Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Hashvetvutyun
1. Դասավանդողի կիսամյակային հաշվետվություն
Շուշան Ալեքսանյան
Միջին դպրոց – 7-8-րդ դասարաններ /20 ժամ/
s.aleksanyan@mskh.am
Դասավանդում եմ 7-րդ և 8-րդ դասարաններում ` ըստ իմ ներկայացրած ծրագրի: 7-րդ դասարանում ուսումնասիրել ենք սնկեր, քարաքոսներ, ձիաձետեր, գետնամուշկեր, մամուռներ, պտերներ, մերկասերմեր, ծածկասերմեր, որից հետո անցել ենք միաբջիջ նախակենդանիների ուսումնասիրությանը: Նախակենդանիներին ավելի լավ ճանաչելու համար կենսաբանության սենյակում փորձեր ենք իրականացրել , որի արդյունքում ստացել ենք հողաթափիկ ինֆուզորիա տեսակի նախակենդանին: Դասերը մեծամասամբ անց եմ կացրել համակարգչային սենյակում , կենսաբանության սենյակում , գրադարանում , օգտվել ենք բազմաթիվ ինտերնետային կայքերից , էլեկտրոնային գրատախտակով դաս ենք կազմել : 7-րդ դասարանի մի խումբ սովորողների հետ ուսումնական ճամփորդությունը իրականացրել ենք Երևանի այգիներում , որտեղ նրանք ծանոթացել են բազմաթիվ ծառերի , թփերի տեսակների հետ: 8-րդ դասարանում ուսումնասիրել ենք մարդու ողնուղեղի , գլխուղեղի և բջջի կառուցվածքը, տեսողական և լսողական վերլուծիրչները , հենաշարժիչ համակարգի կառուցվածքը: Դասերը անց եմ կացրել գրադարանում էլեկտրոնային գրատախտակով, համակարգչային սենյակում, որտեղ օգտվելով բազմաթիվ կայքերից նյութեր ենք ստեղծել: 8-րդ դասարանի մի քանի աշակերտների հետ թարգմանչական աշխատանքներ ենք սկսել և դեռ շարունակում ենք < անգլերենից հայերեն, ռուսերենից հայերեն > , որի արդյունքում համագործակցում ենք հայերենի և ռուսերենի ուսուցիչների հետ , նաև ունենք մի քանի դասեր , որոնց էլեկտրոնային տարբերակն ենք ստեղծել , բայց դեռ աշխատանքը շարունակելի է : Բոլոր սովորողները գրավոր և բանավոր ձևով հանձնում են ամսվա անցած նյութերը: Մասնակցում եմ սեմինարներին , հավաքներին , notebook ծրագրով դասեր եմ ստեղծում կայքում նյութեր եմ տեղադրել , իսկ դեկտեմբեր ամսվա ճամբարի ժամանակ ջոկատավար եմ եղել :