2. Ինչպես հաղորդում է «donbass.ua» գործակալությունը, Գերմանիայի
հարավում գտնվող Վիլինգհեն–Շվենինգհեն քաղաքում երկգլխանի
թագավորական պիթոն է ծնվել, որին Ռեջիուս մականունն են տվելֈ
Նրա տերը՝ օձեր բուծող Ստեֆան Բրուքհայմերը, պատմել է, որ
պիթոնն այժմ շուրջ մեկ տարեկան է, և նրա երկարությունը հասել է
կես մետրիֈ
Այս տեսակի պիթոնները հիմանականում Աֆրիկայում են բնակվում և
կարող են մեծանալ մինչև կես մետրֈ Վտանգի դեպքում նրանք
կծկվում–գունդ են դառնումֈ
3. Ավելի քան 400 թունավոր օձ շրջափակել են Սիեռա-
Լեոնեի քաղաքաներից մեկի ոստիկանական
բաժանմունքի շենքըֈ Որպեսզի 400 կոբրաներին ստիպեն
լքել ոստիկանության շենքը՝ օրենքի պաշտպաններն
օգտագործել են բոլոր հնարավոր միջոցները՝ ընդհուպ
մինչև ծխապարկուճներֈ Այժմ հույսը Սիեռա-Լեոնեի
բանակի վրա էֈ Հատկանշական է, որ Սիեռա-Լեոնեն
համարվում է Աֆրիկայի ամենակոռումպացված
երկրներից մեկը, որտեղ
առևանգումները, սպանությունները, թմրանյութերի
տարածումը դարձել է սովորականֈ
4. Կանաչ պիթոն
(նկարը վերցված է www.zverushk.ru կայքից)
Պիթոնները բնակվում են գերազանցապես ժայռերի ու
քարակույտերի մեջ: Դարանակալելով որսին պիթոնը համբերատար
սպասում է հարմար առիթի և հարձակվելով բռնում կպչուն
ատամներով ու առնում օղակների մեջ: Սեղմում է մարմինն ու
վերջում կուլ տալիս զոհին: Պատահում է, որ զոհը օձից ավելի մեծ է
լինում չափսերով: Սակայն սողունին օգնում են երախի առաձգական
մկաններն ու առատ արտադրվող մածուծիկ թքի առկայությունը: