Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Yana

61 views

Published on

,,,

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

Yana

  1. 1. 4.1 Դասարան
  2. 2.  Լուսինը Երկրին ամենամոտ երկնային մարմինն է և նրա բնական արբանյակը: Լուսինը ձգված շրջանագծով՝ էլիպսով, պտտվում է Երկրի շուրջը, նրա հետ միասին` նաև Արեգակի շուրջը: Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը 384.400 կմ է: Լուսինը սեփական լույս չունի և անդրադարձնում է Արեգակի ճառագայթները:  Լուսինն անհամեմատ ավելի փոքր է Երկրից, տրամագծով` գրեթե 4 (տրամագիծը՝ 3.476 կմ), ծավալով՝ 49 անգամ: Նրա զանգվածը հավասար է Երկրի զանգվածի 0,0123 մասին, այսինքն` Երկրի նյութից հնարավոր կլիներ պատրաստել 81 այնպիսի գնդեր, որոնցից յուրաքանչյուրը կկշռեր Լուսնի չափ: Լուսինը կազմված է քարապարներից, և Երկրից անզեն աչքով դիտողն այդ արբանյակի վրա միշտ տեսնում է նույն գորշ բծերը, որովհետև Լուսինը դեպի Երկիրն է ուղղված շարունակ նույն կողմով: Դա պայմանավորված է Լուսնի` իր առանցքի և Երկրի շուրջը պտտվելու ժամանակահատվածների հավասարությամբ՝ 27,33 օր: Այս պարբերության ընթացքում Երկրից դիտվող Լուսնի տեսքը փոխվում է բարակ կիսալուսնից՝ եղջյուրից (մահիկ), մինչև լուսարձակող լրիվ սկավառակը (լիալուսին) և ընդհակառակը: Եթե Լուսինը գտնվում է Արագակի ու Երկրի միջև, ապա մենք այն առհասարակ չենք տեսնում. սկսվում է նորալուսինը: Նորալուսինների միջև եղած պարբերությունը 29,53 օր է: Նորալուսնի ժամանակ Լուսինը երբեմն հայտնվում է Երկրի ու Արեգակի միջև և ծածկում է Արեգակը. տեղի է ունենում Արեգակի խավարում: Իսկ երբ լիալուսնի ժամանակ Երկիրը հայտնվում է Արեգակի ու Լուսնի միջև և ստվեր է գցում Լուսնի վրա, ապա տեղի է ունենում Լուսնի խավարում: 

×