Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

մաշկի կառուցվացքը

28 views

Published on

Մաշկի կառուցվացքը

Published in: Data & Analytics
  • Be the first to comment

  • Be the first to like this

մաշկի կառուցվացքը

  1. 1. Մաշկի կառուցվացքը
  2. 2. Մաշկ  Մաշկը շատ նուրբ, առաձգական թաղանթ է, որը ծածկում է ամբողջ մարմինը և օրգանիզմը պաշտպանում վնասումներից, բարձր և ցածր ջերմաստիճանների, քիմիական նյութերի վնասակար ներգործությունից ու վարակիչ հիվանդություններից: Մաշկում գտնվում են նյարդային վերջույթները, որոնց օգնությամբ մենք զգում ենք ցավը, շոգը, ցուրտը, առարկաների մակերևույթների խորդուբորդությունը կամ հարթ լինելը:
  3. 3. Մաշկ
  4. 4. Մաշկում կան նաև ճարպագեղձեր, որոնց միջոցով մաշկից հեռանում են (քրտինքի ձևով) ավելորդ խոնավությունն ու տարբեր մնացորդային նյութեր: Դա հնարավորություն է տալիս պահպանել մարմնի կայուն ջերմաստիճանը:
  5. 5. Մաշկի հաստությունը մարմնի տարբեր մասերում տարբեր է. կոպերի վրա այն 1 մմ է, ներբանների վրա՝ մինչև 5 մմ և ավելի: Մաշկը բաղկացած է 2 հիմնական շերտերից. արտաքին շերտը վերնամաշկն է (էպիդերմիս), որը մենք տեսնում ենք, և այն հենց այդպես էլ կոչվում է՝ մաշկ:
  6. 6. Վերնամաշկի գույնը պայմանավորված է նրա մեջ պարունակվող մելանին գունակով, որը մաշկը պաշտպանում է արևի ճառագայթներից: Արևի ճառագայթների ազդեցությամբ մելանինի քանակությունն օրգանիզմում ավելանում է, և առաջանում է մաշկի մուգ գունավորում՝ արևայրուք, երբեմն՝ նաև բծեր՝ պեպեններ:
  7. 7. Վերնամաշկի տակ գտնվում է բուն մաշկը (դերմա), որտեղ տեղակայված են արյան անոթները, քրտնագեղձերը, նյարդային վերջույթները և մազապարկերը (ֆոլիկուլներ): Բուն մաշկի տակ բարակ ճարպաշերտ կա, որը կազմված է փուխր շարակցական հյուսվածքից և հարուստ է արյան անոթներով ու նյարդերով:
  8. 8. Ճարպաշերտի մեղմիչ հատկության շնորհիվ օրգանիզմը պաշտպանվում է մեխանիկական վնասվածքներից, թույլ թթուների և հիմքերի ազդեցությունից:
  9. 9. Երբ մենք մրսում ենք, ենթամաշկային մանր մկաններն ու մազանոթները կծկվում են, և մաշկը փշաքաղվում է, վերածվում «սագամաշկի», որի շնորհիվ նվազում է մաշկի ջերմատվությունը:
  10. 10. Մաշկ  Լավ մաշկ ունենալու համար պետք է այն մաքուր պահել: Խնամքի հիմնական միջոցը մաշկը լվանալն է, որով նրա մակերևույթից հեռացվում են փոշին, մանրէները, մաշկաճարպը, քրտինքը, եղջերային թեփուկները և այլ աղտոտող նյութեր:  Մարդու ձեռնամատների ծայրերի մաշկը ծածկված է շատ մանր ակոսիկներով, որոնք առաջացնում են հանգույցների և գծերի անկրկնելի նախշանկար: Աշխարհում չկա նույն մատնահետքերով նույնիսկ 2 մարդ: Մատնահետքերի պատկերը խիստ անհատական է, համարվում է յուրատեսակ «անձնագիր» և օգտագործվում է մարդու ինքնությունը պարզելու նպատակով:
  11. 11. ՄԱՇԿ  Նյութը պատրաստեց` Մանասյան Կարինենն և Սոֆի Առաքելյանը  Միջին դպրոց  8-2 դասարան  Կենսաբանություն

×