SlideShare a Scribd company logo
1 of 8
Քննարկվող թեմա 
Հայոց լեզվի օր. Այն նշել-առանձնացնելու կարևորության, 
արդիականության մասին
Պատմական էքսկուրս: Հայազգի մեծերը 
հայոց լեզվի մասին: 
• Եղիշե 
Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն` հզոր, հոնարենը` 
ահաբեկող, ասորերենը` աղերսական, պարսկերենը` պերճ, 
ալաներենը` գեղեցկազարդ, գոթերենը` հեգնական, 
եգիպտերենը` տափակախոս ու խավարաձայն, հնդկերենը` 
ճռվողական, հայերենը` քաղցր, որը միաժամանակ կարող է 
մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել իր մեջ:
• Հովհաննես Թումանյան 
Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության 
ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի 
ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի 
կախարդական բանալին, հոգեկան կարողությունների 
ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը: 
• Ավետիք Իսահակյան 
• Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար 
լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում… 
Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: 
Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք 
ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ 
հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել 
յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում 
հնչի մայրենի լեզուն:
• Ղազարոս Աղայան 
Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ 
լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր 
հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի 
անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։ 
• Ղևոնդ Ալիշան 
Ուր որ հայրենի երգեր կլսվի՝ հոն հայրենիքը ողջ է… 
• Միսաք Մեծարենց 
Օգտվենք եվրոպական լեզուներու նորանոր ու թարմ 
արտահայտություններեն, բայց չմոռանանք գրաբարին հուռթի 
շտեմարաններեն օգտվիլ մանավանդ: Ինչո՞ւ մեր հացը գետին 
ձգենք ու մուրացիկ, ուրիշի հետևեն վազենք:
• Միքայել Նալբանդյան 
Դպրոցի ազգությունը կախված չէ աշակերտների և վարժապետների լոկ 
հայությունից. լեզուն է, որ միայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի 
ճակատին… Թող ուրեմն հայ մանուկը նախ և առաջ որպես հայի զավակ ուսանի 
յուր սեպհական լեզուն և ապա օտարինը: Ազգի հոգին և ազգի սիրտը կարող են 
յուրյանց հատկությունը և որակությունը մաքուր պահել միայն 
կերպարանագործվելով ազգային լեզվի ազդեցության տակ. այս ճշմարտությունը 
ուրացողը ուրացող է ազգության: 
Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր 
բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա 
որպիսության և վիճակի հայտարարը: 
Հայոց լեզու, դու մեր անկողոպտելու գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր 
ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, ավեր եղան և ավար մեր 
բերդերն ու քաղաքները, ավար եղան մեր ինչքն ու ու գույքը, բայց դու մնացիր 
միայն կանգուն, մնացիր հաղթական: Ցնցոտի հագավ մեր ժողովուրդը, բայց դու 
ծիրանով ծածկեցիր նրա հոգին, թշնամին ջաղջախեց նրա սրունքը, դու թևեր տվիր 
նրան` ժողովրդին: 
• Վահան Տերյան 
Գրաբարը…. ոսկի է, դա լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճություն, ուժ, 
ճկունություն, այդ ամենը նոր եմ սկսում զգալ: Եվ ինչպիսի ձախորդությունների էլ 
հանդիպեմ, և որքն էլ ինձ համար դժվար լինի, ես պատրաստ եմ ամեն ինչի, միայն 
թե իրագործեմ երազանքս` կատարելապես ուսումնասիրեմ այդ արքայական 
լեզուն:
• Վահրամ Փափազյան 
Այդ մարդուն եմ պարտական ահա՝ իմ մայրենի լեզվի անզուգական 
գեղեցկության, Նրա անբավ հարստության, անմրցելի ճկունության 
երջանիկ և առաջին գիտակցումը, որը դավանանք դարձավ ինձ համար 
հետագայում, երբ տիրապետելով ութ օտար լեզուների՝ եկա այն 
համոզման, որ հելլեն, լատին և արաբ լեզուներից ավելի հնչեղ ու 
հարուստ Է մեր լեզուն։ Թող ներվի ինձ, եթե ասեմ՝ օրհնվի քո հիշատակը, 
տերտեր, որ անգիտակցաբար սովորեցրիր ինձ սիրել այն լեզուն, որ 
հետագայում մարդկային այլազան կրքերը թարգմանելու անզուգական 
գործիքը պիտի դառնար ինձ համար։ 
• Վիկտոր Համբարձումյան 
.. Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ 
տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի 
ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն 
բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ 
չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ 
գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց 
լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է 
սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ 
երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին 
տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ …
• Խաչատուր Աբովյան 
Ա՛խ, լեզո՛ւն, լեզուն որ չըլլայ, մարդ ինչի՞ նման կ՛ըլլայ: Ազգը 
պահողը, իրար հետ միացնողը լեզուն է ու հաւատքը: Լեզուդ 
փոխէ՛, հաւատքդ ուրացի՛ր, ալ ի՞նչով կրնաս ըսել, թէ ո՞ր 
ազգէ՞ն ես: 
Ձեզի կ՛ըսեմ, ձեզի, հայոց նորահաս երիտասարդներ, ձեր 
անունին մեռնիմ, ձեր արեւուն մատա՛ղ, տասը լեզու 
սորվեցէ՛ք, ձեր լեզուն, ձեր հաւատքը ամուր պահեցէ՛ք: 
• Լեո 
Մեր ամբողջ պատմութեան ընթացքին սա առաջին մեծ դէպքն 
է, երբ հայ ժողովուրդը ճշմարիտ, նշանավոր յաղթանակ մը 
տարաւ: Նոյնիսկ եթէ Տիգրանները աւելի սովորական երեւոյթ 
ըլլային մեր պատմութեան մեջ, դարձեալ անոնց 
յաղթանակները կարող չէին համեմատուիլ այս համեստ 
վարդապետի գործի հետ: 
Մեսրոպ Մաշտոցի մասին` 
Մեսրոպն իր կատարած գործով ամենամեծն է մեր 
պատմական հերոսների մեջ:
• Նար-Դոս 
Հայոց լեզուն. որքան աւելի կը զբաղիմ իրմով, ինձ կը թուի ճոխութեան 
հրաշք եւ ոսկիի հանք. որքան կը մշակես՝ այնքան կե զտուի եւ կը 
շողշողայ. որքա՛ն գոյներ ունի եւ արտահայտչական 
հնարաւորութիւններ… 
• Պարույր Սևակ 
…Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին, նա միայն մեր 
սրբութիւնը չէ, այլ մասունքը հանուր մարդկութեան… Այդ լեզուի 
խնամքը, նրա անաղարտութիւնն ու պաշտպանութիւնը դրուած է մեր 
վրայ: 
• Դանիել Վարուժան 
Փառք հայ տառերուն, որոնք անիմանալի խնամիութեամբ մոգական 
գրիչներու տակ հաւաքուած՝ Եղիշէին լեզուն ոսկի ըրին, 
Բագրատունիինը՝ ադամանդ, եւ Ալիշանինն ու Հայրիկինը՝ մեղր 
քաղցրահոս: Հայ լեզուն այդ տառերու սանդխտամատերուն վրայ ոտն առ 
ոտն բարձրացաւ ամէն դարու ճակատին վրայ՝ հոն փորագրելու համար 
անմահութիւնը մեր ժողովուրդին:

More Related Content

What's hot

Letonia ppt
Letonia ppt Letonia ppt
Letonia ppt jordi2001
 
արքայատոհմեր
արքայատոհմերարքայատոհմեր
արքայատոհմերAnush Maria
 
ვგმობთ ძალადობას!
ვგმობთ    ძალადობას!ვგმობთ    ძალადობას!
ვგმობთ ძალადობას!gkochiashvili
 
Ինտերնետ (Համացանց)
Ինտերնետ (Համացանց)Ինտերնետ (Համացանց)
Ինտերնետ (Համացանց)ganyan
 
Լեա Անթառանյան - Մարդու մարմինը:Կմախք:
Լեա Անթառանյան - Մարդու մարմինը:Կմախք:Լեա Անթառանյան - Մարդու մարմինը:Կմախք:
Լեա Անթառանյան - Մարդու մարմինը:Կմախք:armine-p87
 
იდენტური და არაიდენტური ტყუპები
იდენტური და არაიდენტური ტყუპებიიდენტური და არაიდენტური ტყუპები
იდენტური და არაიდენტური ტყუპებიana lipartia
 
რუსეთ-საქართველოს კონფლიქტები
რუსეთ-საქართველოს კონფლიქტებირუსეთ-საქართველოს კონფლიქტები
რუსეთ-საქართველოს კონფლიქტებიekaterinemebaghishvili
 
Ես իմ անուշ հայաստանի
Ես իմ անուշ հայաստանիԵս իմ անուշ հայաստանի
Ես իմ անուշ հայաստանիSona8
 
ՀՀ բնակչությունը
ՀՀ բնակչությունըՀՀ բնակչությունը
ՀՀ բնակչությունըasatryanmarta
 
баяндама тәрбие жұмысы эми
баяндама тәрбие жұмысы эмибаяндама тәрбие жұмысы эми
баяндама тәрбие жұмысы эмиAsem Sarsembayeva
 
Germanistička sociolingvistika: osnovne teme
Germanistička sociolingvistika: osnovne temeGermanistička sociolingvistika: osnovne teme
Germanistička sociolingvistika: osnovne temeJelena Kostic-Tomovic
 
2010 zinātniski pētnieciskā darba tēmas
2010 zinātniski pētnieciskā darba tēmas2010 zinātniski pētnieciskā darba tēmas
2010 zinātniski pētnieciskā darba tēmasRīgas 6. vidusskola
 
Сіз қандай ата анасыз сауалнама
Сіз қандай ата анасыз сауалнамаСіз қандай ата анасыз сауалнама
Сіз қандай ата анасыз сауалнамаRauan Ibraikhan
 

What's hot (20)

Letonia ppt
Letonia ppt Letonia ppt
Letonia ppt
 
արքայատոհմեր
արքայատոհմերարքայատոհմեր
արքայատոհմեր
 
Պարույր Սևակ
Պարույր ՍևակՊարույր Սևակ
Պարույր Սևակ
 
Cv 2
Cv 2Cv 2
Cv 2
 
ვგმობთ ძალადობას!
ვგმობთ    ძალადობას!ვგმობთ    ძალადობას!
ვგმობთ ძალადობას!
 
Ինտերնետ (Համացանց)
Ինտերնետ (Համացանց)Ինտերնետ (Համացանց)
Ինտերնետ (Համացանց)
 
Cv
CvCv
Cv
 
Վրաստան
ՎրաստանՎրաստան
Վրաստան
 
Լեա Անթառանյան - Մարդու մարմինը:Կմախք:
Լեա Անթառանյան - Մարդու մարմինը:Կմախք:Լեա Անթառանյան - Մարդու մարմինը:Կմախք:
Լեա Անթառանյան - Մարդու մարմինը:Կմախք:
 
იდენტური და არაიდენტური ტყუპები
იდენტური და არაიდენტური ტყუპებიიდენტური და არაიდენტური ტყუპები
იდენტური და არაიდენტური ტყუპები
 
რუსეთ-საქართველოს კონფლიქტები
რუსეთ-საქართველოს კონფლიქტებირუსეთ-საქართველოს კონფლიქტები
რუსეთ-საქართველოს კონფლიქტები
 
Ар-намыс керек адамға
Ар-намыс керек адамғаАр-намыс керек адамға
Ар-намыс керек адамға
 
Logopedo veikla darželyje
Logopedo veikla darželyjeLogopedo veikla darželyje
Logopedo veikla darželyje
 
Անվտանգ համացանց
Անվտանգ համացանցԱնվտանգ համացանց
Անվտանգ համացանց
 
Ես իմ անուշ հայաստանի
Ես իմ անուշ հայաստանիԵս իմ անուշ հայաստանի
Ես իմ անուշ հայաստանի
 
ՀՀ բնակչությունը
ՀՀ բնակչությունըՀՀ բնակչությունը
ՀՀ բնակչությունը
 
баяндама тәрбие жұмысы эми
баяндама тәрбие жұмысы эмибаяндама тәрбие жұмысы эми
баяндама тәрбие жұмысы эми
 
Germanistička sociolingvistika: osnovne teme
Germanistička sociolingvistika: osnovne temeGermanistička sociolingvistika: osnovne teme
Germanistička sociolingvistika: osnovne teme
 
2010 zinātniski pētnieciskā darba tēmas
2010 zinātniski pētnieciskā darba tēmas2010 zinātniski pētnieciskā darba tēmas
2010 zinātniski pētnieciskā darba tēmas
 
Сіз қандай ата анасыз сауалнама
Сіз қандай ата анасыз сауалнамаСіз қандай ата анасыз сауалнама
Сіз қандай ата анасыз сауалнама
 

Մայրենի լեզվի ու դրա կարևորության մասին

  • 1. Քննարկվող թեմա Հայոց լեզվի օր. Այն նշել-առանձնացնելու կարևորության, արդիականության մասին
  • 2. Պատմական էքսկուրս: Հայազգի մեծերը հայոց լեզվի մասին: • Եղիշե Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն` հզոր, հոնարենը` ահաբեկող, ասորերենը` աղերսական, պարսկերենը` պերճ, ալաներենը` գեղեցկազարդ, գոթերենը` հեգնական, եգիպտերենը` տափակախոս ու խավարաձայն, հնդկերենը` ճռվողական, հայերենը` քաղցր, որը միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել իր մեջ:
  • 3. • Հովհաննես Թումանյան Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը: • Ավետիք Իսահակյան • Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում… Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն:
  • 4. • Ղազարոս Աղայան Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։ • Ղևոնդ Ալիշան Ուր որ հայրենի երգեր կլսվի՝ հոն հայրենիքը ողջ է… • Միսաք Մեծարենց Օգտվենք եվրոպական լեզուներու նորանոր ու թարմ արտահայտություններեն, բայց չմոռանանք գրաբարին հուռթի շտեմարաններեն օգտվիլ մանավանդ: Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշի հետևեն վազենք:
  • 5. • Միքայել Նալբանդյան Դպրոցի ազգությունը կախված չէ աշակերտների և վարժապետների լոկ հայությունից. լեզուն է, որ միայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին… Թող ուրեմն հայ մանուկը նախ և առաջ որպես հայի զավակ ուսանի յուր սեպհական լեզուն և ապա օտարինը: Ազգի հոգին և ազգի սիրտը կարող են յուրյանց հատկությունը և որակությունը մաքուր պահել միայն կերպարանագործվելով ազգային լեզվի ազդեցության տակ. այս ճշմարտությունը ուրացողը ուրացող է ազգության: Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը: Հայոց լեզու, դու մեր անկողոպտելու գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, ավեր եղան և ավար մեր բերդերն ու քաղաքները, ավար եղան մեր ինչքն ու ու գույքը, բայց դու մնացիր միայն կանգուն, մնացիր հաղթական: Ցնցոտի հագավ մեր ժողովուրդը, բայց դու ծիրանով ծածկեցիր նրա հոգին, թշնամին ջաղջախեց նրա սրունքը, դու թևեր տվիր նրան` ժողովրդին: • Վահան Տերյան Գրաբարը…. ոսկի է, դա լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճություն, ուժ, ճկունություն, այդ ամենը նոր եմ սկսում զգալ: Եվ ինչպիսի ձախորդությունների էլ հանդիպեմ, և որքն էլ ինձ համար դժվար լինի, ես պատրաստ եմ ամեն ինչի, միայն թե իրագործեմ երազանքս` կատարելապես ուսումնասիրեմ այդ արքայական լեզուն:
  • 6. • Վահրամ Փափազյան Այդ մարդուն եմ պարտական ահա՝ իմ մայրենի լեզվի անզուգական գեղեցկության, Նրա անբավ հարստության, անմրցելի ճկունության երջանիկ և առաջին գիտակցումը, որը դավանանք դարձավ ինձ համար հետագայում, երբ տիրապետելով ութ օտար լեզուների՝ եկա այն համոզման, որ հելլեն, լատին և արաբ լեզուներից ավելի հնչեղ ու հարուստ Է մեր լեզուն։ Թող ներվի ինձ, եթե ասեմ՝ օրհնվի քո հիշատակը, տերտեր, որ անգիտակցաբար սովորեցրիր ինձ սիրել այն լեզուն, որ հետագայում մարդկային այլազան կրքերը թարգմանելու անզուգական գործիքը պիտի դառնար ինձ համար։ • Վիկտոր Համբարձումյան .. Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ …
  • 7. • Խաչատուր Աբովյան Ա՛խ, լեզո՛ւն, լեզուն որ չըլլայ, մարդ ինչի՞ նման կ՛ըլլայ: Ազգը պահողը, իրար հետ միացնողը լեզուն է ու հաւատքը: Լեզուդ փոխէ՛, հաւատքդ ուրացի՛ր, ալ ի՞նչով կրնաս ըսել, թէ ո՞ր ազգէ՞ն ես: Ձեզի կ՛ըսեմ, ձեզի, հայոց նորահաս երիտասարդներ, ձեր անունին մեռնիմ, ձեր արեւուն մատա՛ղ, տասը լեզու սորվեցէ՛ք, ձեր լեզուն, ձեր հաւատքը ամուր պահեցէ՛ք: • Լեո Մեր ամբողջ պատմութեան ընթացքին սա առաջին մեծ դէպքն է, երբ հայ ժողովուրդը ճշմարիտ, նշանավոր յաղթանակ մը տարաւ: Նոյնիսկ եթէ Տիգրանները աւելի սովորական երեւոյթ ըլլային մեր պատմութեան մեջ, դարձեալ անոնց յաղթանակները կարող չէին համեմատուիլ այս համեստ վարդապետի գործի հետ: Մեսրոպ Մաշտոցի մասին` Մեսրոպն իր կատարած գործով ամենամեծն է մեր պատմական հերոսների մեջ:
  • 8. • Նար-Դոս Հայոց լեզուն. որքան աւելի կը զբաղիմ իրմով, ինձ կը թուի ճոխութեան հրաշք եւ ոսկիի հանք. որքան կը մշակես՝ այնքան կե զտուի եւ կը շողշողայ. որքա՛ն գոյներ ունի եւ արտահայտչական հնարաւորութիւններ… • Պարույր Սևակ …Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին, նա միայն մեր սրբութիւնը չէ, այլ մասունքը հանուր մարդկութեան… Այդ լեզուի խնամքը, նրա անաղարտութիւնն ու պաշտպանութիւնը դրուած է մեր վրայ: • Դանիել Վարուժան Փառք հայ տառերուն, որոնք անիմանալի խնամիութեամբ մոգական գրիչներու տակ հաւաքուած՝ Եղիշէին լեզուն ոսկի ըրին, Բագրատունիինը՝ ադամանդ, եւ Ալիշանինն ու Հայրիկինը՝ մեղր քաղցրահոս: Հայ լեզուն այդ տառերու սանդխտամատերուն վրայ ոտն առ ոտն բարձրացաւ ամէն դարու ճակատին վրայ՝ հոն փորագրելու համար անմահութիւնը մեր ժողովուրդին: