2. Ես անհամբեր սպասում էի Ամանորին:Եվ վերջապես այն եկավ:Ես սպասում էի , թե երբ է գալու Ձմեռ պապին ու կատարվի իմ ցանկությունը:Ամեն տարի արթուն սպասում եմ, բայց Ձմեռ պապիկին չեմ կարողանում տեսնել: Նա կարծես հետևի ինձ, թե երբ կքնեմ, որ գա: Այս տարի նա շատ հանկարծակի եկավ:Երեկոյան ժամը 11:00-ն էր, ես սենյակում նստած էի ու հանկարծ լսվեց դռան զանգը:Մենք արագ վազեցինք դուռը բացելու: Բայց այնտեղ ոչ ոք չկար, միայն երկու փաթեթ էր դրված, մեկի վրա գրված էր Լիլիթ, իսկ մյուսի վրա՝ Կարեն:Ահա և կատարվեց ամանորյա հրաշքը, բայց ես նորից չտեսա Ձմեռ պապիկին:
3. Երբ ես փոքր էի,շա՜տ-շա՜տ վախենում էի Ձմեռ պապիկից: Այո չզարմանաք, իսկապես դա այդպես էր:Եվ դա սկսվեց ահա թե ինչից: Մենք զբոսնում էինք ամանորյա Երևանով ու մոտեցանք մի խանութի, որի մուտքի մոտ կանգնած էր մի մեծ Ձմեռ պապ: Հենց որ ես մոտեցա նրան, նա միանգամից սկսեց երգել ու պարել:Ես այնպես վախեցա, որ ուժեղ ճչացի:Այդ օրվանից ես սարսափում էի Ձմեռ պապիկներից:Ինձ ոչ մի ամանորյա ներկայացման չէին տանում, քանի որ հենց մտնում էր Ձմեռ պապը, ես սկսում էի գոռալ ու լացել: Ահա թե ես ինչպես էի վախենում Ձմեռ պապիկից:
4. Գերան- գերան, այ քեզ սեղան, Եկան տեսան, եկան կերան Ինչ դրած էր նրա վրան: Հինանոր է, նորահին է, Բարետոն է այս տարին, Բարի –բարի Նոր տարին: Ասելուկ - ասմասելուկ