Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Շերամապահություն
Նանե Մոմչյան
• Շերամը իսկական մետաքսագործների ընտանիքի թիթեռ է։ Ընտանեցվել
է Չինաստանում՝ մեր թվականությունից 3 հզ. տարի առաջ։ Արհեստակ...
Թթենու շերամ
• Մարդիկ մետաքսաթել ստանալու նպատակով վաղուց՝
ավելի քան 5 հազար տարի է, որ ընտելացրել են թթենու
տերևներով։ Թթ...
Sheramapahutyun
Upcoming SlideShare
Loading in …5
×

Sheramapahutyun

1,185 views

Published on

Nane Momchyan

Published in: Education
  • Login to see the comments

  • Be the first to like this

Sheramapahutyun

  1. 1. Շերամապահություն Նանե Մոմչյան
  2. 2. • Շերամը իսկական մետաքսագործների ընտանիքի թիթեռ է։ Ընտանեցվել է Չինաստանում՝ մեր թվականությունից 3 հզ. տարի առաջ։ Արհեստական ընտրության միջոցով բուծվել են նոր, տնտեսական բարձր հատկանիշներով տարբեր ցեղեր։ Ժամանակակից շերամապահության մեջ օգտագործվում են ավելի որակյալ բոժոժի բերք տվող շերամի հիբրիդներ։ Շերամը Հայաստան է ներմուծվել 6–8 դարերում: • Շերամորդը սնվում է թթենու տերևներով։ Կերակրման բնականոն պայմաններում (23–25օC-ում) թրթուրային փուլը տևում է 22–30 օր, որի ընթացքում թրթուրները 4 անգամ մաշկափոխվում են և անցնում 5 հասակ։ Թրթուրներն ուտում են 20–25 կգ կեր։ Հասուն թրթուրները չեն սնվում և 3 օրվա ընթացքում իրենց շուրջը հյուսում են մետաքսե ամուր բոժոժ, որի թաղանթը կազմված է 1000–1500 մ երկարության չընդհատվող մետաքսաթելից։ Կյանքի այդ պահին շերամորդի երկարությունը մոտ 8 սմ է, զանգվածը՝ 4 գ, որի մոտ 40 %-ը մետաքսագեղձերն են։ • Արտադրած մետաքսահյութը բաղկացած է հիմնականում սպիտակուցներից, իսկական մետաքսից, ֆիբրոինից և սոսնձից։ Բոժոժ հյուսելիս թրթուրը դուրս է մղում մետաքսահյութը և գլխի ճոճական շարժումներով ութանման թելակույտեր դնում կառուցվող բոժոժի պատերին:Բոժոժահյուսքն ավարտելուց հետո 4-րդ օրը թրթուրը բոժոժում փոխակերպվում է հարսնյակի, իսկ վերջինս 10-րդ օրը՝թիթեռի։Թիթեռը սերիցինազ ֆերմենտի օգնությամբ լուծում է բոժոժի բևեռապատի սոսնձանյութը, ծակում բոժոժը, դուրս գալիս և զուգավորվում։1 կգ մետաքսաթել ստանալու համար հարկավոր է 5500 բոժոժ։Սկզբում դրանք դնում են եռման ջրի մեջ որպեսզի թրթուրները ոչնչանան, ապա թելի ծայրն ամրացնում են պտտվող կոճին և փաթաթում։Որպեսզի թելն ամուր լինի, մի քանի բոժոժի թելերը միացնում են իրար, ապա փաթաթում։ Այնուհետև մանածագործական հաստոցի վրա թելը վերածվում է մետաքսի, որը հետո նկարազարդվում ու ներկվում է։
  3. 3. Թթենու շերամ • Մարդիկ մետաքսաթել ստանալու նպատակով վաղուց՝ ավելի քան 5 հազար տարի է, որ ընտելացրել են թթենու տերևներով։ Թթենու շերամի թիթեռները կորցրել են թռչելու հատկությունը։ Թթենու մետաքսագործը թեփուկաթևավորների կարգին պատկանող խավապատ մարմնով սպիտակ թիթեռ է։ Այդ թիթեռի թրթուրները հարսնյակավորումից առաջ ստորին շրթունքի մետաքսաթել արտազատող գեղձերից օդում պնդացող մետաքսաթելերից պատրաստում են բոժոժը։ Արհեստական ընտրության ճանապարհով ստացել են թթենու մետաքսագործի այնպիսի տեսակներ, որոնց կողմից արտազատվող մետաքսաթելը հասել է մինչև 1000 մ։ Ընտելացված թիթեռների էգերը կորցրել են թռչելու հատկությունը և դնում են բազմաթիվ ձվեր (300-600)։ Շերամապահության հիմնական կենտրոնները Միջին Ասիան և Անդրկովկասն են։ Թթենու մետաքսագործի ձվերը տեղավորում են սպիտակ, մաքուր թղթի վրա։ 8-10 օր անց ձվերից դուրս են գալիս թրթուրները։

×