1. Կար-չկար մի Կոճակների դպրոց
կար:Այնտեղ սովորում էին տարբեր
գույների և չափսերի կոճակներ:Իսկ
դպրոցը ավարտելուց հետո,նրանք
հայտնվում էին որևէ զգեստի կամ
վերարկուի վրա:Այդ դպրոցը գտնվում էր
դերձակի տան անկյունում:
2. Այնտեղ կոճակները սովորում էին
վարվեցողության կանոններ՝լավ պահել
իրենց զգեստի վրա,չկռվել թելի
հետ՝որպեսզի չպոկվեն:
3. Սովորում էին նաև
մաթեմատիկա,որ կարողանան հաշվել,թե
քանի կոճակ կա վերարկուի վրա և
մայրենի լեզու, որ կարողանան
հետաքրքիր պատմություններ պատմել
պահարանի մեջ: