Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Marsoxutyun

6 views

Published on

marsoxutyan masin

Published in: Automotive
  • Be the first to comment

  • Be the first to like this

Marsoxutyun

  1. 1. Մարսողական համակարգը մարդու և կենդանիների ընդունած սննդի մեխանիկական ու քիմիական մշակումը, ներծծումը, կղանքի ձևավորումն ու հեռացումն իրականացնող օրգանների ամբողջություն է: Մարդու մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակից և մարսողական գեղձերից: Մարսողական խողովակը (երկարությունը՝ 8–10 մ) սկսվում է բերանով և ստորաբաժանվում է հատվածների՝ բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, բարակ և հաստ աղիներ:
  2. 2. Առաջին 3 բաժինների ընթացքն ուղղաձիգ է, իսկ մյուսները կազմում են գալարներ ու ծնկեր: Մարսողական խողովակի պատերը հիմնականում կազմված են 3 շերտից՝ արտաքին՝ շճաթաղանթային, որը կատարում է պաշտպանական գործառույթ, ներքին՝ լորձաթաղանթային, որի փուխր շարակցահյուսվածքային հենքում ճյուղավորվում են արյան, ավշային անոթները և նյարդերը, միջին՝ մկանային, որի գալարակծկանքային շարժումների շնորհիվ սնունդը փոխադրվում է տեղից տեղ: Միայն կերակրափողի և ըմպանի արտաքին շերտն է կազմված շարակցական հյուսվածքից:
  3. 3. Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև մարսողական խողովակի պատերի լորձաթաղանթում և ենթալորձային հյուսվածքում գտնվող մանր գեղձերը, որոնց ծորաններով ֆերմենտ պարունակող գեղձահյութերը (ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, թուք, լորձ) արտազատվում են մարսողական խողովակի տարբեր հատվածների մեջ և նպաստում սննդանյութերի քիմիական մշակմանը:
  4. 4. Բերանի խոռոչում սնունդը մանրանում է, թքի հետ շաղախվելով վերածվում կերակրագնդի: Ատամները, լեզուն և թուքը մասնակցում են կերակրի մանրացմանը: Ըմպանի մկանների կծկումների շնորհիվ կերակրագունդը հրվում է դեպի կերակրափող, որով այն տեղաշարժվում, ընկնում է ստամոքս: Վերջինս պարկանման լայնացում է, որի ձևը, ծավալը և չափերը փոփոխական են և կախված են նրա պատերի լարումից, լցվածության աստիճանից, հարևան օրգանների (լյարդ, ենթաստամոքսային գեղձ, փայծաղ, աղիներ) վիճակից ու փոխազդեցությունից: Ստամոքսի հիմնական գործառույթը սննդի քիմիական մշակումն է և տեղափոխումը 12-մատնյա աղի: Հասուն մարդու ստամոքսում խառնված սնունդը մնում է 6 ժամ, որի ընթացքում այն հասցնում է լրիվ շաղախվել ստամոքսահյութով:
  5. 5. Դրունքային սեղմանի ռեֆլեքսային պարբերական բացման ու փակման շնորհիվ սննդի զանգվածը փոքր բաժիններով ստամոքսից անցնում է 12-մատնյա աղի: Աղիներն սկսվում են ստամոքսաելքից և ավարտվում հետանցքով: Տարբերում են բարակ և հաստ աղիներ: Բարակ աղին բաժանվում է կարճ՝ 12-մատնյա, և զստային աղիների, հաստ աղին՝ կույր, վերել, լայնական (հորիզոնական), վայրէջ, սիգմայաձև և ուղիղ աղիների: Բարակ աղիների երկարությունը 4,5 մ է, հաստ աղիինը՝ 1,5 մ: Բարակ աղիների ամենակարևոր գործառնական մասը՝ լորձաթաղանթը, ծածկված է մատնանման արտացցվածքներով՝ թավիկներով, որոնք ապահովում են մարսողության նյութերի ներծծումը:
  6. 6. Բարակ աղիներում տեղի են ունենում սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր) ճեղքման ու ներծծման բարդ շարժընթացի հիմնական փուլերը: Մարսողությանը մասնակցում են աղիքային հյութը, լեղին, ենթաստամոքսային գեղձի ներզատուկը: Բարակ աղիների գալարակծկանքային շարժումների շնորհիվ նրա պարունակությունը տեղափոխվում է դեպի հաստ աղի: Հաստ աղին տարբեր ակտիվ շարժումներով նպաստում է պարունակության խառնվելուն և տեղափոխվելուն դեպի ուղիղ աղի: Հաստ աղիում ավարտվում է մարսված սննդի, հատկապես ջրի յուրացումը, իսկ մնացած նյութերը քայքայվում են բարակ աղիով անցած ֆերմենտների և հաստ աղիում առկա բակտերիաների (մանրէային ֆլորա) ազդեցությամբ:
  7. 7. Հաստ աղիում ձևավորվում է կղանքը, որը կազմված է սննդի չմարսված մնացորդներից, լորձից, լորձաթաղանթի մահացած բջիջներից և մանրէներից: Աղիները որոշակի դեր ունեն նաև օրգանիզմի իմունաբանական հակազդեցություններում: Լայնորեն տարածված են մարսողական համակարգի հիվանդությունները: Դրանց հաճախությունն ու բնույթը կախված են աշխարհագրական, սոցիալական պայմաններից, ապրելակերպից և սննդի առանձնահատկություններից, բնակչության հիգիենային դաստիարակությունից և առողջապահության զարգացման մակարդակից:
  8. 8.  Ժամանակակից բժշկագիտությունն ունի մարսողական համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման մեծ հնարավորություններ: Ձևավորվել է բժշկագիտության նոր ճյուղ՝ ստամոքսաղիքաբանությունը, հիվանդանոց ներում ստեղծվել են բուժկանխարգելիչ օգնություն կազմակերպող մասնագիտացված բաժանմունքներ:
  9. 9. Մարսողության համակարգը  Նյութը պատրաստեց`  Մանասյան Կարինեն  Միջին դպրոց 8-2 դասարանում middle.mskh.am

×