք ձեռքի շարժումներով։ Նախապատմություն Կար ժամանակ, երբ աշխարհի բոլոր մարդիկ խոսում էին նույն լեզվով: Նրանք ցանկանում էին միասնական լինել և հայտնի դառնալ՝ կառուցելով երկինք հասնող աշտարակ։ Նրանք ցանկանում էին ունենալ նույն զորությունն ու իշխանությունը, ինչ Աստված: Բայց Աստված խափանեց նրանց ծրագիրը: Նա խառնեց նրանց լեզուն, որպեսզի այլևս չկարողանան հասկանալ միմյանց: Այնուհետև Նա նրանց ցրեց ամբողջ երկրով։ Այս պատմությունը բացատրում է, թե ինչպես Աստված ցրեց ազգերին և ինչու: Աստված հետ պահեց մարդկանց աշտարակը կառուցելուց, քանի որ նրանք ցանկանում էին իրենք իրենց հարգել: Աստված դա արեց՝ հարվածելով այն բանին, որը կապում էր մարդկանց՝ նրանց ընդհանուր լեզվին: Բաբելոնի պատմությունը կարևոր է երկու պատճառով. 1․ Այն բացատրում է, թե ինչու և ինչպես մենք այսօր ունենք տարբեր լեզուներ: 2․ Դա կարող է բացատրել, թե ինչպես մարդիկ բաժանվեցին տարբեր ցեղերի, որոնք դարձան ազգեր: Աստվածաշնչյան պատմություն Նշումներ ուսուցչի համար. երեխաներին պատմե՛ք պատմությունը ձեր սեփական բառերով։ Օգտագործե՛ք այս համարները․ Ծննդոց 11։1-9։ Բանալի կետեր • Աստված ուզում էր, որ մարդիկ հետևեն Իրեն: • Աստված ցանկանում է, որ Իր ողջ ժողովուրդը հետևի Իրեն: • Աստված ցանկանում է, որ ԴՈՒ հետևես Իրեն: Այն, ինչ մարդիկ ուզում էին, դարձավ ամենակարևորը Այս դասում մենք կսովորենք, թե ինչպես Աստված կանգնեցրեց մի ծրագիր, որով մարդիկ պետք է իրենց հայտնի դարձնեին: Աստված դա արեց՝ խառնելով նրանց լեզուն, որպեսզի չկարողանան հասկանալ միմյանց: Աստված չցանկացավ, որ մարդիկ մնան մեկ տեղում և մոռանան իրեն՝ անելով միայն այն, ինչ իրենք էին ուզում անել: Նա ցանկանում էր, որ մարդիկ լցնեն երկիրը և լավ հարաբերություններ ունենան Իր և միմյանց հետ։ Մարդիկ ցանկանում էին ապրել առանց Աստծո Մեծ ջրհեղեղից հետո բոլորը խոսում էին նույն լեզվով. նրանք օգտագործում էին նույն բառերը միմյանց հետ խոսելու համար: (Կարդա՛լ Ծննդոց 11:4) Հարցրե՛ք․ «Երբևէ կառուցե՞լ եք փոքրիկ ձևական քաղաք: Ինչի՞ց եք դա ԴԱՍ Նշումներ ԴԱՍ 3 28
  • 29. ԴԱՍ 3 արել»: Շուտով բոլորը զբաղված էին մեծ աշտարակի կառուցմամբ։ Մարդիկ այնքան հպարտ էին իրենց արածով։ Երբ նրանք նայեցին բարձր աշտարակին, որն ամեն օր բարձրանում էր, նրանց թվում էր, թե Աստծուն են նման։ Բայց Աստված չցանկացավ, որ այս մեծ աշտարակը երկինք բարձրանա: Այսպիսով, Աստված ծրագիր կազմեց: (Կարդա՛լ Ծննդոց 11:6-7) Ժողովուրդը շուտով հասկացավ, որ չեն կարողանում հասկանալ միմյանց։ Նրանք բաժանվեցին իրենց նոր լեզուների պատճառով։ Հետո նույն լեզվով խոսող մարդկանց խմբերը միավորվեցին ու հեռացան։ Մարդիկ Աստծուն վստահելու փոխարեն վստահեցին իրենց և նրան, ինչ կարող էին ինքնուրույն անել: Հարցրե՛ք․ «Երբևէ արե՞լ եք մի բան, որը կարծել եք, որ ճիշտ է անել, բայց հետո դժվարության մեջ եք ընկել, քանի որ նախ այդ մասին չեք հարցրել ձեր ծնողներին: Ի՞նչ եք արել»։ Բոլոր մարդիկ հեռացան ու մոռացան մեծ աշտարակը մինչև երկինք կառուցելու մասին։ Աշտարակը կոչվել է «Բաբելոն», քանի որ հենց այնտեղ է Աստված ստիպել մարդկանց խոսել տարբեր լեզուներով։ Մարդիկ, ովքեր մի ժամանակ հպարտանում էին իրենց մեծ, աղյուսե քաղաքով, թողեցին այն՝ ապրելու տարբեր լեզուներ կրող խմբերում ամբողջ աշխարհում: Խոսե՛ք այս մասին • Ինչու՞ մարդիկ ցանկացան հսկայական աշտարակ կառուցել: • Արդյո՞ք սխալ է մարդկանց կողմից մեծ աղյուսով շենքեր կառուցելը: •Ինչո՞ւ Աստված ստիպեց մարդկանց խոսել տարբեր լեզուներով: •Ինչպե՞ս է Աստված ցանկանում, որ մենք ցույց տանք, թե որքան ենք սիրում Իրեն։ Խաղ 1․ Բաբելոնի արկղեր Նյութեր. փոքր տուփեր և կտորների շերտեր՝ աչքերը կապելու և ձեռքերն ու ոտքերը կապելու համար։ Գործողություն․ 1․ Ձևացրե՛ք, որ դուք բոլորդ մեծ Բաբելոն քաղաքում եք: Երեխաները կլինեն Բաբելոնի ժողովուրդը։ Ասացե՛ք երեխաներին, թե որքան հիանալի են նրանք: Ասացե՛ք նրանց, որ կարող են անել այն, ինչ ուզում են: 2. Խնդրե՛ք երեխաներին միասին աշխատել՝ տուփերով աշտարակ կառուցելու համար, որպեսզի ցույց տան, թե որքան հիանալի են նրանք: 3. Երբ աշտարակը պատրաստ լինի, երեխաներին բաժանեք երեք խմբի: Առաջին խմբի աչքերը կապեք։ Երկրորդ խմբի ձեռքերը կապեք նրանց մեջքի հետևում: Կապեք երրորդ խմբի ոտքերը: 4. Հիմա խնդրեք նրանց նորից կառուցել աշտարակը: Մի՛ օգնեք նրանց։ Հարցրե՛ք․ «Որքա՞ն դժվար է միասին աշխատելը, երբ չեք կարող օգտագործել ձեր բոլոր կարողությունները»: Նշումներ ԽԱՂԵՐ 29
  • 30. ԴԱՍ 3 Խաղ 2․ Բաբելոնի քարտեր Նյութեր. փոքր լեզվական քարտերկամ գունավոր քարտեր։ Գործողություն․ 1. Եթե հնարավոր է, խաղացեք դրսում, որտեղ ավելի շատ տեղ ունեք: 2․ Խառնե՛ք լեզվական կամ գունավոր քարտերը և փոխանցեք դրանք երեխաներին: 3. Խնդրե՛ք գտնել մյուս երեխաներին, ովքեր ունեն քարտեր, որոնք համապատասխանում են իրենց լեզվին կամ գույնին և խմբեր կազմել: 4. Երբ նրանք կազմեն խմբերը, խնդրե՛ք յուրաքանչյուր խմբին գնալ տարածքի առանձին հատված, որտեղ դուք գտնվում եք: Հարցրե՛ք․ • Որքա՞ն դժվար է գտնել ձեր ընկերներին կամ ընտանիքին ամբոխի մեջ, եթե չեք կարողանում հասկանալ ձեր շրջապատի մարդկանց: • Երբևէ բաժանվե՞լ եք ձեր ընկերներից կամ ընտանիքից ամբոխի մեջ: • Ինչպե՞ս էիք զգում: Խաղ 3․ Լեզուներ և ցեղեր Նյութեր. դատարկ թղթի թերթեր։ Գործողություն․ 1. Մինչ երեխաները ավելի փոքր խմբերի կամ «լեզուների և ցեղերի» մեջ են, խնդրե՛ք նրանց գրկել միմյանց և կազմել փոքրիկ, ամուր խումբ: 2. Այժմ խնդրե՛ք նրանց ուշադիր շարժվել: Մնալ միասին։ Փորձել չընկնել: 3․ Այժմ խնդրե՛ք ամբողջ խմբին ստեղծել մարդկանց մեծ խումբ և փորձել շրջել: Հարցրե՛ք․ • Ինչպե՞ս կարող է մարդկանց ավելի փոքր խումբն ավելի հեշտ ավարտել առաջադրանքը, քան մարդկանց մեծ խումբը: • Ավելի դժվար էր փոքր խմբով տեղաշարժվելը, թե՞ մեծ: • Ինչո՞ւ կարող է դժվար լինել ինչ-որ բան անել մեծ, անկազմակերպ խմբում: Բանալի համար Գործողություն․ կարդացե՛ք Աստվածաշնչյան համարը։ Խնդրե՛ք երեխաներին կրկնել համարի յուրաքանչյուր նախադասություն (կամ կարճ արտահայտություն) ձեր ասելուց հետո։ Ուսուցչի նշում․ դուք կարող եք օգտագործել ձեր սեփական բառերը հետևյալի համար։ Ասացե՛ք․ «Եկե՛ք կարդանք այս դասի բանալի համարը: Դուք կարող եք կրկնել համարի յուրաքանչյուր մասը իմ ասելուց հետո»։ (Կարդա՛լ Ծննդոց 11:4) Բանալի կետեր ԴԻՏԱՐԿՈՒՄ ? ! Նշումներ 30
  • 31. ԴԱՍ 3 Նշումներ Գործողություն․ կրկնե՛ք դասի բանալի կետերը։ Խնդրե՛ք երեխաներին ձեզանից հետո կրկնել յուրաքանչյուր կետը։ Ասացե՛ք․ «Ես պատրաստվում եմ ասել այն բոլոր հիմնական բաները, որոնք մենք սովորեցինք այս դասից: Հետո կարող եք դրանք կրկնել ինձանից հետո»։ • Աստված ուզում էր, որ մարդիկ հետևեն Իրեն: • Աստված ցանկանում է, որ Իր ողջ ժողովուրդը հետևի Իրեն: • Աստված ցանկանում է, որ ԵՍ հետևեմ Իրեն: Աղոթք Գործողություն․ խնդրե՛ք երեխաներին կրկնել յուրաքանչյուր նախադասություն, երբ դուք աղոթեք: Ասացե՛ք․ Ասացե՛ք․ «Սիրելի՛ Աստված, շնորհակալություն, որ սիրում ես ինձ։ Շնորհակալ եմ, որ ցանկանում ես հետևեմ Քեզ։ Օգնի՛ր ինձ հիշել Քեզ։ Օգնի՛ր ինձ հետևել Քո ցուցումներին։ Հիսուսի անունով, ամե՛ն»։ Ավարտել նկարը Գործողություն. խնդրե՛ք երեխաներին ավարտել իրենց գունազարդման էջը։ Սպասե՛ք Գործողություն. զբաղվա՛ծ մնացեք երեխաների հետ մինչև վերջին երեխայի հեռանալը։ ԱՎԱՐՏ 31
  • 32.
  • 33. ԴԱՍ 4 ԴԱՍ 4 Աբրահամն ու Սառան Աստված կատարում է Իր խոստումն Ծննդոց 12։1-3, 15։1-6, 17։1-6, 21։1-7 Նշումներ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ Պատրաստվե՛ք ինքներդ • Կարդացե՛ք Աստվածաշնչի պատմությունը այս դասի համարներից առնվազն երկու անգամ, որպեսզի կարողանաք երեխաներին վերապատմել պատմությունը։ Համոզվե՛ք, որ կարդացել եք երեխաների դասն ու Ուսուցչի ուղեցույցի դասը։ • Աղոթե՛ք երեխաների համար։ Պատրաստե՛ք նյութերը Այս դասի համար հավաքեք հետևյալ նյութերը․ • Պոկե՛ք այս դասի գունազարդման էջը և անհրաժեշտության դեպքում պատրաստեք լրացուցիչ պատճեններ: • Հավաքե՛ք մատիտները։ Խաղ 1. Խոստումների տարա Մի տարա լցրեք չոր բրնձով կամ լոբիով: (Դուք պետք է հարցնեք երեխաներին՝ արդյո՞ք նրանք գիտեն, թե քանի հատ լոբի կամ բրնձի հատիկ կա տարայի մեջ): Խաղ 2. Աղոթել Աստծո խոստումների համար Կազմե՛ք վեց խոստման քարտ՝ գրելով հետևյալ խոստումներից յուրաքանչյուրը առանձին քարտի վրա: Եթե ունեք օգնականներ, կարող եք քարտերի հավաքածու պատրաստել յուրաքանչյուր օգնականի համար: Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են ղեկավարել առանձին խմբեր: Օգտագործե՛ք ցանկացած չափի քարտեր կամ դատարկ թերթիկներ: Հնարավորության դեպքում գրե՛ք Աստվածաշնչի համարները յուրաքանչյուր քարտի հետևի մասում: • Խոստանում եմ միշտ պաշտպանե՛լ քեզ: (Սաղմոս 91։4, Եսայիա 43։2, Սաղմոս 118։5-7) • Ես քեզ հավիտենական կյանք կտամ։ (Մատթեոս 25:34, Հովհաննես 3:16, Հովհաննես 14:2-3) • Ես կտրամադրեմ այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է և որոշ բաներ, որոնք ցանկանում եք: (Փիլիպպեցիս 4:19, Հովհաննես 15:7, Սաղմոս 37:4-5) • Ես կբուժեմ քո ցավերն ու հիվանդությունները: (Սաղմոս 103։3, 147։3, Երեմիա 30։17)։ • Ես կպատասխանեմ ձեր աղոթքներին: (Մարկոս 11:24, Հովհաննես 16:23, Առակներ 3:5-6) •Ես միշտ կսիրեմ քեզ։ (Առակաց 8:17, Հռովմայեցիս 8:38, Հովհաննես 14:21) Խաղ 3. Քայլելով հավատքով Կտորի շերտեր կույրերի համար: 33
  • 34. ԴԱՍ 4 Նշումներ Պատրաստե՛ք երեխաներին • Դիմավորե՛ք յուրաքանչյուր երեխային անունով, երբ ժամանում են։ • Յուրաքանչյուր նոր երեխայից հարցրեք անունը։ • Հարցրե՛ք յուրաքանչյուր երեխայի՝ արդյո՞ք նրանք ունեն եղբայրներ կամ քույրեր, արդյո՞ք նրանք միակ երեխան են իրենց ընտանիքում: • Բաժանե՛ք բավականաչափ մատիտներ և թու՛յլ տվեք երեխաներին սկսել իրենց գունազարդման էջը։ • Երբ բոլոր երեխաները ներկա լինեն, կանգնե՛ք շրջանագծի մեջ։ Երբ շրջանցեք շրջանը՝ ձեր ձեռքը դրեք յուրաքանչյուր երեխայի գլխին կամ ուսին և բարձրաձայն ասացեք նրանց անունները։ Հարցրեք, թե ընտանիքում որ երեխան են՝ վերջի՞ն, թե՞ կրտսեր, առաջին, երկրորդ, թե՞ երրորդ և այլն: • Մեկ կամ երկու երգ երգե՛ք ձեռքի շարժումներով։ ԴԱՍ Նախապատմություն Իր կյանքի ընթացքում Աբրահամը հանդիպեց հավատքի տասներկու տարբեր փորձությունների: Այդ բոլոր պատմությունները գրված են «Ծննդոց» գրքում՝ Աստվածաշնչի առաջին գրքում: Առաջին փորձությունն այն էր, երբ նրա կինը՝ Սառան, չկարողացավ երեխա ունենալ, թեև Աստված խոստացել էր Աբրահամին, որ նա որդի կունենա։ Իր ժամանակներում Աստված պահեց Իր խոստումը` Աբրահամին ու Սառային որդի տալով։ Նրան Իսահակ անվանեցին։ Երջանիկ մայրն ու հայրը հնազանդությամբ ու գովեստով արձագանքեցին։ Իսահակի անունը նշանակում էր «նա ծիծաղում է», և այն համապատասխանում էր իր նշանակությանը երկու պատճառով. 1. Իսահակը ուրախության աղբյուր կլիներ իր ծնողների համար՝ որպես Աստծո խոստման կատարում։ 2. Ե՛վ Աբրահամը, և՛ Սառան «ծիծաղել էին» և՛ զարմանքով, և՛ անհավատությամբ, երբ Աստված նրանց ասել էր, որ որոշել է օրհնել նրանց՝ որդի տալով այդքան ուշ տարիքում (Ծննդոց 17:17, 18:12): Արդյո՞ք Աստված բավականաչափ հավատարիմ և զորեղ է՝ տալու այն, ինչ խոստացել է: Ի վերջո, մենք կարող ենք տեսնել, որ կարող է: Աստվածաշնչյան պատմություն Նշումներ ուսուցչի համար. երեխաներին պատմե՛ք պատմությունը ձեր սեփական բառերով։ Օգտագործե՛ք այս համարները․ Ծննդոց 12:1-3, 15:1-6, 17:1-6, 21:1-7։ Բանալի կետեր • Աստված կատարեց Աբրահամին տված Իր խոստումը: • Աստված կատարում է Իր ողջ ժողովրդին տված խոստումները: • Աստված կպահի ԻՆՁ տված Իր խոստումները: Աստված Աբրահամին շատ մեծ խոստում է տալիս Այս դասում մենք կսովորենք մի շատ մեծ խոստման մասին, որ Աստված տվել է Աբրահամին և նրա կնոջը՝ Սառային։ Զույգի համար Աստծո խոստմանը դժվար էր հավատալ , քանի որ նրանք չէին կարող երեխաներ ունենալ: Աբրահամն ու Սառան որոշեցին, այնուամենայնիվ, հավատալ Աստծո մեծ խոստմանը: Աստծո խոստմանը հավատալը փոխեց նրանց երկուսին: Գիտեի՞ք, որ Աստվածաշունչը լի է Աստծո խոստումներով։ Նրա 34
  • 35. ԴԱՍ 4 Նշումներ խոստումները օգնում են մեզ, երբ մենք կասկածներ ունենք: Մի մարդ Աստվածաշնչում 3573 խոստում է հաշվել։ Աստված ձեզ շատ մեծ խոստումներ է տվել, և Նա ցանկանում է, որ դուք հավատաք դրանց բոլորին: Երբ որոշում ես հավատալ այն ամենին, ինչ ասում է Աստված, դա կարող է փոխել քեզ: Աստծո խոստումներին վստահելը կարող է ձեզ շատ ուրախացնել։ Աստծո խոստումները միշտ կատարվում են: Աբրահամի անունը Աբրամ էր, նախքան Աստված կփոխեր այն, իսկ Սառայի անունը Սարայ էր։ Աստված փոխեց նրանց անունները, երբ խոստացավ նրանց դարձնել շատ մեծ ընտանիքի ծնողներ: Աբրամը Աստծո առանձնահատուկ և ամենահավատարիմ ծառաներից մեկն էր։ Աստված Աբրամին ասաց, որ վերցնի իր կնոջը՝ Սարային, հավաքի իրերը և տեղափոխվի նոր երկիր։ Հարցրե՛ք․ «Դուք երբևէ որևէ տեղ տեղափոխվե՞լ եք: Ինչպե՞ս էիք վերաբերվում դրան»: Մի գիշեր, երբ նրանք ճանապարհորդում էին, Աստված խոսեց Աբրամի հետ, երբ նա քնած էր իր վրանում: (Կարդա՛լ Ծննդոց 15:1-5) Ի՜նչ դժվար բան է հավատալը։ Դա անհնարին էր թվում։ Աստված Աբրահամին խոստացել էր տարիներ առաջ, որ նա որդի կունենա։ Բայց նա և Սառան դեռ երեխաներ չունեին, և նրանք այժմ շատ ծեր էին: Բայց Աբրահամն այդ գիշեր հավատաց Աստծո խոստմանը: Աբրահամը հավատում էր, որ Աստված իրեն որդի կտա: Աստված նրանց ապահով էր պահել դեպի նոր երկիր իրենց երկար ճանապարհորդության ժամանակ: Այսպիսով, Աբրահամը հավատաց Աստծուն: Հարցրե՛ք․ «Դուք հավատու՞մ եք Աստծուն: Ինչո՞ւ, կամ ինչու՞՝ ոչ»։ Աբրահամը հավատում էր նրան, ինչ Աստված ասաց իրեն: Դա շատ ուրախացրեց Աստծուն։ Աբրահամի հավատքի շնորհիվ Աստված ընդունեց նրան որպես մեկի, ով անում էր այն, ինչ ճիշտ էր։ Աբրահամը երջանիկ էր, քանի որ անհամբեր սպասում էր որդի ունենալուն։ Աբրահամն ու Սառան սպասեցին դեռ շատ տարիներ։ Երբ Աբրահամը 100 տարեկան էր, իսկ Սառան՝ 90, ծնվեց նրանց որդին՝ Իսահակը։ Աստված կատարեց Իր խոստումը նույնիսկ այն ժամանակ, երբ դա անհնարին էր թվում։ Խոսե՛ք այս մասին • Ինչո՞ւ Աստված Աբրահամին ցույց տվեց աստղերը։ • Ի՞նչ խոստումներ տվեց Աստված Աբրահամին։ • Ի՞նչ խոստումներ է Աստված տվել ձեզ: • Ձեր կյանքի ո՞ր դժվարությունների ժամանակ պետք է հավատալ Նրա խոստումներին: 35