արագած լեռը Microsoft power point (7)

587 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

արագած լեռը Microsoft power point (7)

  1. 1. Արագած լեռը
  2. 2. Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է, իսկ Հայկական լեռնաշխարհում՝ չորրորդը:
  3. 3. Այն ունի 4 գագաթ: Ամենաբարձրը հյուսիսայինն է՝ 4090մ, հետո գալիս են Հյուսիսարևմտյանը՝ 4080մ, Արևելյանը՝ 3916մ և Հարավայինը՝ 3879մ:
  4. 4. Արագածի անվան ծագումը կապված է մահի և հարության աստծո՝ Արայի կամ Արա Գեղեցիկ  արքայի (որը նույն Արգիշտին է) հետ. Արա + գահ = Արայի գահ:
  5. 5. Արագածի լանջերին պահպանվել են նախամարդու մշակույթի և ոռոգման հնագույն ցանցի հետքեր, ջրակունքների մոտ քանդակված հսկա ձկներ՝ վիշապաքարեր, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետության հոյակապ կոթողներ (Ամբերդ, Տեղեր):
  6. 6. Արագածի վրա գտնվում են մի շարք գեղատեսիլ լճեր՝ Քարի, Ամբերդի, Լեսինգի և այլն:
  7. 7. Մերձգագաթային գոտում ամռանը զով է, լինում են նաև ցրտեր: Ձմեռը երկարատև է, խիստ ու ձնառատ: 0°-ից ցածր ջերմաստիճանով օրերի թիվը միջինում տարեկան 220 է: Առկա է կայուն ձնածածկույթ (միջինում՝ տարեկան 250 օր):
  8. 8. Արագածի կենդանական աշխարհի ներկայացուցիչներն են ճագարամուկը, նապաստակը, աղվեսը, գայլը, մողեսները, մասամբ կրիաներն ու օձերը, շատ են թռչունները:
  9. 9. Հարավ-արևելյան լանջին Բյուրականի աստղադիտարանն է, մերձգագաթնային սարավանդի վրա՝ տիեզերական ճառագայթների հետազոտման և բարձրալեռ օդերևութաբանական կայանները, Մանթաշի հովտում՝ խոշոր ջրամբար: Արդյունահանվում են հրաբխային ծագում ունեցող բազմաթիվ շինանյութեր՝ տուֆ, պեմզա, պեռլիտ և այլն:
  10. 10. Արագած լեռը սերտորեն կապված է Հայաստանի զբոսաշրջիկության հետ: Այն հայ ժողովրդի ամենասիրված լեռներից է: Արագածին են նվիրված բազմաթիվ երգեր ու բանաստեղծություններ:
  11. 11. Չրաղյան Հարություն Գեղարվեստի դպրոց -պարտեզ 4-րդ դասարան

×