Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Փաստաթղթերը Հեղինակ  Անի Տեր-Արսենյան, Ավագ դպրոց-վարժարան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Երևան, Հայաստանի Հանրապետությո...
Ուսուցչի աշխատանքի կազմակերպումը և կառավարումը Հիմքում ուսումնառության պայմանագրով որոշված՝ «ս ովորողի ուսումնական գործուն...
Դասավանդման ռեսուրսները Դասավանդողը ուսումնական պարապմունքի առաջին րոպեներին դասարանի (դպրոցի) էլեկտրոնային մատյանում գրան...
Գնահատում Էլեկտրոնային   մատյանների օգտագործումը լավագույն միջոցն է պահելու  դպրոց-սովորող-ծնող կապ ը:  Այն  օգն ում է  ծն...
Ուսուցչի և դպրոցի մասին տեղեկությունները Ավագ դպրոց-վարժարանը ՀՀ կառավարության 2009թ. հունիսի 11-ի  664 - Ն որոշմաբ ստեղծվ...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Էլեկտրոնային մատյանը ավագ դպրոց-վարժարանում

1,065 views

Published on

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

Էլեկտրոնային մատյանը ավագ դպրոց-վարժարանում

  1. 1. Փաստաթղթերը Հեղինակ Անի Տեր-Արսենյան, Ավագ դպրոց-վարժարան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Երևան, Հայաստանի Հանրապետություն Տեղեկատվությունը արագ և արդյունավետ հասցնել սովորողի ծնողին: Հնարավորություն տալ սովորողի ծնողին տեղեկացված լինելու սովորողի հաճախումների, առաջադիմության, հաջողությունների ու բացթողումների մասին: Ավելի վերահսկելի դարձնել ուսումնական գործընթացը: Խթանել ծնողների կողմից համակարգչային ծրագրերի, համացանցի գործածումը: Նպատակները Համացանց, Live@Edu, MS Office Excel Ծրագրաշարը Նկարագրությունը Դպրոցի էլեկտրոնային հասցեում ( Sky Drive- ում) տեղադրված մատյանը լրացնել-փոփոխելու իրավունք ստանում են տնօրենը, գրասենյակի ղեկավարը և դասավանդողները: Այն մատչելի է բոլոր ծնողների, ղեկավարության համար: Մարդը համացանցին միացված իր համակարգչով կարող է տեղում օպերատիվ տեղեկություն ստանալ երեխայի, նրա ուսումնական գործունեության մասին, անհրաժեշտության դեպքում արձագանքել, էլ.փոստով արագ ուղարկել նկատառումները: <Ուսուցման ոլորտները> Բոլոր ոլորտները և առարկաները Մակարդակները 10-12-րդ դասարաններ Օպերատիվ տեղեկատվություն, հաճախումների գրանցում, էլեկտրոնային մատյան, ներկա-բացակա, ուսումնառության պայմանագիր, պայմանագրային պարտավորություն: Հիմնական բառերը Նախագծի նկարագրությունը
  2. 2. Ուսուցչի աշխատանքի կազմակերպումը և կառավարումը Հիմքում ուսումնառության պայմանագրով որոշված՝ «ս ովորողի ուսումնական գործունեության մասին ամբողջական ամենօրյա տեղեկատվություն համացանցի միջոցով » պարտականությունն է, «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2012թ. բովանդակությամբ որոշված աշխատանքները՝ «Համացանցում կրթահամալիրում դասավանդողների անհատական էջերի (բլոգների) գործարկում և կրթահամալիրի, դպրոցի, դասարանի, խմբի, սովորողի ուսումնական գործունեության գնահատման էլեկտրոնային համակարգի ամբողջացում, էլեկտրոնային մատենավարության ներդրում»։ Էլեկտրոնային մատյանը մատչելի է բոլոր ծնողների, դպրոցի, կրթահամալիրի ղեկավարության: Ծնող ը համացանցին միացված իր համակարգչով կարող է տեղում օպերատիվ տեղեկություն ստանալ իր երեխայի, նրա ուսումնական գործունեության մասին, անհրաժեշտության դեպքում արձագանքել, էլ.փոստով արագ ուղարկել նկատառումները: Դպրոցի, գրասենյակի ղեկավարը, կրթահամալիր տնօրենի գրասենյակը կարող են օպերատիվ վերահսկել ուսումնական գործընթացը: Փաստաթղթերը
  3. 3. Դասավանդման ռեսուրսները Դասավանդողը ուսումնական պարապմունքի առաջին րոպեներին դասարանի (դպրոցի) էլեկտրոնային մատյանում գրանցում է սովորողների բացակայությունը։ Ուսումնական պարապմունքի սկզբից 10 րոպե հետո դպրոցի գրասենյակի ղեկավարը բացակաները գրանցում է դասարանի ֆիզիկական մատյաններում։ Դասարանում արտակարգ դեպքի՝ կապի ընդհատման, համակարգչի խափանման դեպքում դասավանդողն ըստ կարգի անմիջապես այդ մասին տեղեկացնում է գրասենյակի (ծրագրի) ղեկավարին, բացակայությունների մասին տեղեկությունը հաղորդում պարապմունքից հետո գրասենյակում, մատյանում նշումը կատարում մինչև օրվա վերջը։ Արտակարգ պայմաններում՝ դպրոցում էլեկտրական հոսանքի կամ ինտերնետ կապի բացակայության դեպքում, գրասենյակի ղեկավարը դպրոցի սովորողների մասնակցությունը ուսումնական պարապմունքներին հաշվառում է անձամբ։ Դասավանդողները էլեկտրոնային մատյանում գրանցումն անում են, հենց որ դա հնարավոր է դառնում։ Ըստ կարգի չտեղեկացված բացակայությունների (փախուստների) մասին գրասենյակի ղեկավարը արտակարգ պատահարների մասին տեղեկացման կարգի համաձայն անմիջապես հաղորդում է ուսուցողական ծրագրի ղեկավարին։ Օրվա վերջում դպրոցի բոլոր բացակաների ամբողջական ցուցակը էլփոստով ուղարկում է դպրոցի ղեկավարին։ Դասավանդողն իր անհատական էջում (բլոգում) նախօրոք (ամենաուշը նույն օրը) հրապարակում է ուսումնական պարապմունքի պլանը (թեման, անհրաժեշտ ուսումնական նյութերը՝ դասագրքի, ուսումնական այլ գրականության հատվածներ, կայքէջեր, ցուցադրվող-ուսումնասիրվող նյութեր, աշխատանքային այլ ուսումնական նյութեր, տնային հանձնարարությունը)։ Պարապմունքի բովանդակությունն արտացոլվում է նաև էլեկտրոնային մատյանում. դասավանդողը օրվա պարապմունքը գրանցելիս ամսաթվի վրա դնում է պարապմունքի բովանդակության հղումը։ Պարապմունքից բացակայող սովորողը նույնպես պարատավոր է ուսուցչի անհատական էջում տեսնել ուսումնական պարապմունքի բովանդակությունը, կատարել առաջադրանքները՝ դասարանային և տնային։ Պարապմունքի արդյունքում ստեղծված նյութերը տեղադրվում են սովորողի, դասավանդողի էջերում, հրապարակվում են դպրոցի ենթակայքում, mskh.am-ում։ Փաստաթղթերը
  4. 4. Գնահատում Էլեկտրոնային մատյանների օգտագործումը լավագույն միջոցն է պահելու դպրոց-սովորող-ծնող կապ ը: Այն օգն ում է ծնողին հենց տանից կամ իր աշխատատեղից շարունակական կապ պահելու դպրոցի հետ, նրան հնարավորություն է տալիս տեղյակ լինելու իր երեխայի հաճախումներին, առաջադիմությանը, հաջողություններին ու բացթողումներին , ինչպես նաև դասավանդվող առարկային ծրագրին, որը էլեկտրոնային մատյանում արտացոլվում է հղումի տեսքով: Հնարավորություն է տալիս ունենալ ու կիսամյակային և տարեկան ամփոփ տեղեկատվություն սովորողի մասին՝ լինի դա առաջադիմություն, բացակայություններ, ուսումնական ճամփորդություններին, մեդիաօլիմպիադաներին մասնակցություն: Փաստաթղթերը
  5. 5. Ուսուցչի և դպրոցի մասին տեղեկությունները Ավագ դպրոց-վարժարանը ՀՀ կառավարության 2009թ. հունիսի 11-ի  664 - Ն որոշմաբ ստեղծված ավագ դպրոց է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմում: Դպրոցում իրականացվում է «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» պետական այլըտրանքային (հեղինակային) կրթական ծրագիրը` մեդիատեխնոլոգիաների-մեդիալրագրության-օտար լեզուների, օտար լեզուների-թարգմանության- տուրիզմի, իրավագետ-քաղաքագետ-հասարակագետի, արևելագետի,  տնտասագետ-մենեջերների, կիրառական մաթեմատիկայի, էլեկտրոնիկայի և ծրագրավորման, բժիշկ-կենսաբան-քիմիկոսի, մարզչական խորացված ուսուցման 10-12-րդ դասարաններում: Անի Տեր-Արսեյան – Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2009թ-ից: Դասավանդում եմ հասարակագիտությ ու ն ( տնտեսագիտություն ) առարկան, նաև ղեկավարում եմ ավագ դպրոց-վարժարանի գրասենյակը:

×