( The ^^ star moon kundali ^^ i.e. chandra kundali )
ժամ աղոթքի 254
1. ,Ժամ աղոթքի ժամ աղոթքի
,Աստծուց ես տրված կյանքում
Պայքարի մեջ և վատ կյանքից
:Դու ինձ վեր ես բարձրացնում
2. Մութ գիշերին չեմ քնում
,Եվ ծունկի վրա եմ իջնում
,Եվ հոգով Աստծո հետ եմ խոսում
, ,Օ՜ իմ երկնային Փրկիչ
,Քո հզոր ձեռքը մեկնիր
,Օգնիր ինձ ուժասպառ եմ լինում:
3. ,Դրսում փչում է խիստ քամին
,Ոռնում է նա սառցով ձնով
,Եվ այդպիսի մի փոթորիկ
:Սրտիս է տիրում թափով
4. ,Այդ ժամին պարզ տեսնում եմ
,Իմ ոչնչությունը ես
,Կոտրված խնդրում եմ Հիսուսին
,Օ՜ իմ Աստված գիտես Դու
,Ի՜նչ մեծ վիշտ կա ին հոգում
:Ազատիր ինձ այս մեծ տանջանքից
5. ,Աստված իմ ես կյանքում հանգիստ
,Երջանկություն չեմ ուզում
,Թեկուզ միշտ լինի փոթորիկ
:Կյանքիս գալիք օրերում
6. ,Միայն խնդրում եմ մի բան
,Միշտ ներկայությունդ զգամ
,Եվ Քո ձեռքը միշտ մեկնած դեպ ինձ
,Իմ առջևից Դու քայլիր
,Ինձ Քո սիրույդ մեջ պահիր
:Պատերազմում հաղթություն տուր ինձ
7. , ,Օ՜ աղոթք փառաբանության
Գոհությունից վառվում եմ
,Ինձ հասցնում ես երջանկության
:Քեզնով ուրախանում եմ
8. ,Երբ փոթորիկների մեջ
,Շփոթված ընկնում եմ ես
,Դեպ Աստծուն եմ ես աղաղակում
,Աղոթքս լսում է Նա
,Եվ ինձ լցնում գոհությամբ
:Աղոթքով նոր կյանք եմ ստանում