SlideShare a Scribd company logo
Այն մասին, թե ինչ խնդիրների բախվեցինք մեր մեկ տարվա 
գործունեության ընթացքում: Մեր մասնավոր փորձը և կարծիքը որոշ 
հիմնախնդիրների շուրջ: 
 
Մեկ տարի և մեկ ամիս է տևել այն ուղին, որ մենք առ այսօր անցել ենք մեր փոքրիկների,                                 
նրանց ծնողների, մեր ընկերների և հասարակության անտարբեր և ոչ անտարբեր                   
ներկայացուցիչների հետ, փորձելով փոփոխություն մտցնել ֆիզիկական լուրջ խնդիրներ               
ունեցող մեր մի քանի փոքրիկ հերոսների կյանքում: Մեր նպատակը եղել է ոչ միայն                         
ֆինանսական աջակցությունը: Գաղափարախոսությունը, որ մենք որդեգրել ենք, շատ ավելի                 
լայն է և ընդգրկուն: Մենք խորապես հավատացած ենք, որ այդ երեխաներին անհրաժեշտ է                         
շատ ավելին, քան իրենց բուժման համար անհրաժեշտ գումարը: Ծնված օրվանից լիարժեք                     
կայնքի և առողջ մանկության համար հասուն պայքար մղող այս երեխաների համար դժվար                       
հաղթահարելի խնդիրներ կան նաև մեր հասարակության մեջ: Ցավով պետք է նշենք, որ                       
նրանց նկատմամբ վերաբերմունքը դեռևս հեռու է ճիշտ լինելուց: Մեր միամյա                   
գործունեության ընթացքում մենք փորձել ենք անել ամեն հնարավորը այդ երեխաների բարդ                     
մանկությունը մի փոքր ավելի գունավոր, լուսավոր և ուրախ դարձնելու համար: Այդ                     
նպատակի իրականացման համար նախաձեռնեցինք «Նամակ աշխարհին»           
ֆոտոնախագիծը, որի նպատակը երեխաների համար գունավոր և ուրախ ֆոտոսեսիաներ                 
կազմակերպելն էր: Արդյունքում նրանց ունեցան լուսանկարահանման օրվա հետ կապված                 
գեղեցիկ և վառ հիշողություններ, որպես նվեր` հագուստ մեր գործընկերների կողմից, ինչպես                     
նաև պայծառ, ժպիտներով լի լուսանկարների մի ամբողջ շարք: Մեզ հետ, իհարկե, շատերը                       
կարող են չհամաձայնվել, բայց մեր ընկերների հետ բազմիցս անցկացված քննարկումներն                   
ու զրույցները փաստում են, որ մեր համակիրները հարյուրավոր են: Այդ իսկ պատճառով,                       
հենվելով մեր փորձի վրա, ներառելով նաև մեր գործընկերների կարծիքն ու մեզ հետ կիսած                         
փորձը, որոշեցինք դուրս բերել այն հիմնական խնդիրները, որոնց բախվում ենք այս                     
ոլորտում, և որոնք կապված են հասարակության լայն շերտերի հետ:  
 
1. Որքանով է օգտակար կամ վնասակար առողջական խնդիրներ ունեցող երեխայի                 
մասին տեղեկատվության մեքենայական տարածումը, հատկապես սոցիալական           
կայքերի (share) միջոցով: 
2. Ինչպես վարվել, երբ ինտերնետում հանդիպում եք առողջական խնդիրներ ունեցող                 
երեխայի կամ դեռահասի մասին տեղեկատվության:  
3. Ճիշտ է արդյոք, երբ անբուժելի հիվանդություն ունեցող երեխայի մասին տարածված                   
տեղեկատվության մեջ բացակայում է փաստումը այն մասին, որ հիվանդությունն                 
անբուժելի է: 
4. Դեպքերի մեծամասնությունում ծնողները հրաժարվում են երեխաներին հայրենիքում             
բուժելու հնարավորությունից և փորձում ամեն գնով ֆինանսական միջոցներ               
հայթայթել երեխային արտերկրում բուժելու համար: Որն է դրա պատճառը: 
5. Ինչպես վարվել փողոցներում մուրացիկ երեխաների /հատկապես մեծահասակների             
հետ/ հանդիպելիս: 
6. Վերջում թողնում ենք մեր սիրած թեման. ճիշտ է արդյոք խղճալ լուրջ հիվանդություն                       
ունեցող երեխային:  
 
Որքանով է օգտակար կամ վնասակար առողջական խնդիրներ ունեցող երեխայի                 
մասին տեղեկատվության մեքենայական տարածումը, հատկապես սոցիալական           
կայքերի (share) միջոցով: 
Հավանաբար, սոցիալական կայքերի յուրաքանչյուր օգտատեր գոնե մեկ անգամ տեսել և իր                     
էջում տեղադրել է հղում կամ տեղեկություն որևէ կարիք ունեցող երեխայի մասին:                     
Աշխատանքի բերումով շատ անգամ ենք նամակներ ստացել տարբեր օգտատերերից,                 
ովքեր փորձել են մեր միջոցով ճշտել, արդյոք տեղյակ ենք տվյալ կոնկրետ դեպքին, ունենք                         
որևէ կոնկրետ փաստ կամ ապացույց: Բայց, ցավոք, բոլորը չէ, որ հոդվածն ընթերցելիս                       
իսկապես մտահոգվում են և փորձում են ռացիոնալ, օգտակար քայլեր ձեռնարկել: Շատերին                     
մեկ անտարբեր «շեյրը» խնդրի լուծում է թվում: Դա փաստելով` մենք ամենևին չենք ուզում                         
մեղադրել այն մարդկանց, ովքեր հոգատար կերպով ծանոթանում են հոդվածին կամ                   
պատմությանը, հետո տարածում են տեղեկատվությունը` հույս ունենալով, որ դրանով                 
փոքր­ինչ օգտակար են լինում երեխային: Ցավոք, մեծամասամբ, մարդիկ նույնիսկ առանց                   
ընթերցելու մեխանիկորեն սեղմում են Share կոճակը, ամենևին չմտածելով, իսկ ինչ                   
հետևանքներ կունենա իրենց կես վայրկյան տևած, չկշռադատված քայլը: Իսկ                 
հետևանքները, որոնք առանձնացրել ենք թերևս մեզ հանդիպած դեպքերից միայն, որպեսզի                   
փաստերի վրա հիմնված խոսենք, կարող են լինել հետևյալները. 
● Ժամանակ առ ժամանակ թարմանում են այնպիսի պատմություններ, որոնք վաղուց                 
ակտուալ չեն այն պատճառով, որ երեխան վաղուց բուժվել է, կամ ցավոք բուժել չեն                         
կարողացել: Նման մի դեպք եղավ 2014 թվականի վերջում, երբ արյան                   
փոխներարկման կարիք ունեցող բալիկի մասին ինֆորմացիան կրկին անգամ սկսեց                 
շատ ակտիվորեն տարածվել այն դեպքում, երբ երեխան վաղուց չուներ դրա կարիքը,                     
գտնվում էր արտերկրում և անցնում էր բուժում: Իսկ նրան օգնել ցանկացող մտահոգ                       
քաղաքացիները տարակուսում էին, երբ մի քանի զանգերից ու               
հաղորդագրություններից հետո պարզում էին, որ երեխան Հայաստանում չէ:               
Արդյունքում` կորցրած ժամանակ, անտեղի «աղտոտված» տեղեկատվական դաշտ,             
պղտորված պատկերացում այդ դաշտի մասին և այլն:  
● Տարածում են ստանում անբարխիղճ մարդկանց կողմից պատրաստված ծուղակները,               
որոնք իրականում ընդամենը նպատակ ունեն հասարակության նրբազգաց             
ներկայացուցիչների զգացմունքների վրա խաղալով, անհիմն դրամահավաքի           
միջոցով ֆինանսական միջոցներ գողանալ: Արդյունքում` գնալով պակասում են               
իսկապես օգնող մարդկանց թիվը: Գաղտնիք չէ, որ իրական կարիք ունեցող                   
երեխաներին օգնելու համար սոցիալական կայքերը շատ հզոր միջոց են: Տասնյակ                   
նախաձեռնություններ, որոնք սկիզբ են առել սոցիալական կայքերում, ի վերջո,                 
պսակվել են հաջողությամբ: Բայց որքան շատանում են անտարբեր share անող                   
քաղաքացիները, այնքան պակասում է մեր և մնացած հասարակական               
նախաձեռնությունների հնարավորությունը ռեալ օգնություն հասցնել երեխաներին:           
Դրա համար շատ բան պետք չէ. ընդամենը կամ տարածելուց առաջ կարդացեք և                       
փորձեք կապ հաստատել կամ հանդիպել ծնողների հետ, անձամբ համոզվել                 
պատմության իսկության մեջ, կամ, որ կարծում եմ շատերի համար ավելի ձեռնտու է                       
ժամանակի առումով, ունեցեք հասարակական ակտիվ որևէ մեկը ձեր ընկերների                 
շարքում, թեկուզ պարզապես ծանոթ, բայց ում դուք անվերապահորեն կվստահեք                 
այդուհետ, և ցանկացած դեպքում, տեղեկատվությունը ճշտելու համար պարզապես               
դիմեք նրանց օգնությանը: Բայց առանց համոզվելու ԵՐԲԵՔ ու ԵՐԲԵՔ մի տարածեք                     
տեղեկատվությունը: Դրանով դուք շատ հաճախ ոչ միայն չեք օգնում, այլ ավելի եք                       
բարդացնում իրավիճակը: 
 
Ինչպես վարվել, երբ ինտերնետում հանդիպում եք առողջական խնդիրներ ունեցող                 
երեխայի կամ դեռահասի մասին տեղեկատվության:  
Ինչպես արդեն վերևում նշեցինք, նման տեղեկատվության հանդիպելիս պետք չէ                 
մեքենայաբար տարածել, առանց մտահոգվելու պատմության իսկության մասին: Առավել ևս,                 
պետք չէ միանգամից բանկային փոխանցում անել, առանց ստուգելու: Անհրաժեշտ է կապ                     
հաստատել ծնողների հետ: Անպայման ճշտեք երեխայի ներկա վիճակը, հնարավորության                 
դեպքում գրեք ձեր ծանոթ որևէ բժիշկի և հարցրեք երեխայի հիվանդության մասին: Իսկ եթե                         
գտնում եք, որ մի փոքր դրամական փոխանցում անելու համար չարժե ընկնել այդչափ                       
երկար քաշքշուկների մեջ /ինչը, ցավոք, անհրաժեշտ է, այլապես ձեր օգնությունը                   
պարզապես կարող է ոչնչի չծառայել/, ապա, ինչպես արդեն ասացինք, գտեք                   
հասարակական ակտիվ որևէ մեկին, ում հետ շարունակաբար կլինեք կապի մեջ, և                     
անհրաժեշտության դեպքում նրա միջոցով կկարողանաք համոզվել, արդյոք արժե օգնել, թե                   
ոչ: Իսկ նման հասարակական նախաձեռնությունները այսօր բազմաթիվ են, բացի «Առողջ                   
Մանկություն» բարեգործական ֆոնդից, կան նաև «Օգնենք Հայ Մանուկներին» ՀԿ­ն, ում հետ                     
մենք բազմիցս առիթ ենք ունեցել համագործակցելու, «Հայ Մայրեր» ՀԿ­ն, ովքեր նույնպես                     
մեր շատ լավ ընկերներն են կամ «Էխո» ՀԿ­ն և այլն: Մնացած հարցերից զատ, դուք գոնե                             
կկարողանաք նաև աահովել ձեր կողմից տրամադրված օգնության             
հաշվետվողականությունը: Խորհուրդ` շատ օգտակար է ոլորտում ակտիվորեն ներգրավված               
ընկերներ ունենալը: Այնպես որ, սկսեք ոկնտակտներ փնտրել և ծանոթանալ նրանց հետ:                     
Այդպիսով դուք թեթևացնում եք և ձեր հոգսը, և կենտրոնացնում եք ոլորտում առկա                       
նպատակները և խնդիրները: Բոլոր այս ՀԿ­ներն ու նախաձեռնությունները իրականում                 
մեծամասամբ իրար հետ կապի մեջ են, ճանաչում են իրար և փոխհամագործակցությունը                     
շատ ավելի լուրջ արդյունքներ է տալիս, քան միանձնյա օգնության փորձը: 
 
Ճիշտ է արդյոք, երբ անբուժելի հիվանդություն ունեցող երեխայի մասին տարածված                   
տեղեկատվության մեջ բացակայում է փաստումը այն մասին, որ հիվանդությունն                 
անբուժելի է: 
Անցած տարվա վերջում մի դեպքի հանդիպեցինք, երբ երեխայի մասին պատրաստված                   
նյութում կար, մեր կարծիքով, առնվազն երկու կոպիտ սխալ: Նախ, գիտակ մարդկանց մոտ                       
տարակուսանք էր առաջացրել երեխայի հիվանդության անվանումը: Այն հիվանդությունը,               
որը իրականում ուներ երեխան, անունով շատ նման էր մեկ այլ հիվանդության, որը                       
երեխաների մոտ առհասարակ չի լինում: «Հիվանդություն» բառի փոխարեն               
«համախտանիշ» բառի կիրառումը լրիվ փոխել էր հիվանդության բովանդակությունը:               
Արդյունքում նյութը կարդացող մարդկանց մոտ սխալ պատկերացումներ էին առաջանում                 
նյութի մասին, ընդհուպ մինչև այն, որ նյութը կեղծ է: Իսկ երկրորդ կոպիտ սխալը այն էր, որ                               
նյութում բացակայում էր նշումն այն մասին, որ հիվանդությունը, որն ուներ երեխան,                     
իրականում անբուժելի է, և հավաքված ֆինանսական միջոցները կարող են ծառայել                   
առավելագույնը երեխայի կյանքը մի քիչ երկարացնելու համար: Ուզում ենք մեզ ճիշտ                     
հասկանաք, մենք ամենևին դեմ չենք, որպեսզի նման ծանր իրավիճակում հայտնված                   
ծնողները դիմեն հասարակության օգնությանը: Ոչ: Խնդիրը նրանում է, որ օգնություն ցույց                     
տվող մարդիկ հետո իրենց խաբված չզգան: Բարոյապես սխալ ենք համարում մարդկանց                     
չտեղեկացնելը, որ երեխային փրկել հնարավոր չի լինի, քանի որ ամեն մի մտահոգ մարդ                         
օգնելուց զատ նաև հոգեպես տանջվում է և հույս փայփայում, որ երեխան ի վերջո                         
կառողջանա: Իմանալով հանդերձ, որ դրանք դատարկ հույսեր են լինելու, չի կարելի                     
մարդկանց այդ մասին տեղյակ չպահել: Իսկ մենք այդ մասին իմացանք հիվանդության                     
անունը ինտերնետում փնտրելու միջոցով:  
Այստեղ, թերևս, տեղին է մի փոքր մեջբերում անել մեր սեփական փորձից: Ցավոք սրտի,                         
անցած տարում մենք նույնպես ունեցանք կորուստներ: Մեր բալիկներից մեկը լքեց մեզ                     
օգոստոս ամսին, իսկ մյուսը դեկտեմբերին: Ինչ խոսք, նման դեպքերից ապահովագրված                   
չենք, երբ նախօրոք իմանալ չենք կարող, որ երեխան չի կարողանա դիմակայել իր                       
հիվանդությանը: Երկու դեպքում էլ փորձել ենք անել հնարավորը երեխաների կյանքը                   
փրկելու համար, բայց այստեղ ճակատագիրն է չար կատակ խաղացել մեզ հետ, մենք ոչ մի                           
կերպ չէինք կարող կանխատեսել ելքը: Մենք ընդամենը տանուլ տվեցինք այդ երեխաների                     
կյանքի համար պայքարը մահվան հետ: Ցավալի է, բայց ոլորտում ներգրավված ցանկացած                     
ոք պետք է կարողանա ցանկացած որոշում կայացնելիս, նախևառաջ, սառնասրտություն                 
պահպանել և ցանկացած որոշում կայացնելիս դատել ռացիոնալ և հնարավորինս ճիշտ,                   
քանի որ գործ ունի մարդկանց խմբերի հետ և նրանց առաջ պատասխանատու է իր                         
ընդունած ցանկացած որոշման և կատարած ցանկացած քայլի համար: Փորձել օգնել մի                     
բալիկի, վստահ լինելով, որ չես կարողանալու փրկել, առաջին հերթին նշանակում է հոգեկան                       
և ֆիզիկական ներուժի անտեղի վատնում, և երկրորդ` մարդկանց վստահության խաթարում:                   
Մենք համոզված ենք, որ պետք է փորձել օգնել առաջին հերթին նրանց, ովքեր հույս ունեն,                           
ովքեր փրկվելու մեծ շանսեր ունեն: Սա պայմանավորված է նրանով, որ ցանկացած                     
հասարակական նախաձեռնության հնարավորությունները և ռեսուրսները սահմանափակ են             
և բոլորին միանգամից օգնել հնարավոր չէ: Ավելի լավ է փրկել գոնե մեկ փոքրիկի, քան                           
չփրկել ոչ մեկին: 
 
Դեպքերի մեծամասնությունում ծնողները հրաժարվում են երեխաներին հայրենիքում             
բուժելու հնարավորությունից և փորձում ամեն գնով ֆինանսական միջոցներ հայթայթել                 
երեխային արտերկրում բուժելու համար: Որն է դրա պատճառը: 
Հիմնական դեպքերում բազմաֆինանսավորման միջոցառումները միտված են լինում             
երեխայի բուժումը արտերկրում կազմակերպելուն: Շատերի մոտ հարց է առաջանում, թե                   
արդյոք տվյալ հիվանդության բուժումը կամ բուժական թերապիաները մեր երկրում                 
անցկացնել հնարավոր չէ: Իհարկե, կան դեպքեր, երբ ծնողների որոշումը պայմանավորված                   
է նրանով, որ ցանկանում են իրենց երեխայի համար ապահովել հնարավոր լավագույն                     
բուժումը: Բայց երբ առողջական խնդիրը իսկապես լուրջ է, ծնողները պարզապես չեն                     
վստահում տեղի բժիշկներին և բժշկական հաստատություններին, որովհետև շատերը               
անհաջող փորձեր են ունեցել: Շատ են, իհարկե, դեպքերը, երբ հայրենիքում իրականացվել է                       
երեխայի ամբողջ բուժումը որևէ հիվանդության դեպքում, բայց տեղի և արտասահմանյան                   
մասնագետների եզրակացությունների և ցուցումների տարբերությունը հիմնականում կշեռքի             
նժարը թեքում է արտերկրի մասնագետների կողմը:  
Կրկին անդրադառնանք մեր փորձին: Մի քանի տարի առաջ մեր օգնությանը դիմեցին չորս                       
տարեկան փորքիկ աղջկան օգնելու համար: Չնայած այն հանգամանքին, որ նրան լիովին                     
առողջացնելը անհնար էր, բայց նրա ծայրահեղ ծանր վիճակը մեղմել կարելի էր, ինչի համար                         
էլ ձեռնամուխ եղանք նրան օգնելուն: Պատմության հետագա ընթացքը և ավարտը այստեղ                     
այդքան էլ կարևոր չեն, քանի որ ուզում ենք ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ                         
հանգամանքի վրա: Երեխայի առողջական լուրջ խնդիրն առաջացել էր կույրաղիքի                 
հասարակ վիրահատության ժամանակ, ինչպես ծնողների` դատարան ներկայացված             
հայցում էր նշված, բժիշկների թերացման պատճառով: Ցավոք, եթե նույնիսկ ծնողները                   
շահեին դատը, երեխային դա այլևս չէր օգնի, բայց փաստացիորեն, նման դեպքեր լսելուց                       
հետո ոչ մի ծնող չի համաձայնվի իր երեխային պառկեցնել տեղի հիվանդանոցներին որևէ                       
մեկում: Հետևաբար, եթե որոշել եք օգնել, ուրեմն փորձեք ծնողների հետ լինել ամեն հարցում:                         
Նրանց համար ցանկացած քննադատական կամ հարցաքննողական մոտեցում շատ ծանր է:                   
Շատ ավելի գնահատելի կլինի, երբ պարզապես հարց տալու փոխարեն ունենաք լրացուցիչ                     
լուծման տարբերակներ առաջարկելու: Սա, իհարկե, փոխհարաբերությունների մեկ այլ               
մակարդակ է, որը տեղի է ունենում երեխաների հետ շարունակական շփման դեպքում: Իսկ                       
եթե, կրկին անգամ, չեք ցանկանում նման շփում պահպանել, ապա թույլ տվեք, որ դա անեն                           
ակտիվ ներգրավվածները, իսկ ձեր օգնությունը փոխանցեք նրանց միջոցով:  
Տեղին ենք համարում ադրադառնալ մեկ այլ խնդրի, որ շատ տարածված է մեր                       
հասարակության մեջ: Սովորաբար, երբ երեխայի մասին նյութը սկսում է ակտիվորեն                   
տարածվել, հետզհետե ավելի ու ավելի շատ մարդիկ են իմանում դեպքի մասին, ովքեր                       
ունենում են բազում հարցեր և մեկնաբանություններ: Ու շատ դեպքերում այդ հարցերն ու                       
մեկնաբանությունները լինում են չմտածված: Օրինակ, մարդ, ով պատրաստ է լինում արյուն                     
հանձնել, գրում է հետևյալ տեքստը` եթե անհրաժեշտ է, ինձ նամակ գրեք: Կներեք, բայց այդ                           
դուք պետք է նամակ գրեք և փորձեք անել ամեն քայլ, որ թեթևացնեք օգնության կարիք                           
ունեցող մարդու հոգսը: Երբեմն մարդիկ պարզապես արջի ծառայություն են մատուցում: Եղել                     
են նաև դեպքեր, երբ նյութի տակ եղել են անձնական կարծիքներ և տեսակետներ                       
պարունակող մեկնաբանություններ, որոնք, որքան էլ հարգելի լինեն, ակնհայտորեն ոչնչով                 
չզբաղված մարդու պարապ ժամանակ գրված կարծիք են ընդամենը: Երբեմն մարդիկ իրենց                     
էջում երեխային ուղղված գրություններ են գրում, կարծես, շարադրում են այն խոսքերը, որոնք                       
կասեին, եթե տեսնեին երեխային: Մենք անկեղծորեն չենք հասկանում, թե այդ                   
հաղորդագրությունների հասցեատերերը ովքեր են: Եթե դրանք կարդում են միայն ձեր                   
ընկերները, և եթե դուք նպատակ եք հետապնդում պարզապես նրանց ցույց տալու, որ                       
մտահոգ եք, ապա հասկանալի է: Բայց եթե իսկապես ուզում եք հոգեբանորեն սատար                       
կանգնել երեխային կամ նրա ծնողներին, դա շատ հեշտ է անել: Ընդամենը զանգահարեք                       
նրանց, կամ հասարակ հաղորդագրություն թողեք: Այսօր այդ ամենը անելը շատ հեշտ է:  
 
Ինչպես վարվել փողոցներում մուրացիկ երեխաների /հատկապես մեծահասակների             
հետ/ հանդիպելիս: 
Չնայած այն հանգամանքին, որ այս խնդիրը այնքան էլ չի վերաբերվում առողջական                     
խնդիրներ ունեցող երեխաներին, այնուամենայնիվ, երեխաներին վերաբերվող           
կարևորագույն հարցերից մեկն է, որին չանդրադառնալ անկարելի է: Առավել ևս, փողոցում                     
գտնվող երեխաներից շատերը ունեն առողջական խնդիրներ որոնց մասին սովորաբար                 
անմիջապես չենք իմանում, քանի որ նրանց հրատապ խնդիրը առաջին հերթին գոյատևումն                     
է: Երևանում, ինչպես և շատ այլ քաղաքներում, կան մուրացիկ երեխաներ, ոմանք միայնակ                       
են, ոմանք էլ` ծնողների հետ: Ընդհանուր առմամբ, խնդիրը շատերի ուշադրության                   
կենտրոնում է, որովհետև այդ երեխաները կամ նրանց ընտանիքները հիմնականում Երևանի                   
կենտրոնական փողոցներում են լինում: Մի կողմ թողնենք այն, որ մուրացկանությունը շատ                     
դեպքերում դարձել է շուկա որոշ մարդկանց համար: Եթե կարևորում ենք փողոցում երեխա                       
չտեսնելու հանգամանքը, ապա անհնար է չբախվել այլ, ոչ պակաս կարևոր հիմնահարցերի:                     
Կրկին ցավալի հանգամանք պիտի նշենք. նման դեպքերում շատ դժվար է մեզ`                     
անցորդներիս, հասկանալ նրանց հոգեբանությունը: Իրականում այս խնդիրը շատ ավելի                 
բարդ է, քան թվում է առաջին հայացքից: Մեր փորձի արդյունքում մեզ մոտ առաջացան                         
հետևյալ հարցերը` իսկ արդյոք մենք իրավունք ունենք միջամտելու նրանց կյանքին, արդյոք                     
նպատակահարմար է ֆինանսական օգնություն ցուցաբերել մի ընտանիքի, որի հասուն                 
անդամները պարզապես չեն ցանկանում աշխատել: Գաղտնիք չէ, որ մուրացկանությամբ                 
այսօր կարելի է շատ ավելին հավաքել, քան որևէ այլ` որակավորում չպահանջող                     
աշխատանք կատարելիս: Մենք հասկացանք, որ նրանք, ովքեր սովորել են նյութական                   
աջակցություն ստանալ, շատ մեծ դժվարությամբ են համաձայնվում թողնել իրենց                 
զբաղմունքը և մտածել աշխատելու մասին, որպեսզի կարիք չլինի երեխային իրենց հետ                     
փողոց հանել: Երբեմն երեխան լավագույն խայծն է կարճ ժամանակում շատ գումար                     
հավաքելու: Իսկ այն հարցի շուրջ, թե որքանով ենք մենք իրավասու դատելու այդ ծնողներին,                         
ովքեր եղանակից ու իրավիճակից անկախ պատրաստ են երեխային փողոց հանել, կարծում                     
ենք, միանշանակ կարծիք դեռ չի կարող լինել: Սա շատ բարդ սոցիալական խնդիր է, որի                           
շուրջ զրուցել ենք նաև իրավասու մարմինների` ոստիկանության հետ: Օրենքին                 
համապատասխան միակ ողջամիտ քայլը, որ կարող ենք ձեռնարկել, մի քանի կոպեկ տալու                       
փոխարեն, ոստիկանություն զանգահարելն է, եթե ականատես ենք լինում ակնհայտ                 
բռնության դեպքի: Իսկ եթե ոչ, ապա որևէ լծակ չունենք ստիպել ծնողին` փողոց չհանել իր                           
երեխային: Առաջին հայացքից ցանկացած օգնություն ընդունելու պատրաստ             
մուրացկանները շատ դեպքերում ունենում են թաքնված խնդիրներ, որոնց պատճառով շատ                   
դժվար է լինում նրանց հետ համագործակցության մեջ մտնել: Ինչպես մենք հասկացանք,                     
նրանք պատրաստակամ են հիմնականում այն դեպքում, եթե արդյունքում գումարի                 
ակնկալիք ունեն: Որպեսզի հնարավոր դառնա մուրացկան ծնողից երեխային վերցնելը,                 
պետությունը պետք է կարողանա երեխայի համար ավելի լավ սոցիալական պայմաններ                   
ապահովել և օրենսդրորեն ընդունելի դարձնել երեխային ընտանիքից դուրս պահելը, եթե այդ                     
ընտանիքում գտնվելով` երեխան ապրում է փողոցում: 
 
Ճիշտ է արդյոք խղճալ լուրջ հիվանդություն ունեցող երեխային: 
Առողջական խնդիր ունեցող երեխաների մասին պատմությունները հասարակության մեջ               
հիմնականում խղճահարություն են առաջացնում: Տարածված մոտեցում է, որ մարդիկ                 
խղճահարության արդյունքում ավելի հեշտ են տրամադրվում օգնելու: Մենք տարակարծիք                 
ենք: Մեր խորին համոզմամբ, «ինչ մեղկ է», «Ինչու պիտի այս տարիքի երեխան տառապի» և                           
նմանատիպ այլ արտահայտությունները սխալ են: Մեզանից յուրանաչյուրը, ամեն պահի                 
պետք է հիշի, որ նման մոտեցումը ի վերջ ձևավորվում է համընդհանուր մոտեցում, որն էլ                           
ուղղակիորեն է ազդում երեխաների վրա, ովքեր զգում են ոչ թե մեր քաջալերումը, օգնելու                         
պատրաստակամությունը, այլ խղճահարությունը: Հնադարյան պատմություն ունեցող           
ժողովուրդների կրոնում և հին փիլիսոփաների աշխատություններում բազմիցս կհանդիպեք,               
որ խղճահարությունը մեղք է, լինի դա սեփական անձի նկատմամբ, թե մեկ այլ մարդու                         
նկատմամբ խղճահարություն: Դա թուլացնում է մարդուն: Հետևաբար, տխուր և իսկապես                   
խեղճ կերպար ստեղծելով այդ երեխաների համար` մենք պարզապես թուլացնում ենք                   
նրանց, պայքարելու նրանց կամքը և զրկում ենք հասարակության մեջ իրենց հավասար                     
զգալու հնարավորությունից: Չի կարելի խղճալ ոչ մեկին: Պետք է հարգել և պատրաստր լինել                         
հասարակության մեջ համերաշխ ապրել նրանց հետ: Դրա համար շատ կարևոր է լինել                       
կրթված և պատրաստված այդ ոլորտում: Այսօր կան բազմաթիվ նյութեր այն մասին, թե                       
ինչպես է պետք խոսել, վարվել կամ շփվել: Ուրեմն մեզ մնում է միայն ծանոթանալ այդ                           
նյութերին և պատշաճ վերաբերմունք ձևավորվել: Արդյունքում լավը կդառնանք ոչ միայն                   
մենք, այլ նաև մեր հասարակությունը, որում տարիներ հետո մեծանալու են մեր երեխաները:                       
Ցանկացած երեխայի նայելիս, պետք է տեսնել նրա պայծառ ապագան և առողջ                     
մանկությունը: Քաջալերեք նրանց, ուժ տվեք հասնելու իրենց նպատակին: Արժանավայել և                   
առողջ մանկության իրավունք ունի յուրաքանչյուր փոքրիկ:  
 
Հարգանքներով` Մարինե Պետրոսյան 
«Առողջ Մանկություն» հիմնադրամ 

More Related Content

More from Marine Petrosyan

Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր
Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավերՀետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր
Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր
Marine Petrosyan
 
Lessons of Liberalism 30.06.2012 report
Lessons of Liberalism 30.06.2012 reportLessons of Liberalism 30.06.2012 report
Lessons of Liberalism 30.06.2012 reportMarine Petrosyan
 
LYNC Newsletter N1
LYNC Newsletter N1LYNC Newsletter N1
LYNC Newsletter N1
Marine Petrosyan
 
From De La Serna To Comandante.
From De La Serna To Comandante.From De La Serna To Comandante.
From De La Serna To Comandante.Marine Petrosyan
 
The Risk Expectations of Native Agricultural Producers in Local Armenian Mark...
The Risk Expectations of Native Agricultural Producers in Local Armenian Mark...The Risk Expectations of Native Agricultural Producers in Local Armenian Mark...
The Risk Expectations of Native Agricultural Producers in Local Armenian Mark...Marine Petrosyan
 
Positive. Fresh Up Your Mind And Mood.
Positive. Fresh Up Your Mind And Mood.Positive. Fresh Up Your Mind And Mood.
Positive. Fresh Up Your Mind And Mood.Marine Petrosyan
 

More from Marine Petrosyan (10)

Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր
Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավերՀետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր
Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր
 
Mar Charity Fund
Mar Charity FundMar Charity Fund
Mar Charity Fund
 
Lessons of Liberalism 30.06.2012 report
Lessons of Liberalism 30.06.2012 reportLessons of Liberalism 30.06.2012 report
Lessons of Liberalism 30.06.2012 report
 
LYNC NEWSLETTER N2
LYNC NEWSLETTER N2LYNC NEWSLETTER N2
LYNC NEWSLETTER N2
 
LYNC Newsletter N1
LYNC Newsletter N1LYNC Newsletter N1
LYNC Newsletter N1
 
From De La Serna To Comandante.
From De La Serna To Comandante.From De La Serna To Comandante.
From De La Serna To Comandante.
 
The Risk Expectations of Native Agricultural Producers in Local Armenian Mark...
The Risk Expectations of Native Agricultural Producers in Local Armenian Mark...The Risk Expectations of Native Agricultural Producers in Local Armenian Mark...
The Risk Expectations of Native Agricultural Producers in Local Armenian Mark...
 
Arm tur... rau
Arm tur... rauArm tur... rau
Arm tur... rau
 
Positive. Fresh Up Your Mind And Mood.
Positive. Fresh Up Your Mind And Mood.Positive. Fresh Up Your Mind And Mood.
Positive. Fresh Up Your Mind And Mood.
 
Ads !
Ads !Ads !
Ads !
 

Այն մասին, թե ինչ խնդիրների բախվեցինք մեր մեկ տարվա գործունեության ընթացքում:

  • 1. Այն մասին, թե ինչ խնդիրների բախվեցինք մեր մեկ տարվա  գործունեության ընթացքում: Մեր մասնավոր փորձը և կարծիքը որոշ  հիմնախնդիրների շուրջ:    Մեկ տարի և մեկ ամիս է տևել այն ուղին, որ մենք առ այսօր անցել ենք մեր փոքրիկների,                                  նրանց ծնողների, մեր ընկերների և հասարակության անտարբեր և ոչ անտարբեր                    ներկայացուցիչների հետ, փորձելով փոփոխություն մտցնել ֆիզիկական լուրջ խնդիրներ                ունեցող մեր մի քանի փոքրիկ հերոսների կյանքում: Մեր նպատակը եղել է ոչ միայն                          ֆինանսական աջակցությունը: Գաղափարախոսությունը, որ մենք որդեգրել ենք, շատ ավելի                  լայն է և ընդգրկուն: Մենք խորապես հավատացած ենք, որ այդ երեխաներին անհրաժեշտ է                          շատ ավելին, քան իրենց բուժման համար անհրաժեշտ գումարը: Ծնված օրվանից լիարժեք                      կայնքի և առողջ մանկության համար հասուն պայքար մղող այս երեխաների համար դժվար                        հաղթահարելի խնդիրներ կան նաև մեր հասարակության մեջ: Ցավով պետք է նշենք, որ                        նրանց նկատմամբ վերաբերմունքը դեռևս հեռու է ճիշտ լինելուց: Մեր միամյա                    գործունեության ընթացքում մենք փորձել ենք անել ամեն հնարավորը այդ երեխաների բարդ                      մանկությունը մի փոքր ավելի գունավոր, լուսավոր և ուրախ դարձնելու համար: Այդ                      նպատակի իրականացման համար նախաձեռնեցինք «Նամակ աշխարհին»            ֆոտոնախագիծը, որի նպատակը երեխաների համար գունավոր և ուրախ ֆոտոսեսիաներ                  կազմակերպելն էր: Արդյունքում նրանց ունեցան լուսանկարահանման օրվա հետ կապված                  գեղեցիկ և վառ հիշողություններ, որպես նվեր` հագուստ մեր գործընկերների կողմից, ինչպես                      նաև պայծառ, ժպիտներով լի լուսանկարների մի ամբողջ շարք: Մեզ հետ, իհարկե, շատերը                        կարող են չհամաձայնվել, բայց մեր ընկերների հետ բազմիցս անցկացված քննարկումներն                    ու զրույցները փաստում են, որ մեր համակիրները հարյուրավոր են: Այդ իսկ պատճառով,                        հենվելով մեր փորձի վրա, ներառելով նաև մեր գործընկերների կարծիքն ու մեզ հետ կիսած                          փորձը, որոշեցինք դուրս բերել այն հիմնական խնդիրները, որոնց բախվում ենք այս                      ոլորտում, և որոնք կապված են հասարակության լայն շերտերի հետ:     1. Որքանով է օգտակար կամ վնասակար առողջական խնդիրներ ունեցող երեխայի                  մասին տեղեկատվության մեքենայական տարածումը, հատկապես սոցիալական            կայքերի (share) միջոցով:  2. Ինչպես վարվել, երբ ինտերնետում հանդիպում եք առողջական խնդիրներ ունեցող                  երեխայի կամ դեռահասի մասին տեղեկատվության:   3. Ճիշտ է արդյոք, երբ անբուժելի հիվանդություն ունեցող երեխայի մասին տարածված                    տեղեկատվության մեջ բացակայում է փաստումը այն մասին, որ հիվանդությունն                  անբուժելի է:  4. Դեպքերի մեծամասնությունում ծնողները հրաժարվում են երեխաներին հայրենիքում              բուժելու հնարավորությունից և փորձում ամեն գնով ֆինանսական միջոցներ                հայթայթել երեխային արտերկրում բուժելու համար: Որն է դրա պատճառը:  5. Ինչպես վարվել փողոցներում մուրացիկ երեխաների /հատկապես մեծահասակների              հետ/ հանդիպելիս:  6. Վերջում թողնում ենք մեր սիրած թեման. ճիշտ է արդյոք խղճալ լուրջ հիվանդություն                        ունեցող երեխային:  
  • 2.   Որքանով է օգտակար կամ վնասակար առողջական խնդիրներ ունեցող երեխայի                  մասին տեղեկատվության մեքենայական տարածումը, հատկապես սոցիալական            կայքերի (share) միջոցով:  Հավանաբար, սոցիալական կայքերի յուրաքանչյուր օգտատեր գոնե մեկ անգամ տեսել և իր                      էջում տեղադրել է հղում կամ տեղեկություն որևէ կարիք ունեցող երեխայի մասին:                      Աշխատանքի բերումով շատ անգամ ենք նամակներ ստացել տարբեր օգտատերերից,                  ովքեր փորձել են մեր միջոցով ճշտել, արդյոք տեղյակ ենք տվյալ կոնկրետ դեպքին, ունենք                          որևէ կոնկրետ փաստ կամ ապացույց: Բայց, ցավոք, բոլորը չէ, որ հոդվածն ընթերցելիս                        իսկապես մտահոգվում են և փորձում են ռացիոնալ, օգտակար քայլեր ձեռնարկել: Շատերին                      մեկ անտարբեր «շեյրը» խնդրի լուծում է թվում: Դա փաստելով` մենք ամենևին չենք ուզում                          մեղադրել այն մարդկանց, ովքեր հոգատար կերպով ծանոթանում են հոդվածին կամ                    պատմությանը, հետո տարածում են տեղեկատվությունը` հույս ունենալով, որ դրանով                  փոքր­ինչ օգտակար են լինում երեխային: Ցավոք, մեծամասամբ, մարդիկ նույնիսկ առանց                    ընթերցելու մեխանիկորեն սեղմում են Share կոճակը, ամենևին չմտածելով, իսկ ինչ                    հետևանքներ կունենա իրենց կես վայրկյան տևած, չկշռադատված քայլը: Իսկ                  հետևանքները, որոնք առանձնացրել ենք թերևս մեզ հանդիպած դեպքերից միայն, որպեսզի                    փաստերի վրա հիմնված խոսենք, կարող են լինել հետևյալները.  ● Ժամանակ առ ժամանակ թարմանում են այնպիսի պատմություններ, որոնք վաղուց                  ակտուալ չեն այն պատճառով, որ երեխան վաղուց բուժվել է, կամ ցավոք բուժել չեն                          կարողացել: Նման մի դեպք եղավ 2014 թվականի վերջում, երբ արյան                    փոխներարկման կարիք ունեցող բալիկի մասին ինֆորմացիան կրկին անգամ սկսեց                  շատ ակտիվորեն տարածվել այն դեպքում, երբ երեխան վաղուց չուներ դրա կարիքը,                      գտնվում էր արտերկրում և անցնում էր բուժում: Իսկ նրան օգնել ցանկացող մտահոգ                        քաղաքացիները տարակուսում էին, երբ մի քանի զանգերից ու                հաղորդագրություններից հետո պարզում էին, որ երեխան Հայաստանում չէ:                Արդյունքում` կորցրած ժամանակ, անտեղի «աղտոտված» տեղեկատվական դաշտ,              պղտորված պատկերացում այդ դաշտի մասին և այլն:   ● Տարածում են ստանում անբարխիղճ մարդկանց կողմից պատրաստված ծուղակները,                որոնք իրականում ընդամենը նպատակ ունեն հասարակության նրբազգաց              ներկայացուցիչների զգացմունքների վրա խաղալով, անհիմն դրամահավաքի            միջոցով ֆինանսական միջոցներ գողանալ: Արդյունքում` գնալով պակասում են                իսկապես օգնող մարդկանց թիվը: Գաղտնիք չէ, որ իրական կարիք ունեցող                    երեխաներին օգնելու համար սոցիալական կայքերը շատ հզոր միջոց են: Տասնյակ                    նախաձեռնություններ, որոնք սկիզբ են առել սոցիալական կայքերում, ի վերջո,                  պսակվել են հաջողությամբ: Բայց որքան շատանում են անտարբեր share անող                    քաղաքացիները, այնքան պակասում է մեր և մնացած հասարակական                նախաձեռնությունների հնարավորությունը ռեալ օգնություն հասցնել երեխաներին:            Դրա համար շատ բան պետք չէ. ընդամենը կամ տարածելուց առաջ կարդացեք և                        փորձեք կապ հաստատել կամ հանդիպել ծնողների հետ, անձամբ համոզվել                  պատմության իսկության մեջ, կամ, որ կարծում եմ շատերի համար ավելի ձեռնտու է                        ժամանակի առումով, ունեցեք հասարակական ակտիվ որևէ մեկը ձեր ընկերների                 
  • 3. շարքում, թեկուզ պարզապես ծանոթ, բայց ում դուք անվերապահորեն կվստահեք                  այդուհետ, և ցանկացած դեպքում, տեղեկատվությունը ճշտելու համար պարզապես                դիմեք նրանց օգնությանը: Բայց առանց համոզվելու ԵՐԲԵՔ ու ԵՐԲԵՔ մի տարածեք                      տեղեկատվությունը: Դրանով դուք շատ հաճախ ոչ միայն չեք օգնում, այլ ավելի եք                        բարդացնում իրավիճակը:    Ինչպես վարվել, երբ ինտերնետում հանդիպում եք առողջական խնդիրներ ունեցող                  երեխայի կամ դեռահասի մասին տեղեկատվության:   Ինչպես արդեն վերևում նշեցինք, նման տեղեկատվության հանդիպելիս պետք չէ                  մեքենայաբար տարածել, առանց մտահոգվելու պատմության իսկության մասին: Առավել ևս,                  պետք չէ միանգամից բանկային փոխանցում անել, առանց ստուգելու: Անհրաժեշտ է կապ                      հաստատել ծնողների հետ: Անպայման ճշտեք երեխայի ներկա վիճակը, հնարավորության                  դեպքում գրեք ձեր ծանոթ որևէ բժիշկի և հարցրեք երեխայի հիվանդության մասին: Իսկ եթե                          գտնում եք, որ մի փոքր դրամական փոխանցում անելու համար չարժե ընկնել այդչափ                        երկար քաշքշուկների մեջ /ինչը, ցավոք, անհրաժեշտ է, այլապես ձեր օգնությունը                    պարզապես կարող է ոչնչի չծառայել/, ապա, ինչպես արդեն ասացինք, գտեք                    հասարակական ակտիվ որևէ մեկին, ում հետ շարունակաբար կլինեք կապի մեջ, և                      անհրաժեշտության դեպքում նրա միջոցով կկարողանաք համոզվել, արդյոք արժե օգնել, թե                    ոչ: Իսկ նման հասարակական նախաձեռնությունները այսօր բազմաթիվ են, բացի «Առողջ                    Մանկություն» բարեգործական ֆոնդից, կան նաև «Օգնենք Հայ Մանուկներին» ՀԿ­ն, ում հետ                      մենք բազմիցս առիթ ենք ունեցել համագործակցելու, «Հայ Մայրեր» ՀԿ­ն, ովքեր նույնպես                      մեր շատ լավ ընկերներն են կամ «Էխո» ՀԿ­ն և այլն: Մնացած հարցերից զատ, դուք գոնե                              կկարողանաք նաև աահովել ձեր կողմից տրամադրված օգնության              հաշվետվողականությունը: Խորհուրդ` շատ օգտակար է ոլորտում ակտիվորեն ներգրավված                ընկերներ ունենալը: Այնպես որ, սկսեք ոկնտակտներ փնտրել և ծանոթանալ նրանց հետ:                      Այդպիսով դուք թեթևացնում եք և ձեր հոգսը, և կենտրոնացնում եք ոլորտում առկա                        նպատակները և խնդիրները: Բոլոր այս ՀԿ­ներն ու նախաձեռնությունները իրականում                  մեծամասամբ իրար հետ կապի մեջ են, ճանաչում են իրար և փոխհամագործակցությունը                      շատ ավելի լուրջ արդյունքներ է տալիս, քան միանձնյա օգնության փորձը:    Ճիշտ է արդյոք, երբ անբուժելի հիվանդություն ունեցող երեխայի մասին տարածված                    տեղեկատվության մեջ բացակայում է փաստումը այն մասին, որ հիվանդությունն                  անբուժելի է:  Անցած տարվա վերջում մի դեպքի հանդիպեցինք, երբ երեխայի մասին պատրաստված                    նյութում կար, մեր կարծիքով, առնվազն երկու կոպիտ սխալ: Նախ, գիտակ մարդկանց մոտ                        տարակուսանք էր առաջացրել երեխայի հիվանդության անվանումը: Այն հիվանդությունը,                որը իրականում ուներ երեխան, անունով շատ նման էր մեկ այլ հիվանդության, որը                        երեխաների մոտ առհասարակ չի լինում: «Հիվանդություն» բառի փոխարեն                «համախտանիշ» բառի կիրառումը լրիվ փոխել էր հիվանդության բովանդակությունը:                Արդյունքում նյութը կարդացող մարդկանց մոտ սխալ պատկերացումներ էին առաջանում                  նյութի մասին, ընդհուպ մինչև այն, որ նյութը կեղծ է: Իսկ երկրորդ կոպիտ սխալը այն էր, որ                                նյութում բացակայում էր նշումն այն մասին, որ հիվանդությունը, որն ուներ երեխան,                     
  • 4. իրականում անբուժելի է, և հավաքված ֆինանսական միջոցները կարող են ծառայել                    առավելագույնը երեխայի կյանքը մի քիչ երկարացնելու համար: Ուզում ենք մեզ ճիշտ                      հասկանաք, մենք ամենևին դեմ չենք, որպեսզի նման ծանր իրավիճակում հայտնված                    ծնողները դիմեն հասարակության օգնությանը: Ոչ: Խնդիրը նրանում է, որ օգնություն ցույց                      տվող մարդիկ հետո իրենց խաբված չզգան: Բարոյապես սխալ ենք համարում մարդկանց                      չտեղեկացնելը, որ երեխային փրկել հնարավոր չի լինի, քանի որ ամեն մի մտահոգ մարդ                          օգնելուց զատ նաև հոգեպես տանջվում է և հույս փայփայում, որ երեխան ի վերջո                          կառողջանա: Իմանալով հանդերձ, որ դրանք դատարկ հույսեր են լինելու, չի կարելի                      մարդկանց այդ մասին տեղյակ չպահել: Իսկ մենք այդ մասին իմացանք հիվանդության                      անունը ինտերնետում փնտրելու միջոցով:   Այստեղ, թերևս, տեղին է մի փոքր մեջբերում անել մեր սեփական փորձից: Ցավոք սրտի,                          անցած տարում մենք նույնպես ունեցանք կորուստներ: Մեր բալիկներից մեկը լքեց մեզ                      օգոստոս ամսին, իսկ մյուսը դեկտեմբերին: Ինչ խոսք, նման դեպքերից ապահովագրված                    չենք, երբ նախօրոք իմանալ չենք կարող, որ երեխան չի կարողանա դիմակայել իր                        հիվանդությանը: Երկու դեպքում էլ փորձել ենք անել հնարավորը երեխաների կյանքը                    փրկելու համար, բայց այստեղ ճակատագիրն է չար կատակ խաղացել մեզ հետ, մենք ոչ մի                            կերպ չէինք կարող կանխատեսել ելքը: Մենք ընդամենը տանուլ տվեցինք այդ երեխաների                      կյանքի համար պայքարը մահվան հետ: Ցավալի է, բայց ոլորտում ներգրավված ցանկացած                      ոք պետք է կարողանա ցանկացած որոշում կայացնելիս, նախևառաջ, սառնասրտություն                  պահպանել և ցանկացած որոշում կայացնելիս դատել ռացիոնալ և հնարավորինս ճիշտ,                    քանի որ գործ ունի մարդկանց խմբերի հետ և նրանց առաջ պատասխանատու է իր                          ընդունած ցանկացած որոշման և կատարած ցանկացած քայլի համար: Փորձել օգնել մի                      բալիկի, վստահ լինելով, որ չես կարողանալու փրկել, առաջին հերթին նշանակում է հոգեկան                        և ֆիզիկական ներուժի անտեղի վատնում, և երկրորդ` մարդկանց վստահության խաթարում:                    Մենք համոզված ենք, որ պետք է փորձել օգնել առաջին հերթին նրանց, ովքեր հույս ունեն,                            ովքեր փրկվելու մեծ շանսեր ունեն: Սա պայմանավորված է նրանով, որ ցանկացած                      հասարակական նախաձեռնության հնարավորությունները և ռեսուրսները սահմանափակ են              և բոլորին միանգամից օգնել հնարավոր չէ: Ավելի լավ է փրկել գոնե մեկ փոքրիկի, քան                            չփրկել ոչ մեկին:    Դեպքերի մեծամասնությունում ծնողները հրաժարվում են երեխաներին հայրենիքում              բուժելու հնարավորությունից և փորձում ամեն գնով ֆինանսական միջոցներ հայթայթել                  երեխային արտերկրում բուժելու համար: Որն է դրա պատճառը:  Հիմնական դեպքերում բազմաֆինանսավորման միջոցառումները միտված են լինում              երեխայի բուժումը արտերկրում կազմակերպելուն: Շատերի մոտ հարց է առաջանում, թե                    արդյոք տվյալ հիվանդության բուժումը կամ բուժական թերապիաները մեր երկրում                  անցկացնել հնարավոր չէ: Իհարկե, կան դեպքեր, երբ ծնողների որոշումը պայմանավորված                    է նրանով, որ ցանկանում են իրենց երեխայի համար ապահովել հնարավոր լավագույն                      բուժումը: Բայց երբ առողջական խնդիրը իսկապես լուրջ է, ծնողները պարզապես չեն                      վստահում տեղի բժիշկներին և բժշկական հաստատություններին, որովհետև շատերը                անհաջող փորձեր են ունեցել: Շատ են, իհարկե, դեպքերը, երբ հայրենիքում իրականացվել է                        երեխայի ամբողջ բուժումը որևէ հիվանդության դեպքում, բայց տեղի և արտասահմանյան                   
  • 5. մասնագետների եզրակացությունների և ցուցումների տարբերությունը հիմնականում կշեռքի              նժարը թեքում է արտերկրի մասնագետների կողմը:   Կրկին անդրադառնանք մեր փորձին: Մի քանի տարի առաջ մեր օգնությանը դիմեցին չորս                        տարեկան փորքիկ աղջկան օգնելու համար: Չնայած այն հանգամանքին, որ նրան լիովին                      առողջացնելը անհնար էր, բայց նրա ծայրահեղ ծանր վիճակը մեղմել կարելի էր, ինչի համար                          էլ ձեռնամուխ եղանք նրան օգնելուն: Պատմության հետագա ընթացքը և ավարտը այստեղ                      այդքան էլ կարևոր չեն, քանի որ ուզում ենք ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ                          հանգամանքի վրա: Երեխայի առողջական լուրջ խնդիրն առաջացել էր կույրաղիքի                  հասարակ վիրահատության ժամանակ, ինչպես ծնողների` դատարան ներկայացված              հայցում էր նշված, բժիշկների թերացման պատճառով: Ցավոք, եթե նույնիսկ ծնողները                    շահեին դատը, երեխային դա այլևս չէր օգնի, բայց փաստացիորեն, նման դեպքեր լսելուց                        հետո ոչ մի ծնող չի համաձայնվի իր երեխային պառկեցնել տեղի հիվանդանոցներին որևէ                        մեկում: Հետևաբար, եթե որոշել եք օգնել, ուրեմն փորձեք ծնողների հետ լինել ամեն հարցում:                          Նրանց համար ցանկացած քննադատական կամ հարցաքննողական մոտեցում շատ ծանր է:                    Շատ ավելի գնահատելի կլինի, երբ պարզապես հարց տալու փոխարեն ունենաք լրացուցիչ                      լուծման տարբերակներ առաջարկելու: Սա, իհարկե, փոխհարաբերությունների մեկ այլ                մակարդակ է, որը տեղի է ունենում երեխաների հետ շարունակական շփման դեպքում: Իսկ                        եթե, կրկին անգամ, չեք ցանկանում նման շփում պահպանել, ապա թույլ տվեք, որ դա անեն                            ակտիվ ներգրավվածները, իսկ ձեր օգնությունը փոխանցեք նրանց միջոցով:   Տեղին ենք համարում ադրադառնալ մեկ այլ խնդրի, որ շատ տարածված է մեր                        հասարակության մեջ: Սովորաբար, երբ երեխայի մասին նյութը սկսում է ակտիվորեն                    տարածվել, հետզհետե ավելի ու ավելի շատ մարդիկ են իմանում դեպքի մասին, ովքեր                        ունենում են բազում հարցեր և մեկնաբանություններ: Ու շատ դեպքերում այդ հարցերն ու                        մեկնաբանությունները լինում են չմտածված: Օրինակ, մարդ, ով պատրաստ է լինում արյուն                      հանձնել, գրում է հետևյալ տեքստը` եթե անհրաժեշտ է, ինձ նամակ գրեք: Կներեք, բայց այդ                            դուք պետք է նամակ գրեք և փորձեք անել ամեն քայլ, որ թեթևացնեք օգնության կարիք                            ունեցող մարդու հոգսը: Երբեմն մարդիկ պարզապես արջի ծառայություն են մատուցում: Եղել                      են նաև դեպքեր, երբ նյութի տակ եղել են անձնական կարծիքներ և տեսակետներ                        պարունակող մեկնաբանություններ, որոնք, որքան էլ հարգելի լինեն, ակնհայտորեն ոչնչով                  չզբաղված մարդու պարապ ժամանակ գրված կարծիք են ընդամենը: Երբեմն մարդիկ իրենց                      էջում երեխային ուղղված գրություններ են գրում, կարծես, շարադրում են այն խոսքերը, որոնք                        կասեին, եթե տեսնեին երեխային: Մենք անկեղծորեն չենք հասկանում, թե այդ                    հաղորդագրությունների հասցեատերերը ովքեր են: Եթե դրանք կարդում են միայն ձեր                    ընկերները, և եթե դուք նպատակ եք հետապնդում պարզապես նրանց ցույց տալու, որ                        մտահոգ եք, ապա հասկանալի է: Բայց եթե իսկապես ուզում եք հոգեբանորեն սատար                        կանգնել երեխային կամ նրա ծնողներին, դա շատ հեշտ է անել: Ընդամենը զանգահարեք                        նրանց, կամ հասարակ հաղորդագրություն թողեք: Այսօր այդ ամենը անելը շատ հեշտ է:     Ինչպես վարվել փողոցներում մուրացիկ երեխաների /հատկապես մեծահասակների              հետ/ հանդիպելիս:  Չնայած այն հանգամանքին, որ այս խնդիրը այնքան էլ չի վերաբերվում առողջական                      խնդիրներ ունեցող երեխաներին, այնուամենայնիվ, երեխաներին վերաբերվող            կարևորագույն հարցերից մեկն է, որին չանդրադառնալ անկարելի է: Առավել ևս, փողոցում                     
  • 6. գտնվող երեխաներից շատերը ունեն առողջական խնդիրներ որոնց մասին սովորաբար                  անմիջապես չենք իմանում, քանի որ նրանց հրատապ խնդիրը առաջին հերթին գոյատևումն                      է: Երևանում, ինչպես և շատ այլ քաղաքներում, կան մուրացիկ երեխաներ, ոմանք միայնակ                        են, ոմանք էլ` ծնողների հետ: Ընդհանուր առմամբ, խնդիրը շատերի ուշադրության                    կենտրոնում է, որովհետև այդ երեխաները կամ նրանց ընտանիքները հիմնականում Երևանի                    կենտրոնական փողոցներում են լինում: Մի կողմ թողնենք այն, որ մուրացկանությունը շատ                      դեպքերում դարձել է շուկա որոշ մարդկանց համար: Եթե կարևորում ենք փողոցում երեխա                        չտեսնելու հանգամանքը, ապա անհնար է չբախվել այլ, ոչ պակաս կարևոր հիմնահարցերի:                      Կրկին ցավալի հանգամանք պիտի նշենք. նման դեպքերում շատ դժվար է մեզ`                      անցորդներիս, հասկանալ նրանց հոգեբանությունը: Իրականում այս խնդիրը շատ ավելի                  բարդ է, քան թվում է առաջին հայացքից: Մեր փորձի արդյունքում մեզ մոտ առաջացան                          հետևյալ հարցերը` իսկ արդյոք մենք իրավունք ունենք միջամտելու նրանց կյանքին, արդյոք                      նպատակահարմար է ֆինանսական օգնություն ցուցաբերել մի ընտանիքի, որի հասուն                  անդամները պարզապես չեն ցանկանում աշխատել: Գաղտնիք չէ, որ մուրացկանությամբ                  այսօր կարելի է շատ ավելին հավաքել, քան որևէ այլ` որակավորում չպահանջող                      աշխատանք կատարելիս: Մենք հասկացանք, որ նրանք, ովքեր սովորել են նյութական                    աջակցություն ստանալ, շատ մեծ դժվարությամբ են համաձայնվում թողնել իրենց                  զբաղմունքը և մտածել աշխատելու մասին, որպեսզի կարիք չլինի երեխային իրենց հետ                      փողոց հանել: Երբեմն երեխան լավագույն խայծն է կարճ ժամանակում շատ գումար                      հավաքելու: Իսկ այն հարցի շուրջ, թե որքանով ենք մենք իրավասու դատելու այդ ծնողներին,                          ովքեր եղանակից ու իրավիճակից անկախ պատրաստ են երեխային փողոց հանել, կարծում                      ենք, միանշանակ կարծիք դեռ չի կարող լինել: Սա շատ բարդ սոցիալական խնդիր է, որի                            շուրջ զրուցել ենք նաև իրավասու մարմինների` ոստիկանության հետ: Օրենքին                  համապատասխան միակ ողջամիտ քայլը, որ կարող ենք ձեռնարկել, մի քանի կոպեկ տալու                        փոխարեն, ոստիկանություն զանգահարելն է, եթե ականատես ենք լինում ակնհայտ                  բռնության դեպքի: Իսկ եթե ոչ, ապա որևէ լծակ չունենք ստիպել ծնողին` փողոց չհանել իր                            երեխային: Առաջին հայացքից ցանկացած օգնություն ընդունելու պատրաստ              մուրացկանները շատ դեպքերում ունենում են թաքնված խնդիրներ, որոնց պատճառով շատ                    դժվար է լինում նրանց հետ համագործակցության մեջ մտնել: Ինչպես մենք հասկացանք,                      նրանք պատրաստակամ են հիմնականում այն դեպքում, եթե արդյունքում գումարի                  ակնկալիք ունեն: Որպեսզի հնարավոր դառնա մուրացկան ծնողից երեխային վերցնելը,                  պետությունը պետք է կարողանա երեխայի համար ավելի լավ սոցիալական պայմաններ                    ապահովել և օրենսդրորեն ընդունելի դարձնել երեխային ընտանիքից դուրս պահելը, եթե այդ                      ընտանիքում գտնվելով` երեխան ապրում է փողոցում:    Ճիշտ է արդյոք խղճալ լուրջ հիվանդություն ունեցող երեխային:  Առողջական խնդիր ունեցող երեխաների մասին պատմությունները հասարակության մեջ                հիմնականում խղճահարություն են առաջացնում: Տարածված մոտեցում է, որ մարդիկ                  խղճահարության արդյունքում ավելի հեշտ են տրամադրվում օգնելու: Մենք տարակարծիք                  ենք: Մեր խորին համոզմամբ, «ինչ մեղկ է», «Ինչու պիտի այս տարիքի երեխան տառապի» և                            նմանատիպ այլ արտահայտությունները սխալ են: Մեզանից յուրանաչյուրը, ամեն պահի                  պետք է հիշի, որ նման մոտեցումը ի վերջ ձևավորվում է համընդհանուր մոտեցում, որն էլ                            ուղղակիորեն է ազդում երեխաների վրա, ովքեր զգում են ոչ թե մեր քաջալերումը, օգնելու                         
  • 7. պատրաստակամությունը, այլ խղճահարությունը: Հնադարյան պատմություն ունեցող            ժողովուրդների կրոնում և հին փիլիսոփաների աշխատություններում բազմիցս կհանդիպեք,                որ խղճահարությունը մեղք է, լինի դա սեփական անձի նկատմամբ, թե մեկ այլ մարդու                          նկատմամբ խղճահարություն: Դա թուլացնում է մարդուն: Հետևաբար, տխուր և իսկապես                    խեղճ կերպար ստեղծելով այդ երեխաների համար` մենք պարզապես թուլացնում ենք                    նրանց, պայքարելու նրանց կամքը և զրկում ենք հասարակության մեջ իրենց հավասար                      զգալու հնարավորությունից: Չի կարելի խղճալ ոչ մեկին: Պետք է հարգել և պատրաստր լինել                          հասարակության մեջ համերաշխ ապրել նրանց հետ: Դրա համար շատ կարևոր է լինել                        կրթված և պատրաստված այդ ոլորտում: Այսօր կան բազմաթիվ նյութեր այն մասին, թե                        ինչպես է պետք խոսել, վարվել կամ շփվել: Ուրեմն մեզ մնում է միայն ծանոթանալ այդ                            նյութերին և պատշաճ վերաբերմունք ձևավորվել: Արդյունքում լավը կդառնանք ոչ միայն                    մենք, այլ նաև մեր հասարակությունը, որում տարիներ հետո մեծանալու են մեր երեխաները:                        Ցանկացած երեխայի նայելիս, պետք է տեսնել նրա պայծառ ապագան և առողջ                      մանկությունը: Քաջալերեք նրանց, ուժ տվեք հասնելու իրենց նպատակին: Արժանավայել և                    առողջ մանկության իրավունք ունի յուրաքանչյուր փոքրիկ:     Հարգանքներով` Մարինե Պետրոսյան  «Առողջ Մանկություն» հիմնադրամ