1. • Իտալացի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսը,
XV դարի վերջին Հնդկաստան և Չինաստան
տանող ծովային ուղի գտնելու նպատակով,
հիմնվելով արդեն հաստատված Երկրի
գնդաձևության գաղափարի վրա, վճռեց
նավարկել ոչ թե դեպի արևելք` Աֆրիկայի շուրջը,
այլ դեպի Արևմուտք` կտրելով Ատալնտյան
օվկիանոսը:
2. • Կոլումբոսն առաջին ճանապարհորդության (1492–93 թթ.) դուրս եկավ
երեք եռակայմ առագաստանավերով («Սանտա Մարիա», «Նինյա»,
«Պինտա»):
• Կոլումբոսի առաջին հայտնագործությունն ամբողջովին ջրիմուռներով
ծածկված Սարգասյան ծովն էր, այնուհետև` մի փոքր կղզի, որն անվանեց
Սան Սալվադոր (Սուրբ Փրկիչ): Դրան հաջորդեցին Կարիբյան ծովի
կղզիները, այդ թվում` Կուբան, որն անվանեց Սիպանգոն կամ Ճապոնիա
(այստեղ նրանք առաջին անգամ տեսան եգիպտացորեն, կարտոֆիլ,
ծխախոտ, որոնք Եվրոպայում չէին աճում), հայտնագործեց Հայիթին (որն
անվանեց Էսպանյոլա՝ Փոքր Իսպանիա) և էլի շատ կղզիներ:
3. • Երկրորդ (1495–96 թթ.), երրորդ (1498–1500 թթ.) և
չորրորդ (1502–04 թթ.) նավարկությունների
ժամանակ Կոլումբոսը հայտնագործեց բազմաթիվ
կղզիներ, երրորդ նավարկության ժամանակ` 1498թ-ի
օգոստոսին, նաև` ցամաքամաս, որն այնքան
համառորեն որոնում էին: Փաստորեն
եվրոպացիներն առաջին անգամ ոտք դրեցին
Հարավային Ամերիկա մայրցամաք:
4. • Կոլումբոսի հայտնագործած այդ
աշխարհամասում իսպանացիներն սկսեցին
հողեր զավթել և հիմնել իրենց բնակավայրերը:
• Ու թեև Ամերիկան անվանակոչվեց իտալացի
ծովագնաց Ամերիգո Վեսպուչիի անունով,
սակայն այսօր Կոլումբոսն է ճանաչված որպես
Ամերիկայի առաջին հայտնագործողը: 1992 թ-ին
նշվել է Կոլումբոսի հռչակավոր նավարկության
500-ամյակը: