3. Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու
գոյություն կունենա Հայոց աշխարհը։ Հայ թագավորները
որևէ գործ ձեռնարկելիս Մեծ տիկին Անահիտից էին
հովանավորություն և առողջություն հայցում։ Իբրև մայր
աստվածություն Անահիտը մայրության, բերքի և
պտղաբերության սրբազան մարմնացումն էր։
4. Երբ կայսրը հարցնում է Անահիտի արձանի մասին,
զինվորը պատասխանում է, թե ինքն է եղել
առաջինը արձանի վրա հարձակվողներից, և այդ
ճաշկերույթի ծախսը հոգացել է Անահիտի արձանի
սրունքի մի կտոր ոսկով։