2. Մետրը ,երկարության չափման միավոր է
միավորների մետրական և միջազգային
համակարգերում։ Նշանակվում է մ (միջազգային
նշանակումը՝ m)։ Սկզբնականորեն որոշված է եղել
որպես հասարակածից մինչև Հյուսիսային Բևեռ
եղած հեռավորության մեկ տասը հազարերորդը։
1983-ից սկսած մետրը համարվում է այն
երկարությունը, որը լույսը վակուումում անցնում է
1/299 792 458 վայրկյանում։"
3.
4. Երկարության միասնական չափի միավոր
ունենալու անհրաժեշտությունը Եվրոպայում
առանձնապես ուժեղ զգացվեց 17 դարից սկսած, երբ
զարգացում էր ապրում գիտությունը: 1668թ. իր մի
աշխատությունում անգլիացի փիլիսոփա և
լեզվաբան Ջոն Ուիլքինսն առաջարկում է մտցնել
«ունիվերսալ չափ» (universal measure)։ Առաջին
անգամ մետր բառը հանդիպում է 1675թ. իտալացի
գիտնական Տիտո Բուրատինիի
աշխատություններում:
5. «Կիլոգրամ» բառը առաջացել
է ֆրանսերեն «kilogramme» (կիլոգրամ) բառից,
որն էլ իր հերթին ծագել է հունարեն (chilioi) բառից,
որը նշանակում է «հազար» և «γράμμα» (gramma,
գրամմա), որը նշանակում է «փոքր զանգված» ։
«Kilogramme» բառը ֆրանսերենում հաստատվել
է 1795 թվականին:
6.
7. Բառի ֆրանսիական գրառումը անցել է Մեծ
Բրիտանիային, որտեղ առաջին անգամ
օգտագործվել է 1797 թվականին, հենց այդ
ժամանակ էլ ԱՄՆ-ում բառն ընդունվեց որպես՝
«kilogram»: Ներկայումս Մեծ
Բրիտանիայում օգտագործվում են բառի երկու
ձևերը միաժամանակ, սակայն «kilogram» ձևն
ավելի ընդունելի է համարվում: