2. Նամակ Ձմեռ պապիկին
Բարև Ձմեռ պապիկ և Ձյունանուշիկ ջան: Ես
ուզում եմ, այս տարին հավես տարի լինի: Որ
պատերազմ չլինի, բոլորը ուրախ լինեն,
չհիվանդանան: Որ բոլորին լավ նվերներ բերես
Նոր տարուն: Իսկ ինձ համար ուզում եմ, որ թիթիզ
նվերներ բերես՝ օծանելիք, զարդեր, գիտնականի
սարքեր, որ ես փորձեր անեմ, մայրիկս նկարի ,
ընկեր Աշխենը դնի կայքում: Ես պլանշետ չեմ
ուզել, բայց որոշեցի պլանշետ էլ բերես: Դու արդեն
գիտես մեր տան տեղը:
Սպասում եմ անհամբեր:
Քո սիրելի թոռնիկ ՝ Անահիտ: